TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+24.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ՌԴ-ն հորդորում է հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերել վարձկաններին և ահաբեկիչներին

21:15 30.09.2020

Մոսկվան մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի անօրինական զինված խմբավորումների գրոհայինների տեղափոխման մասին հաղորդագրություններով, ասվում է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի մեկնաբանության մեջ: «Խորապես մտահոգված ենք այդ գործընթացներով, որոնք հանգեցնում են ոչ միայն հակամարտության գոտում լարվածության է՛լ ավելի մեծացմանը, այլև երկարաժամկետ սպառնալիք են ստեղծում տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության համար»,- նշվում է հաղորդագրության մեջ: Նշվում […]

̰
Սահակաշվիլին պետք է զրկվի ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից. ԿԳՄՍ նախարար

21:05 30.09.2020

«Այսօր որոշում եմ կայացրել դիմել Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին բուհի պատվավոր դոկտորի կոչումից զրկելու խնդրանքով` հայ ինքնության, սեփական հողում ինքնորոշվելու, ապրելու և արարելու, մեր հայրենակիցների կյանքի իրավունքի դեմ ուղղված Ադրբեջանի քայլերը իր հայտարարություններով խրախուսելու և դրանց անուղղակի աջակցելու համար»,-այս մասին  Արայիկ Հարությունյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում:

̰
«Կովկաս-2020»-ի Հայաստանի զորախումբը միանգամից կմեկնի առաջնագիծ․ չի դադարում նաև արտերկրից Արցախ շտապողների հոսքը

20:55 30.09.2020

Ռուսաստանի «Կապուստին Յար» զորավարժարանում անցկացվող «Կովկաս-2020» ուսումնավարժանքներից հաղթական տրամադրությամբ հայրենիք է վերադարձել Հայաստանի զինվորականների խումբը։ Օդանավակայանից միանգամից առաջնագիծ հասնելու նրանց տրամադրվածությունը կիսել են նաև Ռուսասատանից չարտերային չվերթներով Հայաստան հասած հարյուրավոր քաղաքացիներ։ Նրանց մարտական ոգին «Զվարթոց»  օդանավակայանում չափել է «Հորիզոնի» նկարահանող խումբը։ Մանրամասները՝ տեսանյութում․

̰
Մեր տղաները չեն զոհվում,նրանք հավերժ կանգնած են դիրքերում․Ապրիլյան պատերազմում զոհված տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբայրը  շարունակում է  օգնել Արցախին

20:45 30.09.2020

Շիրակի մարզի բնակիչները  շարունակում են  իրենց աջակցությունը բերել  Արցախին ու սահմանին  կանգնած զինվորներին։Համայնքներում հավաքված սնունդը,անկողնային պարագաները,հագուստն ու  առաջին անհրաժեշտության  իրերը  հավաքման կենտրոններից  բեռնատարներով  տեղափոխում են Արցախ։ Այս աշխատանքները կոորդինացնելու հարցում շիրակցիներին  օգնում է ապրիլյան պատերազմում զոհված տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբայրը ՝ Ժորա Աբգարյանը։ Արցախի շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի առավոտյան սկսված պատերազմական գործողությունների   առաջին […]

̰
Հայկական ԶՈՒ-ի կողմից մեկ օրում խոցվել է հակառակորդի 29 տանկ և զրահատեխնիկա, 3 «ՏՕՍ», 1 «Սմերչ» կայանք, 11 ԱԹՍ. Հովհաննիսյան

19:46 30.09.2020

Ռազմական գործողությունների օդային ղեկավարումն Ադրբեջանը հանձնել է Թուրքիայի զինված ուժերին: Այս մասին երեկոյան տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքերով՝ հարվածների ընթացքում տուժել են խաղաղ բնակիչներ: Համառ մարտերի ընթացքում, Հովհաննիսյանի տեղեկացմամբ, մեր զորքերը հերոսաբար հետ են մղել հակառակորդի փոփոխված մարտավարությամբ հարձակողական գործողությունները: Տեսանյութ՝

̰
Հայկական կողմի պատասխանը լինելու է ակնթարթային և հուժկու. ՀՀ ՊՆ-ն զգուցաշնում է

18:12 30.09.2020

ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ակտիվորեն տարածվող տեղեկատվությունը, թե, իբր, այսօր հայկական կողմն օգտագործել է Տոչկա-ՈՒ հրթիռային համակարգ, ակնհայտ սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Միաժամանակ, խստորեն զգուշացնում ենք՝ եթե ադրբեջանական կողմը իբր պատասխան հարված հասցնելու պատրվակով […]

̰
Արարատ Միրզոյանը զրուցել է ասորի համայնքի ներկայացուցիչների հետ

17:32 30.09.2020

«Արզնիում զրուցեցինք ասորի համայնքի մեր եղբայրների հետ և մեկ անգամ ևս փոխադարձ հավաստիացումներ արեցինք մեր ազգերի բազմադարյա եղբայրության, միասնական ճակատագրի, միմյանց դառնություններն ու բերկրանքները կիսելու և մեր հայրենիքի վերաբերյալ միևնույն զգացմունքներ ունենալու վերաբերյալ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ ավելացնելով՝ փառք ազգային փոքրամասնությունների բոլոր զինվորներին, ովքեր այսօր անզիջում կանգնած են հայրենիքի […]

̰
Ադրբեջանական քարոզչամեքենան հերթական ապատեղեկատվությունն է տարածել

17:24 30.09.2020

Ադրբեջանական քարոզչամեքենան հերթական ապատեղեկատվությունն է տարածել Արցախի ՊԲ կողմից «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրի կիրառման մասին։ Այդ մասին նշում են Արցախ տեղեկատվական շտաբից՝ ավելացնելով, որ որպես ապացույց ներկայացրած լուսանկարում պատկերված է ոչ թե  «Տոչկա-Ու», այլ բոլորովին այլ հրթիռ։ «Նմանատիպ լուսանկարները բազմաթիվ են համացանցում։ Պահպանում ենք տեղեկատվական հիգիենան. հավատում ենք բացառապես հայկական պաշտոնական աղբյուրներին»,- նշված է հաղորդագրության […]

̰
Արմեն Գրիգորյանը Ղրղզստանի և Ղազախստանի գործընկերներին ներկայացրել է սահմանային իրավիճակը

17:04 30.09.2020

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այսօր հեռախոսազրույցներ է ունեցել Ղրղզական Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Դամիր Սագինբաևի և Ղազախստանի Հանրապետության նախագահի օգնական-անվտանգության խորհրդի քարտուղար Ասեթ Իսեկեշևի հետ: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ անվտանգության խորհրդից: ԱԽ քարտուղարն հեռախոսազրույցների ընթացքում անդրադարձել է ս.թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին և Ադրբեջանի կողմից հակամարտությունը Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխելու և […]

̰
Ֆրանսիայի նախկին նախագահը կրակի դադարեցման կոչ է արել

17:00 30.09.2020

Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի դադարեցման կոչ է արել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Օլանդը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ հակամարտությունը սպառնում է բռնկում առաջացնել ողջ տարածաշրջանում: «Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած հակամարտությունն արդեն հանգեցրել է բազմաթիվ մարդկային զոհերի: Այն ողջ տարածաշրջանում բռնկման վտանգ է պարունակում: Ֆրանսիան Մինսկի գործընթացի […]

̰
Հոկտեմբերի կենսաթոշակների վճարումները կիրականացնեն հոկտեմբերի 2-ից մինչև 20-ը ներառյալ

16:59 30.09.2020

«Հայփոստ» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ փոստային բաժանմունքները հոկտեմբերի կենսաթոշակների վճարումները կիրականացնեն հոկտեմբերի 2-ից մինչև 20-ը ներառյալ: Հոկտեմբերին կենսաթոշակները վճարվելու են շահառուների հաշվառման հասցեներում՝ փոստատարների կողմից հասցեական առաքման միջոցով, կամ կենսաթոշակառուի ցանկությամբ այն կարող է վճարվել փոստային բաժանմունքում` պահպանելով համաճարակի պայմաններում անվտանգության բոլոր կանոնները:

̰
Շտապբուժօգնության ծառայության մեր բուժաշխատողներն իսկական հերոսներ են․ Մարության

16:58 30.09.2020

Շտապբուժօգնության ծառայության մեր բուժաշխատողներն իսկական հերոսներ են, որոնք պատվով պահում են իրենց վստահված դիրքը։ Նրանք պատերազմական այս օրերին առանց դադարի Արցախից Երևան ու Հայաստանի այլ քաղաքներ առաջին անհապաղ բուժօգնություն են հասցնում թշնամու ագրեսիայից տուժած մեր քույրերին ու եղբայրներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու կից տեսանյութ հրապարակել։

̰
̰
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկան և ծննդատունը կսպասարկեն ժամանակավորապես Հայաստան տեղափոխված արցախցիներին

16:34 30.09.2020

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ` Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցները ամբուլատոր բժշկական օգնության և ծննդօգնության անհրաժեշտության դեպքում կարող են դիմել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկա և ծննդատուն, որտեղ անվճար կսպասարկվեն և կօգտվեն ծառայություններից: Պոլիկլինիկայի հասցեն է` Գյուրջյան 8: Մանկական բաժանմունք կարող եք զանգահարել 010 կամ 011 63-58-21 […]

̰
Արցախցի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի ֆիլմը հանվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ոչ մրցութային ծրագրից

16:31 30.09.2020

Արցախցի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» գեղարվեստական կինոնկարը հանվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ոչ  մրցութային ծրագրից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: ««Դրախտի դարպասը» ֆիլմն արտադրվել է Լիտվայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Իտալիայի և Ավստրիայի հետ համատեղ: Այսօր Ջիվան Ավետիսյանի, ոլորտի պատասխանատուների հետ քննարկելու […]

̰
Վրաստանը պատրաստ է հակամարտող կողմերին ընդունել Թբիլիսիում. Գախարիա

16:20 30.09.2020

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող ռազմական հակամարտության վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։ Գախարիան նշում է, որ Վրաստանը պատրաստ է ցանկացած ձևաչափով օգնել դուրս գալ ստեղծված իրավիճակից, այդ թվում՝ պատրաստ է հակամարտող կողմերի ներկայացուցիչներին երկխոսության նպատակով ընդունել Թբիլիսիում: «Ադրբեջանի և Հայաստանի միջև հերթական ռազմական առճակատման արդյունքում ստեղծվել է […]

̰
Հայաստանը քննարկում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավորությունը. Փաշինյան

16:09 30.09.2020

Հայաստանը քննարկում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ռուս լրագրողների հետ հանդիպմանը: Փաշինյանի խոսքերով՝ իր օրակարգում ներառված է հանրապետության անկախությունը ճանաչելու տարբերակը, իսկ որոշումները կկայացվեն «կախված որոշ գործոններից»: «Մեր օրակարգում կա այդպիսի տարբերակ: Կա նաև Հայաստանի և Ղարաբաղի միջև ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման տարբերակ, կա […]

̰
Զորակոչվածների կամ կամավորների վարկերի մարումները չկատարելու դեպքում ուշացում չեն համարվի

15:55 30.09.2020

Հայաստանի բանկերի միությունը, ի դեմս ՀՀ-ում գործող առևտրային բանկերի, սույն թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ Կենտրոնական բանկում կայացած հանդիպմանը քննարկել և որոշել է. Ռազմական դրությունով պայմանավորված՝ բանկերի զորակոչված կամ կամավորագրված հաճախորդների վարկերի ամսական մարումները սեպտեմբերի 27-ից հետո չկատարելու դեպքում, տարածքային զինկոմիսարիատների կողմից տրված տեղեկանքի հիման վրա ուշացում ՉԵՆ համարվի և ՉԵՆ արտացոլվի վարկային ռեգիստրում, տույժեր և […]

̰
Ծայրահեղ անհանգստացնող են Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսային հատվածից Ադրբեջան տեղափոխված զինվորական վարձկանների մասին տեղեկությունները՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով․ ՀՀ ՄԻՊ

15:52 30.09.2020

Թուրքիան Սիրիայի հյուսիսային հատվածից Ադրբեջան է տեղափոխել զինվորական վարձկանների՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով՝ համաձայն միջազգային լրատվամիջոցներում անընդհատ պտտվող տեղեկությունների: Խոսքը 3,000-4,000 վարձկանների մասին է, որոնք Արցախի ու Հայաստանի դեմ այս օրերին ընթացող պատերազմին մասնակցելու համար վարձվել են 1,500-2,000 ԱՄՆ դոլարի դիմաց՝ ըստ այդ աղբյուրների: Այս լուրերը պարբերաբար հաստատում են միջազգային լրատվամիջոցները, մարդու իրավունքների […]

̰
Հակառակորդի հենակետերի և մարտական տեխնիկայի հերթական խոցումները

15:45 30.09.2020

Հակառակորդի հենակետերի և մարտական տեխնիկայի հերթական խոցումները։ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել։

̰
Աշխարհը չպետք է անտարբեր դիտորդ լինի․ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հայտարարությունը ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ

15:42 30.09.2020

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հայտարարությունը ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ․ «Մենք խորապես անհանգստացած ենք և վշտացած Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ հարձակումով և տարածաշրջանում զինված հակամարտության բռնկումով: Ադրբեջանի այս արկածախնդրությունը, որին աջակցում է Թուրքիան, մարդու միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Մենք խստորեն դատապարտում ենք բռնության էսկալացիան՝ խոշոր տրամաչափի զենքերով խաղաղ բնակչության թիրախավորումը և հարձակումը քաղաքացիական ենթակառուցվածքների վրա: Մենք հաստատապես […]

̰
Օժանդակությունը պետք է կազմակերպել համակարգված և հասցեական. ՊՆ

15:26 30.09.2020

ՀՀ պաշտպանության նախարարությունը շնորհակալություն է հայտնում բոլոր անհատներին և կազմակերպություններին, որոնք վերջին օրերին զինված ուժերի կարիքների համար նվիրաբերել են իրային պարագաներ և սննդամթերք: Այս պահին զինված ուժերն ապահովված են անհրաժեշտ քանակի սննդամթերքով և պարագաներով և որևէ օժանդակության անհրաժեշտություն չկա: Սակայն, եթե կլինեն քաղաքացիներ կամ կազմակերպություններ, որոնք նման ցանկություն կունենան, ապա օժանդակությունը պետք կազմակերպել համակարգված և […]

̰
Վարչապետ Փաշինյանը Հասան Ռոհանիին մանրամասներ է ներկայացրել ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածության մասին

15:24 30.09.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հեռախոսազրույցների շարքն օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ: Այսօր վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ: Իրանի նախագահը մտահոգություն է հայտնել իր հարևան երկու պետությունների միջև առկա լարվածությամբ և շարունակվող ռազմական գործողություններով: Վարչապետն անդրադարձել է տարածաշրջանում տիրող իրավիճակին և զրուցակցի ուշադրությունը հրավիրել ռազմական գործողություններում Թուրքիայի […]

̰
Մոսկվան հավանություն չի տալիս Ադրբեջանին քաղաքական աջակցության մասին Թուրքիայի հայտարարությանը. Պեսկով

15:17 30.09.2020

«Մեր զինվորականները ուշադիր հետևում են Լեռնային Ղարաբաղում կատարվող գործընթացին»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Ամբողջ տեղեկատվությունը մանրակրկիտ վերլուծվում է, նաև մենք հանգամանորեն արձանագրում ենք բոլոր հայտարարությունները, որոնք անում են միջազգային առաջնորդները, որոնք արվում են ամենաբարձր մակարդակով աշխարհի տարբեր երկրներից»,- ասել է նա ի պատասխան այն հարցին, թե ինչ տվյալներ ունի […]

̰
Ադրբեջանի գործողությունների հետևանքով Մարտակերտում 3 քաղաքացիական անձ է զոհվել

15:07 30.09.2020

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների հետևանքով Մարտակերտում 3 քաղաքացիական անձ է զոհվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկությունը հաստատեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: Ադրբեջանի գործողությունների հետևանքով սեպտեմբերի 29-ին Մարտակերտում նաև 9-ամյա երեխա էր զոհվել:

̰
Ուշադրություն․ ԱՆՎՃԱՐ ուղարկեք ձեր ծանրոցը ՀՀ Զինված ուժերի զորքերին․ «Հայփոստ» ՓԲԸ

14:58 30.09.2020

«Հայփոստ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ այժմ կարող եք ԱՆՎՃԱՐ ուղարկել ծանրոց ՀՀ Զինված ուժերի զորքերին: «Սիրելի հայրենակիցներ, եթե ցանկանում եք իրային պարագաներով ծանրոցներ ուղարկել Զինված ուժերի զորքերին, կարող եք ձեր ծանրոցներով մոտենալ «Հայփոստի» ցանկացած բաժանմունք և նշելով ք. Երևան Արցախի 61 հասցեն ՝ անվճար ուղարկել ցանկացած քաշի և ծավալի ծանրոց: Ինչպես նաև՝ «Հայփոստով» Արցախ ուղարկվող […]

̰
Բոլոր նրանց, ովքեր հերքում են պաշտոնական մեր տեղեկությունները, անակնկալներ սպասվում են ռադիոտեխնիկական հետախուզական ապացույցներով. Հովհաննիսյան

14:16 30.09.2020

Դեռ օգոստոսի 13-14-ին, երբ զորավարժությունն ավարտվեց, F16 կործանիչները չհանվեցին Ադրբեջանից՝ մնալով ադրբեջանական օդանավակայաններում: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Ադրբեջանը փորձում է այս ամենը չընդունել, երեկ էլ այդ ծիծաղելի հայտարարությունը, որ իբր իրենց ռազմաօդային ուժերի կազմում չկա F16: Մենք շատ լավ գիտենք, թե իրենց ռազմաօդային ուժերում ինչ […]

̰
ՊԲ հյուսիսարևելյան, ապա նաև հարավային ուղղություններում հակառակորդը կիրառել է թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ

14:02 30.09.2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է. «Այսօր ՊԲ հյուսիսարևելյան, իսկ ապա նաև հարավային ուղղություններում հակառակորդը կիրառել է թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ: Այս պահի դրությամբ մարտագծի ամբողջ երկայնքով ինտենսիվ մարտերը շարունակվում են: Մի շարք ուղղություններում ՊԲ-ն ունի նկատելի հաջողություններ: Հակառակորդի մարդկային և ռազմատեխնիկական կորուստները ավելանում են»:

̰
ՀՀ ՊՆ-ը կոչ է անում առաջնագիծ մեկնող կամավորականներին և զորահավաքի մասնակիցներին տեղափոխող տրանսպորտային միջոցները չտեսանկարահանել և այդ նյութերը համացանցում չտեղադրել

13:55 30.09.2020

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը կարևոր հայտարարություն է տեղադրել։ «ՀՀ ՊՆ-ը համոզիչ կերպով կոչ է անում ձեռնպահ մնալ առաջնագիծ մեկնող կամավորականներին և զորահավաքի մասնակիցներին տեղափոխող տրանսպորտային միջոցները տեսանկարահանելուց և այդ նյութերը համացանցում տեղադրելուց»,- մասնավորապես նշված է հայտարարության տեքստում։

̰
Նոր էլի ԱԹՍ խփեցինք. Արծրուն Հովհաննիսյան

13:41 30.09.2020

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուքում» գրել է. «Նոր էլի ԱԹՍ խփեցինք»։

̰
BACK_TO_TOP