23:41 28.09.2020
Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 28-ի ցերեկը, 29-30-ը և հոկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-30-ը կնվազի 4-5 աստիճանով, հոկտեմբերի 1-2-ը կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 28-ի ցերեկը, 29-30-ը և հոկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
23:23 28.09.2020
Այն մտահոգությունները, որ Անկարան կարող է ավելի ներքաշվել հակամարտության մեջ, պատճառ է հանդիսացել, որ թուրքական լիրան ռեկորդային անկում գրանցի։
22:49 28.09.2020
Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, Արցախի, այդ թվում՝ խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի նախաձեռնած ռազմաօդային և հրթիռային ագրեսիվ հարձակումներն ուղեկցվում են էթնիկ հայերի նկատմամբ մեծ ծավալի ատելության խոսքով: Զանգվածային լրատվության միջոցների և հատկապես սոցիալական ցանցերի մշտադիտարկումը վեր է հանել ատելության և բռնության, այդ թվում՝ սպանության կոչեր, որոնք տարածվում են թուրքական ու ադրբեջանական աղբյուրներից: Գործում են մեծ թվով էջեր […]
22:01 28.09.2020
Գյումրեցի յոթամյա Նարեկն այսօր ամբողջ օրն իր ընկերների հետ անիվներ էր հավաքում սահման ուղարկելու համար: Փոքրամարմին տղան մեծ դժվարությամբ իրենից մի քանի անգամ ծանր անվադողերը տեղափոխում էր հավաքատեղի: «Էս կալոսները կտանիմ, օր ղրգեմ պոստ: Ծանր էլ էղնի, մեր տղեքի համար կտանիմ: Կհավաքենք մեր մայլեն, գռուզավիգները կուգան, կտանին»,- ոգևորված պատմում էր Նարեկը: Նարեկը նաև ասաց, որ […]
21:46 28.09.2020
Սեպտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տեղեկատվական շտաբում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի ճեպազրույցը: Խորհրդարանի նախագահը ողջույնի փոխարեն ճեպազրույցը սկսել է «Հաղթելու ենք» խոսքերով: Անցնելով ճեպազրույցի թեմային՝ Ազգային ժողովի նախագահն անդրադարձել է Արցախի ողջ երկայնքով Ադրբեջանի հրահրած պատերազմին, խոսել պարենային անվտանգության, ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունների, ինչպես նաև Արցախի իշխանությունների և […]
21:36 28.09.2020
Սեպտեմբերի 28-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ընդունեց Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, միջազգային կառույցների և կազմակերպությունների ղեկավարներին: ԱԳ նախարարը Հայաստանում հավատարմագրված ներկայացուցչությունների ղեկավարներին հանգամանալից ներկայացրեց արցախա-ադրբեջանական շփման գծի երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, տարբեր զինատեսակների օգտագործմամբ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը: Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրում […]
21:15 28.09.2020
Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում քաղաքացիները շարունակում են կամավոր կերպով արյուն հանձնել: SHANTNEWS-ի նկարահանող խումբն այսօր այնտեղ էր: Կամավորները նշել են, որ ցանկանում են ամուր պահել հայ զինվորների թիկունքը և դիտարկում են այս քայլը որպես աջակցության մի եղանակ: Մանրամասները՝ տեսանյութում։
21:04 28.09.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով՝ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող […]
20:57 28.09.2020
Հակառակորդը սկսել է լայնամասշտաբ հարձակողական նոր գործողություն Արաքսի հովտի հատվածում և Մատաղիս-Թալիշ հատվածներում։ Արցախի ՊԲ-ը հաջող դիմակայում է բոլոր հարձակումներին ու գրոհներին և հակառակորդին հասցնում են անձնակազմի և տեխնիկայի զգալի կորուստներ։ Այս պահի դրությամբ ոչնչացված է հակառակորդի 22 միավոր տանկ և 10 միավոր այլ զրահատեխնիկա։ Ոչնչացված է ավելի քան 370 զինվորական։ Ունեն մեծ քանակությամբ վիրավորներ։ […]
20:51 28.09.2020
ՀՀ պաշտպանության նախարարությունը բազմաթիվ նամակներ և հեռախոսազանգեր է ստանում կազմակերպություններից և անհատներից՝ զինված ուժերի կարիքների համար իրային պարագաներ և սննդամթերք նվիրաբերելու առաջարկով: Քաղաք Երևանում գործընթացը կանոնակարգելու և անհրաժեշտ նյութական միջոցների վերաբերյալ տեղեկություններ ճշտելու համար առաջարկում ենք դիմել ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչություն, հեռ.՝ +347 10 294637: Նվիրաբերվող միջոցներն անհրաժեշտ է դասակարգել ըստ իրային և սննդի […]
20:40 28.09.2020
Արցախի տեղեկատվական շտաբում քիչ առաջ տեղի է ունեցել Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի ասուլիսը: Արթուր Սարգսյանը ամենավերջին տեղեկություններն է ներկայացրել շփման գծում տիրող իրավիճակից: «Այս պահի դրությամբ շարունակվում են մարտական գործողությունները հյուսիսային, հարավային և հարավ-արևելյան ուղղություններով։ Մարտական գործողությունների ինտենսիվությունն ու բարձր դինամիկան պահպանվում է ժամանակակից համազորային մարտին բնորոշ, ես կասեի՝ տեղ-տեղ, ժամ առ ժամ ավելանում […]
20:38 28.09.2020
Այսօր ողջ օրվա ընթացքում Շիրակի մարզի բնակիչները որպես աջակցություն Արցախին ու սահմանին կռվող տղաներին Հայորդաց տուն էին բերում առաջին անհրաժեշտության պարագաներ ու սնունդ։Նախաձեռնությունը կրում է «Ես Արցախն եմ․Շիրակ» խորագիրը։ «Նախաձեռնությունը կրում է «Ես Արցախն եմ․Շիրակ» անունը,որովհետև էս պահին մեզանից յուրաքանչյուրը Արցախ է և կապ չունի Հայաստանի որ մարզում ենք մենք ապրում,յուրաքանչյուրս էսօր մեր հայրենիքի պաշտպանության […]
20:20 28.09.2020
ՀՀ դիվանագիտական ամբողջ ծառայությունն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ իրականացնելով Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հակադարձման աշխատանքներ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԳ խոսնակ Աննա Նաղդալյանը։ «ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նախորդ օրվա ընթացքում հեռախոսազրույցներ է ունեցել մոտ երկու տասնյակ այլ երկրների իր գործընկների հետ։ Վարչապետ Փաշինյանն էլ հեռախոսազրույցներ է ունեցել տարբեր երկրների ղեկավարների հետ»,- ասաց Նաղդալյանը։ […]
20:18 28.09.2020
Արցախա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող մարտերի հետևանքով հայկական կողմի վիրավորների թիվը մոտ 120 է։ Վիրավորների մեծ մասն առաջին բուժօգնություն ստանալուց հետո վերադարձել է շարք։ Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Այն մարդկանց, որոնց խորքային կամ մասնագիտացված բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել, տեղափոխվել են հիմնականում Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ ու հոսպիտալներ, այնտեղ են շարունակում բուժումները»,- […]
20:14 28.09.2020
Հայկական բանակը այս պահի դրությամբ ընդհանուր ունի 58 զինծառայողի զոհ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
19:22 28.09.2020
Արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով այս պահի դրությամբ, մարտական գործողությունները շարունակվում են տարբեր ինտենսիվությամբ։ Կիզակետում շարունակում են մնալ հյուսիսային և հարավային ուղղությունները։ Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Այսօր առավոտյան մենք արդեն նշել ենք, որ Ադրբեջանը հրետանու միջոցների մեծաքանակ կիրառությամբ, այդ թվում նաև հրետանային միջոցների կիրառությամբ, նոր հարձակումներ է սկսել, որոնք հայկական զինված […]
18:52 28.09.2020
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն իր զորակցությունն է հայտնել Հայաստանին․ «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։ https://www.facebook.com/arman.yeghoyan/posts/3697072686983213
18:48 28.09.2020
Ելնելով անվտանգությունից՝ Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հայկական պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների սահմանահատման համար ընտրել Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսակետը՝ Բագրատաշենի մաքսակետի փոխարեն: Կոմիտեն նաև հայտնում է, որ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, այս մասին պայմանավորվածություն է ձեռքբերվել նաև Վրաստանի կառավարության հետ, որպեսզի Վրաստանից Հայաստան ժամանող հայկական պետհամարանիշներով բեռնատարներն ուղղորդվեն Բավրայի մաքսակետ: ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հորդորում […]
18:45 28.09.2020
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, առավոտից Արթիկ քաղաքի զինկոմիսարիատում են հավաքվել տարածաշրջանի տասնյակ համայնքների բնակիչներ, որոնք պատրաստակամություն են հայտնել մեկնել Արցախ, շատերը երեկվանից են գրանցվել։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Ռազմական դրություն և զորահավաք հայտարարելուց հետո, պահեստազորայիններից բացի, մեծ թվով կամավորներ ու երկրապահներ են դիմում զինկոմիսարիատներ։ Առաջնագիծ մեկնողների թվում են այն երիտասարդներն ու կամավորները, որոնք ապրիլյան […]
18:05 28.09.2020
Հանրապետության տարբեր բուժհաստատություններում, արյունաբանական կենտրոններում շարունակվում է կամավոր արյունատվությունը: Երեկվանից մեծ քանակության արյուն է պահեստավորվել, և այսօր արդեն որոշում է կայացվել դրական ռեզուս ունեցողներին հերթագրելու և միայն բացասական ռեզուսով դոնորներին ընդունելու մասին: Գյումրիի արյան փոխներարկման կայանում երկու օր է՝ հերթեր են: Կամավոր դոնոր դառնալու ցանկություն հայտնում են անկախ տարիքից ու առողջական վիճակից: Հերթը Գյումրիի […]
17:27 28.09.2020
Ազգային անվտանգության ծառայությունն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել. «Սիրելի՛ հայրենակիցներ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծած լայնածավալ ռազմական գործողություններով պայմանավորված, հայրենասիրական և մարդասիրական մղումներից ելնելով, www.facebook.com սոցիալական ցանցում մեր հայրենակիցները սկսել են կատարել գրառումներ, որոնցում պատրաստակամություն են հայտնում իրենց տներում ընդունել ռազմական գործողությունների հետևանքով սեփական բնակավայրերը լքած արցախցիներին: Ամենայն հարգանք տածելով մեր հայրենակիցների մարդասիրական […]
16:46 28.09.2020
Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում քաղաքացիները շարունակում են կամավոր կերպով արյուն հանձնել: SHANTNEWS.am-ի խումբը աշխատել է տեղում, զրուցել կամավորների հետ: Նրանք նշել են, որ ցանկանում են ամուր պահել հայ զինվորների թիկունքը և դիտարկում են այս քայլը որպես աջակցության մի եղանակ: Ասում են՝ արյուն հանձնելը նվազագույնն է, որ կարող են անել: Ի դեպ՝ արյուն հանձնելու առաջնային բացասական […]
16:30 28.09.2020
«Հորիզոն»-ի նկարահանող խումբը շարունակում է աշխատել Արցախում: Վահագն Հակոբյանը պատմում է, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները, ովքեր ուղևորվում են Ստեփանակերտից դուրս, պետք է կրեն պաշտպանիչ հագուստ ու լրատվամիջոցի ներկայացուցիչ լինելու մասին վկայող արտահագուստ: Իսկ ի՞նչ են պատմում Ստեփանակերտից դուրս՝ սահմանին ավելի մոտ գտնվող բնակավայրերի բնակիչները և ինչպես են լրագրողները փորձում թաքնվել հակառակորդի թռչող սարքից՝ մանրամասները տեսանյութում:
16:10 28.09.2020
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ տեղեկացնելով. «ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր օրվա երկրորդ կեսին այցելել է Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, տեսակցել վիրավոր զինծառայողներին, զրուցել բժշկական անձնակազմի հետ»։ https://www.facebook.com/hasmik.harutyunyan.90/posts/3460810913961679
16:00 28.09.2020
Մեդվեդևի կարծիքով, ներկայումս հակամարտության բոլոր կողմերին հարկավոր է հանդարտվել, «դադարեցնել կրքերի բորբոքումը, ազատվել ռազմական հռետորաբանությունից»։
15:59 28.09.2020
Հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու և շփման գծի ողջ երկայնքով, մարտական հենակետերի ուղղությամբ տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակոցներ արձակելու փաստերով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ազգային, կրոնական ատելության և կրոնական մոլեռանդության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ծառայողական պարտքը կատարելու հետ կապված […]