TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+24.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Մեզ մարտիկներ են անհրաժեշտ պայքարի բոլոր ճակատներում, իսկ դա միայն ռազմաճակատը չի․ Տ․ Աբրահամյան

13:42 01.10.2020

Ռազմաճակատի տարբեր ուղղություններում ադրբեջանական զինուժին հասցված հարվածները, մեծաթիվ կորուստները մեզ ոչ մի դեպքում հանդարտվելու, զգոնությունը թուլացնելու առիթ չեն տալիս։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը: «Ռազմաճակատի տարբեր ուղղություններում ադրբեջանական զինուժին հասցված հարվածները, մեծաթիվ կորուստները մեզ ոչ մի դեպքում հանդարտվելու, զգոնությունը թուլացնելու […]

̰
Շատ ցավում եմ, որ Արցախի հակամարտության մեջ «կրակի վրա բենզին լցնող» երկրի քաղաքացի և պատգամավոր եմ. Կարո Փայլան

13:28 01.10.2020

«Շատ ցավում եմ, որ Արցախի հակամարտության մեջ «կրակի վրա բենզին լցնող» երկրի քաղաքացի և պատգամավոր եմ։ Երկու ժողովուրդներն էլ մեծ վնասներ են կրել»,- Arti TV-ին ասել է Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանը։  

̰
ԵՄ ղեկավարներն այսօր Բրյուսելում կքննարկեն Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

13:16 01.10.2020

ԵՄ ղեկավարների քննարկման օրակարգում են արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ Թուրքիայի հետ հարաբերությունները Միջերկրական ծովի արևելքում ստեղծված իրավիճակի ֆոնին, Չինաստանի հետ հարաբերությունները։

̰
Ադրբեջանի կողմից կռվող սիրիացի վարձկանների մասին հերթական հոդվածը հայտնվել է The Guardian-ում

12:48 01.10.2020

The Guardian-ը հավելում է, որ սիրիացիների ներգրավմամբ Թուրքիան, գուցե, փորձում է կրկնել այն ռազմավարությունը, որն այս տարվա սկզբին լավ գործեց Լիբիայում:

̰
Խարդախություն, լիազորությունների չարաշահում, շորթում․ ոստիկանության օպերատիվ ամփոփագիրը

12:05 01.10.2020

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 37 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, սպանության սպառնալիքի՝ 5, խարդախության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4-ական, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու ու փաստաթղթի կեղծիքի՝ 2-ական, սպանության փորձի, անձի առևանգման, անձնական ունեցվածքի գողության, շորթման, ավտոմեքենա […]

̰
ԱԱԾ-ն՝ հեռախոսային խոսակցությունների և SMS-ների նկատմամբ զգուշավորություն ցուցաբերելու մասին

11:44 01.10.2020

ԱԱԾ-ն հեռախոսային խոսակցությունների և կարճ հաղորդագրությունների (SMS) նկատմամբ զգուշավորություն ցուցաբերելու վերաբերյալ հայտարարություն է տարածել․ «Հարգելի՛ հայրենակիցներ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ այս օրերին անհրաժեշտ է լիովին զերծ մնալ հեռախոսային խոսակցությունների ու առավելապես կարճ հաղորդագրությունների (SMS) միջոցով զինվորական տեխնիկայի տեղաշարժի, առաջնագծում և ռազմական գործողությունների տարբեր վայրերում կատարվող իրադարձությունների վերաբերյալ միմյանց տեղեկություններ փոխանցելուց՝ անգամ ականատես […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 71-րդ տարեդարձի կապակցությամբ

11:32 01.10.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի կազմավորման 71-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում ասված է.Set featured image «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 71-րդ տարեդարձի կապակցությամբ: Չինաստանը Ձեր ղեկավարությամբ կարողացավ հաղթահարել COVID-19 համավարակի բռնկումը և հաստատուն քայլերով շարունակում է դրա հետևանքների դեմ պայքարը՝ փայլուն օրինակ ցույց տալով […]

̰
Կորոնավարակով պայմանավորված` սանիտարահիգիենիկ նորմերն անհրաժեշտ է պահպանել. ՍԱՏՄ

11:21 01.10.2020

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է կորոնավարակով պայմանավորված սանիտարահիգիենիկ պահանջների պահպանմանն ուղղված ստուգայցերը սննդի շղթայի կազմակերպություններում: Վերջին մեկ շաբաթվա դիտարկումները ցույց են տվել, որ տնտեսավարողները թուլացրել են հսկողությունն ու վտանգավոր վարակի վերացման համար անհրաժեշտ նորմերին հետևում են իմիջիայլոց:  Հասկանալով և կիսելով բոլորի մտահոգությունը՝ կապված Արցախում և Հայաստանի սահմանին ընթացող մարտերի հետ, այնուամենայնիվ, ակնհայտ է, […]

̰
Բացահայտվել է նախկին բարձրաստիճան զինվորականի կողմից պետական դավաճանություն կատարելու դեպք. ԱԱԾ

11:14 01.10.2020

Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և արդյունավետ պայքար մղելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության դեմ ուղղված հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական համակցված գործողությունների արդյունքում բացահայտել է նախկինում բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանության դեպք: Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 491 նոր դեպք, 218 առողջացում

11:08 01.10.2020

Հոկտեմբերի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 50850 դեպք, որոնցից 44219-ն` առողջացած, 963-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5370 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 296327 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4134 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 491 նոր դեպք: Ունենք 218 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության […]

̰
Մարսելի հայկական եկեղեցիներում հավաքվել է 10 տոննայից ավելի դեղորայք և բուժօգնության պարագաներ

10:44 01.10.2020

Այս օրերին Ֆրանսիայի հայկական բոլոր համայնքները հավաքել են ու շարունակում են հավաքել անհրաժեշտ դեղորայք, բժշկական սարքավորումներ և խիստ անհրաժեշտ բժշկական պարագաներ՝ Արցախ տեղափոխելու համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։ Ամբողջ օգնությունը հավաքվում է Մարսելի հայկական եկեղեցիներում, և այս պահին արդեն հավաքվել է 10 տոննայից ավելի […]

̰ ̰
BBC-ն սիրիացի վարձկաններից պարզել է հավաքագրվելու, Ղարաբաղ հասնելու և վարձատրության չափի մասին մանրամասները

10:13 01.10.2020

Չնայած նախնական պայմանավորվածությանը՝ ինքն ու այլ վարձկաններ ներգրավվել են Ղարաբաղում հայկական ուժերի դեմ մարտերում։

̰
Արցախյան առաջնագիծը դառնում է քաղաքակրթական առաջնագիծ, Արցախը կռվում է միջազգային ահաբեկչության դեմ․ Փաշինյան

09:49 01.10.2020

Վերջապես մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Միջազգային հանրությունը հստակ արձանագրեց, որ ադրբեջանաթուրքական տանդեմը Արցախի ու Հայաստանի դեմ կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ։ Այսպիսով՝ արցախյան առաջնագիծը դառնում է քաղաքակրթական առաջնագիծ։ Արցախը կռվում է միջազգային ահաբեկչության դեմ, որի թիրախները տարանջատված չեն աշխարհաքաղաքական սահմաններով։ Այդ ահաբեկչությունը հավասարաբար սպառնում […]

̰
«Երախտագիտության» այգին կրելու է զոհված օդաչու Վալերի Դանելինի անունը

09:46 01.10.2020

ՀՌՀ մամուլի ծառայությունից տեղեկացնում են․ «Հայ-Ռուսական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ՝ համալսարանի «Երախտագիտության» այգին այսուհետ կրելու է ՀՀ ԶՈւ մայոր, հերոս օդաչու Վալերի Դանելինի անունը։ Բացի այդ՝ Հայ-Ռուսական համալսարանը նաև հոգ է տանելու նրա երեխաների մասին»։

̰
Կառավարությունը նիստ չի անցկացնի. բոլոր նախագծերը քննարկվում ու քվեարկվում են հեռավար

09:21 01.10.2020

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 1-ին նիստ չի հրավիրի, ինչպես դա արվում է յուրաքանչյուր հինգշաբթի։ ՀՀ կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքը սահմանում է, որ նիստերը, որպես կանոն, հրավիրվում են շաբաթը մեկ անգամ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը, գործադիր իշխանության ներկայացուցիչները հեռավար կարգով քննարկում և գրավոր քվեարկությամբ ընդունում […]

̰
Վթարային ջրանջատում Գորիսում

08:29 01.10.2020

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10.00-18.00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Հայկազունիների, Խանզադյան, Սևյան, Արզումանյան փողոցների, Արցախյան խճուղու, Սարյան փողոցի 1, 2 նրբանցքների, Վանքի Տափ թաղամասի 1, 2, 7, 10, 11, 15 շենքերի, Ավանգարդի 2 փողոցի, Ավանգարդ 5 թաղամասի 1-16 շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և […]

̰
Հաշված ժամերի ընթացքում մարզային հիվանդանոցներից մեկը ծավալվել է որպես թիկունքային հոսպիտալ․ առողջապահության փոխնախարար

08:08 01.10.2020

Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի առաջին իսկ ժամերից սկսած առողջապահության նախարարությունը և ամբողջ առողջապահական համակարգը լծվել է ծառայելու մեր հայրենիքի պաշտպաններին: Այսպես. սեպտեմբերի 27-ի առավոտյան ՀՀ սահմանամերձ համապատասխան ուղղություններով գործարկվել է վիրավորների տարհանման համակարգը ներառյալ համապատասխան ուղղություններով տեղակայված բժշկական կազմակերպություններում և Արցախի Հանրապետությունում տասնյակ շտապ օգնության մեքենաների տեղակայումը, որոնց միջոցով աննախադեպ արագությամբ և օպերատիվությամբ իրականացվել է […]

̰
Երեկոյան Արցախ ճանապարհեցինք մեր «Կարմիր բերետներ 5165» կամավորական ջոկատի տղաներին․ Մարության

07:52 01.10.2020

Ուշ երեկոյան Արցախ ճանապարհեցինք մեր «Կարմիր բերետներ 5165» կամավորական ջոկատի տղաներին՝ Արթուր Ալեքսանյանի՝ Ամարասի Արթուրի հրամանատարությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Անպատմելի ոգեւորություն էր տիրում: Մեզ հետ էր նաեւ լեգենդար Կոմանդոսը: Մեր ոգին անպարտելի է: Անկասկած, #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ»,-գրել է նա:

̰
ՀՀ Ազգային ժողովի շենքը լուսավորվել է Հայաստանի և Արցախի դրոշներով

00:25 01.10.2020

ՀՀ Ազգային ժողովի շենքը լուսավորվել է Հայաստանի և Արցախի դրոշներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը: «Մեր դրոշներն Ազգային ժողովի շենքի վրա»,- գրել է Միրզոյանը:

̰
Որոշումներն այնպիսին են լինելու, որ Արցախի միջազգային ճանաչման հարցում մենք խնդիրներ չունենանք. Ա․Հարությունյան

23:27 30.09.2020

Բարձր մակարդակով հայտարարվել է, որ ՀՀ-ն քննարկում է Արցախի անկախությունը ճանաչելու հարցը, ինչ եք մտածում այս մասին: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում այս հարցը տվեց Shantnews-ի թղթակիցը ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին: «Բոլոր հարցերը քաղաքական հետագա մեր հարաբերությունների և ընդհանուր առմամբ մեր քաղաքական օրակարգի հետ կապված, ընթացքում են, որոշումը լինելու է այնպիսին, որ ապագայում քաղաքական դաշտում […]

̰
Մոսկվան պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպման համար

23:26 30.09.2020

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ առանձին հեռախոսազրույցներում հաստատել է պատրաստակամությունը՝ Մոսկվան առաջարկելու որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարթակ և եռակողմ հանդիպման վայր: «Արմենպրես»-ի փախոնցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ը: Սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: […]

̰
Պատերազմի չորրորդ օրը. սեպտեմբերի 30-ի իրադարձությունների քրոնիկոնը՝ ըստ ժամանակագրության

22:53 30.09.2020

Պատերազմի չորրորդ օրը հակառակորդը շարունակում է իր մարտավարությունը՝  ներգրավելով ռազմատեխնիկական նոր միջոցներ, օգտագործելով Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող կործանիչները: Հյուսիսային ուղղությամբ հակառակորդն անցել է լայնածավալ հարձակողական գործողությունների, իսկ Վարդենիսին հասցված հարվածներից հետո Հայաստանի Հանրապետության որևէ այլ հատվածում գործողություններ չեն ընթացել։ Մինչ այս պահը օրվա զարգացումների ժամանակագրությունը՝ ներկայացվող տեսանյութում:

̰
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանին

22:24 30.09.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանին: Այս մասին տեղեկացրին ԱՀ նախագահի մամուլի ծառայությունից։ Հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կամո Աղաջանյանը, քննարկվել են Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի պայմաններում հայկական երկու հանրապետությունների անվտանգային ոլորտի մի շարք հարցեր: Հանդիպումից հետո նրանք միասին […]

̰
Եվս 23 զոհված զինծառայող ունենք․ ՊԲ-ն հրապարակել է նրանց անունները

22:15 30.09.2020

Արցախի Հանրապետության ՊԲ-ն ներկայացրել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված ևս 23 զինծառայողների անունները: Դանելին Վալերի Միշայի, ծնվ. 1987թ. Չիթչյան Հայկ Արթուրի, ծնվ. 1995թ. Զուրաբյան Սևակ Վովայի, ծնվ. 1998թ. Բաբայան Արտակ Կամոյի, ծնվ. 2001թ. Հովսեփյան Գեորգի Վաչագանի, ծնվ. 1995թ. Խուջոյան Արշալույս Սարգսի, ծնվ. 2001թ. Բենյամինյան Սերգեյ Արսենի, ծնվ. 1997թ. Սողոմոնյան Սիփան Արմանի, ծնվ. 2001թ. […]

̰
Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելի հետ զրույցում ընդգծել է ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածության անթուլատրելիությունը

22:06 30.09.2020

Վարչպետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ: Զրույցի առանցքում եղել են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումները, որոնց վերաբերյալ կողմերն ունեցել են հանգամանալից քննարկում: Վարչապետ Փաշինյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշման վրա և վերստին ընդգծել ռազմական գործողություններում այդ երկրի ներգրավվածության անթուլատրելիությունը: Նախագահ Միշելը կարևորել է հրադադարի շուտափույթ հաստատումը և […]

̰ ̰
Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների փաստով Քննչական կոմիտեն քրգործ է հարուցել

21:40 30.09.2020

2020թ. հուլիսի 12-17-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական հենակետերի, զորամասերի, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի Տավուշի մարզին հարող խորը թիկունքում և մարտական գործողություններին չմասնակցող 8 խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի և շփման սահմանագիծը հարող խիտ բնակեցված շրջաններում ապրող կանանց և […]

̰
Ընկերներս այսօր խոցել են թշնամու 1 զրահատեխնիկա, իսկ 3-ը՝ առգրավել․ ԱՀ նախագահ

21:37 30.09.2020

Ընկերներս այսօր խոցել են թշնամու 1 զրահատեխնիկա, իսկ 3-ն առգրավել։ Այս մասին հայտնել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Հարգելի ՛ հայրենակիցներ Տեսանյութն այսօր առաջնագծում մեր ունեցած հերթական հաջողության մասին է: Մարտական ընկերներս` Գեղամը, Էդիկը, Արմենը և Ռուբիկը (Լյուպիտան), ովքեր մասնակցել են Արցախյան առաջին պատերազմին, 2016թ.-ի ապրիլյանին, մեր մյուս տղաների օգնությամբ խոցել են թշնամու 1 զրահատեխնիկա, […]

̰
Ի՞նչ իրավիճակ է Ստեփանակերտում գիշերը հակառակորդի ԱԹՍ-ները խոցելուց հետո․ ներկայացնում է SHANTNEWS-ի թղթակիցը

21:27 30.09.2020

Գիշերը Ստեփանակերտում այդքան էլ խաղաղ չանցավ: Հերթական անգամ հակառակորդի 3 անօդաչու թռչող սարք խախտեց մայրաքաղաքի օդային տարածքը: Դրանցից երկուսը, սակայն, հայկական ՀՕՊ ստորաբաժանումները կարճ ժամանակում ոչնչացրին: Առավոտյան, սակայն, ստեփանակերտցին անցավ իր առօրյա գործերին, ասես, ոչինչ էլ չէր պատահել, ասես, ժամեր առաջ իրենց տների մոտ չէին ընկել հակառակորդի խոցված անօդաչուները: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
BACK_TO_TOP