21:31 23.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Վարչապետը տեսակցել է ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում վիրավորված զինծառայողներին: Բուժանձնակազմը կառավարության ղեկավարին ներկայացրել է զինծառայողների առողջական վիճակն ու ապաքինման ընթացքը: Նիկոլ Փաշինյանը զրուցել է զինծառայողների հետ, մաղթել շուտափույթ ապաքինում և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:
21:17 23.10.2020
Զրուցակիցներն անդրադարձան Արցախում ընթացող լայնամասշտաբ պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին: Այս համատեքստում ԱԳ նախարարը դաշնային խորհրդականի ուշադրությունը հրավիրեց ադրբեջանական ագրեսիայի ողջ ընթացքում արձանագրված միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումների ու պատերազմական հանցագործությունների փաստերին, որոնք միանշանակ կերպով վկայում են, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վերջնանպատակն է բնաջնջել Արցախի բնիկ ժողովրդին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Նախարար Մնացականյանը նշեց, […]
20:17 23.10.2020
Երբ հայրենիքի նմատմամբ սերը վեր է ամեն ինչից, իսկ սահմանների պաշտպանությունը՝ առաքելություն ու պարտք․․․ Սա այսօր մեկ ընդհանուր սկզբունք ու ընկալում է բոլորի համար՝ անկախ տարիքից ու մասնագիտությունից: Պատերազմի առաջին օրերից մինչև հիմա կամավորագրումները շարունակվում են: Առաջին գիծ մեկնելու և հայրենիքը պաշտպանելու համար զինվորագրվում են՝ քաջ գիտակցելով, որ այդ պաշտպանությունը կյանքի գնով է լինելու: Շիրակի […]
19:51 23.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է առաջնագծում վիրավորված մեր հերոսներին և շնորհակալություն հայտնել նրանց հայրենիքի պաշտպանության անձնվեր գործի համար: Այս մասին վարչապետը գրել է ֆեյսբուքյան էջում և տեսանյութ հրապարակել։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/345078783221940/
19:44 23.10.2020
ՀՀ Հանրային խորհուրդը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգող Շոմբի Շարփի, գրասենյակի ղեկավար Դենիս Սոմֆի և մի շարք ծրագրերի ղեկավարների հետ, որոնց թվում՝ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստը, ՊՀԾ ներկայացուցիչ և գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչը, Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Իլոնա Տեր-Մինասյանը և ՄԱԿ-ի Խաղաղության և […]
18:55 23.10.2020
Հոկտեմբերի 19-ից 23-ը Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ-ի առևտրի և զարգացման խորհրդաժողովի (UNCTAD) Մրցակցության և սպառողների պաշտպանության վերաբերյալ 8-րդ համաժողովը, որին հեռավար ձևաչափով մասնակցել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը: ՀՀ ՏՄՊՊՀ նախագահը մասնավորապես մասնակցություն է ունեցել համաժողովի շրջանակում կազմակերպված Անդրսահմանային հակամրցակցային համաձայնագրերի (կարտելների) դեմ պայքարի վերաբերյալ կլոր սեղանին և ելույթով […]
18:45 23.10.2020
Ֆրանսիայի և Գերմանիայի հայ համայնքների ջանքերով Հայաստան ժամանեց հերթական հումանիտար ուղեբեռը։ 25 տոննա մարդասիրական բեռի մեծ մասը կազմում են դեղամիջոցներն ու բժշկական սարքավորումները: Սա «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված արդեն երրորդ նմանատիպ փոխադրումն է։ https://www.facebook.com/HayastanAllArmenianFund/posts/3348250921888754
18:30 23.10.2020
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ ոստիկանության հետ համատեղ, իրականացրել է կորոնավիրուսի հաղթահարմանն ուղղված խստացված ստուգայցեր Երևանի խոշոր առևտրային կենտրոններում՝ «Երևան մոլ», «Դալմա Գարդեն մոլ» և «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնների հանրային սննդի կազմակերպություններում: Տեղեկացնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից: Տեսուչներն արձանագրել են, որ այդ սննդի շղթայի օբյեկտներում հիմնականում պահպանվում են սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը, բոլոր […]
17:52 23.10.2020
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում հայերը բողոքի ակցիա են անցկացնում խորհրդարանի (շվեդերեն՝ riksdag) շենքի դիմաց։ «Մենք թույլ չենք տա, որ Թուրքիան ու Ադրբեջանը ևս մեկ ցեղասպանություն իրագործեն հայերի նկատմամբ»,- հայտարարել են նրանք: https://www.facebook.com/hayernaysor.diaspora/videos/1237628243278143
17:45 23.10.2020
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում դիմել է աշխարհասփյուռ հայերին և ներկայացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման և Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող որոշումներ, բանաձևեր կամ հայտարարություններ ընդունելու վերաբերյալ որոշման նախագծի տարբերակ: Նշում է, որ այն ամբողջությամբ կամ հատվածաբար կարող են օգտագործել իրենց ասելիքը ներկայացնելու համար: «Ցանկացած ջանք, որն ուղղված կլինի քաղաքային խորհուրդներում, խորհրդարաններում, կառավարություններում […]
17:24 23.10.2020
Կեսօրին՝ ժամը 14։20-ի սահմաններում, թշնամին «Գրադ» կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Նյութական վնասներից բացի` խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան։ ԱԻՊԾ-ը նաև տեղեկացնում է, որ ռազմական որևէ օբյեկտ այս տարածքում չկա։ Րոպեներ անց ծառայությունը թարմացրեց տեղեկատվությունը՝ նշելով. «Այս պահին թշնամական ուժերը […]
17:00 23.10.2020
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել Դոյչե Վելլեին, որը ներկայացնում ենք ստորև․ Դոյչե Վելլե. Ներկայումս մարտեր են ընթանում Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանում, որը ղեկավարվում է էթնիկ հայերի կողմից, բայց, որը միջազգային հանրության կողմից ճանաչված է որպես Ադրբեջանի մաս: Արդեն հարյուրավոր զոհեր են արձանագրվել: Դուք մասնակցել ենք հրադադարների հաստատման շուրջ երկու միջնորդավորված բանակցություններում: Բայց մարտերն, […]
16:59 23.10.2020
Մ-5 միջպետական նշանակության ավտոճանապարհի ձախ կողմի երեք հատվածներում՝ Փարաքարից մինչև Էջմիածնի խաչմերուկ (կմ 11+190-կմ 11+727, կմ 13+000-կմ 15+715‚ կմ 16+150-կմ 17+530)‚ ընթանում են միջին նորոգման աշխատանքներ։ Կապալառուն «Արարատ ճանշին» ՍՊԸ-ն է‚ որն իրականացնում է ֆրեզավորում, հարթեցնող շերտի, անվտանգության տարրերի (նոր ազդանշանային С1 տիպի պլաստիկ սյուներ), ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշում: Այս մասին տեղեկացրին ՏԿԵ նախարարությունից։ […]
16:58 23.10.2020
Հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Օլեգ Սիրոմոլոտովի հանդիպումը Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի հետ: Այս մասին տեղեկացրին ՌԴ ԱԳՆ-ից։ Կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող էսկալացիայի համատեքստում։ Ընդգծվել է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներից անօրինական զինված կազմավորումների զինյալներին տարածաշրջան […]
16:46 23.10.2020
BBC-ի ռուսական ծառայությունը ադրբեջանական Մինգեչաուր արդյունաբերական քաղաքի ռազմական գերեզմանատանը ԼՂ պատերազմում զոհված զինվորականների 25 թարմ գերեզման է հայտնաբերել։ Ադրբեջանը չի բացահայտում իր կորուստները Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, բայց 100 հազարանոց քաղաքում գտնվող գերեզմանները մոտավոր պատկերացում են տալիս Բաքվի կորուստների մասշտաբների մասին: Սեպտեմբերի վերջից ի վեր հայտնվել են մի շարք նոր գերեզմաններ: Նրանց մեծ մասի վրա նշված […]
16:29 23.10.2020
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը բաց նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որը ներկայացնում ենք ստորև․ «Ռուսաստանի Դաշնության նախագահ պարոն Վլադիմիր Պուտինին Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրի Արցախ-Ռուսաստան առնչությունները դարերի պատմություն ունեն: Ռուսաստանը արցախցիների պատմական հիշողության մեջ ընկալվում է որպես եղբայրական երկիր, որը մշտապես, բոլոր դժվարին իրավիճակներում ձեռք է մեկնել հայության այս հատվածին: Արցախ-Ռուսաստան առնչություններն ամենաուղիղ կերպով […]
16:26 23.10.2020
Հոկտեմբերի 22-ին մեկնարկեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ։ Նույն օրը տեղի ունեցավ ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հանդիպումը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Նախարար Մնացականյանը նշեց, որ այցը տեղի է ունենում Հայաստանի և տարածաշրջանի համար բարդ ժամանակահատվածում։ Ադրբեջանը սանձազերծել է լայնածավալ պատերազմ Արցախի դեմ, որն […]
16:17 23.10.2020
Իրանի զինվորականները Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով ուժեղացրել են իրենց սահմանների պաշտպանությունը, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, հայտարարել է երկրի զինված ուժերի ներկայացուցիչ, գեներալ Աբոլֆազլ Շեկարչին: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն։ «Իրանի զինված ուժերը, ամրապնդելով պաշտպանական սահմանները, հայտարարում են, որ երկրի սահմանամերձ շրջանների և այնտեղ բնակվող մարդկանց անվտանգությունը մեր կարմիր գիծն է»,- ասված է բարձրաստիճան զինվորականի […]
16:04 23.10.2020
Հոկտեմբերի 23-ին` ժամը 10։52-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորհայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 37-րդ կմ-ին «Renault Megane» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ջիվան Հ․, ծնված 1956 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]
15:48 23.10.2020
Պետական եկամուտների կոմիտեն քաղաքացիներին դարձյալ հորդորում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումը, ինչպես նաև ֆինանսական կազմակերպություններից ստացած տեղեկանքը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով: Կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված` ստորագրված ու սկանավորված դիմումը և տեղեկանքը պետք է ուղարկել ձեռք բերված կամ կառուցվող անշարժ գույքի հասցեն սպասարկող սպասարկման բաժնի […]
15:37 23.10.2020
Իրանը հրետանային հարվածներ է հասցրել Ադրբեջանի դիրքերին այն բանից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերի կամիկաձե անօդաչու թռչող սարքը մտել է իր օդային տարածք, հայտնում է Discover24.ru-ն: Նշվում է, որ ադրբեջանցիները սխալմամբ կամ նպատակաուղղված անօդաչու թռչող սարք են արձակել Իրանի կողմ, որը պետք է ընկներ խոշոր բնակավայրում: Հնարավոր է՝ Բաքուն ծրագրում էր հետագայում ամբողջ մեղքը գցել […]
15:26 23.10.2020
Այսօր առավոտից հազարավոր հայեր բողոքի ակցիա են իրականացնում Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում՝ ՄԻԵԴ-ի առջև։ Գլխավոր պահանջն այն է, որ Եվրոպան և ամբողջ աշխարհը ճանաչի Արցախի անկախությունը։ Մասնակիցների ձեռքերում «Մենք խաղաղություն ենք ուզում», «Ձեր լռությունը հանցանք է», «Կանգնեցրեք մարդասպան Էրդողանին», «Դադարեցրեք ահաբեկչությունը» գրություններով պաստառներ են: Քիչ առաջ ակցիայի մասնակիցները ՄԻԵԴ-ի ներկայացուցչին են հանձնել են իրենց նամակները, որտեղ […]
15:13 23.10.2020
Ոստիկանությունը մեր երկրի սահմաններին մարտական գործողությունների սկսվելուց հետո էլ, չնայած գործառույթների ընդլայնմանն ու գերծանրաբեռնվածությանը, շարունակել է համավարակի տարածման դեմ ուղղված գործողությունները: Միևնույն ժամանակ, նկատի ունենալով հանրության հոգեբանական վիճակը՝ ոստիկանությունը հնարավորինս ձեռնպահ է մնացել իրավազանցներին վարչական պատասխանատվության ենթարկելուց՝ վստահելով հասարակության բարձր ինքնագիտակցությանը և բավարարվելով զգուշացումով ու հորդորով: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը։ «Ցավոք, պարզվում […]
15:07 23.10.2020
Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում փոստային կապի ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակներում «Հայփոստ» ընկերությունը տեսակավորման նոր տեղամաս բացեց մեծությամբ 2-րդ քաղաք Գյումրիում: Այս մասին տեղեկացրին «Հայփոստ» ՓԲԸ-ից։ Նորաբաց տեսակավորման տեղամասը կսպասարկի ամբողջ Շիրակի մարզը, ինչի արդյունքում առաքանին իր հասցեատիրոջը կհասնի 1 օր շուտ: Ամեն ամիս «Հայփոստի» միջոցով Շիրակի մարզում իրականացվում է շուրջ 70000 առաքանու սպասարկում: Նախկինում Շիրակի […]
14:43 23.10.2020
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11։56-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չորաթան գյուղում այրվում է տուն։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չորաթանի հենակետից մեկ մարտական […]
14:33 23.10.2020
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ամեն ինչ անում է Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու և հակամարտության կարգավորման գործընթացը խաղաղ հուն բերելու համար: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Նախագահ Պուտինն ասում է, որ ինքն ամենօրյա կապի մեջ է ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ես […]
14:24 23.10.2020
Հարգելի քաղաքացիներ տարատեսակ օգնությունների կազմակերպումը իրականացրեք համակարգված։ Այս մասին գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Խնդրում եմ աշխատել ՀՀ ԱԻՆ-ի հետ և պատկան այլ մարմինների հետ։ Որևէ մարդու, նաև իմ անունից որևէ բան մի իրականացրեք։ Նախ մեր ջանքերը մեկտեղելը ավելի արդյունավետ է, հետո որոշ մարդիկ օգտագործում են մեր անունը»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը։
14:11 23.10.2020
Ինչպես տեղեկացնում են Հայակական միասնական տեղեկատվական կենտրոնից, հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 4 ԱԹՍ, 8 զրահատեխնիկա, կա 80 զոհ: По последним данным о потерях противника были поражены еще 4 БПЛА, 8 единиц бронетехники, есть 80 погибших. Since the last update the new losses of Azerbaijan are: 4 UAVs, 8 armored vehicles, 80 […]
14:04 23.10.2020
ԵԽԽՎ-ում քննարկվում է «Թուրքիայում քաղաքական ընդդիմության և քաղաքացիական հասարակության նկատմամբ նոր ճնշումներ. հրատապ անհրաժեշտություն Եվրոպայի Խորհրդի չափանիշների պահպանման համար» վերտառությամբ զեկույցը: Ելույթի ժամանակ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը նշել է․ «Տարօրինակ չէ, որ ադրբեջանցի պատգամավորները ավելի ակտիվորեն են պաշտպանում Թուրքիային, քան անգամ թուրք պատգամավորները, չէ՞ որ Ադրբեջանը քայլ առ քայլ վերածվում է […]
13:58 23.10.2020
ԱՀ ՊԲ-ից տեղեկացնում են, որ փոխգնդապետ Արայիկ Արտյուշայի Ավագիմյանը «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ներկայացված խիզախ հայորդիներից է: Պետական բարձր պարգևը կստանա յուրային հրետանու հմուտ և կազմակերպված գործողությունների, ճշգրիտ հաշվարկների համար, որոնց արդյունքում թշնամական ուժերին պատճառվել են զգալի կորուստներ, կասեցվել են վերջինիս առաջխաղացման փորձերը: Նույն կարգի պետական պարգևներով կխրախուսվեն սերժանտ Գարիկ Կարենի Համամյանը՝ թշնամական 2 […]