13:53 23.10.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների և դրանց ներդրման կարգի նախագիծը։ Մոդելների ներդրման հիմնական նպատակներն են՝ hանրապետության այն բնակավայրերում, որտեղ չկան նախադպրոցական ծառայություններ, ձևավորել այլընտրանքային նախադպրոցական կրթության ծառայություններ, որոնք հնարավորություն կընձեռեն մեծացնել երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական ոլորտում և հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների համար ապահովել մատչելիություն: Մոդելներից […]
13:49 23.10.2020
Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային համավարակով /COVID-19/ պայմանավորված` ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Շենգավիթի և Չարբախի անձնագրային ծառայությունները ժամանակավորապես չեն աշխատելու։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը։ Խնդրում ենք անձնագրային գործողությունները /բացառությամբ՝ հաշվառումների/ կատարել այլ անձնագրային ծառայություններում։ Հաշվառման գործողությունները հնարավոր կլինի կատարել աշխատանքները վերսկսելուց հետո։ Այն քաղաքացիները, ովքեր արդեն դիմում են ներկայացրել անձը հաստատող փաստաթուղթ […]
13:24 23.10.2020
Հաշվի առնելով հայտարարված ռազմական դրության ժամանակ լայն սպառման ապրանքների (պարենային և ոչ պարենային) իրացման պայմանների՝ ներառյալ գների, ինչպես նաև դրանց պաշարների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և գնահատման անհրաժեշտությունը` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում ստեղծվել է աշխատանքային խմբեր, որոնք աշխատում են 24-ժամյա ռեժիմով և իրականացնում են շուրջ 31 ապրանքային խմբերի մշտադիտարկում (շուրջ 94 ապրանքատեսակ)։ Ստեղծված […]
13:15 23.10.2020
ՊԲ-ն հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված ևս 27 զինծառայողի անուն․ Մարանջյան Էդվարդ Արտուշի, ծնվ. 2000թ. Հովհաննիսյան Գևորգ Զոհրաբի, ծնվ. 1984թ. Հովհաննիսյան Գոռ Զոհրաբի, ծնվ. 1986թ. Ավագյան Արա Սենիկի, ծնվ. 1981թ. Հարությունյան Նարեկ Սենիկի, ծնվ. 1988թ. Գաբրիելյան Իգոր Գրիգորի, ծնվ. 1977թ. Համբարձումյան Համբարձում Ալբերտի, ծնվ. 1989թ. Ավետյան Գեղամ Ժորայի, ծնվ. 1971թ. Դանիելյան Գարիկ […]
13:00 23.10.2020
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 22-23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 34 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, խարդախության՝ 6, անձնական ունեցվածքի գողության՝ 5, ապօրինի ծառահատման, անձնական կյանքի մասին տեղեկություններ հրապարակելու և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 2-ական, սպանության փորձի, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, […]
12:10 23.10.2020
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Զրույցի ընթացքում Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Մակրոնին՝ նշելով, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի և անձամբ նախագահ Մակրոնի ջանքերն ու դիրքորոշումը հակամարտության կարգավորման […]
10:59 23.10.2020
Հոկտեմբերի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 73310 դեպք, որոնցից 50276-ն` առողջացած, 1145-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 21560 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 368053 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5760 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2474 նոր դեպք: Ունենք 489 առողջացած: Մահվան 14 դեպքերի վերաբերյալ […]
10:35 23.10.2020
Այսօր Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն առանձին հանդիպումներ է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ: Պետդեպարտամենտի կայքը տեղեկացնում է, որ տեղական ժամանակով 09:30-ին (Երևանի ժամով 17:30-ին) նախատեսված է Մայք Պոմպեոյի հանդիպումն Ադրբեջանի ԱԳ նախարարի, իսկ 10:30-ին (Երևանի ժամանակով 18:30-ին)՝ Հայաստանի ԱԳ նախարարի հետ:
09:50 23.10.2020
Հոկտեմբերի 22-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում՝ 1000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1000 քմ, Կոտայքի մարզի Գետարգել գյուղում՝ 3000 քմ, Նոր Գեղի գյուղում՝ 0․5 հա։ Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 1 […]
09:41 23.10.2020
Հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերն անհանգիստ է եղել Մարտակերտում և Մարտունու շրջանում։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Մարտակերտ քաղաքի հրետակոծության հետևանքով Ա.Սախարով 7 հասցեում բազմաբնակարան շենքի 2 տուն է հրդեհվել։ Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարներին հաջողվել է արագ մարել կրակը, որպեսզի այլ բնակարաններում ևս հրդեհ չբռնկվի։ Նախնական տվյալներով […]
09:33 23.10.2020
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի բարեկամներ, որպեսզի առանձին-առանձին գրառումներ չանեմ, որոշեցի ասելիքս այսպես ամփոփ՝ կետերով ներկայացնել։ Սրանք խորհուրդներ կամ կոչեր չեն։ Սրանք ԽՆԴՐԱՆՔՆԵՐ են։ Տարբեր հարցերով, բայց մեկ նպատակով՝ հաղթանակը մոտեցնելու։ Խնդրում եմ կարդաք, ես էլ այս տիրույթում այլևս նույնքան ակտիվ […]
09:17 23.10.2020
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նախազգուշացնում է՝ ռազմական գործողությունների շարունակման դեպքում միակ հաղթողը լինելու է պանդեմիան։ Նա աշխարհի խոշոր հակամարտություններում՝ Եմենից և Լիբիայից մինչև Աֆղանստան ու Լեռնային Ղարաբաղ, կրկին հրադադարի կոչ է արել։ Այս մասին նա հայտնել է Associated Press-ի հետ զրույցում։ Գուտերեշի խոսքով՝ օժանդակություն է անհրաժեշտ բոլոր նրանցից, ովքեր ազդեցություն ունեն հակամարտող կողմերի վրա։ […]
09:02 23.10.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Պուշկինի փ. 42, 44, 46, 48 շենքեր, Ռուսթավելու փ. 1-59 սեփական տներ, Ֆրիկի փ. 1-19 սեփական տներ, Թափառաշրջիկների փ. 1, 2, 12 սեփական տներ, Սուրբ Հովհաննեսի փ. 1-9 սեփական տներ, Ամիրյան փ. 18 շենք, […]
08:53 23.10.2020
Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Չորս շաբաթ է անցել, և Ադրբեջանը խախտել է հրադադարի երկու պայմանավորվածությունները և շարունակում է արցախցիների անխտիր թիրախավորումը: Ադրբեջանի ուղերձը հստակ է՝ բռնություն և ոչ բանակցություններ: ԱՄՆ-ը պետք է այլ ուղերձ հղի՝ եթե հարձակումը շարունակվի, մենք պատրաստ ենք ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը»,- գրել է Շերմանը: […]
08:32 23.10.2020
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը և 31 համահեղինակներ Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին բանաձև են ներկայացրել Ներկայացուցիչների պալատ: Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջը։ «Աներևակայելի կարևոր է, որ Ներկայացուցիչների պալատն Արցախի և նրա ժողովրդի անկախության ձգտմանն աջակցող հզոր մեսիջ ուղղի, հատկապես Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ պետքարտուղար Պոմպեոյի […]
08:21 23.10.2020
Իսրայելի հայ համայնքը բողոքի ձայն է բարձրացրել։ Հայաստանի և Արցախի դրոշներով, ադրբեջանա-թուրքական ագրեսիան դատապարտող պաստառներով նրանք պահանջել են իշխանություններից զենք չվաճառել ահաբեկչական և ցեղասպան Թուրքիային ու Ադրբեջանին: Այս մասին հայտնում է Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջը։
08:17 23.10.2020
ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը մեկնել է Վաշինգտոն, որտեղ հոկտեմբերի 23-ին տեղի կունենա ԼՂ հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է TASS-ը։ «Հատուկ հանձնարարությունների գծով մեր դեսպան Իգոր Պոպովը մեկնել է Վաշինգտոն։ Հոկտեմբերի 23-ին այնտեղ տեղի կունենա Լեռնային Ղարաբաղի հարցով նրա շփումները ԱՄՆ […]
08:09 23.10.2020
Մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ: ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Մնացականյանը հանդիպում է անցկացնում ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ: «Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցն ԱՄՆ: Նախարար Մնացականյանը հանդիպում է անցկացնում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և […]
00:30 23.10.2020
Կոնգրեսական Ադամ Շիֆը, խոսելով ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի այն որոշման մասին, որ այսուհետ կիրառվելու է «Հայոց ցեղասպանություն» խորագիրը, նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն պատմական հարց է, այլև ուղերձ`ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Շիֆը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Այդ որոշումը գնալով ավելի մեծ նշանակություն է […]
00:17 23.10.2020
Ցավով պետք է տեղեկացնեմ, որ Երևանի Միքայելյանի անվան հիվանդանոցում մահացել է այս տարվա հոկտեմբերի 1-ին ադրբեջանական կողմի հրետակոծության հետևանքով ծանր վիրավորում ստացած ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ,1968 թվականին ծնված, Ռոբերտ Եղիազարյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Հարգելի՛ հայրենակիցներ, ցավով պետք է տեղեկացնեմ, որ Երևանի Միքայելյանի անվան հիվանդանոցում […]
23:49 22.10.2020
Հոկտեմբերի 22-ին, ժամը 19:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արա Ե․-ն իր վարած «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Դավիթ Մ․-ին […]
23:37 22.10.2020
Կանադայի Օնտարիո նահանգի Օրենդիր ժողովի հոկտեմբերի 21-ի քննարկմանը պատգամավոր Արիս Պապիկյանը պահանջել է Թուրքիային վտարել ՆԱՏՕ-ից ևԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ներկայացնել միջազգային դատական ատյանին՝ որպես պատերազմական հանցագործների։ Այս մասին տեղեկացրին Արիս Պապիկյանի գրասենյակից։ «Չորեքշաբթի՝ 21 Հոկտեմբեր 2020-ին Օնթարիոյի խորհրդարանին մէջ տեղի ունեցաւ մէկ ժամ տասնհինգ վայրկեան տեւողութեամբ քննարկում, նիւթ […]
23:20 22.10.2020
ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ հոկտեմբերի 23-ին ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև նախատեսված հանդիպումն արդյունավետ կլինի։
23:11 22.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանը: Այն ներկայացնում ենք ստորև. «Ինտերֆաքս» – Շնորհակալություն հարցազրույցի համար: Սկսենք առաջին հարցից: Երեկ Դուք հայտարարեցիք այն մասին, որ գոնե այս փուլում Ղարաբաղյան հարցը չունի դիվանագիտական լուծում: Ի՞նչ է նշանակում այդ հայտարարությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Արդեն նվազագույնը երկու անգամ հրադադարի վերաբերյալ համաձայնությունը տապալվել է: Իհարկե, Ադրբեջանը դրանում մեղադրում […]
22:54 22.10.2020
Արցախի միջազգային ճանաչման ժամը հնչած է, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արամ Ա կաթողիկոսը: «Հատկապես Սփյուռքն իր քարոզչական ու հարաբերական լայն կարողություններով կոչված է Արցախի ճանաչման դրոշը բարձր պահել»: Արդարացիորեն, քաղաքների, նահանգների ու կազմակերպությունների կողմից ճանաչման գործով արված որևէ քայլ իր կարևոր նպաստը կարող է ունենալ միջազգային հանրության կողմից Արցախի անկախության ճանաչման գործում»,- գրել է […]
22:48 22.10.2020
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ֆորտ Լի քաղաքը դատապարտել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան, ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին հայտնել է Արցախի Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։
22:07 22.10.2020
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անուններ. Խալաթյան Գրիգոր Սևադայի, ծնվ. 2001թ. Մնացականյան Կարեն Կարապետի, ծնվ. 2002թ. Բաբայան Արմենակ Մնացականի, ծնվ. 2000թ. Մուրադյան Խաչիկ Մեսրոպի, ծնվ. 2001թ. Դանիելյան Դավիթ Հմայակի, ծնվ. 2000թ. Խեքոյան Ռաֆիկ Զալիկի, ծնվ. 2000թ. Կոստանդյան Վրեժ Արսենի, ծնվ. 2000թ. Ավետիսյան Սուրիկ Իշխանի, ծնվ. 2001թ. Զաքարյան Շոթա Ազիզի, […]