TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+30.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հակառակորդը հրետանի է կիրառել Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, հրթիռ արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա․ կա զոհ և 2 վիրավոր

22:49 01.10.2020

Հակառակորդը հրետանի է կիրառել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ է արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել է 1967 թ․ ծնված Գևորգ Վարդանյանը, երկու քաղաքացիական անձ ստացել է տարբեր աստիճանի վիրավորվում։ Այս մասին գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ ՀՕՊ ուժերը տվյալ տարածաշրջանում ոչնչացրել են հակառակորդի […]

̰
Մոսկվան փաստեր ունի սիրիացի գրոհայինների՝ Ադրբեջան տեղափոխվելու մասին․ Զախարովա

22:34 01.10.2020

Այն հարցին, թե որտեղից են ստացվել նման տվյալները, Զախարովան պատասխանել է, որ դա տեղեկություն է, որին տիրապետում է Մոսկվան։

̰
Ինչպե՞ս են կամավորների հավաքած արկղերը հասնում հասցեատիրոջը․ «Հորիզոնի» շրջայցը Երևանի փողոցներով

22:29 01.10.2020

Առաջնագծում մարտիկներն են, թիկունքում՝ նրանց զորավիգ լինել ցանակացողները։ Ամեն գյուղ ու քաղաքում, մարդաշատ վայրերում ու սոցիալական ցանցերում կտեսնեք կամավորների, նախաձեռնություններով հանդես եկող տարբեր խմբերի։ Արցախին կամ արցախցուն շտապ օգնելու բարի ցանկությամբ մեկտեղում են սնունդ, հագուստ, դեղորայք ու անգամ գումար։ Այստեղ կարևոր է հստակ տարանջատել աջակցության անկեղծ մղումով առաջնորդվողներին իրավիճակից օգտվել ցանկացողներից։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Սահմանամերձ որոշ բնակավայրերի ուսումնական հաստատություններն անցել են հեռավար ուսուցման

22:00 01.10.2020

Հաշվի առնելով երկրում հայտարարված ռազմական դրությունը և անվտանգության նկատառումներից ելնելով՝ սահմանամերձ որոշ բնակավայրերի ուսումնական հաստատություններն անցել են հեռավար ուսուցման։ Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից։ Հեռավար ուսուցման արդյունավետությունն ապահովելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը քայլեր է ձեռնարկել սահմանամերձ համայնքներում սովորողներին տեխնիկական սարքավորումներով և ինտերնետ կապով ապահովելու ուղղությամբ: Մարզպետարանների գույքագրած կարիքներին համապատասխան՝ սարքավորումներ են տրվել դրա կարիքն ունեցող սովորողներին։ Բջջային […]

̰
Մինսկի խմբի հայտարարությունը, Մակրոնի ձեռքի տակ եղած փաստերը, Իրանի և ՌԴ-ի արձագանքը վարձկաններին․ միջազգային արձագանքը Արցախյան պատերազմին

21:30 01.10.2020

Միջազգային հանրությունը շարունակում է հետևել Արցախի շփման գծում ծավալվող մարտական գործողություններին։ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հարցով հայտարարություն են տարածել Միսնկի խմբի համանախագահ երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան։ Հարցը քննարկման օրակարգ է մտել նաև Եվրոպական խորհրդի նիստում։ Իրանն էլ, անդրադառնալով Ադրբեջանի կողմից կռվող վարձկանների մասին լուրերին, հայտարարել է, որ թույլ չի տա ահաբեկչական խմբավորումների տեղափոխումը Կովկաս։ […]

̰
Արցախցի բժիշկներին հաջողվել է փրկել ֆրանսիացի լրագրողի կյանքը

21:23 01.10.2020

Արցախցի բժիշկներին հաջողվել է փրկել այսօր Մարտունիում ադրբեջանական հրետակոծությունից ծանր վիրավորված ֆրանսիացի լրագրողի կյանքը։ Այս մասին տեղեկացրին Արցախի տեղեկատվական շտաբից։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Le Monde-ի թղթակից Ալլան Կավալի վիճակը ծանր է։Լրագրողներն Ադրբեջանի ԶՈՒ հրետակոծության հետևանքով վիրավորում էին ստացել: 

̰
Թուրքիան կողմ է արտահայտվել մարտական գործողությունների դադարեցմանը․կայացել է Լավրով-Չավուշօղլու հեռախոսազրույցը

20:22 01.10.2020

Կողմերն ընդգծել են, որ անհրաժեշտ է կշռադատել քայլերը Բաքվին և Երևանին քաղաքական-դիվանագիական աջակցություն ցուցաբերելու գործում։

̰
ՀՀ Ազգային ժողովը  դիմել է ՀԱՊԿ ԽՎ քարտուղարությանը Աֆղանստանին դիտորդի կարգավիճակից զրկելու համար

18:26 01.10.2020

ՀՀ Ազգային ժողովը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ ԽՎ քարտուղարությանը։ Ի պատասխան Աֆղանստանի կողմից թուրք-ադրբեջանական ագրեսիային աջակցող հայտարարությունների` ՀՀ Ազգային ժողովը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քարտուղարությանը՝ Աֆղանստանին այդ կազմակերպության դիտորդի կարգավիճակից զրկելու գործընթաց սկսելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

̰
Ադրբեջանական զինված ուժերի նախահարձակ գործողությունները շարունակաբար ստանալու են կործանարար հարվածներ. Տոնոյան

18:00 01.10.2020

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին։ «Ադրբեջանական զինված ուժերի նախահարձակ գործողությունները շարունակաբար ստանալու են կործանարար հարվածներ, և այդ գործընթացն արդեն սկսվել է»,- հանդիպման ընթացքում ասել է Տոնոյանը: աղբյուր՝ https://mil.am/hy/news/8459

̰
Մայրաքաղաքի գովազդային վահանակներին տեղադրվել են մեր զինվորների հերոսությունը պատկերող պաստառներ

17:55 01.10.2020

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի գովազդային վահանակներին տեղադրվել են մեր զինվորների հերոսությունը պատկերող պաստառներ։  

̰
ՌԴ անվտանգության խորհուրդը Արցախի շփման գոտում սիրիացի և լիբիացի զինյալների ներկայությունը վտանգավոր է համարում

17:49 01.10.2020

ՌԴ անվտանգության խորհրդի մշտական անդամները Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ընթացքում ընդգծել են, որ Արցախի Հանրապետությունում վտանգավոր իրավիճակ է ստեղծվել ՝ կապված տարածաշրջան Սիրիայից և Լիբիայից զինյալներ տեղափոխելու հետ: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին: Նա նշել է, որ խորհրդակցության ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել արցախա-ադրբեջանական շփման գծում […]

̰
Մակրոնը հայտարարել է, որ փաստեր ունեն Արցախում ջիհադիստների մասնակցության մասին

17:41 01.10.2020

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Փարիզն անվիճելի փաստեր ունի այն մասին, որ Թուրքիայից գործուղված սիրիացի իսլամիստները մասնակցում են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին։ «Այսօր մենք ունենք տեղեկատվություն, որը հավաստիորեն հաստատում է, որ ջիհադիստական ​​խմբավորումների գրոհայինները լքել են Սիրիայի գործողությունների թատերաբեմը՝ միանալու Ղարաբաղում զինված գործողություններին»,- ընդգծել է Ֆրանսիայի ղեկավարը։ Նա այդ հանգամանքը որակել է շատ […]

̰
Ըստ նախնական տվյալների՝ այսօր ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցված ինքնաթիռները եղել են ՍՈւ-25, իսկ ուղղաթիռները՝ ՄԻ-24 տիպի. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

17:34 01.10.2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է. «Ըստ նախնական տվյալների՝ այսօր ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցված ինքնաթիռները եղել են ՍՈւ-25, իսկ ուղղաթիռները՝ ՄԻ-24 տիպի: Մանրամասները ճշտվում են»:

̰
Մենք կդիմադրենք. Մակրոնի թվիթերյան գրառումը

17:21 01.10.2020

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփը և Էմանուել Մակրոնը համատեղ հայտարարությամբ խստորեն դատապարտել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում իրավիճակի սրումը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը կոչ են արել վերսկսել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները՝ առանց նախապայմանների։ «Մենք սգում ենք զոհերի համար և […]

̰
«PRESS» տարբերանշան է ունեցել նաև հրետակոծության տակ հայտնված լրագրողական մեքենան. ՄԻՊ

16:55 01.10.2020

Մարդու իրավունքների պաշտպանը դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում (Արցախում) մասնագիտական աշխատանք իրականացնող լրագրողներին հրետակոծելը։ Ըստ այս պահի հրապարակված տեղեկությունների՝ հոկտեմբերի 1-ին ֆրանսիական «Le Monde» պարբերականի 2 լրագրող, «24News․am»-ի լրագրողը և «ArmeniaTV»-ի օպերատորը վիրավորում են ստացել, իսկ որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ հայտնվել են թիրախային կրակի տակ։ Ավելին, ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաև Արցախում լրագրողական առաքելություն […]

̰
Պուտինը, Թրամփը և Մակրոնը հայտարարություն են արել ԼՂՀ իրավիճակի հարցով

16:31 01.10.2020

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը կոչ են արել վերսկսել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները՝ առանց նախապայմանների։

̰
Le Monde-ի թղթակցի վիճակը ծանր է, նրան վիրահատում են Ստեփանակերտի ԲԿ-ում

16:14 01.10.2020

Le Monde-ի թղթակցի վիճակը ծանր է, նրան վիրահատում են Ստեփանակերտի բժշկական կենտրոնում: Լրագրողներն Ադրբեջանի ԶՈՒ հրետակոծության արդյունքում վիրավորում էին ստացել Մարտունու քաղաքապետարանի շենքում: Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։ The reporter from Le Monde is in critical condition, and currently undergoing surgery at the Stepanakert Medical Centre. He was among the journalists wounded […]

̰
Պատերազմական գործողությունների հետևանքով մեր տարածաշրջանում ժամանակավոր ապաստանած մեր հայրենակիցները կարող են դիմել Սևանի ԲԿ և ստանալ բուժսպասարկում

16:11 01.10.2020

Սևանի բժշկական կենտրոնը ֆեյսբուքյան գրառմամբ իրազեկում է. «Սիրելի՛ հայրենակիցներ Հաշվի առնելով մեր հայրենիքում տիրող իրավիճակը՝ հայտնում ենք, որ ԼՂՀ-ից կամ ՀՀ այլ մարզերից ու քաղաքներից պատերազմական գործողությունների հետևանքով մեր տարածաշրջանում ժամանակավոր ապաստանած մեր հայրենակիցները անհրաժեշտության դեպքում կարող են դիմել Սևանի բժշկական կենտրոն և ստանալ բուժսպասարկում»:

̰
Հայաստանի եզդիական համայնքը միշտ գործուն աջակցություն է ցուցաբերել Արցախի ժողովրդին. Արցախի նախագահ

16:00 01.10.2020

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել և կից գրել. «Հայաստանի եզդիական համայնքը միշտ գործուն աջակցություն է ցուցաբերել Արցախի ժողովրդին՝ իր արդարացի պայքարը մղելու ճանապարհին: Այս անգամ ևս այն չուշացավ: Շնորհակալ եմ»։

̰
Պուտինը, Թրամփը և Մակրոնը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարություն են անելու

15:47 01.10.2020

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ հանդիպմանը մասնակիցներին տեղեկացրել է ԼՂ-ում տիրող իրավիճակի մասին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարության պատրաստման վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել Ղարաբաղում շփման գծում տիրող իրավիճակին»,- ասել է Պեսկովը: «Եվս մեկ անգամ ծայրահեղ մտահոգություն […]

̰
Մարտունիում վիրավորվել է 24News-ի լրագրող Սևակ Վարդումյանը

15:30 01.10.2020

Մարտունիում ադրբեջանական զինուժի թիրախային կրակի տակ հայտնված լրագրողների խմբում է եղել նաև 24News-ի լրագրող Սևակ Վարդումյանը։ «Նա մեջքի շրջանում վիրավորում է ստացել, այս պահին գտնվում է հիվանդանոցի ճանապարհին»,- տեղեկացնում են 24News.am-ից։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վիրավորվել է նաև «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը, նա նույնպես տեղափոխվել է հոսպիտալ: Մարտունիում վիրավորվել է նաև ֆրանսիական Le Monde պարբերականի […]

̰
Ինչո՞ւ է Թուրքիան 100 տարի անց վերադարձել Հարավային Կովկաս. շարունակելու Հայոց ցեղասպանությունը․ Փաշինյան

15:27 01.10.2020

Ինչո՞ւ է Թուրքիան 100 տարի անց վերադարձել Հարավային Կովկաս. շարունակելու Հայոց ցեղասպանությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բայց ցեղասպան քաղաքականության շարունակությունը Թուրքիայի համար միայն հայատյացությունը իրացնելու միջոց չէ, այլև պրագմատիկ խնդիր: Հայաստանն ու Հարավային Կովկասի հայությունը վերջին խոչընդոտն են թուրքական էքսպանսիան դեպի հյուսիս, դեպի հարավ-արևելք և դեպի արևելք շարունակելու […]

̰
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն ահազանգում է Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ճգնաժամի մասին

15:15 01.10.2020

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հոկտեմբերի 1-ին հայտարարություն է տարածել՝ ահազանգելով Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ճգնաժամի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշվում է. «Լեռնային Ղարաբաղում զինված բախումը սրվում է՝ հանգեցնելով քաղաքացիական զոհերի թվի աճին: Ես սգում եմ բազմաթիվ մարդկանց, այդ թվում՝ խաղաղ բնակիչների մահը, որոնք զոհ են դառնում ռազմական գործողություններին: Ոչ մի քաղաքական նկատառում […]

̰
Որքան էլ պարադոքսալ հնչի, Թուրքիան ոչնչացնում է Ադրբեջանը

14:59 01.10.2020

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ որքան էլ պարադոքսալ հնչի, Թուրքիան ոչնչացնում է Ադրբեջանը։ «Հայաստանից ու Արցախից արևելք ընկած տարածքը վերածվում է Թուրքիայի ծայրագավառի և միջազգային ահաբեկիչների հերթական հենակետի մի անհասկանալի խառնուրդի»,- գրել է Արարատ Միրզոյանը։

̰
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում այսօր վթարային ջրանջատում կլինի

14:49 01.10.2020

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15:00-22։00, կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի` հետևյալ տարածքների ջրամատակարարումը․ Արշակունյաց պողոտայի, Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի […]

̰
Հակառակորդի ևս մեկ ինքնաթիռ խոցվեց․ ՊՆ մամուլի խոսնակ

14:41 01.10.2020

Հակառակորդի ևս մեկ ինքնաթիռ խոցվեց․․․ օդուժաթափ։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։ Րոպեներ առաջ տեղեկացրել էինք, որ ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հարավային և հարավ-արևելյան ուղղություններում խոցել են հակառակորդի 1 ինքնաթիռ և ևս 1 ուղղաթիռ։

̰
Մարտունիում վիրավորվել է նաև «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը

14:38 01.10.2020

Վիրավորվել է նաև «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը, նա նույնպես տեղափոխվել է հոսպիտալ: Փաստորեն Մարտունիում թիրախավորվել է լրագրողական խումբը։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։ Ավելի վաղ տեղեկացրել էին, որ Մարտունիում վիրավորվել է ֆրանսիական Le Monde պարբերականի 2 լրագրող։

̰
ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հարավային և հարավարևելյան ուղղություններում խոցել են հակառակորդի 1 ինքնաթիռ և ևս 1 ուղղաթիռ

14:36 01.10.2020

Հոկտեմբերի 1-ին ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հարավային և հարավարևելյան ուղղություններում խոցել են հակառակորդի 1 ինքնաթիռ և ևս 1 ուղղաթիռ: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Խոցված ուղղաթիռն ընկել է ՊԲ վերահսկողության տարածքում:

̰
Մեր հայերը պատերազմի մեջ են, դա կկոտրեր քո սիրտը. Սեդա Ազնավուրը Շառլ Ազնավուրին նվիրված գրառում է արել

14:24 01.10.2020

Այսօր աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան երկրորդ տարելիցն է։ Նրա դուստր Սեդա Ազնավուրը ֆեյսբուքյան իր էջում հորը նվիրված գրառում է կատարել։ «Հոկտեմբերի 1-ը՝ քո հեռանալու ճակատագրական այս օրն ինձ այնքան տխուր է թվում: Այս երկու տարում, հայրիկ, այնքան բան է տեղի ունեցել: Ամբողջ աշխարհում տեղի ունեցողը քեզ իսկապես կմտահոգեր: Մեր հայերը պատերազմի մեջ են, դա […]

̰
Կարևոր ենք համարում կամավորագրման գործընթացի կազմակերպումը բացառապես պետական մարմինների համակարգման ներքո. ԱԱԾ

14:17 01.10.2020

ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել։ «Հարգելի՛ հայրենակիցներ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, մեծապես կարևորելով այս օրերին պաշտպանական համակարգում մոբիլիզացիոն աշխատանքների պատշաճ կազմակերպումը, տեղեկացնում է, որ բոլոր այն քաղաքացիները, ովքեր մոբիլիզացիայի շրջանակներում ենթակա են կցագրման տարածքային զինվորական կոմիսարիատներում, ապա մարտական գործողություններին կարող են մասնակցել բացառապես այդ ճանապարհով: Հավելենք, որ տարածքային զինվորական կոմիսարիատներում կցագրումների և մոբիլիզացիոն ընդհանուր աշխատանքների […]

̰
BACK_TO_TOP