11:10 05.10.2020
Հոկտեմբերի 5-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 52677 դեպք, որոնցից 44710-ն` առողջացած, 984-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6681 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 308019 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1054 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 181 նոր դեպք: Ունենք 38 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության […]
10:52 05.10.2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի տոնի կապակցությամբ. «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի տոնի առիթով Մեծարգո՛ Ուսուցիչ, Մեր ժողովրդի համար բախտորոշ այս օրերում հաղթանակի ճանապարհին շնորհավորում եմ Ձեր տոնը, մաղթում եմ արևշատություն, անսասան հավատ ու լավատեսություն: Սահմանին քաջաբար ու աներկյուղ կռվում է Ձեր դաստիարակած սերունդը, […]
10:00 05.10.2020
Բազմահազարանոց բողոքի ցույց և երթ Լոս Անջելեսում` ի աջակցություն Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի, որը կռիվ է տալիս ապրելու, արարելու իր իրավունքի համար:
08:44 05.10.2020
Հոկտեմբերի 4-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Կենտրոն վարչական տարածքում՝ 500 քմ, Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 4000 քմ, Սիս գյուղում՝ 2000 քմ, Բուրաստան գյուղում՝ 1000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 5000 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին՝ 500 քմ, […]
08:24 05.10.2020
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը նամակով դիմել է Ադրբեջանում ներդրումներ անող ընկերություններին ներկայացուցիչներին` առաջարկելով վերանայել ներդրումային որոշումները տարբեր նախագծերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Շուշանյանը նշել է, որ նամակը հղել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային Խորհրդին: Շուշանյանը նամակում ներկայացրել է Ադրբեջանի լայնածավալ հարձակումը Արցախի և Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակավայրերի վրա, որն ամբողջ ծավալով իրականացվում […]
08:02 05.10.2020
Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավմամբ Արցախի նկատմամբ սանձազերծված ագրեսիան ուղեկցվում է ողջամտության սահմաններն անցնող ապատեղեկատվության և կեղծիքների արշավով: Անկարող լինելով ռազմաճակատում հասնելու որևէ հաջողության՝ ադրբեջանական կողմը մի կողմից խոսում է երևակայական հաջողությունների մասին, իսկ մյուս կողմից կեղծ լուրեր տարածում առ այն, իբրև թե Հայաստանն ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ հարվածներ է հասցնում: Այս […]
00:47 05.10.2020
Սեպտեմբերի 27-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերն Արցախի ու Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի և խաղաղ բնակչության նկատմամբ իրականացնում են թիրախային հարձակումներ: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Ակնհայտ է, որ առանց տարբերակման (indiscriminate) հարձակումների մտադրությունն է խաղաղ բնակավայրերին պատճառել հնարավորին մեծ վնաս, այդ թվում՝ սպանություններ ու ավերածություններ: Այդ մասին վկայում են ոչ միայն ադրբեջանական ռազմաօդային […]
23:55 04.10.2020
Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-6-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 4-6-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 4-ի երեկոյան ժամերին, 5-6-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է […]
23:46 04.10.2020
Հոկտեմբերի 4-ին` ժամը 19:04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Շենգավիթ» ԲԿ-ում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ […]
23:44 04.10.2020
Աշխարհի տարբեր ծայրերից հույներ, ռուսներ, սերբեր և այլ ազգերի ներկայացուցիչներ են միացել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Թուրքիայի կողմից աջակցվող Ադրբեջանի և ահաբեկիչների դեմ կռվող հայ զինվորներին «Snikers» տեսակի շոկոլադե կոնֆետներ ուղարկելու ակցիային: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Greekcitytimes հունական լրատվամիջոցը: Լրատվամիջոցը նշում է, որ Արցախի առաջնագծում առաջանում է սովորույթ, որն առաջին հայացքից կարող է […]
23:19 04.10.2020
Մարդ այսպիսի պատմություն ու մշակույթ կունենա. Պատմության թանգարանում են մեր հերոսների սրերը: Այս մասին գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Հայկական բանակի հերոս տղաներին պատվին հոկտեմբերի 6-ից Հայաստանի պատմության թանգարանում ի ցույց կդրվեն Զորավար Անդրանիկի և հայ ժողովրդի ազատագրությանը մասնակից այլ հերոսների սրերը: Տարբեր ճակատամարտերում հաղթանակներ կերտած սրերը երիտասարդներին կփոխանցեն իրենց մեջ կուտակած ուժը, էլ […]
23:16 04.10.2020
ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, թե, իբր, Հայաստանի Հանրապետության տարածքից հարձակում է իրականացվել Մինգեչաուրի ուղղությամբ, հերթական կեղծիքն է։ Հայաստանից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվել։ Սա ադրբեջանական կողմի հուսահատական ջղաձգումների հերթական արգասիք է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։
23:07 04.10.2020
Արցախի դեմ սանձազերծած և արդեն 1 շաբաթ տևող ադրբեջանա-թուրքական պատերազմը ոտքի է հանել Սփյուռքի հայերին: Բողոքի ակցիաներ են սկսվել աշխարհի տարբեր երկրներում: Մանրամասները՝ տեսանյութում։
22:58 04.10.2020
Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդի Նիկոլա Ազնավուրը, ով նաև «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիրն է և հոգաբարձուների խորհրդի նախագահը, բաց նամակ է հղել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ կապված և իր զորակցությունը հայտնել հայ ժողովրդին թուրք-ադրբեջանական ահաբեկիչների դեմ պայքարում: Նամակը հրապարակվել է «Ազնավուր» հիմնադրամի ֆեյսբուքյան էջում՝ ֆրանասերենով, հայերենով, անգլերենով և ռուսերենով: «Վերջին յոթ օրերը ծանր էին, ողբերգական, […]
22:22 04.10.2020
Մենք ունենք մեկ դաշնակից, դա մեր սփյուռքն է։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/DiasporaHighCommissionerOfficeArmenia/videos/378907543496389/
22:08 04.10.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Ֆրանս 24»-ին, որը ներկայացնում ենք ստորև․ Ֆրանս24» լ/գ – Բարև Ձեզ: Մենք գտնվում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությունում, որտեղ ինձ միացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պարոն վարչապետ, շնորհակալություն մեր հյուրը լինելու համար։ Երկու տարի առաջ Դուք եկաք իշխանության, և Թավշյա հեղափոխությամբ ժողովրդին տրվեցին շատ մեծ հույսեր։ Ի՞նչ եք կարծում՝ […]
21:58 04.10.2020
Պաշտոնապես հայտարարում եմ՝ այս պահին չկա Օդային տագնապի ազդանշան տալու անհրաժեշտություն, բայց հարկ եղած դեպքում այն լինելու է ոչ թե փորձնական, այլ իրական: Այս մասին գրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ «Այս օրերին մեր հասարակության որոշակի շրջանակներում լուրեր շրջանառվեցին, թե հնարավոր է փորձնական «Օդային տագնապի» ազդանշան լինի: Պաշտոնապես հայտարարում եմ՝ այս պահին չկա […]
21:14 04.10.2020
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, շարունակում է հետևողական և գործուն պայքար մղել օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության դեմ ուղղված հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ, որի ընթացքում ՀՀ ոստիկանության աշխատակիցների արդյունավետ ծառայության, ինչպես նաև քաղաքացիների աչալրջության շնորհիվ Հայաստանի Հանրապետության տարածքում լրտեսություն կատարելու կասկածանքով ՀՀ ազգային անվտանգության […]
20:38 04.10.2020
ՀՀ վարչապետի աշխատակազմի «Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանցիք պաշտոնապես հայտարարում են, որ վերցրել են Ջեբրայիլը, որպես ապացույց դրել են էս նկարը ու տեսանյութ, երկուսն էլ արված Արցախ-Իրան սահմանի իրանական կողմից)) Խոդաաֆարինի կամուրջն ա»։
20:08 04.10.2020
Հոկտեմբերի 4-ին` ժամը 19:04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Շենգավիթ» ԲԿ-ում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ […]
19:35 04.10.2020
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ՀՀ բոլոր քաղաքացիներին հորդորում է կտրականապես զերծ մնալ մարտական գործողությունների վերաբերյալ հեռախոսային քննարկումներից։ Բաց կապով արվող նման քննարկումներն իրական վտանգ են ներկայացնում իրենց մարտական խնդիրը գերազանց կատարող արցախյան պաշտպանության բանակի գործողությունների արդյունավետության համար։ Այս մասին գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։ Հեռախոսային խոսակցությունների ընթացքում նույնիսկ անզգուշաբար, չկարևորելով դրանց նշանակությունը, […]
19:12 04.10.2020
Հոկտեմբերի 4-ին` ժամը 16:25-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վահե Ն․, ծնված 1985 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Մինչ […]
17:50 04.10.2020
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես չի գործելու ք. Երևան, Էրեբունի վարչական շրջանի Ս․Դավթի 87ա հասցեում տեղակայված ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման թիվ 2 բաժինը: Այս մասին տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունում գործում է «մեկ […]
17:26 04.10.2020
Արամ Աբրահամյանը «Հեռանկար»-ի տաղավարում զրուցել է հանրային խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ։ Նա վերլուծել է վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունները։ «Ես չեմ կարծում, թե թուրք-ադրբեջանական համագործակցության մեջ կա շատ մեծ անկեղծություն, ճիշտ հակառակը։ Այնտեղ շատ հետաքրքիր շերտեր կան։ Ես պատահական չեմ համարում, որ թուրք զինվորականությունն ամբողջությամբ իր ձեռքն է վերցրել ռազմական […]
16:54 04.10.2020
Հայ-ադրբեջանական հակամարտության առիթով Վրաստանի ազգային անվտանգության խորհուրդը նիստ է անցկացրել: Նիստից հետո մի քանի հարցերի վերաբերյալ հայտարարություններ են արվել: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։ Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գիորգի Լիլուաշվիլին անդրադարձել է սոցիալական ցանցերում տարածված այն տեղեկություններին, որոնց համաձայն Թուրքիայից Վրաստանի տարածքով սիրիացի զինյալներ են տեղափոխվում Ադրբեջան: «Ուզում եմ անդրադառնալ սոցիալական ցանցերում տարածված ապատեղեկությանը, […]
16:33 04.10.2020
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ երկրին ռազմական դրության վտանգներից բացի, շարունակում է սպառնալ նաև համավարակը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի ուսուցիչներ, այսօր մեր երկրին ռազմական դրության վտանգներից բացի շարունակում է սպառնալ նաև համավարակը։ Նոր դեպքերի թիվն օրեցօր աճում է։ Սա նշանակում է, որ տարեսկզբից օրուգիշեր պայքարող մեր բժիշկները, առողջապահական համակարգը […]
16:28 04.10.2020
Հայաստանի Հանրապետությունը իր և Արցախի Հանրապետության անունից Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցի կիրառման պահանջ է ներկայացրել ընդդեմ Թուրքիայի: Այս մասին հայտնեցին ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունից: «Մասնավորապես, հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական բնակչության ու օբյեկտների վրա իրականացվող միջազգային մարդասիրական իրավունքի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպտագույն խախտումներով զուգորդված հարձակումներին […]
15:42 04.10.2020
Արցախի Հանրապետության նախագահը կոչ է արել սփյուռքում և Հայաստանում ապրող հայրենակիցներին՝ նշելով, որ սա սրբազան պատերազմ է, Հայրենական պատերազմ է և ցանկություն է հայտնել, որ շարունակվի ազգային համախմբվածությունը, առաջին հերթին՝ օգնելու բոլոր տարհանվածներին։ «Ուզում եմ համախմբվենք իշխանությունների շուրջ, որովհետև այսօր քան երբևէ, Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության իշխանության դերը բարձր է, մեծ է, պատասխանատու է, […]