TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+30.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ՇՄ նախարարությունը շարունակում է նյութական և այլ համապատասխան աջակցություն ցուցաբերել Արցախի մեր հայրենակցներին, ՊԲ-ին և առաջնագծին

17:28 21.10.2020

Շրջակա միջավայրի նախարարությունը շարունակում է նյութական և այլ համապատասխան աջակցություն ցուցաբերել Արցախի մեր հայրենակցներին, ՊԲ-ին և առաջնագծին։ Նախարարության աշխատակիցները, որոնք օգտվում են սոցիալական ապահովության փաթեթներից, գործածել են սոցիալական փաթեթի իրենց գումարները «Հայաստան» համահայկական հիմնադրամին և «1000 դրամ» հիմնադրամին ուղղելու հնարավորությունը։ Շրջակա միջավայրի նախարարության սեպտեմբեր ամսվա սոցիալական փաթեթների գումարը կազմում է շուրջ 1 մլն ՀՀ դրամ։ […]

̰
Վաղը Մասիս քաղաքում վթարային  ջրանջատում կլինի

17:27 21.10.2020

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 22-ին՝ ժամը 09.30-20.00 կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի «Մասիս Կայարան» թաղամասի  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Հակառակորդը մարտի է նետում արդեն իսկ վերջին ռեզերվները. Նիկոլ Փաշինյան

17:25 21.10.2020

Այո՛, առաջնագծում բավականին բարդ, բավականին դժվար իրավիճակ է ստեղծվել, Արցախի ողջ հարավով մարտական գործողություններ են ընթանում. այս մասին ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նկատեց, որ այստեղ կա մի շատ կարևոր նրբություն, այն է՝  դիտարկումները ցույց են տալիս, որ հակառակորդը մարտի է նետում արդեն իսկ վերջին ռեզերվները: «Այո՛, նրանց ռեսուրսները շատ-շատ մեծ են, […]

̰
ՀՀ կառավարությունն արգելք է դրել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա

17:24 21.10.2020

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր 2020 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 1708-Ն որոշմամբ ժամանակավոր արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ կլինի 2020 թվականի դեկտեմբերի 31-ից: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։ Թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումն իրենից ենթադրում է նախ և առաջ անվտանգային բաղադրիչ՝ հաշվի առնելով քանիցս հաստատված […]

̰
Մենուա Հովհաննիսյանն արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը

17:16 21.10.2020

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մենուան ընկերների հետ Արցախ էր եկել իր մեծ երազանքի հետևից՝ հող հայրենին պաշտպանելու և նրա հարատև գոյությունն ապահովելու համար: Նրա հետ ծանոթացա պատահական, առաջնագծում: Շփումը կարճ էր, ընդամենը մեկ օր, բայց շատ տպավորիչ: Նրա համարձակ պահվածքը, լուսավոր ու պայծառ մտքերն անմիջապես գրավեցին իմ ուշադրությունը: Անգամ հասցրեցինք […]

̰
Ձեռքբերված համաձայնությունները մնում են թղթի վրա Ադրբեջանի ուխտադրուժ կեցվածքի և իրավիճակի ապակայունացմանը միտված քայլերի հետևանքով․ Մնացականյանը՝ Լավրովին

17:00 21.10.2020

Ի շարունակումն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցների և ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված Ռուսաստանի միջնորդությամբ տարվող աշխատանքների՝ հոկտեմբերի 21-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպման օրակարգում էին ԼՂ հակամարտության գոտում օպերատիվ իրադրության և կրակի դադարեցման համաձայնությունների կատարման […]

̰
Եվս 62 զոհված զինծառայող ունենք․ ՊԲ-ն հրապարակել է նրանց անունները

16:52 21.10.2020

ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված ևս 62 զինծառայողի անուն.   Պահեստազորային Ղուկասյան Դավիթ Երվանդի, ծնվ. 1980թ. Սարգսյան Արթուր Գագիկի, ծնվ. 2000թ. Աղաջանյան Ազիզ Սամվելի, ծնվ. 2001թ. Ահարոնյան Գերասիմ Վարդանի, ծնվ. 2001թ. Արևջանյան Սպարտակ Ռոբերտի, ծնվ. 1998թ. Երիցյան Սերգեյ Մանուկի, ծնվ. 2001թ. Թադևոսյան Հրաչ Անտոնի, ծնվ. 2001թ. Ավետիսյան Խաչատուր Վարդանի, ծնվ. 2001թ. […]

̰
Վարչապետը կուսակցություններին, ՀԿ-ներին, քաղաքապետներին, ՏԻՄ-երին կոչ է արել ձևավորել ջոկատներ

16:50 21.10.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ դիմել է հայ ժողովրդին և հորդորել զենք վերցնել ու կռվել, նվիրվել հայրենիքի իրավունքի պաշտպանության գործին։ «Այս պրոցեսն արդյունավետ կազմակերպելու պարագայում է, որ մենք, ի վերջո, կկարողանանք հասնել մեզ համար ընդունելի դիվանագիտական լուծման»,- ասաց նա։ Վարչապետը կուսակցություններին, ՀԿ-ներին, քաղաքապետներին, տեղական ինքնակառավարման մարմիններին նույնպես կոչ է արել ձևավորել ջոկատներ։  

̰
Ադրբեջանում հարգանք կա միայն փողի նկատմամբ. Ադրբեջանի քաղաքացիությունից հրաժարված կնոջ մեկնաբանությունը

16:46 21.10.2020

Лезгинский почти интеллектуальный клуб ֆեյսբուքյան հանրային խմբում օգտատեր Յարքար Մագոմեդովը գրառում է կատարել հայ ժողովրդի պայքարի խորհրդանիշ դարձած, իր լուսանկարով բոլորին հայտնի Ալբերտ Հովհաննիսյանի մասին։ «Ալբերտ Հովհաննիսյանը ազգի՝ ազատության համար պայքարի խորհրդանիշն է։ Պատերազմի առաջին օրերին արված այս լուսանկարը տարածվել է ամբողջ աշխարհում։ Տղան, շատ չանցած, զոհվել է»,- գրել է նա։ Ibragimova Hanum անունով օգտատերը […]

̰
Ռուսաստանը արել և անում է առավելագույնը․ Նիկոլ Փաշինյան

16:36 21.10.2020

Ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև Ռուսաստանի հետ համագործակցության մասին։ Նա նշել է, որ մեր երկրները հնարավորինս բարձր և արդյունավետ կերպով փոխգործակցել են և փոխգործակցում են այս իրավիճակից լուծում գտնելու համար՝ հաշվի առնելով նաև այն  հանգամանքը, որ Ռուսաստանը նաև հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և Հայաստանի ռազմավարական գործընկերը։ «Ես կարծում […]

̰
Շրջակա միջավայրի նախարարությունն ահազանգում է հումանիտար և բնապահպանական վտանգի մասին

16:28 21.10.2020

Շրջակա միջավայրի նախարարությունը համապատասխան գրությամբ դիմել է բնապահպանական կոնվենցիաների գործադիր քարտուղարներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Արցախի դեմ շփման գծի ողջ երկայնքով սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում հումանիտար և բնապահպանական աղետի առկա վտանգի վրա։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, ռազմադաշտում դիակների հետ կապված իրավիճակը արդեն դուրս է գալիս վերահսկողությունից․ տեսագրող սարքերը տեսագրել են, […]

̰
Սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, գրանցված աշխատատեղերն ավելացել են շուրջ 14 000-ով

16:20 21.10.2020

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված տվյալների հիման վրա, ամփոփվել են 2020 թվականի սեպտեմբեր ամսվա ցուցանիշները: Մասնավորապես, 2020 թվականի սեպտեմբերի տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 632 հազար, որը 2020 թվականի օգոստոսի համեմատ՝ ավելի է շուրջ 14 […]

̰
Եվ այդ մեկ մարդը Դո՛ւ ես․ Նիկոլ Փաշինյանը խոսում է ստեղծված վիճակի և մեր անելիքների մասին

16:09 21.10.2020

Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում խոսում է ստեղծված վիճակի և մեր անելիքների մասին։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հոկտեմբերի 26-ին կիրականացվի Դոնի Ռոստով-Երևան չարտերային թռիչքը

16:05 21.10.2020

Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08։30-ին, Դոնի Ռոստովի «Պլատով» միջազգային օդանավակայանից տեղի կունենա «Armenia» ընկերության Դոնի Ռոստով-Երևան չարտերային թռիչքը։ «Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՍՊԸ «Атлас Юг» ընկերության տոմսարկղերից։ Հեռախոս՝ 8/863/266-56-03 8/863/266-54-58 8/863/223-99-39 8/863/266-57-39 8/863/300-77-51 8/863/206-16-70 Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, […]

̰
Մոսկվայում տեղի է ունեցել Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Սերգեյ Լավրովի հետ

15:58 21.10.2020

Հոկտեմբերի 21-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ու կից լուսանկարներ հրապարակել։

̰
Պատգամավորներն անընդունելի և վտանգավոր համարեցին այս պատերազմի կողմերի միջև հավասարության նշան դնելն ու երկու կողմերին ուղղված նույնական կոչեր անելը

15:46 21.10.2020

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ՀՀ Ազգային ժողովի ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նախագահ Արման Եղոյանը, կոմիտեի անդամներ Ռուբեն Ռուբինյանը («Իմ քայլը»), Արկադի Խաչատրյանը («Լուսավոր Հայաստան») և Իվետա Տոնոյանը («Բարգավաճ Հայաստան») եվրոպական կողմի առաջարկով տեսակապով հանդիպում ունեցան Եվրոպական խորհրդարանի՝ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի և փոխնախագահներ Կոսմա Զլոտովսկիի և Ռասա Յուկնեվիչիենեի հետ։ Հայկական կողմի ներկայացուցիչներն […]

̰
Լավրովը հանդիպումներ է ունեցել Մնացականյանի և Բայրամովի հետ

15:35 21.10.2020

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին շրջանի հեռախոսազրույցներից բացի, հոկտեմբերի 20-ին և 21-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, հայտնում են ՌԴ արտգործնախարարությունից: Բանակցությունների ընթացքում քննարկվել են […]

̰
Արցախից ժամանած քաղաքացիների կենսաթոշակների վճարումը սկսվել է

15:27 21.10.2020

Արցախից ժամանած քաղաքացիների կենսաթոշակների վճարումը կսկսվել է: Այս մասին տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ «Կանխիկ եղանակով վճարումներն իրականացվում են «Հայփոստ»-ի գրասենյակներում: Ցուցակներում հանդիպող անճշտությունները կամ տեխնիկական խնդիրները միշտ չէ, որ հնարավոր է լուծել (հասկանալի պատճառով), սակայն դրանք չեն ազդի կենսաթոշակների տրամադրման վրա. անկախ ժամկետից և վայրից դրանք կվճարվեն ամբողջությամբ, հենց […]

̰
Տեղի է ունեցել խորհրդակցություն Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի մասնակցությամբ

15:09 21.10.2020

ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, ի լրումն երեկ հրապարակված հաղորդագրության, տեղեկացնում է. «Արցախի և Հայաստանի ներկա մտահոգիչ իրավիճակով պայմանավորված` տեղի է ունեցել ևս մի խորհրդակցություն, որին այս անգամ մասնակցել են Հայաստանի Հանրապետության նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը»:

̰
Մենք նախապես ծրագրված լայնամասշտաբ պատերազմի մեջ ենք, որը սպառնալիք է ողջ տարածաշրջանին. վարչապետի հարցազրույցը IRNA լ/գ-ին

15:02 21.10.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իրանական IRNA լրատվական գործակալությանը, որը ներկայացվում է ստորև. IRNA – Իրանի նախագահ պարոն Ռոհանին Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների միջև տարաձայնությունների կարգավորման հարցում կառուցողական դեր ունենալու պատրաստակամություն է հայտնել: Ո՞րն է Ձեր պատասխանը այս առաջարկին, և Ձեր կարծիքով՝ Իրանն ի՞նչ նախաձեռնությամբ կկարողանա միջնորդություն իրականացնել: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, որ ԵԱՀԿ Մինսկի […]

̰
Տիգրան Աշոտյանը հետմահու չի պարգևատրվել. նա ողջ է․ Ա․ Հովհաննիսյան

14:48 21.10.2020

Տիգրան Աշոտյանը հետմահու չի պարգևատրվել երկրորդ աստիճանի «Մարտական խաչ»-ով։ Սխալմունք է եղել։ Նա ողջ առողջ է։ Այս մասին գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

̰
Դիմակ չկրողը թշնամական կենսաբանական զենք է, որովհետև վարակը տարածելով՝ «սմերչից» կամ «գրադից» պակաս մարդասպան չի․ ԿԳՄՍ նախարար

14:43 21.10.2020

Այսօր համավարակի ճակատում մահացել է 20 մարդ: Իսկ դիմակ չկրողը թշնամական կենսաբանական զենք է, որովհետև վարակը տարածելով՝ «սմերչից» կամ «գրադից» պակաս մարդասպան չի: Այս մասին գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Հիշեցնենք, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1836 նոր դեպք, 20 մահ, այդ թվում՝ առաջին անգամ երեխայի։

̰
Վերջին տվյալներով՝ խոցվել է հակառակիորդի ևս 2 ԱԹՍ, 4 զրահատեխնիկա, կա 150 զոհ

14:37 21.10.2020

Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով՝ խոցվել է ևս 2 ԱԹՍ, 4 զրահատեխնիկա, կա 150 զոհ: Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։ По последним данным о потерях противника были поражены еще 2 БПЛА, 4 единиц бронетехники, есть 150 погибших. Since the last update the new losses of Azerbaijan are: 2 UAVs, 4 armored vehicles, […]

̰
Ազատազրկումն ավելի լավ է, քան անփառունակ մահը պարտադրված պատերազմում. թալիշներն ու լեզգիները լքում են ադրբեջանական բանակը

14:29 21.10.2020

Ինչպես հայտնում է TolishMedia-ն, ադրբեջանական բանակը սրընթաց տրոհվում է: Դա տեղի է ունենում ոչ միայն ղարաբաղյան բանակի հզոր պաշտպանության, այլ նաև թալիշների, լեզգինների և մյուս փոքրամասնությունների ներկայացուցիչների շնորհիվ, որոնց Բաքվի բռնապետը ուղարկում է առաջնագիծ՝ փորձելով ավելացնել զոհերի թիվը երկրի բնիկ ժողովուրդների շրջանում: Բնիկ ժողովուրդների ներկայացուցիչները չեն ցանկանում զոհվել բռնապետի, նրա ռեժիմի և առհասարակ Ադրբեջանի համար: […]

̰
Իմ ժողովուրդը պարտադրված պատերազմի մեջ է. Աննա Հակոբյանը խնդրանքով դիմել է բոլոր առաջին տիկիններին

14:20 21.10.2020

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում խնդրանքով դիմել է բոլոր առաջին տիկիններին, առաջին հերթին նրանց, որոնց հետ հասցրել է անձամբ շփվել։ «Այս նամակն ուղարկել եմ իմ լավ բարեկամ՝ Բրազիլիայի առաջին տիկին Միշել Բոլսոնարոյին: Հասկանում եմ, որ խնդրանքս հեշտ իրագործելի չէ, ավելին՝ չափազանց մեծ կամք, խիզախություն և արդարության կողմը կանգնելու վճռականություն է պահանջում: Մինչ Բրազիլիայի […]

̰
Հայաստանի ռազմարդյունաբերության համալիրն աշխատում է ողջ ծավալով և 24-ժամյա ռեժիմով

13:58 21.10.2020

Շարունակվում են ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի հաճախակի աշխատանքային այցերը ռազմարդյունաբերական համալիրի ընկերություններ, ինչպես նաև պարբերական բնույթ կրող հանդիպում-քննարկումները՝ ներկայացուցիչների հետ: Ռազմական դրության պայմաններում առավել քան ընդգծվում է ռազմարդյունաբերական կոմիտեի կողմից իրականացվող գործունեության կարևորությունը, որն այս օրերին աշխատում է՝ օգտագործելով արտադրական բոլոր հզորությունները: Գիտակցելով ողջ պատասխանատվությունը՝ ՌԱԿ ընկերությունները 24/7 ռեժիմով իրականացնում են բազմաբնույթ աշխատանքներ՝ վնասված […]

̰ ̰
Իշխանության և կյանքի համար մտավախությունների պատճառով Ալիևը մի քանի օր է՝ բնակվում է Թուրքիայում. Волна Каспия

13:17 21.10.2020

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արդեն մի քանի օր է՝ չի բնակվում իր երկրի տարածքում՝ գերադասելով գտնվել Թուրքիայի Անթալիա քաղաքում գտնվող իր պալատներից մեկում՝ Բաքվում հայտնվելով միայն ճեպազրույցների ու ադրբեջանցիներին ուղղված ուղերձների ժամանակ, գրում է Волна Каспия-ն՝ վկայակոչելով ադրբեջանական աղբյուրներին։ Թերթում նշվում է, որ Ադրբեջանի բռնապետի նման անսպասելի վարքագիծը կապված է իր իշխանության և կյանքի համար […]

̰
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Մոսկվա

12:49 21.10.2020

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ռուսական կողմի հետ խորհրդակցությունների նպատակով մեկնել է Մոսկվա։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ Զոհրաբ Մնացականյանը կարճատև աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։  

̰
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը չափազանց կարևոր է. Սերժ Թանկյան

12:43 21.10.2020

«Ես ամեն օր արթնանում և աղոթում եմ, որ ռմբակոծությունը դադարեցվի», – Forbes ամերիկյան հեղինակավոր հանդեսին տված հարցազրույցում, խոսելով Արցախում ընթացող պատերազմի մասին, ասել է աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը։ «Ժամանակ առ ժամանակ վշտացած ենք, հպարտ, բարկացած: Որպես հայ ունենում ենք զգացմունքների փունջ՝ գործ ունենալով անարդարության հետ ոչ միայն Ադրբեջանի, այլև՝ […]

̰
BACK_TO_TOP