TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+29.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ՌԴ Պետդուման պատրաստակամություն է հայտնել աջակցելու Լեռնային Ղարաբաղում իրավիճակի խաղաղ կարգավորմանը

15:01 29.09.2020

ՌԴ Պետդուման այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ընդունել է հայտարարություն Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ, որում երկու կողմերին կոչ է անում դադարեցնել կրակը և պատրաստակամություն է հայտնում տրամադրել միջնորդական օգնություն խաղաղ կարգավորման համար: Այդ մասին հայտնում է ТАСС-ը։ Մասնավորապես, ռուս պատգամավորները «լուրջ մտահոգություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ, որը հանգեցրել է բազմաթիվ […]

̰
Ադրբեջանը, օգտագործելով թուրքական ԱԹՍ-ներ, հարձակվել է Վարդենիս քաղաքի վրա՝ պատճառելով քաղաքացիական բնակչության կորուստներ. Զ․Մնացականյան

14:31 29.09.2020

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Twitter-ում գրել է. «Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի երրորդ օրն Ադրբեջանը, օգտագործելով թուրքական ԱԹՍ-ներ, հարձակվել է Հայաստանի Վարդենիս քաղաքի վրա՝ պատճառելով քաղաքացիական բնակչության կորուստներ»: On the third day of its aggresion against #NagornoKarabakh, #Azerbaijan attacks @Armenia town of #Vardenis with the use of #Turkey UAVs, causing civilian casualty. This action will […]

̰
ՌԴ ԱԽ քարտուղարը ՀՀ ԱԽ քարտուղարի հետ զրույցում խորը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի առնչությամբ

14:09 29.09.2020

Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: ԱԽ քարտուղարն անդրադարձել է արցախա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին, ընդգծել է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի, այդ թվում նաև Ադրբեջանի կողմից հակամարտությունը Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխելու միտումների և խաղաղ բնակչությանը թիրախավորելու փաստերին: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ Արցախի […]

̰
Ինչպես հեռացնել թուրքական CA Certificate-ները տարբեր Browser-ներում

14:00 29.09.2020

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը ներկայացնում է թուրքական CA Certificate-ների հեռացման քայլերի հաջորդականությունը տարբեր Browser-ներում։ CA Certificate-ների միջոցով Թուրքիան կարող է տվյալներ կորզել։ Հղումով կտեսնեք դրանք հեռացնելու միջոցները։

̰
ՖԻՖԱ-ի անդրադարձը Հայաստանին

13:52 29.09.2020

Միջազգային ֆուտբոլի ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, իր պաշտոնական կայքում անդրադարձել է Հայաստանին: ՖԻՖԱ-ի հրապարակումը թարգմանաբար ներկայացրել է vnews.am լրատվականը: «Իր բոլոր դրամաներով ու ցնցումներով 20-րդ դարն այնքան էլ բարի չէր Հայաստանի համար, որտեղ սպորտն ու ֆուտբոլը դժվար է համարել առաջնահերթություն: Այդուհանդերձ, երկիրն այդ ամենից դուրս եկավ կայունությամբ և ուժով, որոնք կարելի է տեսնել նաև նրա ֆուտբոլային ակումբներում […]

̰
Կիպրոսի խորհրդարանի նախագահն անելու է հնարավորը մեր դեմ ագրեսիայի և Թուրքիայի ներգրավվածության դատապարտման ուղղությամբ. Արարատ Միրզոյան

13:51 29.09.2020

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խոսեցի Կիպրոսի խորհրդարանի նախագահ, իմ եղբայր Դիմիտրիս Սիլուրիսի հետ։ Պրն․ խոսնակը լավատեղյակ էր իրավիճակի մանրամասներին և իր ամենաջերմ զգացմունքներն ու հաջողության մաղթանքները փոխանցեց հայ ժողովրդին։ Պրն․ Սիլուրիսը հավաստիացրեց, որ անելու է հնարավորը մեր դեմ ագրեսիայի և Թուրքիայի ներգրավվածության դատապարտման ուղղությամբ»։

̰
Կոչ եմ անում միջազգային հանրությանը շտապ միջամտել հերթական ցեղասպանությունից խուսափելու համար. Հենրիխ Մխիթարյան

13:45 29.09.2020

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծանր ռազմական մարտերը դեռ շարունակվում են Լեռնային Ղարաբաղում, երկու կողմերից շատ զոհեր կան: Ռմբակոծվում է նաև Հայաստանի Հանրապետության տարածքը: Սեպտեմբերի 27-ի առավոտյան խաղաղ բնակչությանը թիրախավորած ադրբեջանական հարձակումը խիստ դատապարտելի է: Մարդկության դեմ այս բռնության և հանցագործության անհապաղ դադարեցումը հրատապ և կենսական նշանակություն […]

̰
Անձնական տվյալների փոխանակում մի՛ իրականացրեք

13:41 29.09.2020

Անծանոթներին ոչ մի դեպքում պետք չէ վստահել ու փոխանցել անձնական և այլ տվյալներ։ Այս մասին զգուշացնում են Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից։ Հաղորդվել է ֆեյսբուքյան տիրույթում ֆեյք էջի առկայության մասին, որը փորձել է զինծառայողների տվյալներ կորզել։ Ավելի ուշ գործակալությունը պարզել է, որ Արմինե Մուսայելյան անուն-ազգանունով օգտատիրոջ էջը կեղծ չէ, պարզապես կոտրված է եղել ցանցահենների կողմից։

̰
Նման ծառայություններ առաջարկող անձանցից պահանջվում է զերծ մնալ այդօրինակ գործընթացների կազմակերպումից․ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

13:34 29.09.2020

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների այս օրերին համացանցում նկատվում են տարաբնույթ հայտարարություններ Արցախի Հանրապետության համար առաջին անհրաժեշտության դեղորայք, սննդամթերք և այլ պարագաներ հավաքագրելու վերաբերյալ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԱԾ-ն։ «Մեծապես կարևորելով մեր հայրենակիցների համանման մղումներն ու նրանց կողմից ցուցաբերվող ակնհայտ հայրենասիրությունը՝ հայտնում ենք, որ նմանատիպ նախաձեռնություններն անհրաժեշտ է բացառապես իրականացնել […]

̰
Ադրբեջանը` Թուրքիայի ակտիվ քաջալերմամբ և ռազմաքաղաքական աջակցությամբ, ընդլայնում է ռազմական գործողությունների գոտին. ՀՀ ԱԳՆ նախազգուշացումը

12:58 29.09.2020

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել  Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ուղղությամբ ձեռնարկված ագրեսիայի փորձի վերաբերյալ․ «Այսօր առավոտյան ՀՀ ԱԳՆ-ն տարածել էր հայտարարություն, որտեղ մատնանշել էր, որ Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում՝ հող նախապատրաստելով Հայաստանի Հանրապետության Վրադենիսի շրջանի ուղղությամբ մարտական գործողություններ ձեռնարկելու համար: Հաշված րոպեներ անց, Ադրբեջանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Վարդենիսի շրջանի զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքների […]

̰
Մերոնց գրագետ աշխատանքի և ճիշտ կողմնորոշվելու արդյունքում Վարդենիսում զոհեր և վիրավորներ չկան․ Գնել Սանոսյան

12:26 29.09.2020

Մերոնց գրագետ աշխատանքի և ճիշտ կողմնորոշվելու արդյունքում Վարդենիսում զոհեր և վիրավորներ չկան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և հրապարակել լուսանկարներ Վարդենիսում հակառակորդի հարվածի հետևանքով այրված ավտոբուսից։ https://www.facebook.com/gnelsanosyan7/posts/2759788650927750

̰
«Իգլա» ԴԶՀՀ-ով ոչնչացվել է հակառակորդի երկու ուղղաթիռ. Շուշան Ստեփանյան

12:20 29.09.2020

Արցախի ՊԲ ստորաբաժանումների կողմից «Իգլա» ԴԶՀՀ-ով ոչնչացվել է հակառակորդի երկու ուղղաթիռ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ ներկայացնելով տեսանյութ։ https://www.facebook.com/shushanstepanyan/videos/3282822665087204

̰
Չի դրվում որևէ տարբերություն քաղաքացիական բնակչության և ռազմական օբյեկտների միջև․ Թաթոյան

12:14 29.09.2020

Ոչ միայն Արցախում, այլև ՀՀ սահմանին իրավիճակի վերաբերյալ տեղեկություններն ամփոփել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Արցախի սահմանին ամբողջ գիշեր ընթացել են թեժ մարտեր, մոտ 60 կորուստով հետ է շպրտվել, այս պահին մարտերը շարունակվում են, և ինչպես նշեց ՊՆ-ն, սպասեք հուժկու պատասխանի, իրավիճակն արագ է փոխվում, րոպեների ընթացքում կարող են հայտնվել նոր լուրեր»,-ասել է նա: Մարդու […]

̰
Հակառակորդը, ինչպես ռազմաճակատում, այնպես էլ տեղեկատվական տիրույթում, վերջին ճիգերն է դնում, выдыхается․ Արծրուն Հովհաննիսյան

12:07 29.09.2020

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Հակառակորդը, ինչպես ռազմաճակատում, այնպես էլ տեղեկատվական տիրույթում, վերջին ճիգերն է դնում, выдыхается, դրա համար մարտի է նետել ամեն ինչ, ամեն հնարավոր զենք ու անգամ վերջին ֆեյքերն ու կեղծիքները»։

̰
Սեյրան Օհանյանը մեկնել է Արցախ․ այսօրվա դատական նիստը չի կայանա

12:02 29.09.2020

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 13։00-ին նշանակված դատական նիստը չի կայանալու։ Այս մասին փաստաբանական թիմին հայտնել են նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի աշխատակազմից։ Նման որոշման հիմք է եղել միայն Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի դիմումն այն մասին, որ սահմանային լարվածության այս օրերին գեներալ-գնդապետ Օհանյանը գտնվում է Արցախի Հանրապետությունում։ Հաջորդ դատական նիստի նշանակման օրվա […]

̰
Հենց նոր մերոնք ուղղաթիռ են խոցել, հավանական է՝ ուղղաթիռներ․ Արծրուն Հովհաննիսյան

11:51 29.09.2020

Հենց նոր մերոնք ուղղաթիռ են խոցել, հավանական է՝ ուղղաթիռներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Րոպեներ առաջ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնեց, որ վաղ առավոտյան ադրբեջանական կողմը վերսկսել է լայնածավալ հարձակողական գործողությունները Արցախի պաշտպանության բանակի պաշտպանական գծի գրեթե ողջ երկայնքով։ ՏՕՍ, Սմերչ և մեծ տրամաչափի այլ համակարգերի կիրառումը փոխում […]

̰
Բռնապետերը ճիշտ այսպիսի իրողության առաջ հաճախ են կանգնում․ Արայիկ Հարությունյանն՝ Ալիևի վիճակի մասին

11:33 29.09.2020

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Բռնապետերը ճիշտ այսպիսի իրողության առաջ հաճախ են կանգնում՝ դիզում են, գողանում, ստորացնում, բանտարկում, սակայն անհրաժեշտ պահին շրջվում են ու տեսնում, որ հետևում հանրություն ու աջակցություն չկա: Այդ պահին սովորաբար կա՛մ լքում են պաշտոնը, կա՛մ դիմում բանդաների օգնությանը, տվյալ դեպքում՝ մերձավորաևելյան ահաբեկիչների և թուրքական անօդաչուների: […]

̰
Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պատերազմ սկսելու որևէ պատճառ չունեն. Շվեյցարիայիում ՀՀ դեսպան

11:25 29.09.2020

ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է Շվեյցարիայիում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 45-րդ նստաշրջանի ժամանակ. «Կիրակի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) դեմ, որը ուղեկցվում է հրթիռահրետանային ռմբակոծությամբ` թիրախավորելով խաղաղ բնակչությունը և ենթակառուցվածքները շուրջ 50 քաղաքներում և գյուղերում։ Սպանվել է մեկ կին և երեխա, վիրավորվել են բազմաթիվ […]

̰
ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 327 նոր դեպք, 184 առողջացում

11:06 29.09.2020

Սեպտեմբերի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 49901 դեպք, որոնցից 43849-ն` առողջացած, 958-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4798 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 289047 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2886 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 327 նոր դեպք: Ունենք 184 առողջացած: Մահվան դեպքի վերաբերյալ Առողջապահության […]

̰
Վարդենիսում հարվածային ԱԹՍ-ի հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվում․ Արծրուն Հովհաննիսյան

10:56 29.09.2020

Վարդենիսում հարվածային ԱԹՍ-ի հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվում։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Րոպեներ առաջ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրեց, որ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ կիրառել դիրքերի ուղղությամբ

̰
Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ կիրառել դիրքերի ուղղությամբ․ Շուշան Ստեփանյան

10:51 29.09.2020

Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ։ Հակառակորդի այս գործողությանը նախորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության ապատեղեկատվությունը, թե, իբր, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը Վարդենիսի շրջանից հրթիռակոծել են Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը։ Այսպիսով, փաստորեն, հակառակորդը փորձել է հող նախապատրաստել հիմնավորելու համար իր հետագա գործողությունները։ Այս մասին իր ֆեյսբուքյան […]

̰
Հայկ Մարությանն՝ Արցախին աջակցելու գործընթացի կազմակերպման մասին

10:30 29.09.2020

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում կոնտակտային տվյալներ է փոխանցել Արցախին աջակցելու ցանկություն ունեցողների համար․ «Սիրելի՛ երևանցիներ, Եթե ցանկանում եք աջակցել Արցախին ու Պաշտպանության բանակին, ապա ստորև կարող եք կարդալ թե ինչպես. Դիմեք Ձեր վարչական շրջանի կոնտակտային անձին, որը կօգնի Ձեզ ճիշտ կազմակերպել գործընթացը: Ավան 011518113, 011518147, 094334465 Արաբկիր 011518180, 011518179, 094414401 Աջափնյակ 011518044, […]

̰
Արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրվել է․ Մի՛ այցելեք Արյունաբանական կենտրոն

10:07 29.09.2020

«Ռ․ Հ․ Յոլյանի անվան Արյունաբանական Կենտրոնից» հայտնում են․ «Հարգելի հայրենակիցներ, Արյունաբանական կենտրոնն իր շնորհակալությունն է հայտնում բոլոր այն կամավորներին, ովքեր միացան մեր կոչին և կատարեցին արյունատվություն: Տեղեկացնում ենք, որ այս պահին արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրվել է և խնդրում ենք չայցելել Արյունաբանական կենտրոն: Անհրաժեշտության դեպքում կրկին կտեղեկացնենք: Շնորհակալ ենք»: Առողջապահության նախարարությունն իր հերթին հորդորում է չտարածել […]

̰
Ձեզ համար Ղարաբաղը տարածք է, մեզ համար՝ սուրբ Հայրենիք. Սուրենյանը հիշեցրել է Սոս Սարգսյանի խոսքերը

09:51 29.09.2020

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չի հաջողվելու ձեր վարձկաններով մեզնից տարածք գողանալ։ Չի հաջողվելու, չի հաջողվելու, չի հաջողվելու»: Սուրենյանը մեջբերել է նաև ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի խոսքերը․ «Ձեզ համար Ղարաբաղը տարածք է, մեզ համար՝ սուրբ Հայրենիք…»։ https://www.facebook.com/gagik.surenyan/posts/3579269472136276  

̰
ՀՀ ԱԳՆ-ը հերքում է ադրբեջանական կողմի մեղադրանքը՝ Վարդենիսի շրջանից Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը հրթիռակոծելու վերաբերյալ

09:49 29.09.2020

ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Ադրբեջանի ՊՆ ապատեղեկատվության վերաբերյալ․ «Հիմնովին հերքում ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության Հայաստանին ուղղված մեղադրանքը՝ Հայաստանի Հանրապետության Վարդենիսի շրջանից Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը հրթիռակոծելու վերաբերյալ: Այս ապատեղեկատվությունը բացարձակ սուտ է և նպատակ ունի հող նախապատրաստել մարտական գործողությունների աշխարհագրության ընդլայնման, այդ թվում՝ ագրեսիա իրականացնել Հայաստանի Հանրապետության դեմ: Խստորեն դատապարտում ենք տարածաշրջանային խաղաղության և անվտանգության […]

̰
Քննարկվում է Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը․ Մակունց

09:31 29.09.2020

Ստեղծված իրավիճակում ակտիվորեն քննարկվում են իրադարձությունների զարգացմանը զուգահեռ մեր հավանական համարժեք քայլերը, մասնավորապես՝ Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

̰
Արմավիր քաղաքում ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի

08:37 29.09.2020

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 29-ին՝ ժամը 9.00-ից մինչև սեպտեմբերի 30-ը՝ ժամը 9.00-ն, կդադարեցվի Արմավիր քաղաքի՝ Սահմանապահների, Թումանյան, Ջիվանի, Չարենց, Նալբանդյան, Հ. Ավետիսյան, Մաշտոցի, Հերացի և Երևանյան փողոցների, ինչպես նաև Հանրապետության փող. 1 շենքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 9․7 հա տարածքում բռնկված հրդեհները

08:22 29.09.2020

Սեպտեմբերի 28-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 1000 քմ, 1000 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 2․5 հա, Արագածոտնի մարզի Փարպի գյուղում՝ 3000 քմ, Ագարակ գյուղում՝ 5000 քմ, Արարատի մարզի Դալար գյուղում՝ 2000 քմ, Լանջանիստ գյուղում՝ 2 […]

̰
Լոս Անջելեսում հավաքված հայերը կոչ են արել աշխարհին ձգել Թուրքիայի սանձերը

07:57 29.09.2020

Ֆեյսբուքյան օգտատեր Էդվարդ Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է, թե ինչպես են Լոս Անջելեսում հայերը հավաքվել՝ իրենց աջակցությունը հայտնելու Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների դեմ պայքարող Հայաստանին ու Արցախին։ Ներկաներն աշխարհի գերտերություններից, մասնավորապես ԱՄՆ իշխանություններից, պահանջել են ձգել Թուրքիայի սանձերը։ Մանրամասները՝ տեսանյութում։ Հաջակցություն Հայաստանի հավաք է անցկացվել նաև հայաշատ Գլենդելում։

̰
Եվս 26 զոհ ունենք․ հրապարակվել են զոհված զինծառայողների անունները

00:01 29.09.2020

Արցախի Պաշտպանության բանակը հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված ևս 26 զինծառայողների անունները: Զոհված զինծառայողների թիվը հասել է 84-ի։ Ղալթախչյան Աշոտ Արմենի, ծնվ. 2001թ. Հովսեփյան Յուրի Կարենի, ծնվ. 2000թ. Ավանեսյան Աշոտ Մեյվայի, ծնվ. 2000թ. Ամիրյան Սամվել Սարգսի, ծնվ. 1996թ. Հարությունյան Վանուշ Վահրամի, ծնվ. 2000թ. Հովսեփյան Էրիկ Տիգրանի, ծնվ. 2002թ. Սարգսյան Նարեկ Սամվելի, ծնվ […]

̰
BACK_TO_TOP