16:33 03.10.2020
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Ստեփանակերտում եմ, այստեղ եմ լինելու»։ #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ https://www.facebook.com/wifeofarmenianPM/posts/797153701077188
16:28 03.10.2020
Ազգային ժողովը հոկտեմբերի 6-ի վերջին հիմնական նիստի ավարտից անմիջապես հետո Կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ կգումարի: Օրակարգում է Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը , նաև՝ 2020 թ. պետական բյուջեի մասին օրենքում փոփոխությունների օրինագիծը: 2020 թ. պետական բյուջեի մասին օրենքի փոփոխություններով նախատեսվում է ռազմական ծախսերն ավելացնել մոտ 40 միլիարդ դրամի չափով: Նախագծում նշվում է ՝պետական բյուջեում փոփոխությունները պայմանավորված […]
16:18 03.10.2020
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները Եղոյան Արսեն Մերուժանի, ծնվ. 2001թ. Ստեփանյան Լևոն Համլետի, ծնվ. 2001թ. Առաքելյան Էդգար Արայիկի, ծնվ. 2000թ. Առաքելյան Վահե Արայիկի, ծնվ. 2000թ. Մկրտչյան Սարիբեկ Հովհաննեսի, ծնվ. 2000թ. Բաբայան Սուրեն Հարությունի, ծնվ. 2000թ. Միկիչյան Գագիկ Սմբատի, ծնվ. 2001թ. Լոգյան Արտյոմ Էդվարդի, ծնվ. 2001թ. Պետրոսյան Վաչե Արարատի, ծնվ. 1996թ. Կամավորական Հովհաննիսյան Կարեն […]
15:55 03.10.2020
ՀՀ վարչապետը որոշում է ընդունել ՀՀ վարչապետի 2020 թվականի հոկտեմբերի 1-ի N 1110-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։ «Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ 1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հոկտեմբերի 1-ի «Սոցիալական և նյութական աջակցության շտաբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1110-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը՝ […]
15:55 03.10.2020
Շարունակում ենք համախմբել ներուժը։ Յուրաքանչյուրի լրացուցիչ ամենափոքր իսկ ջանքը որոշիչ է պատերազմները հաղթելու և թշնամուն ծնկի բերելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Մասնակցե՛ք կամավորական խմբերի աշխատանքներին ձեր համայնքներում: Հետաքրքրվե՛ք, թե արդյոք չկա արյուն հանձնելու անհրաժեշտություն՝ հետևելով մասնագիտացված կայքերին: Ակտիվ տարածե՛ք պաշտոնական աղբյուրների տեղեկությունները: Օգնե՛ք Համահայկական հիմնադրամին դրամահավաքի հարցում՝ […]
15:41 03.10.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ընդունել ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-Ի N 755-Լ որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին։ «Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 3-րդ մասով և 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով՝ 1. Հայաստանի […]
15:31 03.10.2020
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը ԼՂ հակամարտության գոտում վերջին զարգացումների վերաբերյալ․ Արհամարհելով անհապաղ հրադադարի հաստատման մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և ողջ միջազգային հանրության հետևողական կոչերը՝ ղարաբաղյան հակամարտությունն ուժով լուծելու նպատակով Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ շարունակում է լայնամասշտաբ պատերազմական գործողությունները։ Այս նպատակով գործի է դրվել Ադրբեջանի ողջ ռազմական ներուժը՝ համալրված թուրքական ռազմական աջակցությամբ, որն արտահայտվում է […]
15:23 03.10.2020
Ձեռնպահ մնացեք անհայտ ծագում ունեցող հավելվածներ և ծրագրեր ներբեռնելուց կամ կայքերում գրանցվելուց, հատկապես, եթե դրանք պահանջում են գրանցում սոցիալական ցանցերի ձեր էջերի միջոցով կամ պահանջում են հեռախոսահամար, հասանելիություն տեղորոշման տվյալներին (location) և այլ տվյալներ: Այս մասին կոչ է անում Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը։
15:16 03.10.2020
Միջազգային իրավունքի համառուսաստանյան ասոցիացիայի անդամ, փորձագետ Դենիս Դվորնիկովը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Այս ամենը կավարտվի: Եվ կավարտվի հօգուտ հայերի: Գլխավորը` չխանգարել նրանց իրենց սահմանից հեռացնել այդ ամբողջ ահաբեկչական տականքին. դրանք քաղաքակիրթ աշխարհի սահմաններն են: Անձամբ ես մտածում եմ Հադրութում գտնվող մի փոքրիկ շատ պարզ տան մասին»,- մասնավորապես գրել է նա:
14:52 03.10.2020
Շիրակի մարզպետարանը հայտնում է ՝ Արցախի Հանրապետությունից ինքնաբուխ ժամանած քաղաքացիների հարցերով մարզպետարանում գործում են հետևյալ հեռախոսահամարները` +374 4 90 00 /159/ 093 82 73 01 099 41 95 99 https://www.facebook.com/SHIRAKREGIONALADMINISTRATIONRA/posts/2714777075448160
14:08 03.10.2020
Ադրբեջանը հեռահար խոցման հրթիռներ է օգտագործում և ուժեղացրել է քաղաքացիական կենտրոնների թիրախավորումը և ոչնչացումը՝ փորձ կատարելով լուրջ վնաս հասցնել մարդասիրական և բնապահպանական ենթակառուցվածքներին: Այս մասին հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ հավելելով, որ դա պաշտոնապես հաստատված է ՀՀ պաշտպանության նախարարության և Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Պաշտպանության բանակի կողմից:
14:03 03.10.2020
Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ Հայաստանում և Արցախում ռազմական դրության պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով՝ հոկտեմբերի 2-ից` ժամը 14:00-ից, գործում են մի շարք սահմանափակումներ և կարգավորումներ, մասնավորապես՝ Հայաստան-Արցախ անխափան հաղորդակցությունն ապահովելու և ճանապարհները բեռնաթափելու նպատակով սահմանափակվում է անձանց և փոխադրամիջոցների ելքը Հայաստանից դեպի Արցախ՝ բացառությամբ Պաշտպանության բանակի և Արցախի կառավարության կարիքների համար իրականացվող փոխադրումների: Առողջապահության նախարարությունը […]
14:02 03.10.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Շարունակում ենք համախմբել ներուժը Յուրաքանչյուրի լրացուցիչ ամենափոքր իսկ ջանքը որոշիչ է պատերազմները հաղթելու և թշնամուն ծնկի բերելու համար. Մասնակցե՛ք կամավորական խմբերի աշխատանքներին ձեր համայնքներում: Հետաքրքրվե՛ք, թե արդյոք չկա արյուն հանձնելու անհրաժեշտություն՝ հետևելով մասնագիտացված կայքերին: Ակտիվ տարածե՛ք պաշտոնական աղբյուրների տեղեկությունները»: Նախարարը կոչ է անում […]
14:01 03.10.2020
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցի թիվ 112 հասցեում՝ «Նարեկ» ԲԲԸ-ի տարածքում, հայտնաբերվել է արկանման առարկա։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական […]
13:49 03.10.2020
Երևանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մոտակայքում երկու ադրբեջանցիների առկայության մասին՝ երեկ երեկոյան տարածված լուրերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ համատեղ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, հրատապ կերպով, հայտնաբերվել են […]
12:40 03.10.2020
Արցախի ԱԳՆ-ը կոչ է անում միջազգային հանրությանը ճանաչել միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։ «2020 թ. սեպտեմբերի 27-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերը՝ Թուրքիայի և Մերձավոր Արևելքից ահաբեկչական կազմակերպությունների աջակցությամբ, Արցախի Հանրապետության դեմ սանձազերծել են ագրեսիվ պատերազմ։ Ադրբեջանի լայնածավալ զինված հարձակումը Արցախի Հանրապետության վրա ուղեկցվում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, ինչպես նաև զինված հակամարտությունների ժամանակ կիրառվող […]
12:33 03.10.2020
Հունաստանում գտնվող հայկական սփյուռքը կոչ է անում հայրենակիցներին կամավոր կերպով մեկնել հայկական բանակ` Ադրբեջանի դեմ ռազմական հակամարտության կապակցությամբ, հայտնել է Աթենքի «Հայաստան» մշակութային կենտրոնի ղեկավար Մինաս Հովհաննիսյանը, փոխանցում է Արցախի տեղեկատվական շտաբը։ Նրա խոսքով՝ կամավորականների զորակոչը հայտարարվել էր երեք օր առաջ, այժմ գրանցվել է ավելի քան 100 մարդ:
12:18 03.10.2020
Չնայած մեր կողմից հնչեցված բազմաթիվ հորդորներին, շարունակում են արձանագրվել դեպքեր, երբ ԶԼՄ ներկայացուցիչներն ուղիղ եթերի ռեժիմով սկսում են լուսաբանել իրադարձություններն ինչպես առաջնագծում, մարտական գործողությունների մերձակա հատվածներում, այնպես էլ Արցախի Հանրապետության բնակավայրերից և, մասնավորապես, մայրաքաղաք Ստեփանակերտից։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից՝ հավելելով․ «Վճռականորեն կոչ ենք անում դադարեցնել նման գործողությունները։ Դրանք իրական վտանգ են հասցնում հայկական ստորաբաժանումների […]
12:13 03.10.2020
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Չափազանց կարևոր։ Ադրբեջանը հեռահար խոցման միջոցներով անցել է քաղաքացիական այն ենթակառուցվածքների ոչնչացմանը, որոնք կարող են նաև բնապահպանական աղետ առաջացնել»։
11:41 03.10.2020
Իրանագետ Գոհար Իսկանդարյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «Ցավով տեղեկացնում ենք, որ մահացել է պատմական գիտությունների դոկտոր, ԵՊՀ հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, մեր լավ ընկեր ԱՐՏԱԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ: Ժողովուրդ ջան, մենք հիմա մարտնչում ենք երկու թշնամու դեմ, մեկը սահմանին, մյուսը երկրի ներսում՝ կորոնավիրուսի դեմ: Խնդրում եմ աչալուրջ եղեք, մեզ […]
11:35 03.10.2020
Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բոլոր անհատ քաղաքացիներին և կազմակերպություններին խստորեն զգուշացնում է, որ այս օրերին անհրաժեշտ է լիովին բացառել ցանկացած տիպի ու չափերի անօդաչու թռչող սարքերի օդային կիրառումը, որը կարող է տագնապային տպավորություն թողնել հանրության շրջանում: «Միաժամանակ, հորդորում ենք մեր ազգաբնակչությանը՝ անօդաչու թռչող սարքեր օգտագործող անձանց և կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում անհապաղ դիմել իրավապահ […]
11:33 03.10.2020
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից հայտնում են․ «Հարգելի քաղաքացիներ, ձեռնպահ մնացեք անհայտ ծագում ունեցող հավելվածներ եւ ծրագրեր ներբեռնելուց, հատկապես, եթե դրանք պահանջում են գրանցում սոցիալական ցանցերի ձեր էջերի միջոցով կամ պահանջում են հեռախոսահամար, հասանելիություն տեղորոշման տվյալներին (location) եւ այլ տվյալներ»:
11:29 03.10.2020
Արցախի հարցի խաղաղ կարգավորման մասին կարելի է լրջորեն խոսել այն ժամանակ, երբ ահաբեկիչները և Թուրքիան իրենց նպատակներով հանդերձ հեռանան այս տարածաշրջանից. Թուրքիան նպատակ ունի վերականգնել թուրքական կայսրությունը, եթե այս տարածաշրջանում դա հաջողվի, Թուրքիան կընդարձակվի դեպի մայրցամաքային Եվրոպայի տարածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված հարցազրույցում: «Դա Թուրքիայի կողմից հայերի […]
11:05 03.10.2020
Հոկտեմբերի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 51925 դեպք, որոնցից 44583-ն` առողջացած, 972-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6068 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 303707 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3483 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 543 նոր դեպք: Ունենք 177 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության […]
10:28 03.10.2020
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հոկտեմբերի 3-ին՝ ժամը 18։00-ին, Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր վանքերում և եկեղեցիներում կկատարվի զորակցության համազգային աղոթք՝ հանուն Արցախի և հայրենյաց պաշտպանների։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրավիրում է բոլոր հայորդիներին իրենց առանձնական աղոթքով միանալ համազգային զորակցության արարողությանը։
10:00 03.10.2020
Բացահայտվել է Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջան վարձկաններ ուղարկելու մեխանիզմը: Այդ մասին «Նովայա Գազետա» -ին հայտնել է Թուրքիային սահմանակից սիրիական Իդլիբում գտնվող աղբյուրը: Ըստ այդմ, մարտիկների գրանցմամբ զբաղվում է թուրքմենական ծագմամբ սիրիացի Սեյֆ Աբու Բաքր անունով անձը, ով, իբր, զբաղվում է Սիրիայի ազատ բանակի (ССА) կազմում կռվող «Խամզատ» բրիգադի համար մարտիկներ հավաքագրելով: Կամավորները գրանցվում են Իդլիբի Աֆրին […]
00:45 03.10.2020
Պատերազմող երկրին ինժեներական միտք է պետք, որը տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կարող է շատ արդյունավետ լինել ժամանակակից ռազմարդյունաբերության համար: 2016-ին՝ ապրիլյան պատերազմից հետո Գյումրիում բացվեց ավիամոդելային խմբակ, որն ի սկզբանե ռազմական իրավիճակներում կիրառվող թռչող սարքերի նախագծման և պատրաստման համար էր: Անցած 4 տարիների ընթացքում հեռակառավարվող թռչող սարքերի բազմաթիվ մոդելներ են պատրաստել: Դրանք ռազմական գործողություններում չեն կիրառել, […]
23:36 02.10.2020
Հոկտեմբերի 1-ին հակառակորդը հրետանի է կիրառել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ է արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել է 1967 թ․ ծնված Գևորգ Վարդանյանը, երկու քաղաքացիական անձ ստացել է տարբեր աստիճանի վիրավորվում։ Գեղարքունիքի մարզի բնակավայրերի վրա թշնամու հարձակումների մասին են պատմում Քյավառ հեռուստաընկերության մեր գործընկերները։