TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+30.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Մ-12 միջպետական մայրուղու սահմանային հատվածում կտեղադրվեն շարժական անցակետեր

14:46 02.10.2020

2020 թվականի հոկտեմբերի 2-ից՝ ժամը 14:00-ից, Մ-12 միջպետական մայրուղու սահմանային հատվածում կտեղադրվեն շարժական անցակետեր: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։ Միաժամանակ՝ կարգելվի Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ անձանց և տրանսպորտային միջոցների ելքը՝ բացառությամբ Պաշտպանության բանակի և Արցախի կառավարության կարիքների համար իրականացվող փոխադրումների, ինչպես և ՀՀ կառավարության կողմից տրված թույլտվության հիման վրա առանձին դեպքերի: Մասնավորապես՝ «Արարողակարգի մասին» ՀՀ […]

̰
Պուտինը և Լուկաշենկոն քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

14:38 02.10.2020

Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղում հակամարտության էսկալացիան և մանրամասն տեղեկատվություն փոխանակել «առկա եվրոպական խնդիրների» հետ կապված: Այս մասին հայտնում է Sputnik Բելառուսը: «Այսօր տեղի է ունեցել հեռախոսազրույց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև … Նախագահները ուշադրություն են սևեռել մի շարք միջազգային […]

̰
ԱՄՆ Միչիգան նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը

14:21 02.10.2020

ԱՄՆ Միչիգան նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը: Այս մասին գրված է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի կայքում: Աղբյուրի համաձայն՝ Արցախը ճանաչելու մասին բանաձևը, ձայների ճնշող մեծամասնությամբ, ընդունել է Միչիգան նահանգի Սենատը: Բանաձևի նախագիծը ներկայացրել է Միչիգանի նահանգային սենատոր Դեյվիդ Քնիզեկը։ Այս քայլով Միչիգանը դարձավ ԱՄՆ 8-րդ նահանգը, որը ճանաչել է Արցախի անկախությունը: Թիվ 99 բանաձևը, որն […]

̰
Ստեփանակերտում կան քաղաքացիական ենթակառուցվածքների բազում վնասվածքներ, վիրավորներ․ Արծրուն Հովհաննիսյան

14:02 02.10.2020

Ստեփանակերտում կան քաղաքացիական ենթակառուցվածքների բազում վնասվածքներ, վիրավորներ։ Տուժել է փրկարար ծառայությունը։ Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

̰
Ադրբեջանական մեդիահարթակներում տեղեկություններ են տարածվում, որ թալիշաբնակ Լենքորան քաղաքի բնակչությունը բոյկոտում է բանակ զորակոչվելու Ալիևի հրամանը

13:54 02.10.2020

Ադրբեջանական մեդիահարթակներում տեղեկություններ են տարածվում, որ թալիշաբնակ Լենքորան քաղաքի բնակչությունը բոյկոտում է բանակ զորակոչվելու Ալիևի հրամանը: Հատկանշական է, որ հոկտեմբերի 1-ին թալիշ և լեզգի հարյուրավոր զոհերի մասին տվյալներ է հաղորդել ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը, վերջինս նշել էր, որ Ադրբեջանն իր բնիկ ժողովուրդներին հերթական անգամ օգտագործում է սեփական ծավալապաշտական հավակնությունների համար: Ադրբեջանը պարտվելու է նաև […]

̰
Ռուս երգչուհի Յուլյա Չիչերինան Ղարաբաղում անօդաչու սարքերի կրակի տակ է ընկել․ նրա հետ կապ հաստատել չի լինում

13:36 02.10.2020

Ռուս ռոք երգչուհի Յուլյա Չիչերինան ժամանել է Լեռնային Ղարաբաղի զինված բախման գոտի և հայտնվել է ադրբեջանական անօդաչու սարքերի կրակի տակ: Այս մասին իր Telegram- ում հայտնել է պատերազմի թղթակից Սեմյոն Պեգովը՝ հավելելով, որ չի կարողանում կապ հաստատել երգչուհու հետ։ Ավելի վաղ Յուլյա Չիչերինան Telegram-ում լուսանկար է հրապարակել Հանրապետության հրապարակից, որին կից գրել է. «Բարի գիշեր, […]

̰
Հայաստան-Շվեյցարիա խորհրդարանական բարեկամության խումբը մտահոգություն է հայտնել Արցախում կատարվողի վերաբերյալ

13:32 02.10.2020

Հայաստան-Շվեյցարիա խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահության՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ագրեսիայի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել: «Խմբի համանախագահները խստորեն դատապարտում են 2020թ. սեպտեմբերի 27-ին` կիրակի առավոտյան, ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև զինադադարի գծի ողջ երկայնքով իրականացված պլանավորված լայնածավալ հարձակումը՝ ցամաքային, օդային և հրթիռային միջոցների կիրառմամբ։ Դիմելով Դաշնային խորհրդին՝ խնդրում են անմիջապես […]

̰
Հայ զինվորների միջև տեղի ունեցած փոխհրաձգության մասին լուրը չի համապատասխանում իրականությանը

13:30 02.10.2020

Արցախի Հանրապետության ՊԲ-ն հայտնում է, որ տարածվող լուրը հակառակորդի հերթական հորինվածքն է։ Հայ զինվորների միջև տեղի ունեցած փոխհրաձգության մասին լուրը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին տեղեկացնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։ Армия обороны Республики Арцах сообщает, что распространяемая информация является очередной выдумкой противника. Информация о перестрелке между армянскими солдатами не соответствует действительности.

̰
Հրապարակվել են ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների անունները

12:49 02.10.2020

ԱՀ ՊԲ-ն հրապարակել է ցուցակ, որում ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողներն են՝ Գալստյան Սևակ Արայիկի, ծնվ. 1986թ. Պետրոսյան Էդվարդ Մանվելի, ծնվ. 1991թ. Ղարիբյան Տիգրան Համբարձումի, ծնվ. 2000թ. Սադոյան Մեխակ Արեստի, ծնվ. 2000թ. Աբրահամյան Արշակ Գագիկի, ծնվ. 1978թ. Հայրապետյան Կարեն Խաչիկի, ծնվ. 1997թ. Գալստյան Էդգար Արթուրի, ծնվ. 1999թ. Բաղդասարյան Խաչիկ Կարենի, ծնվ. 1987թ. Հովհաննիսյան […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսիացի գործընկերոջ՝ Ժան Իվ Լը Դրիանի հետ

12:21 02.10.2020

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 1-ին հեռախոսազրույց ունեցավ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանի հետ։ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ Զոհրաբ Մնացականյանը Ժան Իվ Լը Դրիանին տեղեկացրեց Արցախում իրավիճակը լուսաբանող լրագրողների նպատակաուղղված թիրախավորման միջադեպերը, մասնավորապես իր գործընկերոջն իրազեկեց Ադրբեջանի թիրախում հայտնված ֆրանսիացի լրագրողների վիճակի մասին։ Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներն անդրադարձան Ադրբեջանի լայնածավալ […]

̰
Միջազգային հանրությունը պետք է արագ ներգրավվի՝ թույլ չտալու բռնության տարածումը. վարչապետ Փաշինյանի հարցազրույցը Le Figaro-ին

12:13 02.10.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ֆրանսիական հայտնի Le Figaro թերթին: Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ: Le Figaro – Դուք մեղադրում եք Թուրքիային՝ Ադրբեջանին ռազմական աջակցություն ցուցաբերելու համար։ Ի՞նչ ապացույցներ կան ձեր տրամադրության տակ։ Նիկոլ Փաշինյան – Այո, մենք ապացույցներ ունենք։ Ռուսաստանը, Ֆրանսիան և Իրանն արդեն իսկ ընդունել են, որ սեպտեմբերի 27-ին թուրքական բանակը ներգրավված է եղել Արցախի […]

̰
ԿԳՄՍ նախարարն այցելել է Շուշիի ու Ստեփանակերտի մի շարք ապաստարաններ, հանդիպել երեխաների հետ

12:10 02.10.2020

ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանը, Արցախ կատարած այցի շրջանակում, ԱՀ ԿԳՄ նախարար Լ․ Ղարախանյանի ուղեկցությամբ այցելել է Շուշիի ու Ստեփանակերտի մի շարք ապաստարաններ, հանդիպել երեխաների հետ: Նախարարի նախաձեռնությամբ և նախարարության ենթակա տարբեր ՊՈԱԿ-ների աջակցությամբ երեխաները նվեր են ստացել Հայաստանից տարված պատկերազարդ գրքեր ու հետաքրքիր խաղեր: Գործընկերները քննարկել են երեխաների կրթական գործընթացը կազմակերպելու հարցերը։ Թիկունքը ամուր է […]

̰
Մեղրիում գործարկվել են տագնապ ազդարարող շչակներ. տեխնիկական վիճակն են ստուգում

11:58 02.10.2020

Այսօր՝ ժամը 10։00-ից, Մեղրիի ողջ համայնքում գործարկվելու են տագնապ ազդարարող շչակներ՝ դրանց տեխնիկական վիճակը ստուգելու նպատակով։ Այս մասին հայտարարություն է տարածել Մեղրիի համայնքապետարանը: «Կոչ ենք անում չանհանգստանալ և որևէ գործողության չդիմել։ Մյուս օրերին նման ազդարում լսելու դեպքում խնդրում ենք առանց խուճապի մատնվելու տեղավորվել ապաստարաններում։ Խնդրում ենք տարածել և իրազեկել նաև սոցցանցերից չօգտվող ձեր բարեկամ-ծանոթներին»,-ասված է […]

̰
Շարունակելու ենք վճռականորեն հակադարձել այս ագրեսիային` միաժամանակ պատրաստ լինելով աշխատել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների հետ․ ԱԳՆ

11:21 02.10.2020

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների կողմից արված համատեղ կոչի վերաբերյալ․ «Մենք ողջունում ենք այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն առաջնորդների մակարդակով խստորեն դատապարտել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ուժի կիրառումը: Հայաստանը շարունակաբար մերժել և դատապարտել Է Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը և Թուրքիայի անմիջական […]

̰
Այսօր նույնիսկ Երևանում անվտանգ չէ խոսել բջջային կապով, քանի որ թուրքական տարածքից հնարավոր է գաղտնալսվի․ մեդիափորձագետ

11:17 02.10.2020

Մեդիաանվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Երկու խոսքով զանգերի մասին․ այսօր նույնիսկ Երևանում անվտանգ չէ խոսել բջջային կապով, քանի որ թուրքական տարածքից հնարավոր է գաղտնալսվի։ Առօրեական խոսակցությունները, իհարկե, հանգիստ շարունակում ենք հեռախոսով խոսել։ Ինչքան շատ, էնքան լավ։ Բայց եթե առաջնագծից, անվտանգության կամ այլ նմանատիպ թեմաների մասին է խոսակցությունը գնում՝ […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 532 նոր դեպք

11:12 02.10.2020

Հոկտեմբերի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 51382 դեպք, որոնցից 44406-ն` առողջացած, 966-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5709 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 300224 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3897 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 532 նոր դեպք: Ունենք 187 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության […]

̰
Արցախ ուղևորվելու սահմանափակումներն ու կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 14։00-ից

11:03 02.10.2020

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են․ «Հարգելի՛ հայրենակիցներ, ի լրումն դեպի Արցախ ուղևորվելու սահմանափակումների և կարգավորումների վերաբերյալ հայտարարության՝ հայտնում ենք, որ դրանք ուժի մեջ են մտնելու հոկտեմբերի 2-ից՝ ժամը 14:00-ից»:

̰
Գերմանիայի հարգելի համայնք, դուք մի փոքր անելիք ունեք․ Սամվել Մարտիրոսյան

10:50 02.10.2020

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Գերմանիայի հարգելի համայնք։ Դուք մի փոքր անելիք ունեք։ Ադրբեջանը թիրախավորում է խաղաղ բնակավայրերը դրոններից, որտեղ օգտագործվում են երկու գերմանական կազմակերպության արտադրանք – Hawker und Varta, ինչը խախտում է գերմանական կարգավորումները։ Կանադայում արդեն նմանատիպ բողոքնեը համայնքի կողմից տեղ հասել են։ Jetzt ist die Zeit meine […]

̰
ՀՀ-ում և Արցախում հոկտեմբերի 2-ից գործելու են մի շարք սահմանափակումներ և կարգավորումներ

10:12 02.10.2020

Ի հավելումն Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության՝ հսկիչ անցակետերի վերաբերյալ հայտարարության` տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ռազմական դրության պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով՝ հոկտեմբերի 2-ից գործելու են մի շարք սահմանափակումներ և կարգավորումներ։ Մասնավորապես՝ 1․ Հայաստան-Արցախ անխափան հաղորդակցությունն ապահովելու և ճանապարհները բեռնաթափելու նպատակով սահմանափակվում է անձանց և փոխադրամիջոցների ելքը Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ՝ բացառությամբ Պաշտպանության […]

̰
ԿԳՄՍ ներկայացուցիչները միջազգային գործընկերներին իրազեկել են Արցախի և ՀՀ քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմամբ Ադրբեջանի վերջին ագրեսիայի մասին

09:40 02.10.2020

ՀՀ-ԵՄ Մարդկանց միջև շփումների «Զբաղվածության և սոցիալական հարցերի, առողջապահության, վերապատրաստման, կրթության և երիտասարդության, մշակույթի, տեղեկատվական հասարակության և աուդիովիզուալ քաղաքականության, գիտության և տեխնոլոգիաների հարցերով» ենթակոմիտեի 6-րդ առցանց նիստի շրջանակում (6th Armenia-EU Sub-committee meeting – People to People on “Employment and Social Affairs, Public Health, Training, Education and Youth, Culture, Information Society, Audiovisual, and Science and Technology”) […]

̰
097-77-72-70 հեռախոսահամարից կատարվում են զանգեր՝ հայ ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով․ ԱԱԾ

09:38 02.10.2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն ստացված տեղեկությունների համաձայն, Արցախի Հանրապետության բջջային ցանցի՝  ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից անհայտ ճանապարհով ձեռք բերված 097-77-72-70 հեռախոսահամարի օգտագործմամբ կատարվում են զանգեր՝ հայ ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով։ Միաժամանակ, շրջանառվում է նաև ձայնային հաղորդագրություն՝ կեղծ լուրեր տարածելով  Արցախի Հանրապետությունում տիրող իրավիճակի, գաղտնի քարտեզներ անհետանալու, զոհերի և տեղի բնակչության փախուստի վերաբերյալ: Բացի այդ, […]

̰
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի խորհրդական Ռոբերտ Օբրայենի հետ

08:32 02.10.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օբրայենի հետ: Դեսպան Օբրայենն ամերիկյան կողմի խոր մտահոգությունն է արտահայտել Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Նա վերահաստատել է շուտափույթ հրադադար և կայունություն հաստատելու հարցում ԱՄՆ շահագրգռվածությունը և Հայաստանի ու տարածաշրջանի համար օգտակար լինելու պատրաստակամությունը: Դեսպան Օբրայենը շեշտել է, որ հակամարտությունը չունի ռազմական […]

̰
Չորրորդն էլ ոչնչացվեց․ Փաշինյան

00:08 02.10.2020

Չորրորդն էլ ոչնչացվեց: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հանդարտ, վստահ եւ դուխով: Հաղթելու ենք»,- գրել է ՀՀ վարչապետը: Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ թշնամական չորս անօդաչու թռչող սարքեր են հայտնվել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի օդում: Հայաստանի ՀՕՊ ուժերը դրանցից երեքին ոչնչացրել էին:

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

00:06 02.10.2020

Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 2-5-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 1-ի ցերեկը, 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 2-ին՝ երեկոյան ժամերին,  հնարավոր […]

̰
Քաղսի գյուղի մոտակայքում մեքենան գլխիվայր շրջվել է. կան տուժածներ

00:03 02.10.2020

Հոկտեմբերի 1-ին` ժամը 19:39-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Քաղսի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Ավտոմեքենան գլխիվայր շրջվել է, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ-ին Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Էդվարդ Ա., ծնված […]

̰
ՀՀ ԱԳՆ-ն վերլուծում է Հայաստանի տարածք ներխուժած և խոցված Ադրբեջանի ԱԹՍ-ի հետ կապված իրավիճակը

23:54 01.10.2020

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը վերլուծում է Հայաստանի տարածք ներխուժած և Կոտայքի մարզի օդային սահմաններում խոցված անօդաչու թռչող սարքի հետ կապված իրավիճակը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին Արտաքին գործերի նախարարությունից, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանի նկատմամբ այս բացահայտ ոտնձգությունից հետո Հայաստանը պատրաստվում է դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Քիչ առաջ ՀՀ Կոտայքի մարզի օդային սահմաններում […]

̰
Թշնամական չորս անօդաչու թռչող սարքեր են հայտնվել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի օդում. դրանցից 3-ը ոչնչացվել են․ Փաշինյան

23:51 01.10.2020

Թշնամական չորս անօդաչու թռչող սարքեր են հայտնվել Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի օդում: Հայաստանի ՀՕՊ ուժերը արդեն իսկ ոչնչացրել են դրանից երեքին: Ընթանում է չորրորդի տեղորոշման եւ չեզոքացման գործընթացը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

̰
ՏԿԵ նախարարությունը ներկայացրել է ռազմական դրության հետ կապված հարցերով մարզային պատասխանատուներին

23:38 01.10.2020

ՀՀ մարզերի համայնքներում բնակվող քաղաքացիներն իրենց մտահոգող հարցերը, որոնք կապված են ռազմական դրության հետ, կարող են ուղղել համայնքների և/կամ վարչական ղեկավարներին։ Վերջիններս այդ հարցերի պարզաբանումն ստանալու նպատակով կդիմեն մարզպետարանների պատասխանատու անձանց (ցանկը կցվում է) ովքեր էլ, անհրաժեշտության դեպքում, գործադիր մարմինների հետ համագործակցելով անհրաժեշտ տեղեկատվությունը կտրամադրեն քաղաքացիներին։ Այս մասինտեղեկացրին ՀՀ տարածքային կառավարմանև ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ […]

̰
Կոտայքի մարզի օդային սահմաններում ՀՕՊ ուժերով խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարք․ ՊՆ

23:28 01.10.2020

ՀՀ Կոտայքի մարզի օդային սահմաններում ՀՕՊ ուժերով խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարք։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

̰
Հայաստանի որոշ բնակավայրերում գնդակոծմանը նմանվող լուսային և ձայնային իրողություններ են տեղի ունենում․անհանգստանալու որևէ պատճառ չկա․ աշխատում է Հայաստանի ՀՕՊ-ը

23:19 01.10.2020

Հայաստանի որոշ բնակավայրերում գնդակոծությանը նմանվող լուսային և ձայնային իրողություններ են տեղի ունենում։ Անհանգստանալու որևէ պատճառ չկա։ Աշխատում է Հայաստանի հակաօդային պաշտպանությունը։

̰
BACK_TO_TOP