TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+32.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

̰
Շիրակի մարզում ևս Covid 19-ի օրական հաստատված դեպքերի թիվն ավելացել է

21:55 16.10.2020

Առողջ թիկունքը առաջնագծում կռվող զինվորների ամրության կարևոր պայմանն է, 20-րդ օրն է՝ բանակը պայքարում է արտաքին թշնամու դեմ, մեկ այլ ներքին թշնամի էլ կա, որի դեմ ամբողջ աշխարհն է պատերազմում՝ Covid 19-ը: Այս օրերին հայաստանյան բուժհաստատությունները երկու ճակատով են կռիվ տալիս։ Պատերազմական գոտում վիրավորների թիվն է ավելանում, իսկ ներսում՝  կորոնավիրուսի ցուցանիշները: Մեկ օրում 1465 նոր […]

̰ ̰
ԲԴԽ-ն ԵՄ Դատական խորհուրդների միությանը կոչ է անում ներդրում ունենալ պատերազմի դադարեցման գործում

21:30 16.10.2020

Բարձրագույն դատական խորհուրդը ԵՄ Դատական խորհուրդների միությանը կոչ է արել ձեռնարկել անհապաղ քայլեր՝ դատապարտելու թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիան ու վայրագությունները և  ներդրում ունենալ Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ցեղասպան պատերազմի անհապաղ դադարեցման գործում: Այս մասին տեղեկացրին Բարձրագույն դատական խորհրդից։ «Հարգելի՛ պարոն Դոնատի և գործընկերներ Դիմում ենք ձեզ՝ համոզված լինելով, որ դուք պետք է տեղեկացված լինեք այն աղաղակող և […]

̰
Այսօր մասնակցեցի զոհված զինվորի՝ շարքային Մարատ Մանուկյանի հոգեհանգստին․ Փաշինյան

21:23 16.10.2020

Այսօր մասնակցեցի զոհված զինվորի՝ շարքային Մարատ Մանուկյանի հոգեհանգստին: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ցավակցեցի, ապա լսեցի նրա ծնողներին, առանձին զրույց ունեցա նրա հոր հետ, և այդ զրույցից հասկացա՝ ճիշտ եմ ընկալում մեր ժողովրդի մղումներն ու ցանկությունները այն մասին, թե ինչ պիտի անենք այս իրավիճակում միասին, ազգովի: Պետք է տեր կանգնենք մեր իրավունքին, […]

̰
Մեր հողը հերոս ու գեներալ ծնող է, երկիրն էլ ՝ Բերդ՝ Շուշիի նման․ Արկադի Տեր-Թադևոսյան

21:15 16.10.2020

Մեր հողն է այդպիսին, հերոս ու գեներալ ծնող, երկիրն էլ ՝ Բերդ՝ Շուշիի նման: Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) այս խոսքերն ավելի արժեքավոր ու հուսադրող են դառնում հատկապես այս օրերին: SHANTNEWS-ի նկարահանող խումբն այցելել է Արցախի հերոս գեներալին։ Մանրամասները՝ տեսանյութում․  

̰
Գյումրեցի 73 ամյա Ստյոպա պապը ընտանիքից թաքուն  էր մեկնել  Արցախ

21:00 16.10.2020

Մարտի են գնում նաև ծերունիները․․․Այդպես էր 90-ականների արցախյան գոյամարտում , այդպես էր 2016 թվականի ապրիլյան պատերազմի  օրերին ու հիմա։ 73 ամյա գյումրեցի   Ստյոպա  Զաքարյանի պատմությունն ու լուսանկարը պատերազմական այս օրերին հայտնի դարձավ համացանցում։ Ոչ իր կամքով  պատերազմի ամենաթեժ կետից նոր է վերադարձել Գյումրի ։ 73-ամյա զինվոր-կամավորականին հանդիպեցինք  իր տանը։ «Շորերս դրել եմ ստեղ,որ հանկարծ ծայրագույն […]

̰
Արցախյան գոյամարտի արձագանքները մահմեդական և արաբական աշխարհում

20:55 16.10.2020

Ղարաբաղյան գոյամարտի այս փուլում ընթացող պատերազմը իր մեծ արձագանքներն է ունենում նաև մահմեդական և արաբական աշխարհում։ Ինչպես են ընկալում մահմեդականները համարտության այս փուլն ու ինչպես են մեկնաբանում իրավիճակը։ Զրույց  տաղավարում  Սաքո Արյանի հետ:  

̰
Ուժեղացված ստուգայցերով դիտարկվում է անվտանգության կանոնների պահպանումը երկրում․ԱԱՏՄ

20:10 16.10.2020

ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը Երեւանում եւ մարզերում շարունակում է  վերահսկողական աշխատանքները՝ ուղղված համավարակի տարածումը կանխելուն։ Ստուգայցերն իրականացվում են անակնկալ, հիմք ընդունելով նաև հակահամաճարակային կանոնների հնարավոր խախտումների վերաբերյալ քաղաքացիների ահազանգերը։ Օրական մի քանի տասնյակ ստուգայցերի արդյունքները փաստում են՝ անվտանգության կանոնների առավել հաճախակի խախտումները գեղեցկության սրահներում են, առեւտրի եւ սպասարկման ոլորտներում։ Հիմնականում չեն պահպանվում ախտահանման […]

̰
Հայտնաբերվել է արգելված հրապարակումների 82 դեպք․ՀՀ ոստիկանություն

20:02 16.10.2020

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, հոկտեմբերի 16-ի ժամը 10․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 82 դեպք, որոնցից 23-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 59-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Հարուցված վարչական վարույթների արդյունքում 23-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող 1 անձ տուգանվել է 700 հազար դրամի չափով, 14-ը՝ 300 հազար դրամի չափով, որոնցից […]

̰
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ

19:47 16.10.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հեռախոսազրույցներն իր արտասահմանյան գործընկերների հետ: Այսօր ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Արցախում ընթացող ռազմական գործողությունների և տարածաշրջանում տիրող ընդհանուր իրավիճակի մասին: Զրուցակցի ուշադրությունը հրավիրվել է ռազմական գործողություններում Թուրքիայի կործանարար ներգրավվածության և Հարավային Կովկասում հաստատվելու այդ երկրի անընդունելի նկրտումների վրա: […]

̰
Գերեվարվածների հանդեպ նվաստացնող վարքը և սպանությունները ի ցույց է դնում այն բարբարոսության խորությունը, որի հետ մենք հիմա առնչվում ենք․ Զոհրաբ Մնացականյան

19:44 16.10.2020

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը «Ֆեյսբուքի» իր  էջում տեղադրել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքից մեկ հատված, որն հնչել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։  «Ադրբեջանի պատերազմի հանցագործությունները փաստագրված են նույն հանցագործների կողմից, որոնք համացանցում տարածում են, փառաբանում իրենց արարքները, այդ թվում՝ գերեվարվածների հանդեպ նվաստացնող վարքը […]

̰
Հայկական կողմը ժամանակավոր կասեցնում է Հայ-թուրքական գործարար զարգացման խորհրդի գործունեությունը

19:27 16.10.2020

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ, Հայ-թուրքական գործարար զարգացման խորհրդի համանախագահ Արսեն Ղազարյանը հանդես է հայտարարությամբ։ «1997 թվականից ձևավորվել և գործել է Հայ-թուրքական գործարար զարգացման խորհուրդը, որի խնդիրն է եղել տնտեսական կապերի աշխուժացման միջոցով լիցքաթափել կողմերի միջև պատմականորեն ձևավորված լարվածությունը, աջակցել բարիդրացիական կապերի հաստատման համար նպաստավոր մթնոլորտի ձևավորմանը։ Երկու կողմերի գործարարները քիչ ջանք չեն թափել […]

̰
«Ձեր լռությունը նոր ցեղասպանություն է»․ բողոքի ակցիա ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց

19:10 16.10.2020

«Կատարեք ձեր գործը կամ գնացեք տուն»․ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է անցկացվել։ Հնչել են վանկարկումներ, կոչեր, որ միջազգային գերագույն ուժերը անտարբերությամբ չվերաբերեն Ադրբեջանի ագրեսիային։ Կազմակերպության երևանյան գրասենյակի ներկայացուցիչը հանդիպել է ակցիայի մասնակիցների հետ և խոստացել նրանց փաստարկները, դժգոհությունները փոխանցել ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակին։ «Ձեր լռությունը նոր ցեղասպանություն է», «Կանգնեցրեք ագրեսոր Ադրբեջանին և Թուրքիային»․ ահա […]

̰
«Անջատում հանուն փրկության» սկզբունքը ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի ժամանակակից դրսևորումն է․ Նիկոլ Փաշինյան

19:07 16.10.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ ««Անջատում հանուն փրկության» սկզբունքը, որը ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի ժամանակակից դրսևորումն է, իրավունք է տալիս առանձին խմբերին, ժողովուրդներին ինչպես անջատվել որևէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը […]

̰
Ամեն րոպե համառ ու ծանր մարտերը շարունակվում են, ամեն րոպե պատմություն է կերտվում. Արծրուն Հովհաննիսյան

18:30 16.10.2020

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Ամեն րոպե համառ ու ծանր մարտերը շարունակվում են։ Ամեն րոպե պատմություն է կերտվում, մեր գոյության իրավունքի պատմությունը։ Այլ ելք չկա, պիտի հաղթենք»։

̰
Միացյալ թագավորությունը դատապարտում է քաղաքացիական բնակավայրերի շարունակվող գնդակոծությունները

18:15 16.10.2020

Միացյալ Թագավորությունը դատապարտում է քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը: Ըստ «Արցախպրեսս»-ի՝ այս մասին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում ասել է Միացյալ Թագավորության պատվիրակության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Մյուրեյը: «Միացյալ Թագավորությունը ողջունել է հումանիտար կրակի դադարեցման մասին հայտարարությունը, և մենք տագնապով տեսնում ենք, որ այն չի հարգվում։ Մենք դատապարտում ենք քաղաքացիական բնակավայրերի շարունակվող գնդակոծությունները և անհանգստացած ենք քաղաքացիական բնակչության շրջանում […]

̰
Հունաստանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կողմնակից է. ՀՀ վարչապետն ընդունել է Հունաստանի ԱԳՆ պատվիրակությանը

17:49 16.10.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Հունաստանի ԱԳ նախարարի այցը, որը կարևոր աջակցություն է Հայաստանին և հայ ժողովրդին այս դժվարին ժամանակաշրջանում: Հունաստանի ԱԳ նախարարը նշել է, որ Հունաստանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կողմնակից է, քանի որ բռնությունը հարցի լուծման […]

̰
Մենք մտադիր ենք ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի Արցախի անկախության ճանաչման մասին բանաձևն արագ տեղ գտնի  օրակարգում. ֆրանսիացի պատգամավոր

17:44 16.10.2020

«Հայ ժողովուրդը մի քանի շաբաթ ԼՂ-ում և Հայաստանում ենթարկվել է հարձակման նախագահ Էրդողանի կողմից աջակցություն ստացող ադրբեջանական ուժերի կողմից»,- այս մասին թվիրթերյան իր միկրոբլոգում գրում է ֆանսիացի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնը, որը Ֆրանիսայի ԱԺ-ում ներկայացնելու է Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ բանաձև: «Մենք մտադիր ենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի այս բանաձևը արագ տեղ գտնի օրակարգում և […]

̰
Հունաստանի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

17:16 16.10.2020

Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Սուրբ նահատակների հիշատակին: Այս մասին հայտնում է արտաքին գործերի նախարարությունը՝ կից ներկայացնելով տեսանյութ: https://www.facebook.com/MFA.Armenia/videos/999360143875778

̰
Հայտնի է hայ բժիշկների կողմից վիրահատված ադրբեջանցի ռազմագերու անունը

17:00 16.10.2020

Infoteca24 պորտալի խմբագրությանը հայտնի են դարձել հայ բժիշկների կողմից վիրահատված ադրբեջանցի ռազմագերու մասին տվյալները: Նա Եվլախից Յուլսիև Նուրադին Բախտիյարօղլուն է։ Ավելի վաղ պորտալը ռազմագերու կադրեր էր հրապարակել բուժհաստատությունից, որտեղ նա ստանում է անհրաժեշտ բուժօգնություն:  

̰
«Անհնար է հային հաղթել». Սամցխե-Ջավախքի հայերը ցույցեր և դրամահավաք են կազմակերպել

16:32 16.10.2020

Համայն հայությունը Սամցխե-Ջավախքում, ինչպես նաև ամբողջ Վրաստանում համախմբված ուժերով փորձում է իր օգնությունը ցուցաբերել Արցախին։ Այդ օգնությունը տարբեր ձևերով է արտահայտվում։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի սփյուռքի բաժնից։ «Ջավախքում այն, ինչ այս օրերին կատարվում է, կարելի է ասել, աննախադեպ է։ Պատերազմի առաջին օրերին ջավախահայերը փակեցին Կարծախի սահմանակետը, […]

̰
Միջազգային հանրությունը ԼՂ-ի պարագայում պետք է ընդունի անջատում հանուն փրկության սկզբունքը. ՀՀ վարչապետի հարցազրույցը՝ RTS-ին

16:29 16.10.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել շվեյցարական RTS հեռուստաընկերությանը՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական թուրքական ագրեսիայի հետ կապված հարցերին: RTS – Որքանո՞վ է լուրջ մարդասիրական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: ԿԽՄԿ-ն խոսում է երկու շաբաթ տևած մարտերի հետևանքով տուժած հարյուր հազարավոր մարդկանց մասին: Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Այո, իհարկե, եթե ընդհանրապես ազդեցությունը վերցնենք, ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև տարածաշրջանում, դա ճիշտ […]

̰
Պատերազմ երկու ճակատով. այսօր Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1465 նոր դեպք

16:10 16.10.2020

Պատերազմ երկու ճակատով. այսօր Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1465 նոր դեպք։ ՀՀ կառավարությունը տեսանյութ է հրապարակել։

̰
Միջազգային հանրությունից իմ ակնկալիքը հստակ է՝ ԼՂ-ի պարագայում կիրառել անջատում հանուն փրկության սկզբունքը․ Փաշինյանը՝ շվեյցարական RTS ՀԸ-ին

15:55 16.10.2020

Լեռնային Ղարաբաղի ողջ պատմության ընթացքում, բնակչության 80 և ավելի տոկոսը եղել են հայեր, և հիմա նրանք կանգնած են իրենց հայրենիքը, իրենց երկիրը, իրենց տունը, իրենց բնակավայրը կորցնելու վտանգի առաջ: Միջազգային հանրությունից իմ ակնկալիքը հստակ է՝ Լեռնային Ղարաբաղի պարագայում կիրառել անջատում հանուն փրկության սկզբունքը: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շվեյցարական RTS հեռուստաընկերությանը տված […]

̰
ՀՀ ԶՈՒ և Արցախի ՊԲ-ի ստորաբաժանումները պատրաստ են պահպանել հումանիտար հրադադարի պայմանները․ ՊՆ

15:26 16.10.2020

ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին վերահաստատում է, որ ՀՀ ԶՈՒ և Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները պատրաստ են պահպանել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված հումանիտար հրադադարի պայմանները, ինչպես նաև կիրառել հրադադարի ռեժիմի դիտարկման համաձայնեցված կարգավորումները: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։ «Այս առումով հորդորում ենք միջազգային հանրությանը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, իրենց հայտարարություններում […]

̰
Մեր երկրները տարածաշրջանում բախվում են նույն սպառնալիքին, որի հիմքում Թուրքիայի ծավալապաշտական ձգտումներն են. Մնացականյան

15:23 16.10.2020

Այսօր համատեղ մամուլի ասուլիսով են հանդես եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Հունաստանի ԱԳՆ ղեկավար Նիկոս Դենդիասը, որն աշխատանքային այցով գտնվում է մեր երկրում: ՀՀ ԱԳՆ-ն իր խոսքում նշել է, որ այսօր ունեցել են  արդյունավետ ու կառուցողական քննարկում ընդգրկուն օրակարգի շուրջ: «Մեր հարաբերություններն աչքի են ընկել ջերմությամբ՝ խարսխված հայ և հույն ժողովուրդների բարեկամության […]

̰
Հոկտեմբերի 17-18-ին տեխնիկական պատճառներով չեղարկվում են Երևան-Գյումրի-Երևան արագընթացների ուղերթները

15:13 16.10.2020

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտնում է, որ տեխնիկական պատճառներով հոկտեմբերի 17-18-ին չեղարկվում են Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքների ուղերթները, որոնք պետք է մեկնեին 09:15 Երևանից և 17:55 Գյումրիից: Այս մասին տեղեկացրին ՀԿԵ-ից։ Երևան-Գյումրի-Երևան երթուղու այլ էլեկտրագնացքներն աշխատելու են սովորական ռեժիմով: Հարավկովկասյան երկաթուղին հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդն այցելել է պաշտպանության նախարարություն

14:51 16.10.2020

Հոկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ գնդապետ Բահման Սադեղինի հետ: Լևոն Այվազյանը տեղեկացրել է, որ, չնայած հայկական կողմի բազմաթիվ հորդորներին. Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են կուտակումները և գործողությունների իրականացումը ԻԻՀ սահմանի երկայնքով` այդպիսով պատսպարվելով պետական սահմանով: Իրանական կողմին […]

̰
Հնարավոր բոլոր դեպքերում աշխատանքն իրականացնել հեռավար եղանակով․ ԱՆ

14:27 16.10.2020

Վերջին օրերին Հայաստանում գրանցվում է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կտրուկ աճ, ինչը չի կարող անհանգստություն չառաջացնել, քանի որ ռազմական դրության պայմաններում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կտրուկ աճը նշանակում է առողջապահական համակարգի համար հավելյալ ծանրաբեռնվածություն, մահճակալների պակաս, բուժաշխատողների գերծանրաբեռնվածություն։ Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից՝ հաշվի առնելով առկա լարված համաճարակային իրավիճակը կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով խորհուրդ է տրվում […]

̰
BACK_TO_TOP