TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+32.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Բաբկեն Թունյանը պարզաբանում է՝ ինչու է թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը ժամանակավոր՝ 6 ամսով

14:21 16.10.2020

Շատ են հարցնում, թե ինչու է թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը ժամանակավոր՝ 6 ամսով, գրել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը և պարզաբանել․ «Նախորդ գրառմանս քոմենթներում պատասխանել եմ, բայց այսպես էլ գրեմ։ Սիրելի բարեկամներ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է։ Եվ համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի […]

̰
Նախիջևանի Օրդուբադ շրջանի ուղղությամբ որևէ հրթիռ չի արձակվել․ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ

14:18 16.10.2020

Հայտարարում ենք, որ Նախիջևանի Օրդուբադ շրջանի ուղղությամբ որևէ հրթիռ չի արձակվել, սա ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության հերթական սուտն է, որը նպատակ է հետապնդում ընդլայնելու հակամարտության աշխարհագրությունը։ Այս մասին գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

̰
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել

14:08 16.10.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արա Այվազյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արա Այվազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

̰
Կապիտան Գևորգ Բալայանը ոչնչացրել է 6 տանկ, 7 հետևակի մարտական մեքենա, 3 անվավոր տեխնիկա․ նորօրյա հերոսների շարքերը համալրվում են

14:01 16.10.2020

Նոր սերնդի հայ զինվորականության փայլուն ներկայացուցիչներից է կապիտան Գևորգ Բալայանը: Ոչնչացրել է թշնամական զինուժին պատկանող 6 տանկ, 7 հետևակի մարտական մեքենա, 3 անվավոր տեխնիկա: Ներկայացված է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի: Այս մասին տեղեկացրին Արցախի ՊԲ-ից։ Շարքային Հարություն Վարդանյանն էլ կպարգևատրվի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ ճակատային գծի հարավարևելյան հատվածում թշնամական 3 տանկ, նույնքանն էլ […]

̰ ̰
Արևելյան Միջերկրականը և Հարավային Կովկասը ներկայումս բախվում են նույն սպառնալիքին, որի հիմքում է Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը․ Զ․ Մնացականյան

13:48 16.10.2020

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ համատեղ մամուլի ասուլիսին. – Մեր տարածաշրջանները՝ Արևելյան Միջերկրականը և Հարավային Կովկասը ներկայումս բախվում են նույն սպառնալիքին, որի հիմքում է Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը։ – Ադրբեջանը բացահայտորեն ի ցույց է դնում, որ ոչ միայն հրաժարվում է իրականացնել արտգործնախարարների համատեղ հայտարարությամբ հաստատվող կրակի դադարեցումը, այլև Թուրքիայի բացահայտ […]

̰
Առաջնագծին զուգահեռ, թեժ մարտեր են նաև սոցիալական մեդիայի տիրույթներում, որոնք նույնքան կարևոր են. ՊՆ ներկայացուցիչ

13:25 16.10.2020

Առաջնագծի թեժ մարտերին զուգահեռ, թեժ մարտեր են ընթանում նաև սոցիալական մեդիայի տարբեր տիրույթներում, որոնք նույնքան կարևոր են, որքան սահմանին տեղի ունեցող մարտերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Այսօր պետական հիմնարկներից բացի, որոնք օր ու գիշեր չունեն, (ՊՈԱԿ-ի աշխատակիցները, ՊՆ, ԱԳՆ լրատվական ծառայությունները) արդեն, տարբեր թիմեր միավորվելով, կամ առանձին […]

̰
Արսեն Թորոսյանը հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

13:14 16.10.2020

ՀՀ առողջապահության նախարարությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին: Ողջունելով հյուրին` նախարարը նշել է, որ Հայաստանի առողջապահության ոլորտում ծագած հրատապ կարիքները պահանջում են քայլեր ձեռնարկել` ուղղված Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքների և կորոնավիրուսային համավարակի հաղթահարմանը: Կողմերը քննարկել են առողջապահական ոլորտում ծագած […]

̰
Ֆելիքս Ցոլակյանը ֆրանսիական հումանիտար կազմակերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է  անհրաժեշտ օժանդակության հնարավորությունները

12:44 16.10.2020

Այսօր ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանը հանդիպել է ֆրանսիական առողջապահական, հումանիտար մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Նախարարը բարձր գնահատելով վերջիններիս հումանիտար առաքելությունը՝ նշել է, որ նրանք իրենց այցով կրկին անգամ հաստատել են, որ մարդասիրությունը ազգություն և սահմաններ չի ճանաչում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես պատերազմական, այնպես էլ COVID 19-ի ակտիվացման ներկայիս իրավիճակում անհրաժեշտ օժանդակության հնարավորությունները։

̰
Հանրային քննարկման է դրվել նախագիծ, որով առաջարկվում է ժամանակավոր արգելել թուրքական որոշ ապրանքների ներմուծումը

12:30 16.10.2020

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էկոնոմիկայի նախարարությունը մշակել և հանրային քննարկման է դրել որոշման նախագիծ, որի ընդունմամբ առաջարկվում է ժամանակավորապես արգելել Հայաստանի Հանրապետություն մի շարք թուրքական ծագման ապրանքների ներմուծումը: ՆԱԽԱԳԻԾ Հիմք ընդունելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 47-րդ […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ

12:21 16.10.2020

Հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ներկայացրեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած աննախադեպ լայնամասշտաբ ագրեսիայի արդյունքում ստեղծված իրադրությունը: Այս համատեքստում նախարարը իր խորին մտահոգությունը հայտնեց ադրբեջանական զինուժի կողմից տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ […]

̰
Հունաստանի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին

12:09 16.10.2020

Մեկնարկել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի աշխատանքային այցը Հայաստան: Նախարարը Դենիասի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Սուրբ նահատակների հիշատակին: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

̰
Ուշի-Արտաշավան ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար

12:01 16.10.2020

Մ-3‚ Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Ուշի-Արտաշավան կմ45+300- կմ53+000 հատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ‚ ինչի հետևանքով նշված ճանապարհահատվածը հոկտեմբերի 16-ից մինչև հոկտեմբերի 26-ը փակ կլինի երթևեկության համար։ Թեթև մարդատար, ինչպես նաև մինչև 3.5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմեքենաների համար երթևեկությունը կիրականացվի Հ-4, Երևան- Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-(Մ-3) հանրապետական նշանակության ավտոճանապարհով: Ներքին ճանապարհները (դեպի գյուղեր) բաց կլինեն տեղի բնակիչների համար: […]

̰
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում ևս 29 զինծառայող է զոհվել․ ՊԲ-ն հրապարակել է նրանց անունները

11:56 16.10.2020

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում ևս 29 զինծառայող է զոհվել։ Վարդանյան Հովիկ Արմենի, ծնվ. 1996թ. Գրիգորյան Հակոբ Ալբերտի, ծնվ. 2000թ. Ստեփանյան Մհեր Տելիկի, ծնվ. 1969թ. Հայրապետյան Վարդան Խաչիկի, ծնվ. 1987թ. Մարտիրոսյան Կարեն Ձոնիկի, ծնվ. 1997թ. Կարապետյան Գոռ Հայկազի, ծնվ. 1994թ. Գալստյան Արման Արմենի, ծնվ. 2000թ. Զաքարյան Տիգրան Վահանի, ծնվ. 1988թ. Աֆրիկյան Վահագն Վանիկի, ծնվ. 1984թ. […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

11:54 16.10.2020

Հոկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Զրույցի գլխավոր թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունն էր: Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը կրակի դադարեցման և այդ ռեժիմի ամրապնդման շուրջ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության կյանքի կոչմանը՝ միաժամանակ խորը […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1465 նոր դեպք, 10 մահ

11:10 16.10.2020

Հոկտեմբերի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 61460 դեպք, որոնցից 47541-ն` առողջացած, 1056-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12549 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 340116 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4005 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1465 նոր դեպք: Ունենք 422 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության […]

̰
Եվրոպայի հայերը բողոքի ձայն են բարձրացրել․ միջպետական մայրուղիների երթևեկությունը կաթվածահար է

11:00 16.10.2020

Եվրոպայի հայ համայնքների ներկայացուցիչները փակել են եվրոպական ամենակարևոր միջպետական մայրուղիները։ Սոցցանցերը հեղեղվել են թուրք-ադբեջանական ագրեսիայի դեմ անցկացվող բողոքի ակցիաներից լուսանկարներով և տեսանյութերով։ Երթևեկությունը կաթվածահար է Ֆրանսիայից Իսպանիա, Ֆրանսիայից Բելգիա, Բելգիայից Նիդերլանդներ, Ֆրանսիայից Շվեյցարիա, Նիդերլանդներից Գերմանիա, Լյուքսեմբուրգ – Բելգիա – Ֆրանսիա ուղղություններով։

̰
Մենք իրավունք չունենք ծանրաբեռնել առողջապահական համակարգը․ Ռոմանոս Պետրոսյանի հորդորը

09:51 16.10.2020

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի հայրենակիցներ, Մենք ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման դեպքերի աճ։ Պատերազմական օրերին նման վիճակագրությունը չափազանց մտահոգիչ է։ Մենք իրավունք չունենք ծանրաբեռնել առողջապահական համակարգը։ Սպիտակ բանակի առաջամարտիկները՝ բժիշկները, այս օրերին պայքարում են մեր զինվորների առողջության ու կյանքի համար։ Խնդրում եմ՝ խստորեն պահպանեք հակահամաճարակային բոլոր կանոնները։ Կանխե՛ք հիվանդության […]

̰
Գնդապետ Վահագն Ասատրյանը՝ Հայաստանի ազգային հերոս․ ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրել

08:55 16.10.2020

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել գնդապետ Վահագն Ասատրյանի՝ Հայաստանի ազգային հերոսի մասին։ Ինչպես երեկ տեղեկացրել էինք, ՀՀ նախագահը ստորագրել է Վահագն Ասատրյանին հետմահու Հայրենիքի շքանշանով պարգևատրելու հրամանագիր։

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 8.5 հա տարածքում բռնկված հրդեհները

08:38 16.10.2020

Հոկտեմբերի 15-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 2 հա, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում՝ 5000 քմ, Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքում՝ 6 հա։ Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 8․5 հա։

̰
Գազամատակարարման պլանային ընդհատումներ Երևանում, Տավուշի և Արագածոտնի մարզերում

08:29 16.10.2020

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 16-ին՝ ժամը 09.00-ից 19.00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դ.Անհաղթի փողոցի թիվ 3,5,7,9, Ազատության պողոտայի թիվ 16, 20, Հր.Ներսիսյան փողոցի թիվ 1, 2, 4, 6, 6ա, 8, 10, 14/1, Ահարոնյան փողոցի թիվ 2/1, 2/2, Ադոնցի փողոցի թիվ 10, 12, 14 և Վ.Վահյան փողոցի […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Արագածոտնի և Սյունիքի մարզերում

08:11 16.10.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արագածոտնի մարզում՝ 10:00-16:00 Պարտիզակ գյուղի հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սյունիքի մարզում՝ 10:00-12:30 Աշոտավան գյուղ մասնակի, 10:00-16:00 Շաքի գյուղ մասնակի, 11:00-17:00 Հարժիս, Հալիձոր գյուղեր և հարակից ոչ-բնակիչ բաժանորդներ, 13:00-14:00 Հացավան գյուղ, 14:30-15:30 Սալվարդ գյուղ: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև […]

̰
Հայերը բողոքի ցույց են անում ԱՄՆ Կոնգրեսի դիմաց

01:38 16.10.2020

Հայերը բողոքի ցույց են անում ԱՄՆ Կոնգրեսի դիմաց: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

̰
Ադրբեջանի ԶՈւ կողմից Արցախի երկու բնակիչներին դաժանաբար սպանելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

00:03 16.10.2020

Արցախի Հանրապետութան դեմ Ադրբեջանի Հանրապետության սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում Արցախի երկու բնակիչների դաժանաբար սպանելու դեպքի առթիվ ՀՀ Գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Սոցիալական ցանցերում այսօր ակտիվորեն տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները, ակնհայտ […]

̰
Ապրեն մեր ուսուցիչները. արձակուրդ չեն գնացել, բանակի համար քողարկող ցանցեր են հյուսում․ ԿԳՄՍ նախարար

00:00 16.10.2020

Ապրեն մեր ուսուցիչները: Արձակուրդ չեն գնացել, բանակի համար քողարկող ցանցեր են հյուսում։ Այս մասին գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ու կից լուսանկարներ հրապարակել։

̰
Պատերազմի 18-րդ օրվա վիճակագրությունը

23:44 15.10.2020

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է:  Առավոտյան հյուսիսային և հարավարևելյան ուղություններով հակառակորդը վերսկսել է հրետանային ակտիվ կրակը: Վիճակը շարունակում է լարված մնալ նաև հիմա: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Լյուքսեմբուրգի խորհրդարանում միաձայն ընդունվել է Ադրբեջանի ագրեսիվ ռազմական քայլերը դատապարտող բանաձև

22:49 15.10.2020

Այսօր Լյուքսեմբուրգի խորհրդարանում միաձայն ընդունվեց Ադրբեջանի ագրեսիվ ռազմական քայլերը դատապարտող բանաձև։ Այս մասին տեղեկացրին Լյուքսեմբուրգում ՀՀ հյուպատոսությունից «ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՄԵԾ ԴՔՍՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՊԱԼԱՏ Պատգամավորների պալատը, – հաշվի առնելով, որ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև մահացու պայքարը շարունակվում է, – Արձանագրելով, որ Ադրբեջանը 2020թ, սեպտեմբերի 27-ին հարձակում է սկսել՝ նպատակ ունենալով վերահսկողության […]

̰
ԱՆ-ը հորդորում է բոլոր գործատուներին և տնտեսվարողներին անցնել հեռավար աշխատանքի

22:37 15.10.2020

ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանն այսօր Հայկական միասնական տեղեկատվական  կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասել է, որ նոր կորոնավիրուսի դեպքերի ավելացման ռեկորդը շարունակվում է. այսօրվա դեպքերը 1371 են, նախորդ օրը 1058 է եղել: Պատճառն անվտանգության կանոնները չպահպանելն է: Ռազմական դրության պայմաններում այդ ամենին նպաստել են մարդկանց տեղաշարժը, կուտակումները, հանրային տրանսպորտի միջոցների նվազումը. «ԱՆ-ը հորդորում է […]

̰
Եթե չես հանձնվում, ուրեմն հաղթում ես․ Արծրուն Հովհաննիսյան

22:35 15.10.2020

Նոր զինատեսակների կիրառությունը, նոր մարտավարությունը երբեմն խնդիրներ են առաջացնում։ Բայց դրանք երբեք որոշիչ չեն լինում, եթե կա պայքարի վճռականություն։ Եթե չես հանձնվում, ուրեմն հաղթում ես։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

̰
Ահաբեկիչների նկատմամբ վերահսկողության կորուստն այլ ելք չի թողնում Բաքվին, քան կանխատեսելի զարգացումները նախապես Հայաստանին վերագրելը. ԱԱԾ

22:29 15.10.2020

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունն անհեթեթություն է համարում Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հայտարարությունն այն մասին, թե իբր Հայաստանի հատուկ ծառայությունները գործողություններ են նախապատրաստում ադրբեջանական խոշոր քաղաքներում: ԱԱԾ մամուլի ծառայությունից «Արմենպրես»-ին փոխանցել են. «Կտրականապես հերքում ենք Ադրբեջանի հատուկ ծառայությունների հիվանդ երևակայության արգասիքը: Նման անհեթեթ հայտարարությունները մեկնաբանության ենթակա չեն, սակայն համարձակվում ենք ենթադրել, որ Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության […]

̰
BACK_TO_TOP