TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+26.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը F-16-ից խոցված ՍՈւ-25 գրոհիչի լուսանկարներն է հրապարակել

13:28 30.09.2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող F-16-ից խոցված ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչի լուսանկարներն է տեղադրել: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ի առավոտյան, Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցվել է ՀՀ տարածքում գտնվող ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով ՀՀ օդային տարածքում՝ […]

̰
Եթե կողմը չի պահպանում ՄԻԵԴ-ի որոշման պայմանները, դա առաջացնում է կոնվենցիայի խախտում. Ե․Կիրակոսյան

13:21 30.09.2020

Վարդենիսի դեպքերի վերաբերյալ երկու անգամ երեկ տեղեկատվություն է ներկայացվել ՄԻԵԴ: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: «Տեղեկատվություն ենք ներկայացրել նաև տուժածների մասով»,-ասաց Կիրակոսյանը: Ի՞նչ է նախատեսվում ըստ գործընթացի այն կողմի համար, որը չի պահպանում որոշման պայմանները, այս հարցը տրվեց լրագրողների կողմից: «Եթե կողմը չի պահպանում որոշման պայմանները, […]

̰
Այս պահին մարտերը շարունակվում են. Շուշան Ստեփանյան

13:15 30.09.2020

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս պահին մարտերը շարունակվում են: Արցախի ՊԲ ստորաբաժանումները առանձին հատվածներում իրականացնում են պատժիչ գործողություններ։ Ոչնչացվել են հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ, սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ»։

̰
ՄԻԵԴ-ը ՀՀ-ի ներկայացրած ապացույցների հիման վրա է որոշում կայացրել, սա հաջողություն է. Եղիշե Կիրակոսյան

13:00 30.09.2020

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հիշեցրել է, որ Եվրոպական դատարանը կայացրել է որոշում Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցի կիրառման ՀՀ խնդրանքը բավարարելու վերաբերյալ: Նա նշեց, որ որոշումն ակնկալելի էր, երբ դիմում էին Եվրոպական դատարան պետության անունից: «Որոշման մեջ կոչ է արվում Ադրբեջանին, նաև Հայաստանին զերծ մնալ այնպիսի միջոցների կիրառումից, որոնք կառաջացնեն […]

̰
Վաղ առավոտյան հյուսիսային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերն անցել են լայնածավալ հարձակողական գործողությունների. Հովհաննիսյան

12:51 30.09.2020

Գիշերն Արցախի ողջ սահմանի երկայնքով շարունակել են ընթանալ մարտեր: Դրանք չեն եղել նույն ինտենսիվությամբ, ինչ ընթանում էին երեկ: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Վաղ առավոտյան հյուսիսային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերն անցել են լայնածավալ հարձակողական գործողությունների, մասնավորապես ավիացիոն, հրետանային և հրթիռային հարվածներ են հասցրել։ Այս պահին այդ ուղղությամբ […]

̰
Երեկ զոհված օդաչուն Վալերի Դանելինն է․ ԱԳՆ-ը պահանջում է հակամարտության գոտուց թուրքական զինուժի անհապաղ դուրսբերում

12:25 30.09.2020

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի ԶՈՒ ներգրավվածության վերաբերյալ․ «Սեպտեմբերի 29-ի առավոտյան, Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցվել է ՀՀ տարածքում գտնվող ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով ՀՀ օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում, մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: […]

̰
Արթիկում գազի արտահոսքից պայթյուն է տեղի ունեցել․ 35-ամյա քաղաքացին այրվածքներով հոսպիտալացվել է

11:33 30.09.2020

Այսօր առավոտյան՝ ժամը  9-ի սահմաններում, ԱԻՆ Ճգնաժամային  կառավարման Շիրակի մարզային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի Լմբատ թաղամասի թիվ 38 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ թիվ 38 շենքի առաջին բնակարանի խոհանոցում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 458 նոր դեպք, 152 առողջացում

11:03 30.09.2020

Սեպտեմբերի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 50359 դեպք, որոնցից 44001-ն` առողջացած, 959-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5102 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 292193 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3146 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 458 նոր դեպք: Ունենք 152 առողջացած: Մահվան դեպքի վերաբերյալ Առողջապահության […]

̰
Վարչապետը հարցազրույց է տվել ռուսաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներին

10:55 30.09.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հարցազրույց է տվել մի խումբ ռուսաստանյան լրատվամիջոցների, որում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիային և պատերազմական գործողություններին: Հարցազրույցին մասնակցել են «Россия 24», «Дождь», «РБК» հեռուստաալիքների լրագրողները, «ТАСС», «РИА Новости», «Спутник Армения», «Интерфакс» լրատվական գործակալությունների, «Коммерсантъ» պարբերականի հայաստանյան թղթակիցները: Վարչապետը պատասխանել է ռուսաստանյան ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերում էին Արցախի […]

̰
Հրդեհ Աբովյան քաղաքում․ կա տուժած

09:56 30.09.2020

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 04։18-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 18 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ ավտոսանդուղք։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի […]

̰
Փաստացի մենք վարում ենք 5-րդ սերնդի պատերազմներին բնորոշ գործողություններ. Արծրուն Հովհաննիսյան

08:42 30.09.2020

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Բացառիկ ու աննախադեպ են այս պատերազմի ոչ միայն թափն ու ծավալը, այլ նաև ռազմագիտական բաղադրիչները: Փաստացի մենք վարում ենք 5-րդ սերնդի պատերազմներին բնորոշ գործողություններ: Կան ընդգծված առանձնահատկություններ, վերլուծությունը մեր հաղթանակից հետո: Միայն մի բան ասեմ. հրետանին և ՕՀՄ-ները գնալով ավելի են խաչասերվում»

̰
Թուրքիայի սադրանքները ձախողել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը. Թունիսում ՀՀ դեսպան

07:59 30.09.2020

Թուրքիայի սադրիչ դիրքորոշումները հիմնականում ձախողել են հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորումը։ Այս մասին BBC հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է Թունիսում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ ներկայացնելով հատվածներ։ «Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան տեղի ունեցավ արդբեջանական զինված ուժերի հարձակումը Արցախի և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով՝ ծանր հրթիռակիրների ու օդուժի կիրառմամբ: Արդյունքում՝ Հայաստանի կառավարությունը […]

̰
Հուսանք՝ հայկական պաշտպանական ուժերը կկարողանան դիմակայել ադրբեջանցիների այս կատաղի հարձակմանը․ Ջոն Էվանս

07:55 30.09.2020

Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը թվիթերյան իր էջում գրել է․ «Հուսանք՝ հայկական պաշտպանական ուժերը կկարողանան դիմակայել ադրբեջանցիների այս կատաղի հարձակմանը, հակառակ դեպքում չկասկածեք՝ մենք կարող ենք ականատես լինել հայերի երկրորդ ցեղասպանությանը: Աշխարհը պատրա՞ստ է դրան: Թուրքիան դա արեց 1915 թվականին: Ադրբեջանցիները ցանկանում են Ղարաբաղն՝ առանց հայերի»: One trusts Armenian Defense Forces can stand up […]

̰
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կրակն անհապաղ դադարեցնելու կոչ է արել

07:30 30.09.2020

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրման հարցով փակ խորհրդակցությունների արդյունքներով հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է․ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն անհանգստություն են հայտնել ԼՂ հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին հաղորդումների առնչությամբ։ Նրանք վճռականորեն դատապարտում են ուժի գործադրումն ու ափսոսանք են հայտնում կորուստների ու քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի […]

̰
Կամավորների անձնվեր աշխատանքը շարունակվում է. ԱՆ

01:08 30.09.2020

Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակում երկու օր է` մի քանի տասնյակ կամավոր բժիշկ և կրտսեր բժշկական աշխատող, առողջապահության նախարարության հետ համագործակցելով, կազմում են բրիգադներ և իրականացնում Արցախի Հանրապետությունից ու սահմանամերձ տարածքներից վիրավորների տարհանումը դեպի Հայաստանի մասնագիտացված կենտրոններ: Կամավորների անձնվեր աշխատանքը շարունակվում է: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:  

̰
Հայաստանում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է ՀՀ Հանրային խորհրդի հետ

01:01 30.09.2020

ՀՀ հանրային խորհուրդը սեպտեմբերի 29-ին  հյուրընկալել էր ՀՀ-ում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, ում ուղեկցում էր նրա նորանշանակ խորհրդական Դմիտրի Կազմինը: Այս մասին տեղեկացրին ՀՀ հանրային խորհրդից։ Իր բացման խոսքում Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը շնորհակալություն ու գոհունակություն է հայտնել դեսպանին անդրանիկ հանդիպման ու ծանոթության համար` նախևառաջ խոսելով իր պաշտոնավարման ամիսներին ՌԴ Հանրային […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

00:53 30.09.2020

Հանրապետության տարածքում Սեպտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, հոկտեմբերի 1-ին, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 2-ին՝ առանձին շրջաններում, 4-ին՝ շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին կնվազի 4-5 աստիճանով, հոկտեմբերի 1-2-ը կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում […]

̰
ԱԽ քարտուղարն այցելել է Մուրացանի զինվորական հոսպիտալ

00:50 30.09.2020

Անվտագության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այցելել է Մուրացանի զինվորական հոսպիտալ, ծանոթացել է իրավիճակին և տեսակցել է վիրավոր սպաներին ու զինվորներին: ԱԽ քարտուղարը հետաքրքրվել է վիրավորների բուժման ընթացքով, մաղթել է շուտափույթ ապաքինում և շնորհակալություն է հայտնել անձնվեր ծառայության համար:

̰
Հայկական կողմի պաշտպանական գործողությունների արդյունքում ոչնչացվել է Ադրբեջանի 790 զինծառայող․ Ա․ Հովհաննիսյան

00:25 30.09.2020

Օրվա ընթացքում մարտերը շարունակվել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով: Հատկապես թեժ են եղել մարտերը հյուսիսային և հարավային ուղղություններում: Այս մասին սեպտեմբերի 29-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքերով՝ Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմը ոչնչացրել է հակառակորդի 790 զինծառայողի, որոնցից 180-ը` […]

̰
Սա բռնապետության պատերազմն է ընդդեմ ժողովրդավարության. վարչապետի հարցազրույցը The Spectator պարբերականին

00:04 30.09.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The Spectator հեղինակավոր հանդեսին, որում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիային և պատերազմական գործողություններին: Ներկայացնում ենք հարցազրույցի հեղինակ Կապիլ Կոմիրեդդիի հոդվածն ու վարչապետի հետ հարցուպատասխանը: «Կիրակի օրն Ադրբեջանն սկսեց գնդակոծել հայկական դիրքերը Լեռնային Ղարաբաղում: Վերջինս հիմնականում հայերով բնակեցված վիճելի տարածք է: 1920-ականներին, արհամարհելով տարածքի ժողովրդագրությունը, խորհրդային վարչակազմը […]

̰
Արցախի ՊԲ հրամանատարը դատապարտում է թուրքական F-16-ի կողմից ՀՀ Զինված ուժերի ինքնաթիռի խոցումը

00:00 30.09.2020

Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտում է սեպտեմբերի 29-ի առավոտյան Հայաստանի տարածքում թուրքական F-16-ի կողմից ՀՀ Զինված ուժերի ինքնաթիռի խոցումը: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, թե ինչպես է ՊԲ հրամանատարը մեկնաբանում թուրքական F-16-ի կողմից ՀՀ տարածքում ՀՀ զինված ուժերին պատկանող ինքնաթիռի խոցումը, Հարությունյանը նշեց, որ արարքը դատապարտելի է, իսկ ՊԲ-ն դիմելու է անհրաժեշտ ինքնպաշտպանական միջոցների` հակամարտության […]

̰
ՄԻԵԴ-ը ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ է արել զերծ մնալ բնակչությանը սպառնացող ռազմական գործողություններից

23:54 29.09.2020

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության դիմումի հիման վրա այն կիրառելու որոշում է կայացրել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  այս մասին հայտնել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը: «Մասնավորապես՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել Կոնվենցիայի լրջագույն խախտումների, ՄԻԵԴ-ը 7 դատավորից կազմված Պալատի կազմով որոշել է կիրառել Դատարանի կանոնների 39-րդ կանոնը։ […]

̰
«Մոնթե Մելքոնյան» կիբերբանակն Ադբրեջանի կառավարական էլ. փոստերից մի շարք կարևոր տվյալներ է արտահանել

23:53 29.09.2020

Մոնթե Մելքոնյանի կիբեր բանակի հաքերները Ադրբեջանի կառավարական մի շարք էլ. փոստերից արտահանել են մի շարք կարևոր տվյալներ: Այս մասին տեղեկանում ենք կիբերբանակի ֆեյսբուքյան էջից։ «Ադրբեջանի կառավարական մի շարք էլ․ փոստերից արտահանել ենք մի շարք տվյալներ։ Ձեռք բերված փաստաթղթերը ուղղակիորեն վկայում են, որ ադրբեջանական մի շարք կայքեր և սոց․ ցանցային էջեր ֆինանսավորվում և կառավարվում են Ադրբեջանի […]

̰
Ռազմաճակատում Ադրբեջանը շարունակել է կրել ծանր կորուստներ․ պատերազմի 3-րդ օրվա ամփոփում

23:27 29.09.2020

Արցախի տեղեկատվական շտաբն ամփոփում է օրը․ «Ռազմաճակատում Ադրբեջանը շարունակել է կրել ծանր կորուստներ․ միայն այսօր՝ 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 3 ինժեներական տեխնիկա, 13 ԱԹՍ։ – Ադրբեջանական և թուրքական օդուժը թիրախավորել է ՀՀ Վարդենիս քաղաքի զորամասը, հարակից գյուղերը, ինչպես նաև Հայաստանի օդային տարածքը պաշտպանող ՀՀ ԶՈՒ Սու-25 ռազմական օդանավը։ Օդաչուն զոհվել է։ Վարդենիսում ունենք նաև 1 […]

̰
Ամիրյան փողոցում քաղաքացի է վրաերթի ենթարկվել

22:57 29.09.2020

Սեպտեմբերի 29-ին` ժամը 21։53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ամիրյան փողոցի երթևեկելի հատվածում քաղաքացին վրաերթի է ենթարկվել։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հովհաննես Հ․, ծնված 1995 […]

̰
Երկրի համար ծանր այս իրավիճակում նման համախմբվածույթունը հսկայական նշանակություն ունի․ ԿԳՄՍ նախարար

22:53 29.09.2020

Այսօր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ների աշխատակազմերը, արվեստի ու մշակույթի միությունների անդամները, անհատները Նկարիչների միության հյուրընկալությամբ Միության շենքում նախաձեռնել էին Արցախ ուղարկվող իրերի, նյութերի, սննդի (ապաստարաններում գտնվող հայրենակիցների համար), հագուստեղենի մեծ հավաք, որի համար ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Երկրի համար […]

̰
Փաշինյանը «60 րոպե» հաղորդմանն անդրադարձել է բանակցային գործընթացներին

22:48 29.09.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական Россия 24 հեռուստաալիքի 60 րոպե հաղորդմանը: Դրա ընթացքում վարչապետը խոսել է արցախյան ռազմաճակատում տիրող իրավիճակի, պատերազմում Թուրքիայի ներգրավվածության և հետագա բանակցային գործընթացների մասին: «Մենք պատկերացնում ենք, որ բանակցային գործընթացը պետք է շարունակվի այնտեղ, որտեղ սկսվել է, դա Մինսկի խմբի համանախագահությունն է: Ինչ վերաբերվում է կոնկրետ բանակցություններին, բանակցությունների […]

̰
Մի կադրում երկու անօդաչու սարքի խոցում. Մարտունի

22:31 29.09.2020

Մի կադրում երկու անօդաչու սարքի խոցում. Մարտունի: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել։

̰
Փաշինյանը կոչ է արել միջազգային հանրությանը պարտադրել Թուրքիային դուրս գալ Հարավային Կովկասից

22:24 29.09.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական Россия 24 հեռուստաալիքի 60 րոպե հաղորդմանը: Դրա ընթացքում վարչապետը խոսել է արցախյան ռազմաճակատում տիրող իրավիճակի, պատերազմում Թուրքիայի ներգրավվածության և հետագա բանակցային գործընթացների մասին: Վարչապետը կոչ է արել միջազգային հանրությանը պարտադրել Թուրքիային դուրս գալ Հարավային Կովկասից: «Հայաստանը պետք է օգտագործի ինքնապաշտպանվելու իր իրավունքը: Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել իր միջազգային մի շարք գործընկերների հետ

22:16 29.09.2020

Սեպտեմբերի 29-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ ունեցավ իր միջազգային մի շարք գործընկերների՝ Միացյալ Թագավորության Եվրոպական քաղաքականության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթոնի, Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալլենբերգի, Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսի և Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր գործընկերներին […]

̰
BACK_TO_TOP