TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+37.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

BBC-ն ռեպորտաժ է ներկայացրել Ադրբեջանի կողմից հրթիռակոծված Ստեփանակերտից

23:00 02.10.2020

Բրիտանական հեղինակավոր BBC-ի թղթակից Ջոնա Ֆիշերը ռեպորտաժ է ներկայացրել Ադրբեջանի կողմից հրթիռակոծված՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ռեպորտաժում Ֆիշերը նշում է, որ հրթիռակոծման հետևանքով վնասվել է Արցախի Արտակարգ իրավիճակների նախարարությանը պատկանող շինությունը: BBC-ն հայտնում է, որ Ստեփանակերտը սկսել է հրթիռակոծվել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում սկսված լայնածավալ ռազմական գործողությունների 6-րդ օրը, իսկ լրատվամիջոցի թղթակիցը ներկայացնում է քաղաքում […]

̰ ̰ ̰
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են անում չթիրախավորել քաղաքացիական բնակչությանը

22:34 02.10.2020

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պահպանել քաղաքացիական բնակչության պաշտպանության միջազգային պարտավորությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է հոկտեմբերի 2-ին համանախագահների տարածած հաղորդագրության մեջ: Համանախագահները խստորեն դատապարտում են շարունակվող բռնությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի տարածքում շփման գծից հեռու գտնվող օբյեկտների դեմ, և իրենց անհանգստությունն են հայտնում […]

̰
Ինչպե՞ս պատսպարվել, եթե հնչում է օդային տագնապ

22:27 02.10.2020

Ինչպես պատսպարվել, եթե հնչում է օդային տագնապ․ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ԱՀ ԱԻՆ ներկայացուցիչ Էդան Սնգրյանը հիշեցրել է տանը, դրսում,տրանսպորտում կամ հիմնարկում գտնվելու դեպքում պաշտպանվելու բոլոր միջոցները: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարները երկուստեք ընդգծել են մարտական գործողությունների անհապաղ դադարեցմանն ուղղված քայլերի ձեռնարկումը

22:25 02.10.2020

Հոկտեմբերի 2-ին ԱԳ նախարար Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Նախարար Մնացականյանը զրուցակցին  ներկայացրեց ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը, որն ուղեկցվում է Ադրբեջանի կողմից ծանր հրետանու և օդուժի կիրառմամբ Հայաստանի և Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածների դիտավորյալ թիրախավորմամբ: Նախարար […]

̰
Ֆրանսիան կարևորում է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցումը. կայացել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը

22:04 02.10.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և ռազմական գործողություններում տեղի ունեցող զարգացումները: Վարչապետը շնորհակալություն է հայտնել պատերազմը սանձազերծելու անթույլատրելիության վերաբերյալ Ֆրանսիայի սկզբունքային և կառուցողական դիրքորոշման համար: Կողմերն անթույլատրելի են համարել օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավումը ռազմական գործողություններին: Ֆրանսիայի նախագահը կարևորել է ռազմական գործողությունների […]

̰
Հակառակորդը հետ է շպրտվել՝ կրելով տեխնիկայի և մարդկային մեծ կորուստներ. Արծրուն Հովհաննիսյան

21:51 02.10.2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ հակառակորդը շարունակել է թիրախավորել քաղաքացիական բնակավայրերը, փորձել է անցնել հարձակողական տակտիկայի, սակայն մեր զինված ուժերը  հաջողությամբ հետ են մղել մեծ ու փոքր գրոհները։ Նրա խոսքերով՝ հակառակորդը  հետ է շպրտվել՝ կրելով տեխնիկայի և մարդկային ուժի մեծ կորուստներ։

̰
Երևան քաղաքի Կոնդ թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

21:49 02.10.2020

Հոկտեմբերի 2-ին, ժամը 21։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոնդ թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

̰
ՌԴ-ի ու Իրանի արտգործնախարարները կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը

21:37 02.10.2020

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար  Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կողմերը մտահոգություն են հայտնել ղարաբաղյան հակամարտության մեջ Սիրիայից և Լիբիայից զինյալների ներգրավման կապակցությամբ, ինչպես նաև կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Հանգամանալից քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու […]

̰
Ինչպես վարվել օդային տագնապի դեպքում

20:50 02.10.2020

Բնակչության գործողությունը «Օդային տագնապ» և «Օդային տագնապի ավարտ» ազդանշանների ազդարարման դեպքում․ Լսելով ազդանշանը անմիջական սպառնալիքի վերաբերյալ` անհրաժեշտ է գործել արագ և գործնական, առանց խուճապի: Հարկավոր է նախօրոք գիտենալ բնակավայրի, աշխատավայրի հարևանությամբ տեղաբաշխված պաշտպանական կառույցները, ինչպես նաև տիրապետել վարքագծի կանոններին նմանատիպ իրավիճակներում: «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչությունը պարտավոր է` ա) աշխատավայրում գտնվելու դեպքում. 1. գործել տվյալ […]

̰
Ադրբեջանը մի քանի անգամ կիրառել է «Սմերչ»՝ արգելված կասետային մարտագլխիկներով. ՄԻՊ-ին ներկայացվում են ահազանգեր

20:18 02.10.2020

Այսօր Ադրբեջանը «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով երկու անգամ հրթիռակոծել է Արցախի Հադրութ քաղաքը: Կասետային մարտագլխիկներով իրականացված հրթիռակոծության արդյունքում վնաս է հասցվել քաղաքացիական բնակչությանը: Այդ մասին վկայում են պաշտոնական և բոլոր մեդիա հրապարակումները, ինչպես նաև Արցախի խաղաղ բնակչությունից և Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված առանձին ահազանգերից ստացված տեղեկությունները: Ինտենսիվ կասետային հրթիռներ կիրառելու մասին նախորդ օրը հայտարարել […]

̰
Քննչական կոմիտեի ծառայողները պատրաստվում են զորակոչի

20:01 02.10.2020

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր՝ հոկտեմբերի 2-ին, օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել՝ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմի և կառուցվածքային ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ: Մինչ խորհրդակցությունն սկսելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հանուն Հայրենիքի զոհված զինվորների և մարտական գործողությունների հետևանքով մահացած խաղաղ բնակիչներ հիշատակը: Խորհրդակցության առանցքում ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված արցախա-ադրբեջանական շփման […]

̰
Արցախի կարիքների համար աջակցության հավաքագրումն իրականացնել բացառապես տարածքային կառավարման և ՏԻՄ-երի միջոցով․ Զ․Բաթոյան

18:11 02.10.2020

Ռազմական դրության իրավական ռեժիմի շրջանակներում Արցախին տրամադրվող սոցիալական և նյութական աջակցության հետ կապված հարցերի համակարգման գործընթացի կենտրոնացված և համակարգված լինելու նպատակով խնդրում ենք չձեռնարկել ու չիրականացնել սննդի, դեղորայքի և այլ պարագաների հավաքագրման նախաձեռնություններ, թեժ գծերի և այլ ծառայությունների ստեղծման գործընթացներ,- այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ […]

̰
Քաղաքացիական օբյեկտները թիրախավորվում են նաև բալիստիկ հրթիռներով,հավանաբար, նաև LORA հրթիռներով. Արծրուն Հովհաննիսյան

17:46 02.10.2020

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառում է արել։ «Քաղաքացիական օբյեկտները թիրախավորվում են նաև բալիստիկ հրթիռներով։ Հավանաբար նաև LORA հրթիռներով»,- նշել է նա։

̰
Գնդակոծվում են Ստեփանակերտը և ՀՀ տարածքը. Բունդեսթագի պատգամավորների հայտարարությունը

17:44 02.10.2020

Գերմանիայի Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահներ Ալբերտ Վայլերը (Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցություն) և Թիլ Մանսմանը (Ազատ դեմոկրատներ կուսակցության) համատեղ հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ: «Արմենպրես»-ի  փոխանցմամբ՝ հայտարարությունը հրապարակվել է Ալբերտ Վայլերի պաշտոնական կայքում: «Արմենպրեսը» ներկայացնում է հայտարարության տեքստը: «Որպես Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահներ՝ պահանջում ենք Հայաստանից և Ադրբեջանից դադարեցնել Լեռնային Ղարաբաղի […]

̰
Խնդրում ենք զերծ մնալ աջակցության համար Արցախ այցելելուց կամ ինքնաբուխ ակցիաներ կազմակերպելուց․ Ոստիկանություն

17:35 02.10.2020

Ոստիկանությունից երախտագիտություն են հայտնում Արցախին աջակցություն ցուցաբերելու ցանկության և պատրաստականության համար և խնդրում զերծ մնալ աջակցության համար Արցախ այցելելուց կամ ինքնաբուխ ակցիաներ կազմակերպելուց։ «Հոկտեմբերի 2-ից գործող կարգավորումներով արգելված է առանձին նախաձեռնություններով աջակցության հավաքագրումը, և ամբողջ գործընթացը համակարգվում է բացառապես տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: Բացի դրանից՝ սահմանափակված է անձանց ու տրանսպորտային միջոցների ելքը […]

̰ ̰
Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է վիրավորումներ ստացած ֆրանսիական «Le Monde» թերթի 2 լրագրողներին

17:18 02.10.2020

Քիչ առաջ Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Արցախում ադրբեջանական հրետակոծության արդյունքում վիրավորումներ ստացած ֆրանսիական «Le Monde» թերթի 2 լրագրողներին, որոնք Արցախից տեղափոխվել էին Հայաստան։ Պաշտպանը շնորհակալություն է հայտնել լրագրողներին իրենց կատարած կարևոր մասնագիտական աշխատանքի համար և շուտափույթ ապաքինում մաղթել Ֆրանսիա մեկնելուց առաջ։ Կոնֆլիկտային կամ պատերազմական/զինված հարձակումների ժամանակ մասնագիտական աշխատանք կատարող լրագրողները գտնվում են միջազգային պաշտպանության […]

̰
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակել է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը. ՀՀ ԱԳՆ

17:09 02.10.2020

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը «Ֆեյսբուքում» հետևյալ գրառումն է արել. «Հոկտեմբերի 2-ին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակել է հանցավոր կերպով թիրախավորել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը: Այս անգամ հարված է հասցվել մայրաքաղաք Ստեփանակերտին և Հադրութ քաղաքին, որի հետևանքով եղել են վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում: Օտարերկրյա զինյալ ահաբեկիչներով համալրված Ադրբեջանի զինված ուժերը, անկարող լինելով վեցօրյա մարտերի ընթացքում հասնել որևէ […]

̰
Արցախում վիրավորված հայորդին հիվանդանոցում ամուսնության առաջարկություն է արել իր սիրելիին

17:00 02.10.2020

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորված հայորդին հիվանդանոցում ամուսնության առաջարկություն է արել իր սիրելիին: Տեսանյութը հրապարակել է «Աստղիկ» ԲԿ-ն: «Այն պահը, երբ հայ քաջորդին ամուսնության առաջարկ է անում սիրելիին հենց հիվանդանոցում: Հաղթելու ենք»,- գրված է հրապարակման մեջ:

̰

16:39 02.10.2020

Այսօր ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը այցելել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության նոր մասնաշենք և հանդիպում ունեցել ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ճոու Հունյուի հետ: Մխիթար Հայրապետյանը պարոն Հունյուին, դեսպանության աշխատակիցներին և, ի դեմս նրանց՝ Չինաստանի ողջ ժողովրդին շնորհավորել է ազգային տոնի՝ Չինաստանի […]

̰
Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ շարունակելու Հայոց ցեղասպանությունը. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը The Globe and Mail-ին

16:35 02.10.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել կանադական հեղինակավոր The Globe and Mail պարբերականին, որում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում իրավիճակին: Հարցազրույցի մասին հոդվածը ներկայացնում ենք ստորև. «Հայաստանն ու Ադրբեջանը լայնածավալ պատերազմի շեմին են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ: The Globe and Mail-ին տված բացառիկ հարցազրույցում պարոն Փաշինյանն ասաց, որ իր երկիրը գտնվում է «քաղաքակրթական առաջնագծում» և որ […]

̰
Ժամը 16:00-ի սահմաններում խոցվել է հակառակորդի 5 ինքնաթիռ և 3 ուղղաթիռ․ Արծրուն Հովհաննիսյան

16:29 02.10.2020

Արցախի ՊԲ ճշգրիտ հարվածներով ժամը 16:00-ի սահմաններում խոցվել է հակառակորդի հինգ միավոր ինքնաթիռ և երեք միավոր ուղղաթիռ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

̰
ԵԱՀԿ ՄԽ-ը մտադիր է հասնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցմանը. Ֆրանսիայի ԱԳՆ

16:29 02.10.2020

ԵԱՀԿ Մինսկի խումբը մտադիր է հասնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցմանն ու առանց նախապայմանների բանակցությունների շուտափույթ վերսկսմանը: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այդ մասին ասվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ զրույցների արդյունքում Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանի հայտարարությունում: «ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների՝ հոկտեմբերի 1-ի հայտարարության ոգուն համապատասխան՝ ես շեշտել եմ Ֆրանսիայի, որպես […]

̰
Արցախում վիրավորում ստացած Le Monde-ի թղթակիցները տեղափոխվել են օդանավակայան

16:21 02.10.2020

Ադրբեջանի հրետակոծության հետևանքով Արցախում վիրավորում ստացած և Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված Le Monde-ի թղթակիցները տեղափոխվել են օդանավակայան` Ֆրանսիա մեկնելու նպատակով: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց Էրեբունի ԲԿ-ի խոսնակ Շուշան Հունանյանը: «Le Monde-ի թղթակիցներն արդեն տեղափոխվել են օդանավակայան»,- նշեց Հունանյանը: Արցախի Մարտունի քաղաքի քաղաքապետարանի շենքում հոկտեմբերի 1-ին ադրբեջանական զինուժի կողմից թիրախավորվել է լրագրողների խումբը: Հրետակոծության […]

̰
Ստեփանակերտը հրթիռակոծելու հետևանքով Արցախի ԱԻՆ-ում 10 վիրավոր կա․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում

16:19 02.10.2020

Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ստեփանակերտը հրթիռակոծելու հետևանքով Արցախի փրկարար ծառայությունում 10 վիրավոր կա: Նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին տեղեկացրին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։ Ստեփանակերտում փրկարար ծառայության շենքը մասնակի ավերվել է, փշրվել են ապակիներ, քանդվել են պատեր, վնասվել են մեքենաներ կայանատեղիում։ В спасательной службе Арцаха в результате обстрела азербайджанскими ВС Степанакерта ранены […]

̰
Հորդորում եմ հետևել միայն այն լրատվական էջերին, որոնք նոր չեն, կամ հետևել եք մինչև պատերազմական գործողությունները

16:16 02.10.2020

Ադրբեջանցիները սկսել են կեղծ լրատվական էջեր ստեղծել տարբեր սոցցանցերում, ինչ-որ պահից այդ էջերը սկսելու են խուճապ տարածել, հորդորում եմ հետևել միայն այն լրատվական էջերին, որոնք նոր չեն, կամ հետևել եք մինչև պատերազմական գործողությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։

̰
Ուկրաինան ռազմական օգնություն չի տրամադրի ԼՂ հակամարտության կողմերից որևէ մեկին. Ավակով

15:52 02.10.2020

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Twitter-ում գրառում է կատարել՝ հերքելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Բաքվին աջակցելու վերաբերյալ հայտարարությունները։ «Ուկրաինան ռազմական օգնություն չի տրամադրի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից որևէ մեկին: Իսկ ահա բժշկական օգնություն՝ դեղահաբեր չափազանց հարուստ երևակայություն ունեցող պատգամավորների համար անհրաժեշտ է փնտրել ամբողջ երկրով»,- գրել է նա։ Ավելի վաղ «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում […]

̰
Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի հրթիռակոծման հետևանքով 10 վիրավոր կա

15:45 02.10.2020

Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ստեփանակերտը հրթիռակոծելու հետևանքով Արցախի փրկարար ծառայությունում 10 վիրավոր կա: «Արմենպրես»-ի թղթակցին այս մասին հայտնել է Արցախի ԱԻՆ լրատվական ծառայության պետ Արմեն Նարիմանյանը՝ հավելելով, որ նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: «Ստեփանակերտում փրկարար ծառայության շենքը մասնակի ավերվել է, փշրվել են ապակիներ, քանդվել են պատեր, վնասվել են մեքենաներ կայանատեղիում»,- նշել է Նարիմանյանը: Ստեփանակերտի […]

̰
BACK_TO_TOP