10:52 27.09.2020
Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը ֆեյսբուքյան իր էջում միասնության կոչ է արել․ «Հայորդինե՛ր, Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը` վերստին խախտելով զինադադարը, ուխտադրուժ կերպով նախահարձակ են եղել շփման գծի ողջ երկայնքով՝ ռմբակոծելով Արցախի խաղաղ բնակավայրեր, այդ թվում և մայրաքաղաք Ստեփանակերտը։ Արցախ հայրենի մեր երկիրը վերստին կանչում է մեզ ամենքիս՝ պաշտպանելու մեր ազգի իրավունքները, մեր սրբազան […]
10:45 27.09.2020
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի Տավուշեցիներ, Արցախի ուղղությամբ հակառակորդը հարձակում է սկսել հրթիռակոծությամբ և դրոնների օգտագործմամբ: Տավուշի սահմանամերձ բնակավայրերում և դիրքերում իրավիճակը կայուն և վերահսկելի է: Ինչպես Արցախում, այնպես էլ Տավուշի սահմաններին՝ մեր հզոր բանակը պատրաստ է խորտակիչ հակահարվածի: Ամբողջ Տավուշը՝ մեծից փոքր, իր պատրաստակամությունն է հայտնում՝ սատար կանգնելու Արցախի […]
10:44 27.09.2020
Դիմում եմ մեր բոլոր հավատացյալ զավակներին, ստեղծել աղոթքի միահամուռ շղթա և երկու ժամը մեկ աղոթք անել և զորավիգ լինել մեր բանակին։ Միասնության կոչ է արել Արցախի թեմի առաջնորդ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։ «Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Դիմում եմ հայ ժողովրդին, Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում լինել միասնական, ամուր, անկոտրուն։ Այս անգամ ևս ապացուցենք , որ […]
10:36 27.09.2020
ՀՀ ԶՈՒ-ն հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել է հակառակորդի ԱԹՍ։ Այս մասին գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը;
10:31 27.09.2020
ՀՀ պաշտպանության նախարարությունը ԶԼՄ-ներին և սոցցանցերի օգտատերերին համոզիչ կերպով կոչ է անում զերծ մնալ չստուգված, ոչ պաշտոնական տեղեկատվություն տարածելուց։ «Անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ հակառակորդը, բացի բուն մարտական գործողություններից, իրականացնում է նաև տեղեկատվական լայնամասշտաբ հարձակում հնարավոր բոլոր խողովակներով, ինչը ենթադրում է հսկայական ծավալով ապատեղեկատվության տարածում՝ մասնավորապես նաև սոցիալական հարթակներում։ Հորդորում ենք դրսևորել զգոնություն և կամա […]
10:20 27.09.2020
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է «հակահարձակում» սկսելու մասին, ինչը փաստում է, որ գործողությունները վաղուց պլանավորված են եղել։ Տարրական գիտելիք ունեցող ցանկացած զինվորական կփաստի, որ հակահարձակման օպերացիայի պլանավորումը շաբաթներ է տևում։ Էսկալացիայի մասին պաշտոնական հաղորդագրությունից րոպեներ անց էլ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներն առաջնագծից նյութեր են հրապարակում, […]
10:10 27.09.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալիևի հերթական ռազմական ձախողումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ իր իշխանության համար, այդուհանդերձ նա գնում է արկածախնդրության, որի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Ուժ ու համբերություն բոլորիս և հետևե՜ք միայն պաշտոնական լրատվությանը»։
10:06 27.09.2020
ՀՀ ՊՆ նախկին խոսնակ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ, հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Որևէ անհանգստության պատճառ չկա։ Հայկական բանակը իր մարտական խնդիրը միշտ փայլուն է կատարել»։
09:51 27.09.2020
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Նախարարը ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը և տեղեկացրել, որ Ադրբեջանը սանձազերծել է հերթական սադրանքը:
09:45 27.09.2020
ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հանդես է եկել մարտակոչով: «Հայրենակիցներ, 2016 թվականի մարտական գործողություններից շուրջ չորս տարի անց հակառակորդը կրկին դիմել է զենքի ուժին՝ կարծելով, թե այդ ճանապարհով կարողանալու է հօգուտ իրեն լուծել արցախյան հիմնահարցը: Սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ: […]
09:34 27.09.2020
«Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ակտիվ հերտակոծություն է սկսել՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիան Արցախի Հանրապետության նկատմամբ։ Հայկական կողմերը վստահորեն գործելու են իրենց ողջ կարողությամբ՝ ապահովելու Արցախի բնակչության անվտանգությունը և տալու համարժեք քաղաքական և ռազմական պատասխան։ Իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների […]
09:31 27.09.2020
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում: Ամբողջ պատասխանատվությունը Ադրբեջանի ռազմաքաղքական ղեկավարության վրա է: Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ: Մարտերը շարունակվում են»:
09:26 27.09.2020
Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Մեր սահմաններն անառիկ են, Պաշտպանության բանակը պատրաստ է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը։ Կրկին կոչ ենք անում խաղաղ բնակչությանը պատսպարվել ու փողոց դուրս չգալ, քանի որ թշնամին շարունակում է հրետակոծել քաղաքացիական բնակավայրերը»։
09:20 27.09.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել; «Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Սփյուռքի հպարտ հայություն. Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել։ Պաշտպանության բանակը հաջողությամբ դիմակայում է հարձակմանը։ Իրավիճակը օպերատիվ զարգացման մեջ է, տեղեկությունները ըստ անհրաժեշտության կամփոփվեն և կհաղորդվեն։ Կոչ եմ անում վստահել միայն պաշտոնական աղբյուրներին և զգոն […]
23:34 26.09.2020
Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 26-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 27-30-ը, հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 26-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի […]
23:32 26.09.2020
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը Մոսկվա-Երևան չարտերային չվերթների ժամանակացույցն է ներկայացրել․ «Սեպտեմբերի 28-ին և 30-ին Մոսկվայից դեպի Երևան նոր չարտերային չվերթների ժամանակացույցը Մոսկվա – Երևան – 28.09.2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11:00-ին) Մոսկվա – Երևան – 30.09․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11:00-ին) Տոմսերի վաճառքը՝ «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 և N 94 տոմսարկղերից (աշխ․ […]
22:17 26.09.2020
Հակահայ քարոզչության չափաբաժինը ադրբեջանա-թուրքական լրահոսում վերջին շրջանում զգալի ավելացել է: Ինֆորմացիոն պատերազմում ադրբեջանական կողմից նոր ապատեղեկատվություն է սկսել տարածվել: Ինչպիսի տարածաշրջանային զարգացումներ կարելի է կանխատեսել՝ արևելագետներն այսօր որոշակի մեկնաբանություններ են տվել: Մանրամասները՝ տեսանյութում։
21:47 26.09.2020
Սահմանադրական դատարանին այս շաբաթ չհաջողվեց նախագահ ու տեղակալ ընտրել` չնայած երեք օր շարունակ տևած քննարկումներին: Բարձր դատարանը հաջորդ շաբաթ էլ կշարունակի իր աշխատանքները: Սահմանադրական դատարանի շաբաթվա քրոնիկան ու նախագահի և փոխնախագահի ընտրության ժամկետները՝ տեսանյութում:
21:27 26.09.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում ցավակցություն է հայտնել ուկրաինացի ժողովրդին Խարկովում Ան-26 ինքնաթիռի վթարի առթիվ: «Ես կցանկանայի անկեղծ ցավակցություններս հայտնել Ուկրաինայի եղբայրական ժողովրդին և կարեկցանքի խոսքեր հղել ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքներին և մերձավորներին»,- գրել է նա: I would like to express sincere condolences to the brotherly people of #Ukraine and the […]
21:16 26.09.2020
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 20։07-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մադինա գյուղում այրվում է տան տանիք։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։42-ին։
21:07 26.09.2020
Սեպտեմբերի 26-ին, ժամը 20։21-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քոբայրավանքից Հոռոմայրի վանք տանող ճանապարհին քաղաքացներ են մոլորվել։ Այս մասին տեղեկացրին ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
20:24 26.09.2020
Սեպտեմբերի 26-ին` ժամը 17։25-ին, ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը Երևանի Ագաթանգեղոսի փողոցում՝ կրկեսի շենքի մոտակայքում, նկատել է վրաերթ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռոզա Ա․, ծնված 1993 թ․) վրաերթի է ենթարկել Մարինե Ի․-ին (ծնված 1999 թ․)։ Փրկարարները տուժածին մոտեցրել են […]
19:50 26.09.2020
Նախկին «Վան» առողջարանի շրջակայքում առաջինը, որ աչքի է ընկնում հիմա՝ ճահիճների չորացած տարածքներն են: 3-րդ աստիճանի վթարայնության շենքի ամրակայման աշխատանքները 4 ամիս առաջ էին սկսել։ Շենքի տարածքը ճահճացումից ազատել են կառուցած դրենաժների շնորհիվ, թեև սա շինարարը ամբողջական լուծում չի համարում, այս տարածքի գրունտային ջրերի մակարդակը բարձրանալու սովորություն ունի: Կողքով անցնում է Ղորղոբա գետակը։ Սա նախագծով […]
19:10 26.09.2020
ՀՎԿԱԿ-ի Շիրակի մասնաճյուղի բժիշկ-համաճարակաբան Արմինե Անդրյանը ներկայացրել է Շիրակի մարզում նոր կորոնավիրուսի տարածման ներկա ցուցանիշները։Ըստ համաճարակաբանի մարզում նկատվում է վիրուսի ակտիվացում,ինչը պայմանավորված է նաև սուր շնչառական վիրուսների սեզոնայնությամբ։ «Ցանկացած վարակիչ հիվանդություն ունի սեզոնայնություն։Եթե աղիքային վարակների կամ վիրուսային հեպատիտների համար դրանք ամառ-աշուն սեզոնայնությունն ունեն,օդակաթիլային վարակների համար դա գարուն-աշուն-ձմեռ սեզոնն է։Գրիպի և գրիպանման […]
18:05 26.09.2020
Օրերս «Վեոլիա Ջուր» ընկերությունը հրապարակեց իր սպասարկման տարածքի բնակավայրերի ջրամատակարարման հերթական գրաֆիկը՝ 2020թ. հոկտեմբերի 1 – 2021թ. ապրիլի 30 ժամանակահատվածի համար, որի կապակցությամբ, դատելով որոշ ԶԼՄ-ների ու սպառողների արձագանքից, պարզաբանման անհրաժեշտություն է առաջացել: Ընկերությունը հայտնում է, որ 2020թ. հոկտեմբերի 1 – 2021թ. ապրիլի 30 ժամանակահատվածում ջրամատակարարման գրաֆիկը մնալու է նույնը, ինչ եղել է դրան նախորդող […]
17:16 26.09.2020
Ինչ ընթացք ունի Շիրակի մարզում հանրակրթական դպրոցների աշխատակիցների թեստավորման գործընթացը։Տվյալներ և մասնագիտական դիտարկումներ shantnews.am-ին ներկայացրել է ՀՎԿԱԿ-ի Շիրակի մասնաճյուղի բժիշկ-համաճարակաբան Արմինե Անդրյանը։ «Թեստերի քանակը ավելացվեց, լայնածավալ հետազոտություններ կատարեցինք, նույնիսկ կարող եմ ասել,որ կրթության այս կանխարգելիչ միջոցառումներն ինչ որ տեղ նվազեցրեցին մինչ այս կատարվող ախտանշան ունեցողների թեստավորման քանակը, որովհետև մենք առաջ մենակ հետազոտում էինք միայն գանգատ […]
16:47 26.09.2020
Սեպտեմբերի 26-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 27-30-ը, հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևանում սեպտեմբերի 26-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 […]
16:32 26.09.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում տեղեկացնում են, որ Կոմիտասի 151-ամյակի առթիվ անցկացվել է հոգեհանգստյան կարգ: Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ հոգեհանգստյան կարգից հետո ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանը, մի խումբ մտավորականներ և արվեստասերներ ծաղիկներ են խոնարհել Վարդապետի շիրմին: https://www.facebook.com/MoESCS.Armenia/posts/3007368919490382
15:35 26.09.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է Հայաստանի վերափոխման ռազմավարության մասին պատմող տեսանյութով ու հետևյալ գրառումն արել. «Այն երազանք-նպատակները, որոնց պետք է ձգտենք Հայաստանի՝ մինչև 2050 թվականը վերափոխման ռազմավարությամբ»: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2761809464139431