TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+34.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ստեփանավանցի կամավորները ճանապարհ ընկան դեպի Արցախ

18:33 27.09.2020

Ստեփանավանցի կամավորները ճանապարհ ընկան դեպի Արցախ: Նրանց ճանապարհել է քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը, հույս հայտնել, որ թիկունք կդառնան առաջնագծում կանգնած զինվորներին և բարով ետ կվերադառնան:

̰
Սահմանամերձ բնակավայրերի ուսումնական հաստատությունները կանցնեն հեռավար ուսուցման

18:22 27.09.2020

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Հարգելի հայրենակիցներ, Այսօր առավոտյան թշնամին հարձակվել է Արցախի Հանրապետության վրա՝ ռմբակոծելով խաղաղ բնակավայրեր, ավերելով քաղաքացիական հաստատություններ, այդ թվում՝ դպրոցներ: Ցավոք, արձանագրվել են զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ երեխաների շրջանում: Դատապարտելի և անթույլատրելի է խաղաղ բնակչությանը միտումնավոր թիրախավորելը, դպրոցները նշանակետի տակ վերցնելը։ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված […]

̰
Պատրաստեք ձեզ հաղթանակի, նվիրումի, զոհողության, որովհետև սա վճռական ժամանակ է. Նիկոլ Փաշինյան

18:15 27.09.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հատուկ նիստի ժամանակ զեկույցի ընթացքում հայտարարել է. «Մենք ամուր պիտի կանգնենք մեր ոտքերի վրա և պաշտպանենք սրբազան հողի վրա ապրելու իրավունքը: Այսօր ես չեմ եկել ասելու որպես գերագույն հրամանատար, թե ինչի են պատրաստ մեր զինվորները, մեր գեներալները, այսօր եկել եմ ասելու, թե ինչի եմ պատրաստ ես: Ես պատրաստ եմ զոհվելու հանուն […]

̰
«Նախնական տվյալներով՝ հայկական կողմն ունի 16 զոհ և 100-ից ավելի վիրավոր»․ ԱՀ պաշտպանության փոխնախարար

18:14 27.09.2020

ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը հանդես է գալիս մամուլի ասուլիսով։ Նրա խոսքով՝ նախնական տվյալներով՝ հայկական կողմն ունի 16 զոհ և 100-ից ավելի վիրավոր։ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3277268568975947

̰
Զուրաբիշվիլին մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերսկսմամբ

18:05 27.09.2020

Զուրաբիշվիլին այդ մասին գրառում է կատարել Twitter-ի իր էջում։

̰
Սահմանամերձ բնակավայրերում ու մարտական դիրքերում իրավիճակը վերահսկելի է ու կայուն. Սյունիքի մարզպետ

18:04 27.09.2020

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը տեղեկացնում է, որ սահմանամերձ բնակավայրերում ու մարտական դիրքերում իրավիճակը վերահսկելի է ու կայուն. ՀՀ զինված ուժերը կատարում են իրենց գործառույթները՝ անառիկ պահելով մեր սահմանները։ Իսկ Սյունիքի մարզային իշխանություններն իրականացնում են իրավիճակից բխող բոլոր անհրաժեշտ գործողությունները։ Մարզի բնակիչներին խնդրում ենք պահպանել հանգստություն ու հետևել միայն պաշտոնական լրահոսին։

̰
Ադրբեջանի դիրքորոշումը եղել է այսպիսին՝ կա՛մ մենք հրաժարվում ենք Արցախի ժողովրդի իրավունքներից, կա՛մ ստանում ենք պատերազմ. Փաշինյան

18:02 27.09.2020

ԱԺ-ն սկսել է հատուկ նիստի աշխատանքները: 115 պատգամավոր է գրանցվել, հիմնական զեկուցմամբ հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա իր խոսքում ասել է, որ Ադրբեջանի գործողությունների ժամանակ նախ գործի է դրվել հրետանին, հրթիռային հարձակումից հետո գործի է դրվել ծանր տեխնիկան և հարձակման թիրախ են դարձել ՊԲ բոլոր դիրքերը շփման գծի ողջ երկայնքով: «Սա, ըստ […]

̰
ԱԳ նախարարը շարունակում է մշտական կապի մեջ լինել իր օտարերկրյա գործընկերների հետ

18:00 27.09.2020

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «ԱԳ նախարարը շարունակում է մշտական կապի մեջ լինել իր օտարերկրյա գործընկերների հետ: Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի, Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեինսալուի, Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: Զոհրաբ Մնացականյանն իր գործընկերներին հանգամանալից կերպով ներկայացրեց Արցախի […]

̰
ՆԱՏՕ-ն խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններով. Ջեյմս Ապաթուրայ

17:57 27.09.2020

Կենտրոնական Ասիայում և Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը հայտարարություն է արել։ «ՆԱՏՕ-ն խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններով: Կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները, որոնք արդեն հանգեցրել են քաղաքացիական զոհերի»,-ասված է հայտարարության տեքստում:

̰
Փաշինյանն ԱԺ-ում պատասխանում է պատգամավորների հարցերին

17:51 27.09.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում պատասխանում է պատգամավորների հարցերին։

̰
Գլխավորը հակամարտության սրումը կանխելն է, հակառակ դեպքում այն անխուսափելիորեն կաճի այլ երկրների ներգրավմամբ. Վլադիմիր Ջաբարով

17:48 27.09.2020

ՌԴ Դաշնային խորհուրդը  կապ է պահպանում Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների հետ և պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանը: Այդ մասին նշել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը: «Դաշնության խորհուրդը պատրաստ կլինի, անհրաժեշտության դեպքում, ջանքեր գործադրել խորհրդարանական գծով հարցը կարգավորելու ուղղությամբ, մենք կապեր ունենք ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Ադրբեջանի խորհրդարանի հետ: Բայց առաջին […]

̰
Հենց նոր մերոնք խփեցին ևս մեկ անօդաչու․ Ադրբեջանն օգտագործում է ռեակտիվ համազարկի իր բոլոր կայանքները․ Հովհաննիսյան

17:42 27.09.2020

«Հենց նոր մերոնք խփեցին ևս մեկ անօդաչու»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։ Մեկ այլ գրառմամբ տեղեկացրել է, որ «ադրբեջանական բանակն օգտագործում է իր զինանոցում եղած բոլոր 300 և ավելի մեծ տրամաչափի ռեակտիվ համազարկի կայանքները՝ Սմերչ, Քասիրգա, Պոլոնեզ և այլն»։

̰
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ելույթ է ունեցել Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու որոշման վերաբերյալ

17:41 27.09.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ելույթ է ունեցել Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու որոշման վերաբերյալ:

̰
Ինչպե՞ս պետք է կատարվի ընդհանուր զորահավաքի հայտարարումն ու անցկացումը

17:31 27.09.2020

Հրապարակվել է ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի Իք 1586 – Ն որոշման հավելված՝ ՀՀ-ում հայտարարված ռազմական դրոթյան ժամանակ կիրառվող միջոցառումների, իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակումների, ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցների և մարմինների վերաբերյալ․ Առաջին կետը վերաբերում է ընդհանուր զորահավաքի հայտարարմանն ու անցկացմանը․ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ընդհանուր զորահավաք։ Գործողության մեջ է դրվում Հայաստանի […]

̰
Կոչ ենք անում չտրվել սադրանքներին. ՀՀ ԱԱԾ

17:23 27.09.2020

Հետևելով Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ուղղությամբ առկա որոշակի տեղեկատվական հոսքերին և վերլուծելով վերջիններիս բուն նպատակը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է առանձին քաղաքական վերլուծաբաններին, ինչպես նաև սեփական շահը պետության անվտանգության շահերից վեր դասող անհատներին՝ զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու անթույլատրելի գործելաոճից և զգուշացնում է, որ նման գործողությունները սպառնում են ՀՀ անվտանգությանը, խուճապ […]

̰
Ժամը 17:30-ին ԱԺ-ն արտահերթ նիստ կանցկացնի

17:06 27.09.2020

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․ «ՀՀ ԱԺ հարգելի պատգամավորներ, Կառավարությունը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին որոշում է ընդունել «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին»: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության  119-րդ հոդվածի 2-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի  47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ռազմական դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ […]

̰
Արյունաբանականը՝ հենց հիմա․ Արարատ Միրզոյանի կինը լուսանկար է հրապարակել

17:04 27.09.2020

«Արյունաբանականը՝ հենց հիմա»․ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի տիկին Գոհար Աբաջյանն այս գրառմամբ լուսանկար է հրապարակել Արյունաբանական կենտրոնի մոտ հավաքված, արյուն հանձնելու պատրաստակամ քաղաքացիների վիթխարի հերթից։ Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունը, հայցելով ժողովրդի աջակցությունը, կոչ էր արել արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով դառնալ կամավոր դոնոր։ «Արցախում տեղի ունեցող իրադարձություններին հետևելով` ձեզնից շատերը մոտենում են տարբեր […]

̰
Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակցի հետ

17:01 27.09.2020

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ; «Նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում դրության կտրուկ սրումը: Լավրովը լուրջ մտահոգություն է հայտնել շփման գծում լարվածության շարունակական սրմամբ, ինչը հանգեցրել է մարդկային կորուստների, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ռուսական կողմն ընդծել է […]

̰
Աննա Հակոբյանն Արցախի նախագահի տիկնոջ հետ հիվանդանոցում տեսակցել է վիրավորներին

16:50 27.09.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա ՀԱկոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Արցախի հանրապետության նախագահի տիկին Քրիստինա Հարությունյանի հետ այցելեցինք Հանրապետական բժշկական կենտրոն՝ տեսակցելու մեր վիրավորներին։ Քաջ առողջություն և շուտափույթ ապաքինում մեր բոլոր վիրավորներին»,-նշել է նա։

̰
Հռոմի պապն աղոթել է Հարավային Կովկասում խաղաղության համար

16:47 27.09.2020

Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը կոչ է արել հրաժարվել տարաձայնություններն ուժի միջոցով կարգավորելուց։

̰
Ուկրաինան Երևանին և Բաքվին կոչ է արել հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով

16:43 27.09.2020

Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարությունն այս մասին հայտարարություն է հրապարակել իր Twitter-ի էջում։

̰
Որքա՞ն գումար է հավաքագրվել «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքի շրջանակում

16:41 27.09.2020

«Հայաստան» համայակական հիմնադրամի նախաձեռնած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքի շրջանակում մինչ այս պահը հավաքագրված գումարի չափը կազմում է 50,964.17 դոլար։ Դրամահավաք-արշավը շարունակվում է։ Նվիրատվության գործընթացին վերաբերող ցանկացած հարցի դեպքում զանգահարեք (+374) 41 49 33 34 հեռախոսահամարին։

̰
Կա թուրք-ադրբեջանական բանակ, որը հարձակում է իրականացնում 1920 թ. թուրք-հայկական պատերազմի օրը. Արծրուն Հովհաննիսյան

16:37 27.09.2020

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել: «Փաստորեն, ադրբեջանական բանակ չկա, կա թուրք-ադրբեջանական բանակ, որը հարձակում է իրականացնում 1920 թ. թուրք-հայկական պատերազմի օրը»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

̰
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հակամարտող կողմերին կոչ է անում խնայել քաղաքացիական բնակչությանը

16:34 27.09.2020

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) իր մտահոգությունն է հայտնում սեպտեմբերի 27-ի առավոտից շփման գծին ուժգնացած ռազմական գործողությունների մարդասիրական ազդեցության առնչությամբ։ Երկու կողմերում արձանագրվել են զոհեր, այդ թվում` քաղաքացիական բնակչության շրջանում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԽՄԿ Երևանի գրասենյակից։ «ԿԽՄԿ-ն կոչ է անում կողմերին ապահովել բոլոր միջոցները քաղաքացիական անձանց կյանքը խնայելու ու ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ՝ հարգելով […]

̰
Ամասիայի տարածաշրջանի հարյուրավոր երիտասարդներ ու տարեցներ անդամագրվում են սահման մեկնելու համար

16:33 27.09.2020

Ամասիայի տարածաշրջանի 18 գյուղերից հարյուրավոր երիտասարդներ ու տարեց տղամարդիկ վաղ առավոտից գալիս են տեղի զինկոմիսարիատ ու անդամագրվում սահման մեկնելու համար:Առանձին ջոկատով պատրաստ են Արցախ մեկնել նաև Ամասիայի Երկրապահ կամավորական ջոկատի տղաները:

̰
Մենք միասին անպարտելի ենք. Տիգրան Մանսուրյան

16:26 27.09.2020

Կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը հայ ժողովրդի անպարտելիության հիմքում հողի վրա խաղաղ ապրելու, արդարությանն ապավինելու, մարդկային կյանքն արժևորելու  վեհ սկզբունքն է համարում: «Արմենպրես»–ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով արցախա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի սանձազերծած բախումներին՝ մաեստրոն նշեց, որ նորից հայ ժողովրդին պատերազմ են պարտադրել, նորից ստիպում են, և հայերը պատրաստ են բռունցքվել, դառնալ միակամ ոգի, գործող ուժ և […]

̰
Նիկոլ Փաշինյանը ստորագրել է ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին որոշում

16:23 27.09.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին որոշումը։ «Հաշվի առնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումների կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունները, այդ թվում՝ հրետանային միջոցների, օդուժի, ներառյալ անօդաչու թռչող սարքերի (այսուհետ՝ ԱԹՍ), զրահատեխնիկայի, կենդանի ուժի և այլ ստորաբաժանումների կիրառումը, որոնց արդյունքում թիրախավորվել են նաև խորը թիկունքում […]

̰
Փաշինյանն ուղերձով դիմում է ժողովրդին

16:15 27.09.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմում է ժողովրդին։

̰
Սիրելի բուժաշխատողներ, հիմա արդեն պայքարելու ենք 2 ճակատով. Արսեն Թորոսյանի ուղերձը

16:00 27.09.2020

Առողջապահության նախարարությունը հրապարակել է նախարար Արսեն Թորոսյանի ուղերձը; «Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, այսօր վաղ առավոտից լսեցինք բոթը, որ շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը հարձակում է գործել Արցախի վրա՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: Տարին սկսել էինք Կորոնավիրուսային հիվանդության համավարակին դիմակայելու […]

̰
Երեւանի քաղաքային իշխանությունն իր ողջ ռեսուրսներով պատրաստ է Հայրենիքի պաշտպանությանն ուղղված անհրաժեշտ գործողություններին.Հայկ Մարության

15:55 27.09.2020

Ֆեյսբուքի  իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը․ Երեւանի քաղաքային իշխանությունն իր ողջ ռեսուրսներով ու ենթակառուցվածքներով պատրաստ է Հայրենիքի պաշտպանությանն ուղղված անհրաժեշտ գործողություններին։ Իրավիճակից բխող բոլոր հանձնարարականներն ու հրահանգները տրված են։ Աստված մեզ պահապան, հաղթելու ենք։     https://www.facebook.com/HaykMarutyanMayor/posts/662846954358943

̰
BACK_TO_TOP