10:51 22.10.2020
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային 3 խմբերը հերթական այցեր են իրականացրել Ադրբեջանի զինված ուժերի հարձակումների պատճառով Արցախից Հայաստան տեղափոխված խաղաղ բնակիչների կացարաններ Երևանում և մարզերում՝ նրանց կարիքների ուսումնասիրության, իրավունքների ապահովման աջակցության համար: Աշխատանքային խմբերի կազմում են եղել իրավաբաններ, բժիշկ և հոգեբան, որոնք ծանոթացել են նրանց առաջնային կարիքների գնահատման ընթացքին և ուսումնասիրել դիմումները: Ուսումնասիրվել են Արցախից […]
10:09 22.10.2020
Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե Հայաստանը Գաբալայի և Քյուրդամիրի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել, կատարյալ անհեթեթություն և ցինիկ սուտ է: Հայաստանի Հանրապետության տարածքից որևէ հրթիռ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
09:36 22.10.2020
Հոկտեմբերի 21-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 3000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 4000 քմ, 3000, Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղում՝ 11 հա, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ 300 քմ, Նոր Գեղի գյուղում՝ 600 քմ։ Հրշեջ-փրկարարները մարել […]
09:29 22.10.2020
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը: Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: Բացի օջախային մարտերից, հակառակորդը կենտրոնական ուղղությամբ իրականացրել է նաև դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ կանխվել են: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխում են օպերատիվ իրադրությունն իրենց օգտին փոխելու […]
09:00 22.10.2020
Կոնգրեսի գրադարանին նման փոփոխություն կատարելու կոչով նամակներ են ուղղել ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Գաս Բիլիրակիսը, Դինա Տիտուսը, Ֆրենկ Փալոնը, Ջեքի Սպեյերը և սենատոր Բոբ Մենենդեսը։
08:50 22.10.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11:00-17:00 Պուշկինի փ. 1, 35, 38/1, 42, 44, 46, 48 շենքեր, Բուզանդի փ. 45 շենք, Նալբանդյան փ. 7, 9 շենքեր, Կողբացի փ. 3ա շենք և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Գրիբոյեդովի փ. 3, 5, 5ա շենքեր, […]
08:38 22.10.2020
Նիդերլանդների և Բելգիայի հայերը Բրյուսելում համատեղ ավտոերթ են կազմակերպել՝ ուղևորվելով Եվրախորհրդարանի շենք և ՆԱՏՕ-ի գրասենյակ։ Ավտոերթի ընթացքում ծածանվել են Արցախի և Հայաստանի դրոշները։ Ակցիային մասնակցել են նաև բեռնատար մեքենաներ, որոնց վրա ամրացված են եղել մեծ էկրաններ։ Փողոցների տարբեր հատվածներից մարդիկ հնարավորություն են ունեցել դիտել զարհուրելի կադրեր Արցախից։ Ակցիայի մասնակիցները երկու լեզվով (հոլանդերեն և ֆրանսերեն) նամակ […]
08:29 22.10.2020
Կոլորադոյի Լուիսվիլ քաղաքում ամերիկահայերը բողոքի ակցիա են անցկացրել։ Հայաստանի և Արցախի դրոշներով, թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող պաստառներով նրանք հավաքվել են Lockheed Martin ռազմարդյունաբերական կորպորացիայի առջև՝ պահանջելով դադարեցնել զենքի մատակարարումը Թուրքիային։ Ակցիայի մասնակիցները պարանների վրա «արյունոտ» լվացք են փռել։ Երեկ նման ակցիա էր տեղի ունեցել նաև Տորոնտոյում։
08:17 22.10.2020
Խորհրդարանականները նաև դատապարտել են Արցախի բնիկ ժողովրդի՝ հայերի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող հարձակումները:
08:16 22.10.2020
Կանադայի Հայ դատի հանձնախմբից հայտնում են, որ Օնտարիոյի օրենսդիր ժողովում խորհրդարանականները դատապարտել են Արցախի նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները։ Պատգամավորները հանդես են եկել Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու և Արցախի Հանրապետության ճանաչման հարցը քննարկելու առաջարկով:
08:07 22.10.2020
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, քիչ առաջ ավարտվեց Գեղարքունիքի մարզպետարանում գումարված մարզխորհուրդի արտահերթ նիստը։ Առանցքային ու թերևս ամենակարևոր հարցը՝ մարզում ինքնապաշտպանական ջոկատների ստեղծումն էր։ Հպարտությամբ ասում եմ, որ բոլորը միահամուռ, իմ գլխավորությամբ,պատրաստակամություն հայտնեցինք ստեղծելու կամավորական ջոկատներ, և մեր արդար պայքարը փառքով ու հաղթանակով պսակելու։ Եվ ուրեմն. Հենց այս պահից […]
01:07 22.10.2020
Հոկտեմբերի 22-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, այցի ընթացքում նախատեսված են նախարարի հանդիպումները ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի, ԱՄՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
00:42 22.10.2020
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ պետական դեպարտամենտին է դիմել, որպեսզի վերջինս մերժի Թուրքիայի ռազմական սարքավորումներ տրամադրելը՝ Bayraktar տեսակի անօդաչու թռչող սարքեր պատրաստելու համար, քանի դեռ վերջինս Արցախի ու Հայաստանի դեմ ագրեսիայում աջակցում է Ադրբեջանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է հանձնախմբի ֆեյսբուքյան էջում: «Թուրքիան, արձագանքելով հոկտեմբերի 5-ի Կանադայի որոշմանը, որով այդ երկիրը կասեցրեց Թուրքիային ռազմական սարքավորումներ […]
23:33 21.10.2020
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա կոչին։ «Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ շիրակցիներ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին արձագանքելով՝ դիմում ենք մեր մարզի բնակիչներին, պետական և ՏԻՄ կառույցների, մարզում գործունեություն ծավալող կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներին՝ կամավորագրվել Հայրենիքի պաշտպանության սրբազան գործին։ Այս պահից սկսած կարող եք դիմել ձեր համայնքապետարաններ կամ զինվորական կոմիսարիատներ՝ […]
23:03 21.10.2020
Օրերս ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը խորհրդի անունից նամակ է ուղղել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին և գերատեսչությունների ու ծրագրերի ղեկավարներին՝ ներկայացնելով Թուրքիայի բացահայտ աջակցությամբ` Արցախի Հանրապետության նկատմամբ սկսված և մինչ օրս շարունակվող լայնածավալ հարձակողական գործողությունները, որոնց թիրախում շատ հաճախ հայտնվում են նաև քաղաքացիական անձինք, այդ թվում` կանայք և երեխաներ: Թուրքիան ռազմատենչ հռետորաբանությամբ շարունակում է […]
22:54 21.10.2020
Կոչով դիմում եմ Արագածոտնի մարզի բնակիչներին։ Այս մասին գրել է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:40 21.10.2020
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ միանում է վարչապետի կոչին և կամավորագրվում է Հայրենիքի պաշտպանությանը: «Ես՝ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանս, միանալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, վայրկյան անգամ չվարանելով՝ կամավորագրվում եմ Հայրենիքիս պաշտպանության սուրբ գործին: Րոպեներ առաջ Լոռու համայնքապետերի հետ անցկացված մարզխորհրդի նիստի ավարտին վարչապետի կոչին միահամուռ կերպով և առանց երկմտելու […]
22:26 21.10.2020
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գրիգորյանը հայտնում է, որ կամավորագրվել է Հայրենիքի պաշտպանությանը և կոչ է անում էջմիածնեցի տղամարդկանց այս պահից զինվորագրվել, կազմել կամավորական ջոկատ և միանալ Հայրենիքի պաշտպանությանը։ «Ես՝ Հայաստանի միակ կին քաղաքապետս, հայտարարում եմ, որ այսօրվանից կամավորագրվում եմ Հայրենիքի պաշտպանությանը և գնալու եմ իմ բաժին հաղթանակի հետևից, Ես՝ Հայաստանի միակ կին քաղաքապետս, այս ընթացքում եղել […]
22:07 21.10.2020
Հայաստանը պատրաստ է եղել և այժմ էլ պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը: Այս մասին գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը: «ՀՀ վարչապետն իր այսօրվա ելույթում ընդգծել է, որ Հայաստանը միշտ էլ պատրաստ է եղել ԼՂ հարցի փոխզիջումային լուծման եւ այսօր էլ պատրաստ է: Վարչապետը պատրաստակամություն է հայտնել նաև Ադրբեջանի նախագահի հետ […]
21:59 21.10.2020
Տեղեկությունների ստուգման կենտորնը տեղեկացնում է, որ ստեղծվում են կեղծ էջեր, որոնք ապատեղեկատվություն և խուճապ են տարածում»։ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի անունով կեղծ էջ է գործում, որն իրականացնում է հակահայկական քարոզչություն։ Իրական՝ https://www.facebook.com/PeaceDialogue/ Կեղծ՝ https://www.facebook.com/Armeniapeacedialogue/ Արգելափակման կարգը՝ այստեղ։
21:21 21.10.2020
Չեխիայում արտադրված և Սլովակիայում մոդեռնիզացված DANA ինքնագնաց հրետանային կայանքները դեռևս 3 տարի առաջ Իսրայելի միջոցով զարտուղի ճանապարհով են հայտնվել Ադրբեջանի սպառազինության կազմում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ռազմինֆո» կայքի ռազմական փորձագետ Հայկ Խաչիկյանը: «Տեխնիկան ստեղծվել էր Չեխիայում, ապա տեղափոխվել Սլովակիայի Տրենչին քաղաքի գործարան, այնտեղ արդիականացվել էր, հետո տեղափոխվել Իսրայել, իսկ այնտեղից արդեն զարտուղի ճանապարհով հայտնվել […]
21:00 21.10.2020
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ժակ Կրաբալին և ՖԽՎ Եվրոպայի տարածաշրջանի ղեկավար Ժան-Շառլ Լյուպերտոնին ներկայացրի Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Հիշեցնեմ, որ Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Ժակ Կրաբալը […]
20:48 21.10.2020
Հոկտեմբերի 21-ին, ժամը 14:36-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտյոմ Հ․, ծնված 1986 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից […]
20:02 21.10.2020
Կյանքեր փրկելու գործին Հայաստանում եւ Արցախում միացել են սփյուռքահայ, նաեւ արտասահմանցի բժիշկներ՝ իրենց հետ բերելով մեծաքանակ բուժպարագաներ։ ՀՀ կառավարության հրապարակած տեսանյութը ․ https://www.facebook.com/armgovernment/videos/670737450242099/
19:59 21.10.2020
«Կույր մի ձևացեք, տեսե՜ք իրականությունը և ճանաչե՜ք Արցախի անկախությունը, դատապատե՜ք ագրեսոր Ադրբեջանին և Թուրքիային»։ Այս կոչերով Երևանում երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել նախ Գերմանիայի, ապա՝ Իտալիայի դեսպանատների առջև։ Ակցիայի մասնակիցները դեսպանատներին հորդորել են չմնալ լուռ դիտորդի դերում, ճանաչել Արցախի անկախությունը, դատապարտել ադրբեջանա-թուրքական տեռորիզմը և եվրոպական երկրներում ի շահ Արցախի գործուն քայլեր ձեռնարկել։ Մանրամասները՝ տեսանյութում․