TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+25.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Մեր սահմանը պահողները պետք է հանգիստ լինեն, որ եթե իրենց հետ դժբախտ պատահար տեղի ունենա, իրենց ընտանիքները ապահով ձեռքերում են. կառավարությունը ներկայացրել է հարցազրույց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենի հետ

12:22 25.10.2020

Մեր սահմանը պահողները պետք է հանգիստ լինեն, որ եթե իրենց հետ դժբախտ պատահար տեղի ունենա, իրենց ընտանիքները ապահով ձեռքերում են. կառավարությունը ներկայացրել է հարցազրույց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանի հետ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին նվիրաբերություն կատարելու համար` https://www.1000plus.am/

̰
Բարերար Ջորջ Բաղումյանը հերթական 1 միլիոն դոլարն է նվիրաբերում իմ գլխավորած «Իմ քայլը» հիմնադրամին. Աննա Հակոբյան

12:15 25.10.2020

«PMA Venture Capital» խմբի հիմնադիր, Մեծ հայրենասեր եւ բարերար Ջորջ Բաղումյանը հերթական 1 միլիոն դոլարն է նվիրաբերում իմ գլխավորած «Իմ քայլը» հիմնադրամին։ Գումարը հատկացվում է COVID-19-ի դեմ պայքարի համար։ Չգիտեմ՝ ինչով եմ արժանացել այսպիսի վերաբերմունքի, բայց խոստանում եմ, սիրելի պարոն Բաղումյան, ես Ձեզ չեմ հիասթափեցնի։

̰
Բժշկական հաստատությունները պետք է միայն ծառայեն մեր վիրավորում ստացած հերոսներին. ԱԻ փոխնախարարը կոչ է անում պայքարել կորոնավիրուսի տարածման դեմ

11:46 25.10.2020

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ քաղաքացիներ, Կորոնավիրուսի տարածման միտումը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների: Մենք բոլորս պատերազմի փուլում ցուցաբերեցինք միասնականություն և վիրուսի կանխարգելման հարցում նույնպես չպետք է վարանենք՝ յուրաքանչյուրս պետք է պայքարի այս կյանքեր խլող վիրուսի տարածման դեմ: Մեր անելիքներից պետք է լինի ամենօրյա ռեժիմով մեր ծանոթ, […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2 314 նոր դեպք, մահերի թիվն ավելացել է 27-ով

11:01 25.10.2020

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը երկրում։ Հոկտեմբերի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 77 837 դեպք, որոնցից 50 908-ն` առողջացած, 1180-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 25412 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 377340 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4790 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային […]

̰
Գյումրիի «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մանկավարժները սահման ուղարկելու համար տաք գլխարկներ, գուլպաներ ու ցանցեր են գործում

10:50 25.10.2020

Ամուր թիկունք, ամուր սահման: Հենց այս նշանաբանով էլ շարունակվում է թիկունքից առաջնագիծ ուղարկվող  առաջին անհրաժեշտության իրերի ու պարագաների տեղափոխումը: Նույն ոգևորությամբ քաղաքացիներից յուրաքaնչյուրը մեծ նվիրումով իր ներդրումն է ունենում թիկունքում կազմակերպված տարաբնույթ նախաձեռնություններին: Գյումրիի «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը  սեպտեմբերի 27 ից մինչ օրս հանդես է եկել տարբեր նախաձեռնություններով. այժմ զինվորների ու կամավորականների համար գործում են […]

̰
Ադրբեջանական պարզունակ կեղծարարության մասին. Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել

10:23 25.10.2020

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հրապարակել է «Զինուժ Մեդիա»-ի տեսանյութը ադրբեջանական պարզունակ կեղծարարության մասին։

̰
Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում

10:21 25.10.2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր: Երեկոյան թշնամական ուժերը հերթական անգամ հրետակոծել են խաղաղ բնակավայրերը, մասնավորապես՝ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքներն ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը: Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր […]

̰
Անվտանգության նկատառումներից ելնելով` Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է

10:10 25.10.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով` Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան […]

̰
Վաղ առավոտյան թարմ ապրանք. Արծրուն Հովհաննիսյանը լուսանկարներ է հրապարակել

09:58 25.10.2020

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել։ «Վաղ առավոտյան թարմ ապրանք»,- գրել է նա։

̰
ԱՄՆ-ը պետք է պատժամիջոցներ կիրառի՝ Ադրբեջանին ճնշելու համար. Ֆրանկ Փալոն

09:44 25.10.2020

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձ է կատարել Արցախի հակամարտությանը։ «Զրուցել եմ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ. նա ինձ Արցախի հակամարտության մանրամասն գնահատական տվեց։ ԱՄՆ-ը պետք է այնպիսի կարևոր քայլեր ձեռնարկի, ինչպիսին է պատժամիջոցների կիրառումը՝ Ադրբեջանին ճնշելու համար, որպեսզի վերջինս պահպանի հրադադարի ռեժիմը և դադարեցնի օտարերկրյա ահաբեկչական զինյալների օգտագործումը»,-գրել […]

̰
Արցախյան պատերազմ ՝ հիմա և 90-ականներ․լեգենդար Կոմանդոսի դիտարկումները

23:40 24.10.2020

Հայաստանի պատմության թանգարանում այսօր հանդիպում էր կազմակերպվել արցախյան ազատամարտի լեգենդներից մեկի՝ Արցախի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի հետ: Նա մի քանի դրվագ է պատմել 90-ականնների հերոսական դեպքերից՝ Հադրութի, Շուշիի ազատագրումից հետո նաև զուգահեռներ անցկացրել այն և այս պատերազմների միջև: Ի դեպ, այդ հանդիպումից ստացված ողջ հասույթը Պատմության թանգարանի աշխատակիցները փոխանցելու են բանակի կարիքների համար: […]

̰ ̰
̰
Զինծառայությունից խուսափելու համար կորոնավիրուսի թեստ են կեղծել. ԱԱԾ-ի բացահայտումը

22:57 24.10.2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր և արդյունավետ միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ  այն մասին, որ զորահավաքային զինծառայող Ա. Ս.-ի հայրը` Ն.Ս.-ն, համոզելու կամ այլ եղանակով դրդել է առևտրային կազմակերպության ծառայողներ հանդիսացող, բժշկական կենտրոնի լաբորատորիայի վարիչին և նույն լաբորատորիայի լաբորանտին, որպեսզի վերջիններս իրենց  լիազորություններն օգտագործեն կազմակերպության շահերին հակառակ և զորահավաքային […]

̰ ̰
̰
Արցախի թթու, փախլավա, ժենգյալով հաց, զանազան ապրանքների վաճառք՝ հանուն արցախցիների բարեկեցության

21:47 24.10.2020

Հասարակական կազմակերպությունների, տեղացի և արտերկրից ժամանած անհատների աջակցությամբ արցախցի կանայք այս օրերին ներգրավված են բարիք ստեղծելու և դրանով ռազմաճակատին թիկունք լինելու գործում։ Խոհանոցում արցախյան մթնոլորտ է․ կանայք երգում են հարազատ երգեր, արագ մաքրում ու կտարտում թթվի կամ իրենց բարբառով հայտնի՝ աղ դրածի համար անհրաժեշտ բանջարեղենը, կանաչին, ինչու չէ նաև մրգերը։ Ինչպես տեսնում եք, բազմազան բարիքներից՝ […]

̰ ̰
Նախարարն այցելել է մարզային բժշկական կենտրոններ, որոնք զբաղվում են վիրավորների բուժմամբ

21:24 24.10.2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շրջել է մի շարք մարզային բժշկական կենտրոններով: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ-ից։ Մասնավորապես, նախարարն այցելել է Մասիսի, Էջմիածնի, Աշտարակի և Աբովյանի բժշկական կենտրոններ, տեղում ծանոթացել պացիենտների հոսքերի կառավարմանը, շրջել է հիվանդասենյակներով զրուցել Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորների և նրանց բուժող բժշկական անձնակազմի հետ:   Բոլոր զինվորներին նախարարը մաղթել […]

̰
Ադրբեջանցիներն ապօրինաբար տիրանում են սոցիալական ցանցերի հայկական օգտահաշիվների գաղտնաբառերին ու սկսում են կառավարել այդ էջերը

21:02 24.10.2020

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ձեռք է բերել օբյեկտիվ բնույթի ապացույցներ այն մասին, որ ադրբեջանցիներն ապօրինաբար տիրանում են սոցիալական ցանցերի հայկական օգտահաշիվների գաղտնաբառերին ու սկսում են կառավարել այդ էջերը: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Ապացույցները վկայում են, որ սոցիալական ցանցերի այդ էջերը կամ օգտահաշվիներն ակտիվացվում են ադրբեջանական IP (Internet Protocol) տիրույթից: Այս պահի […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հյուրընկալվել է «Ատլանտյան խորհրդի» կողմից կազմակերպված վեբինարին

20:53 24.10.2020

Հոկտեմբերի 23-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հյուրընկալվեց  «Ատլանտյան խորհրդի» կողմից կազմակերպված առցանց վեբինարին, որը վարում էր համանուն խորհրդի Եվրասիական կենտրոնի ղեկավար Ջոն Հերբսթը։ Քննարկումը նվիրված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով հակամարտություն գոտում ստեղծված իրադրության վերջին զարգացումներին և կրակի դադարի վերահսկելի ռեժիմի հաստատման հեռանկարներին: Իր խոսքը սկսելով հակամարտության բուն էության ներկայացմամբ՝ նախարար Մնացականյանը, մասնավորապես, […]

̰
Հայերը սպանվում են Թրամփի մտերիմ Էրդողանի կողմից. Շոն Փեն

20:43 24.10.2020

Ամերիկացի դերասան Շոն Փենն անդրադարձել է հայերի նկատմամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությանը: «Մինչ մենք հանգիստ նստած ենք, հայերը սպանվում են Թրամփի մտերիմ Էրդողանի կողմից՝ զենքի օգնությամբ, որը մենք տրամադրել ենք նրանց։ Սա Ամերիկան չէ։ Բայդենը կարող է վերածնել Ամերիկան»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Շոն Փենը:  

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

20:32 24.10.2020

Հոկտեմբերի 23-ին, աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում  օպերատիվ իրադրությանը: Նախարար Մնացականյանը խորը մտահոգություն հայտնեց Ադրբեջանի […]

̰
ՊԲ ՀՕՊ ուժերի կողմից խոցված թշնամական հերթական անօդաչուն

20:21 24.10.2020

ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցված թշնամական հերթական անօդաչուն: Պաշտպանության բանակը լուսանկարներ է հրապարակել։

̰
Նրանք բոլորը արցախցի են, բայց ծնվել են Երևանում՝ տուն վերադառնալու ակնկալիքով

20:17 24.10.2020

Նրանք բոլորը արցախցի են, բայց ծնվել են Երևանում՝ տուն վերադառնալու ակնկալիքով։ Պատերազմի առաջին օրերից մինչ այսօր «Շենգավիթ» ԲԿ-ում ծնվել է 15 արցախցի փոքրիկ։ Այս մասին տեղեկացնում են ԲԿ-ից։

̰
Գյումրիի թատրոնում կայացել է «Վերելք»ներկայացման առաջնախաղը.hասուjթը կփոխանցվի Արցախի վերականգնմանը

19:17 24.10.2020

Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել «Վերելք» ներկայացման առաջնախաղը:Դերասան և ռեժիսոր Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ներկայացման պրեմիերան  նախատեսված էր հոկտեմբերի 7-ին , բայց պատերազմական իրավիճակով պայմանավորված այն չկայացավ։ «Պատրաստվում էինք,համավարակի սահմանափակումներից ութ ամիս անց բացել մեր 151-րդ թատերաշրջանը,պիտի բացեինք երեք նոր ներկայացումներով,որոնցից մեկն էլ հենց «Վերելքն» էր:Փորձերը շատ լավ ընթանում էր,արդեն տոմսերը ամբողջությամբ վաճառված […]

̰
ԱՄՆ հայ բժիշկների նվիրաբերած համակարգչային սարքը կուղարկվի Կապանի ԲԿ՝ վիրավոր զինվորների բուժման համար

18:43 24.10.2020

Օրերս Ամերիկայի Միացյալ Նահանգների հայ բժիշկների կողմից մարդասիրական օգնության շրջանակներում Հայաստան է ուղարկվել հումանիտար բեռ: Ի թիվս բժշկական այլ պարագաների` համակարգչային տոմոգրաֆի սարք է նվիրաբերվել: Հաշվի առնելով, որ Կապանի բժշկական կենտրոնը ներկայումս գերծանրաբեռնված բժշկական օգնություն և սպասարկում է տրամադրում հիմնականում արցախյան պատերազմի վիրավոր զինվորներին, առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել հումանիտար օգնությամբ ստացված համակարգչային տոմոգրաֆը տրամադրել […]

̰
ԱԱՏՄ-ն ուժեղացված վերահսկողություն է իրականացնում խմելու ջրի որակի նկատմամբ

18:06 24.10.2020

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությունը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ուժեղացված վերահսկողություն է իրականացնում համայնքներում խմելու ջրի որակի ապահովման աշխատանքների իրականացման նկատմամբ։ Վերահսկողական աշխատանքներն առավել գործնական և արդյունավետ իրականացնելու նպատակով ԱԱՏՄ արևելյան տարածքային կենտրոնի առաջարկությամբ և պատկան մարմինների մասնակցությամբ Գեղարքունիքի և Կոտայքի մարզպետարաններում մարզխորհրդի նիստեր են հրավիրվել` խմելու ջրի սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման […]

̰
Հոկտեմբերի 24-ի ժամը15.00-ի դրությամբ  հայտնաբերվել է արգելված հրապարակումների 175 դեպք

17:30 24.10.2020

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով հոկտեմբերի 24-ի ժամը 15.00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 175 դեպք, որոնցից 52-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 123-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Հարուցված վարչական վարույթների արդյունքում 46-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող 1 անձ տուգանվել է 700 հազար դրամի չափով, 36-ը՝ 300 հազար դրամի չափով, որոնցից […]

̰
Շուշան Ստեփանյանը հերքել է հայկական ինքնաթիռի խոցման մասին ապատեղեկատվությունը

16:55 24.10.2020

«Հայկական ինքնաթիռի խոցման մասին հաղորդագրությունը բացարձակ սուտ է»,- այս մասին «Տելեգրամ»-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Նա ըստ էության  հերքում է հայկական ինքնաթիռի խոցման մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը։    

̰
BACK_TO_TOP