21:36 20.10.2020
ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, հոկտեմբերի 20-ի ժամը 16․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 121 դեպք, որոնցից 28-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 93-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։
Հարուցված վարչական վարույթների արդյունքում 32-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող 1 անձ տուգանվել է 700 հազար դրամի չափով, 22-ը՝ 300 հազար դրամի չափով, որոնցից 2-ը հրապարակումը չեն հեռացրել, ուստի, բացի հիշյալ 300 հազար դրամից, տուգանվել են նաև 700 հազար դրամի չափով։ 9 լրատվական կայք էլ տուգանվել է 700 հազար դրամի չափով։ Ընդ որում, լրատվական կայքերից մեկը հրապարակումը չի վերացրել, ուստի լրատվամիջոցը, բացի հիշյալ 700 հազար դրամից, տուգանվել է նաև 1 միլիոն 500 հազար դրամի չափով։ Մյուս հրապարակումների հեղինակներին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում։
Հիշեցնենք որ, ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշումով սահմանվում են հրապարակումների և հաղորդումների իրականացման մի շարք սահմանափակումներ:
Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում ընթացող մարտական գործողություններով պայմանավորված քաղաքացիական անձանց (խմբերի) շարժի, մարտական գործողությունների հետևանքով պատճառված կորուստների և վնասների վերաբերյալ հաղորդումների՝ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում, այսուհետ կատարվելու է բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվության հղումով` ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը (առանց խմբագրման):
Արգելվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի և պետական անվտանգության ապահովմանը առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումը: Արգելվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` ՀՀ և ԱՀ պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը:
Հիշյալ կանոնների խախտումը լրատվական գործունեություն իրականացնողների կողմից առաջացնում է տուգանքի նշանակում՝ 700 հազարից 1 միլիոն դրամի չափով։ Վարչական տույժի նշանակումից հետո հրապարակումն անհապաղ չվերացնելու դեպքում լրատվական գործունեություն իրականացնողը կտուգանվի 1 միլիոնից 1 միլիոն 500 հազար դրամի չափով։
Վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելու դեպքում լրատվական գործունեություն իրականացնողը կտուգանվի նախկինում նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով։ Հիշյալ կանոնների խախտումը լրատվական գործունեություն չիրականացնողների կողմից առաջացնում է տուգանքի նշանակում 300 հազարից 700 հազար դրամի չափով։ Հրապարակումն անհապաղ չվերացնելու դեպքում լրատվական գործունեություն չիրականացնող անձը կտուգանվի 700 հազարից 1 միլիոն դրամի չափով։ Վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելու դեպքում լրատվական գործունեություն չիրականացնող անձը կտուգանվի նախկինում նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով։
19:21 17.06.2025
Հավանաբար, Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդան» դիտարկում է որպես ցատկահարթակ՝ եվրոպական թոփ ակումբ տեղափոխվելու համար․ ԲերեզովսկիՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին անդրադարձել է Նաիր Թիկնիզյանի` Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդա» սպասվող տրանսֆերին, հաղորդում է Матч ТВ-ն: «Նաիրը հավակնոտ տղա է, նա ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ունենալ։ «Լոկոմոտիվում» դա պակասում էր։ Հավանաբար, Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդան» դիտարկում է որպես ցատկահարթակ` եվրոպական թոփ ակումբ տեղափոխվելու համար։ Սերբիայի ակումբն ավելի մոտ է […] ...
19:00 17.06.2025
Փայտածուխի արտադրամասը շահագործվում էր ապօրինի․ Տավուշի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Տավուշի բաժնում հունիսի 13-ին ստացված օպերատիվ տեղեկությունը Գանձաքարի 30-ամյա բնակչի ապօրինի գործունեության մասին էր։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Ըստ տեղեկության’ գանձաքարցի տղամարդը «Սրոց» կոչվող տարածքում ապօրինի շահագործում է փայտածուխի արտադրամաս։ Տավուշի համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են փայտածուխի 3 տարա՝ յուրաքանչյուրում 3 խ/մ փայտանյութով, արտադրամասի տարածքում թափված 5 խ/մ փայտանյութ և […] ...
18:56 17.06.2025
Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակըՀունիսի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը: Բերկրառատ տոնի առիթով առավոտյան Վեհարանից եկեղեցականների հանդիսավոր թափորն առաջնորդվեց դեպի Սուրբ Գայանե վանք: Թափորը մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամար գլխավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ նահատակ սրբուհու մասունքն ամփոփող Աջով օրհնելով բարեպաշտ ժողովրդին: Այնուհետև Վեհափառ Հայրապետը մասունքակիր Աջը փոխանցեց Մայր […] ...
18:51 17.06.2025
Հուսով եմ, որ Բրազիլիայի հավաքականն աշխարհի չեմպիոն կդառնա․ Մարսելո«Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Մարսելոն խոսել է ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության և հաջորդ տարի նախատեսված ԱԱ-2026-ի մասին: «Ռեալը» միշտ ֆավորիտ է, բայց կան նաև այլ անհավանական թիմեր: Նաև կան թիմեր, որոնք կարող են մեզ զարմացնել: Ամեն ինչ հնարավոր է: Ես շատ ուրախ եմ Կառլո Անչելոտիի համար: Հաջորդ տարի աշխարհի առաջնությունն է, և […] ...
18:44 17.06.2025
Պանրի գործարանի արտադրության առանձին գործառույթը կասեցվել է. ՍԱՏՄՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, գ․ Ամասիա), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Այս մասին հայտնել են ՍԱՏՄ-ից: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ պանիր «Չեչիլ» և պանիր «Լոռի» արտադրատեսակների նմուշները չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։ Ի […] ...
18:39 17.06.2025
Դանիել Դանիելյանը հետևել է «Փայտփորիկ» սոլֆեջոյի օլիմպիադայի եզրափակիչ փուլինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ իրականացվում է «Փայտփորիկ» սոլֆեջոյի առաջին հանրապետական օլիմպիադիան: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն օլիմպիադայի եզրափակիչ փուլի ընթացքին հետևելու նպատակով այցելել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց։ Հաստատության տնօրեն Գարիկ Նազարյանի ուղեկցությամբ Դանիել Դանիելյանը շրջել է […] ...