22:12 29.09.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական Россия 24 հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդմանը: Դրա ընթացքում վարչապետը խոսել է արցախյան ռազմաճակատում տիրող իրավիճակի, պատերազմում Թուրքիայի ներգրավվածության և հետագա բանակցային գործընթացների մասին: «Այսօր առավոտվանից Ադրբեջանը ռմբակոծել է Հայաստանի տարածքի գյուղերը, իսկ դրանից առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի զինված ուժերը սկսել են լայնամասշտաբ ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի դեմ: […]
22:07 29.09.2020
Արցախի ՊԲ, արևելյան ուղղություն․ հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյան խոցումը: ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել։
22:00 29.09.2020
Արցախյան ռազմաճակատի ամբողջ երկարությամբ ինտենսիվ մարտական գործողությունները շարունակվում են: Հակառակորդը զրահատանկային ստորաբաժանումների ներգրավմամբ ձեռնարկել է գրոհներ հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղություններով: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ մարտ են վարում՝ հուժկու հարվածներ հասցնելով հակառակորդի հարձակվող ստորաբաժանումներին: Անցած ժամերի ընթացքում հակառակորդը կորցրել է ևս 12 տանկ: Հակառակորդի մյուս կորուստների թիվը ճշտվում է: Ադրբեջանական զինուժը այսօր թիրախավորել է ՀՀ սահմանային Վարդենիսի շրջանը: […]
21:45 29.09.2020
Այսօր ևս հակառակորդի զավթողական մտադրությունը ձախողվել է. հերթական ասուլիսում հայտարարել է Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը: Ավելին ՝ ռազմաճակատի տարբեր ուղղություններով ՊԲ ստորաբաժանումները գրանցել են զգալի հաջողություններ և վերցրել նախկինում կորցրած դիրքեր հյուսիսային և հարավային ուղղություններով: «Այսօրվա ընթացքում հակառակորդը կորցրել է 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 3 ինժեներական ծանր զրատեխնիկա, 13 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի մարդկային […]
21:18 29.09.2020
Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, ի խախտումն ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ մասի, կիրառելով ականանետային-հրթիռահրետանային համակարգեր և անօդաչու թռչող սարքեր, 2020թ. հուլիսի 12-ից 17-ն ընկած ժամանակահատվածում, ռազմական հարձակումների թիրախ են դարձրել ինչպես ՀՀ զինված ուժերի մարտական հենակետերը, զորամասերը, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզին հարող՝ խորը թիկունքում գտնվող օբյեկտները և խաղաղ բնակավայրերը, որի հետևանքով սպանվել են […]
21:00 29.09.2020
Ադրբեջանը նախապես պլանավորված ագրեսիա է սկսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` բրիտանական «The Spectator» ամսագրին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ինչպես գիտեք, այնտեղ հայեր են ապրում: Մենք բարոյական և քաղաքական պարտականություն ունենք պաշտպանել այնտեղի մեր հայրենակիցներին: Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է: Իրավիճակն այժմ սրվում է, քանի որ Ադրբեջանը շարունակում […]
20:38 29.09.2020
ՀՀ ԱԻՆ-ը հայտարարություն է տարածել՝ հորդորելով քաղաքացիներին մարդասիրական օգնությունը կազմակերպել վարչական շրջանների համայնքապետարանների և մարզպետարանների միջոցով։ «Հարգելի հայրենակիցներ, այս օրերին պետական տարբեր գերատեսչությունները (այդ թվում ԱԻՆ-ը) ստանում են հազարավոր նամակ-դիմումներ՝ Արցախի Հանրապետության ժողովրդին հումանիտար օգնություն ցուցաբերելու խնդրանքով։ Այս պահին որևէ օգնություն ցուցաբերելու կարիք չկա, սակայն, եթե կլինեն քաղաքացիներ, ովքեր նման ցանկություն կունենան, ապա պետք է […]
20:33 29.09.2020
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ այս օրերին բազմաթիվ քաղաքացիներ հանդես են գալիս ռազմական գործողությունների պատճառով հայրենի բնակավայրերը թողած արցախցիներին իրենց տներում ապաստան տալու առաջարկով: Ձեռնարկը մարդասիրական ու մարդկային է, բայց ցանկացած բարի մղում կարող է վերածվել իր հակադրությանը, եթե զերծ չմնանք անվերահսկելի ինքնագործունեությունից ու չհամակարգված գործողություններից: ՀՀ ոստիկանությունը կոչ է անում ձեռնպահ մնալ այդպիսի ինքնագործ […]
20:27 29.09.2020
Այս պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի բանակի կամ առնվազն դրա ողջ հարվածային պոտենցիալի լիակատար ոչնչացմամբ, և վերականգնվելու համար այդ երկրին մի քանի տասնյակ տարի է հարկավոր լինելու։ Եվ սա քարոզչական ու ոգևորիչ նշանակության գրառում չի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։
19:51 29.09.2020
Լեգենդար հրամանատար, փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանը, որի մասին թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ զոհվել է, տեսանյութ է հրապարակել, որտեղ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստյանը, ներկայացնելով լեգենդար հրամանատարին, նշում է՝ «Ահա մեր հրամանատարը ողջ և առողջ «էն աշխարհից»։ https://www.facebook.com/bishopbagrat.galstanyan/videos/10158867577059468/
19:28 29.09.2020
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում լուսանկարներ է հրապարակել Վարդենիսի համայնքների թիրախավորումից ։ https://www.facebook.com/arcrun/posts/3389380231097561
19:07 29.09.2020
Երևանում և մարզերում կամավորության սկզբունքով երիտասարդներն ու միջին տարիքի մարդիկ հավաքվում են և շտապում առաջնագիծ։ Արցախի ժողովրդին սատար կանգնելու պատրաստակամությամբ, մայրաքաղաքի և մարզերի փողոցներում, հատկապես երիտասարդ աղջիկները, տեսակավորում և պատրաստում են սննդի, դեղորայքի, հագուստի և առաջին անհրաժեշտության այլ իրերի արկղեր։ Հորիզոնի նկարահանող խմբերի արձանագրած կադրերը դիտեք մեկ տեսանյութում՝ առանց մեկնաբանության։
18:22 29.09.2020
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Վարդենիս է մեկնել և այնտեղից ուղիղ կապով ցուցադրել է այսօր կեսօրին ադրբեջանական ագրեսիայի ապացույցները։ Տեսանյութ է հրապարակել նաև Մեծ Մասրիկ համայնքից։ https://www.facebook.com/arcrun/videos/3389197917782459/
18:00 29.09.2020
Այսօր ժամը 10:30-ից Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները օդ էին բարձրացել Ադրբեջանի Հանրապետության «Գյանջա» օդանավակայանից և ապահովում էին Ադրբեջանի «Դալյար» օդանավակայանից ՀՀ Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիք, Սոթք տարածաշրջաններում տեղակայված ՀՀ բնակավայրերի և ԶՈՒ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ Ադրբեջանի ՍՈՒ-25 և թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ով ռմբահրթիռային հարվածները: Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ՀՀ […]
17:31 29.09.2020
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այսօր հեռախոսազրույցներ է ունեցել նաև Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վալերի Վակուլչիկի և Տաջիկստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նասրուլո Մահմուդզոդայի հետ: ԱԽ քարտուղարն հեռախոսազրույցների ընթացքում անդրադարձել է ս.թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին և Ադրբեջանի կողմից հակամարտությունը Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխելու և խաղաղ բնակչությանը թիրախավորելու փաստերին: Զուգահեռաբար, Արմեն Գրիգորյանը մատնանշել […]
17:13 29.09.2020
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ցույց է տվել Վարդենիսում հակառակորդի հարվածային ԱԹՍ-ի հարվածից այրված քաղաքացիական ավտոբուսի մնացորդները: Հիշեցնենք, որ Հովհաննիսյանը ժամեր առաջ տեղեկացրել էր, որ Վարդենիսում հարվածային ԱԹՍ-ի հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել։ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել Վարդենիսի զորամասի, ինչպես նաև […]
16:42 29.09.2020
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է. «Վաղ առավոտից Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիսի գյուղերը ենթարկվում են հրետակոծության ադրբեջանական կողմից։ Այս պահի տվյալները վկայում են, որ խաղաղ բնակչությունը գտնվում է ակնհայտ նպատակային հրետակոծության տակ: Սպանվել է մեկ խաղաղ բնակիչ, ինչը հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանի հրատապ հարցումներով պաշտոնական աղբյուրներով: Մարդու իրավունքների պաշտպանի թեժ […]
16:26 29.09.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ սեպտեմբերի 28-ից ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին արձակուրդից հետ կանչելու մասին: Որոշման մեջ նշված է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին 2020 թվականի սեպտեմբերի 28-ից հետ կանչել ամենամյա արձակուրդի մասից»:
16:17 29.09.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստանձնել է կամավորաբար հավաքվող և Արցախ ուղարկվող դեղերի վերահսկողությունը։ Մշտական հերթապահություն է սահմանվել պետական հավաքատեղիներում հավաքված դեղերի ժամկետների, պահպանման և կիրառության հսկողության նկատմամբ։ Այդ մասին տեղեկացնում են տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում: «Մեկ անգամ ևս խնդրում ենք բոլոր նմանօրինակ նախաձեռնություններն իրականացնել պետական համապատասխան մարմինների հետ համատեղ` խիստ համակարգված և համաձայնեցված՝ […]
16:00 29.09.2020
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերաբերյալ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Անկարան կարող է աջակցել Ադրբեջանին ինչպես բանակցային սեղանի շուրջ, այնպես էլ մարտի դաշտում: «Կրեմլում ելնում են կրակի և ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման անհրաժեշտությունից: Ռազմական աջակցության մասին ցանկացած հայտարարություն միանշանակ «կրակին յուղ լցնել է»»,- շեշտել է Պեսկովը: […]
15:58 29.09.2020
ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել․ «Սիրելի հայրենակիցներ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում ՀՀ ԱԱԾ թեժ գծին բազմաթիվ քաղաքացիներից ահազանգեր են ստացվում այն մասին, որ իրենք տարբեր հեռախոսահամարներից Արցախում ռազմական գործողությունների վերաբերյալ անհանգստացնող բնույթի տարօրինակ հաղորդագրություններ են ստանում: ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ նմանատիպ հաղորդագրություններն ուղարկվում են արտասահմանյան, ինչպես նաև բջջային հավելվածներով գեներացված ՀՀ […]
15:57 29.09.2020
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն «Արմենիա» ԲԿ-ում տեսակցել է Երևան տեղափոխված վիրավոր զինծառայողներին: Այս մասին քաղաքապետը գրել է ֆեյսբուքյան իր էջում և կից տեսանյութ հրապարակել։ «Մեր հերոս տղաների ոգին բարձր է, պատրաստ են վերականգնվելուց հետո վերադառնալ շարք: Բժշկական կենտրոնի տնօրինությունը հավաստիացնում է՝ անհրաժեշտ ամեն ինչով ապահովված են»,- գրել է նա:
15:55 29.09.2020
«Ռուսաստանն ի սկզբանե շատ ակտիվ գործել է հօգուտ հակամարտության դեէսկալացիայի»,- լրագրողներին ասել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Մեր դիրքորոշումը կոնկրետ է. ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն և կողմերը պետք է վերադառնան բանակցային գործընթացին. փոխզիջումների հիման վրա խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա»,-ասել է նա՝ նշելով, որ ՌԴ-ի խնդիրն է միջնորդի կարգավիճակում կողմերի համար […]
15:50 29.09.2020
Սեպտեմբերի 29-ին տեղի ունեցավ ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստը։ Օրակարգի հարցերի քննարկմանն անցնելուց առաջ ելույթով հանդես եկավ ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը: Վիկտոր Բիյագովը ներկայացրեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ շփման գծի երկայնքով սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը, հրետանու և օդուժի կիրառմամբ քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորումը և դրան հետևած սադրիչ գործողությունները: ՀՀ մշտական […]
15:30 29.09.2020
Արցախի ՊԲ-ից տեղեկացնում են, որ զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է և շարունակում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը և հայցում զինծառայող Թախմազյանի հարազատների ներողամտությունը։ «Հարգելի հայրենակիցներ Հասկանալով Ձեր վրդովմունքը՝ կապված զոհերի մասին հրապարակվող ցուցակներում անճշտությունների հետ, տեղեկացնում ենք, որ պատերազմական պայմաններում, երբ ամեն պահի փոխվում է մարտական իրավիճակը, ցավոք սրտի, հնարավոր չի լինում […]
15:19 29.09.2020
Օրերս ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել կաթնամթերքի, մասնավորապես՝ պանրի, արտադրությամբ զբաղվող «Գոլդեն Գոութ» փակ բաժնետիրական ընկերությունում: Այս մասին տեղեկացրին ՍԱՏՄ-ից։ Վերահսկողության ընթացքում նմուշառումներ են կատարվել առկա արտադրատեսակներից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Արդյունքում պարզվել է, որ «Այծի Ձոր» և «Չանախ» պանիրների նմուշները ԱՑԽՄ և ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշներով չեն […]
15:15 29.09.2020
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ մեր ԶՈՒ-ն ևս մեկ ԱԹՍ է խոցել։
15:11 29.09.2020
Ֆրանսիան այսօր հայտարարել է, որ կոչ է անելու հայ-ադրբեջանական հակամարտության թեման քննարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որը համանախագահում են Ռուսաստանը, Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները՝ փորձելով լուծել սրվող հակամարտությունը Հարավային Կովկասի երկու երկրների միջև: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը: «Մենք առաջիկա օրերին կսկսենք Մինսկի խմբի համակարգումը՝ պարզելու համար՝ ինչ է կատարվել, ով է պատասխանատու […]