Միջազգային հանրությունը պետք է կանխի Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը. ԿԳՄՍ նախարարը նամակով դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+33.09 oC

Միջազգային հանրությունը պետք է կանխի Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը. ԿԳՄՍ նախարարը նամակով դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին

21:46 09.10.2020

Միջազգային հանրությունը պետք է կանխի Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը. նամակով դիմել եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Ի պատասխան Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց վանքի հրետակոծման՝ ես ի թիվս մշակութային ժառանգության պաշտպանությամբ զբաղվող միջազգային տարբեր կառույցների, նամակ եմ ուղարկել նաև ՅՈՒՆԵՍԿՕ–ի Գլխավոր տնօրենին՝ այս հեղինակավոր կառույցի ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի ցեղասպան ձեռագրի մշակութային բաղադրիչի վրա:

Ներկայացրել եմ այս օրերին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի շրջանակներում Տիգրանակերտի հելենիստական և վաղ միջնադարյան շրջանի հայկական մշակույթի կարևորագույն հուշարձանային համալիրի և հայկական ճարտարապետության գոհար՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց վանքի հրետակոծման փաստերը՝ իր բնօրրանում հայ ժողովրդի մշակութային հետքի ոչնչացման ցեղասպան քաղաքականության ընդհանուր շրջանակում, այդ թվում՝ անդրադառնալով հայկական քաղաքակրթական առանցքային արեալներից Նախիջանում հայկական մշակութային ժառանգության բնաջնջմանը:

Միաժամանակ նույն Շուշիում մուսուլմանական մզկիթի վերակառուցման օրինակով ցույց եմ տվել մշակութային արժեքների պաշտպանության առումով միանգամայն հակոտնյա իրավիճակը, որն առկա է ազատ Արցախի Հանրապետությունում: Մշակութային ժառանգության միտումնավոր թիրախավորումը պատերազմական հանցագործություն է և ցեղասպան քաղաքականության դրսևորում: Կոչ եմ արել վճռականորեն և խստագույնս դատապարտել ադրբեջանական շարունակական ագրեսիան, քաղաքացիական բնակչության թիրախավորումը, մշակութային ցեղասպանությունը, որի զոհ կարող են դառնալ Արցախի Հանրապետության շուրջ 4 հազար հուշարձանները»,- գրել է ԿԳՄՍ նախարարը :

Նամակի առանցքային կետերը ստորև.
On October 8 at least twice, the masterpiece of the Armenian architecture – iconic Holy Savior Ghazanchetsots Cathedral located in the cultural capital of Artsakh, Shushi, was targeted and shelled by the air forces of the Republic of Azerbaijan, causing significant damages. One of the bombardments took place during the visit of foreign journalists who were reporting the earlier shelling. Three journalists got injured during second attack of church in Shushi. Since September 27, 2020 Azerbaijan has been conducting a military offensive along the entire line of contact between Nagorno-Karabakh and Azerbaijan and in the direction of state border with Armenia.
There are approximately 4,000 monuments on the territory of Artsakh, all of which are under threat. As international media outlets reported recently, Azerbaijan has also shelled the 2,000-year-old archaeological city of Tigranakert, a major site of Hellenistic and Early Medieval Armenian civilizations. The deliberate destruction of cultural heritage constitutes a war crime. Targeting cultural heritage sites, especially in war situations, is strictly prohibited by a number of international conventions, including the UNESCO Hague Convention for the Protection of Cultural Property in the Event of Armed Conflict and its two. Unfortunately, when Azerbaijan erased the entire Armenian cultural heritage of Nakhichevan between 1997-2006, it didn’t receive appropriate condemnation from UNESCO. That silence resulted in the erasure of 89 medieval churches, 5,840 khachkars and 22,000 tombstones.
This systematic destruction is consistent with the Azerbaijani government’s relentless persecution of Armenians’ Christian identity and, therefore, targets not only an ethnic group but also a religion. Contrary to the Azerbaijani authorities’ policy of state-sponsored cultural destruction and unfounded accusations against the Armenian side, Armenia and Artsakh have consistently and unconditionally pursued long-term positive peacebuilding measures through cultural preservation. In 2019, for example, in cooperation with the Artsakh Government, IdeA Foundation conducted the restoration of the Gyovhar Agha (Verin Juma) mosque in Shushi. Azerbaijan’s October 8, 2020 shelling of Shushi’s Holy Savior Ghazanchetsots Cathedral was not Azerbaijan’s first abuse of that major cultural site. After deporting the local Armenian community in 1988 1998, the Azerbaijani authorities demolished the Cathedral’s relief carvings, turned the church into an arsenal, and during the 1990s Karabakh war used it as the warehouse of the Azerbaijani authorities’ GRAD missile launcher system, effectively converting one of the most sacred sites for the Armenian people into a physical source of death for nearby civilians.
We call upon UNESCO and all other relevant organizations to urgently and unequivocally condemn Azerbaijan’s continuous aggression and targeting of cultural heritage sites and other cultural and civilian infrastructures. We are convinced, that the timely actions by UNESCO and other world-leading organizations will allow to stop the further destruction of cultural monuments and civilian infrastructures in Artsakh.‼️
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ

19:28 17.07.2025

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, ինչպես նաեւ համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Առանձին անդրադարձ է կատարվել տնտեսական կապերի զարգացման հեռանկարներին: Կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: ...

«Վեոլիա Ջուր»-ը ներկայացրել է Երևանում ջրամատակարարման գրաֆիկի խախտումների պատճառը

19:21 17.07.2025

«Վեոլիա Ջուր»-ը ներկայացրել է Երևանում ջրամատակարարման գրաֆիկի խախտումների պատճառը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը պարզաբանում է տարածել. «Վերջին օրերին հանրապետությունում գրանցված աննախադեպ բարձր ջերմաստիճանով, ինչպես նաև ջրասպառման պիկով պայմանավորված՝ Երևանի որոշ հատվածներում նկատվում են ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ: Առավել խոցելի են հատկապես Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ զանգվածները, Նոր Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների որոշակի հատվածներ, Ջրվեժ գյուղը: «Խնդիրն այն է, որ այս օրերին կտրուկ […] ...

Եկել ենք հաջորդ փուլ անցնելու համար. Ռոբերտ Արզումանյան

19:14 17.07.2025

Եկել ենք հաջորդ փուլ անցնելու համար. Ռոբերտ Արզումանյան

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ուրարտուն» Հունգարիայում կհյուրընկալվի բելառուսական «Նեմանին»։ «Այս խաղին ավելի լավ ենք պատրաստվել, քան նախորդ խաղին։ Պատրաստվածության մակարդակը շարունակաբար բարելավվելու է, քանի որ սա գործընթաց է։ Մասնավորապես, նախորդ խաղի համեմատ այս անգամ ավելի շատ ժամանակ ենք ունեցել, հատկապես ընկերական խաղեր խաղալու առումով։ Երկու խաղ ենք անցկացրել և […] ...

ԲՏԱ նախարարն այցելել է Սոֆիայի տեխնոլոգիական պարկ

19:07 17.07.2025

ԲՏԱ նախարարն այցելել է Սոֆիայի տեխնոլոգիական պարկ

Հուլիսի 17-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Սոֆիայի տեխնոլոգիական պարկ (Sofia Tech Park), որտեղ հանդիպել է Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ, նորարարությունների ու աճի նախարար Տոմիսլավ Դոնչևի հետ: Երկկողմ հանդիպման քննարկման առանցքում էին երկու երկրների միջև տեխնոլոգիական, ներդրումային և գիտահետազոտական (R&D) համագործակցության խորացման հնարավորությունները, համատեղ ծրագրերի իրականացումը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում: Հանդիպման […] ...

Կոտայքի մարզում բախվել են «Volkswagen»-ն ու «Opel»-ը. կա 3 տուժած

18:58 17.07.2025

Կոտայքի մարզում բախվել են «Volkswagen»-ն ու «Opel»-ը. կա 3 տուժած

Այսօր՝ հուլիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասախ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է […] ...

«Արսենալն» իրականացրել է կանանց ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը

18:52 17.07.2025

«Արսենալն» իրականացրել է կանանց ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը

«Արսենալը» կանանց թիմի համար ձեռք է բերել «Լիվերպուլի» հարձակվող Օլիվիա Սմիթին, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։ BBC-ի տվյալներով` «Արսենալը» 20-ամյա կին ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 1 միլիոն ֆունտ ստերլինգ և իրականացրել կանանց ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը։ Նախորդ ռեկորդն այս տարվա հունվարին գրանցել էր «Չելսին»` 900 հազար եվրոյով ամերիկյան «Սան Դիեգո Ուեյվից» ձեռք բերելով […] ...

BACK_TO_TOP