14:33 27.09.2020
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Արցախի բնակիչներին ապաստարան տալու կամ երեխաների, կանանց, տարեցների համար խնամք կազմակերպելու անհրաժեշտություն չկա այս պահին: Նման կարիքի դեպքում պետական մարմիններն ունեն ռեսուրսներ և հստակ պլան: Անհրաժեշտության դեպքում կդիմենք օգնության: Մինչդեռ բարի ցանկությունների մասին հայտարարությունները կարող են այլ ազդեցություն թողնել: Որևէ կասկած […]
14:29 27.09.2020
ՌԴ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում քննարկվել է իրավիճակը արցախա-ադրբեջանական շփման գծում: Մնացականյանի հետ հեռախոսազրույցում Սերգեյ Լավրովը լուրջ անհանգստություն է հայտնել շփման գծում շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների, սպանվածների ու վիրավորների վերաբերյալ ստացվող տեղեկատվության կապակցությամբ: […]
14:17 27.09.2020
Առողջապահության նախարարությունը ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ կոչով դիմել է առողջապահական հաստատությունների ղեկավարներին․ «Կոչով դիմում ենք բժշկական կազմակերպությունների տնօրեններին, մարզային առողջապահության վարչությունների ու բաժինների ղեկավարներին, անհատներին, բոլոր նրանց ովքեր ինքնակամ, առանց առողջապահության նախարարության հետ համաձայնեցնելու, որոշում են կայացնում Արցախին բժշկական օգնություն ցուցաբերելու համար քայլեր ձեռնարկելու ուղղությամբ: Տեղեկացնում ենք, որ Հայաստանի առողջապահության համակարգը բերվել է բարձր պատրաստության, նախարարությունը […]
14:05 27.09.2020
System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանն անդրադարձել է Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակին։ «Հասկանալի է, որ Ադրբեջանի կոռումպացված նավթաօլիգարխիկ ղեկավարությունը որոշ ժամանակ պլանավորել էր այս հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ. նախազգուշացնող նշաններ եղել են Թուրքիայի կողմից Սիրիայից գրոհայինների ներմուծումից մինչև ԱՄՆ Պետդեպարտամենտի դեսպանատան վերջին նախազգուշացումները։ Դա կանխամտածված ռազմական հանցագործություն է, որը կատարվել […]
14:04 27.09.2020
Հայկական կողմերը՝ Հայաստանը և Արցախը, հնարավորությունների սահմանում կանեն ամեն ինչ՝ ապահովելու Արցախի բնակչության անվտանգությունն ու համարժեք արձագանքելու Ադրբեջանի ագրեսիային: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը թիրախավորել է Արցախի խաղաղ բնակչությանը, նրանց շրջանում արդեն զոհեր կան: «ԱԳՆ-ն արդեն տարածել է հայտարարություն, որը խստորեն դատապարտում է […]
14:01 27.09.2020
Ադրբեջանական վաղաժամ պլանավորված գործողությունների մասին հարց է հնչել Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ասուլիսի ընթացքում: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է. «Գործողություններին զուգահեռ ադրբեջանական պաշտոնական լրահոսում հայտնվել են համապատասխան հայտարարություններ, իբր հայակական կողմը կատարել է համապատասխան սադրանք, և իբր իրենք պատասխանում են մեզ: Մեր մասնագետների, մեր գործընկերների կողմից ներկայացվել են բազում փաստեր՝ սկսած օրեր առաջ ադրբեջանական […]
13:56 27.09.2020
Այսօր վաղ առավոտից Ադրբեջանի նախաձեռնած լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով մարդկային կորուստներ և զգալի վնասներ են պատճառվել Լեռնային Ղարաբաղի (Արցախ) խաղաղ բնակչությանը: Մարտակերտը, Մարտունին, Ստեփանակերտը և այլ քաղաքներ, շատ գյուղեր խոշոր տրամաչափի հրետակոծության տակ են: Ըստ Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանի (Օմբուդսման) հաղորդման՝ Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում մեկ երեխա ու մեկ կին սպանվել են և վիրավորվել երկու քաղաքացի: […]
13:54 27.09.2020
Հայրապետական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 27-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ վարչապետը քննարկել են Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայով պայմանավորված իրավիճակը։ Վեհափառ Հայրապետը շեշտել է աշխարհասփյուռ հայության ներուժի համախմբման կարևորությունը։ Ի […]
13:45 27.09.2020
Ինչ իրավիճակ է այս պահին հայ-ադրբեջանական սահմանին: Այս հարցն է հնչել Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի մամուլի ասուլիսի ընթացքում: «Հայ-ադրբեջանական սահմանի ոչ ամբողջ երկայնքով է լարվածությունը: Այսօր առավոտյան ադրբեջանական զինված ուժերի հրթիռահրետակոծության, գործողությունների ընթացքում, որոնք հիմնականում ուղղված են եղել Արցախի ուղղությամբ, նաև եղել են հարվածներ Վարդենիսի ուղղությամբ՝ ՀՀ տարածքին»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: […]
13:29 27.09.2020
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի ուղերձ է հղել․ «Հայոց փառապանծ բանակի գեներալներ, սպաներ, սերժանտներ, զինվորներ, իմ զինակից ընկերներ, Ժամն է ևս մեկ անգամ հաստատելու հայոց զինական ուժի փառքը: Լավագույն հայորդիների հազարավոր կյանքերի և արյան գնով վաստակած մեր ազատությունն ու անկախությունը նորից վտանգված է: Ադրբեջանը, ոգեկոչվելով մեր ազգի դարավոր թշնամու՝ Թուրքիայի բազմակողմանի […]
13:18 27.09.2020
Հայկական բժշկական ասոցիացիան հայտարարություն է տարածել. «ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին ԱՀ Առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանին Արցախի Հանրապետության դեմ թշնամու կողմից սանձազերծած մարտական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակում Հայկակական Բժշկական Ասոցիացիան իր պարտքն է համարում իր գործուն աջակցությունն ապահովել մեր զինված ուժերին ու խաղաղ […]
13:06 27.09.2020
Արցախի ազատ ինքնորոշման իրավունքը որևէ պարագայում, անգամ ուժի սպառնալիքի դեպքում, չի կարող սակարկման առարկա լինել։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը: «Սիրելի հայրենակիցներ, Վաղ առավոտյան մեր հայրենիքի Արցախյան հատվածի սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանի իշխանությունները սանձազերծել են լայնածավալ ռազմական գործողություններ՝ մեծ տրամաչափի զինատեսակներով թիրախավորելով անգամ խաղաղ բնակավայրերը։ Հայկական Զինված ուժերը, ինչպես […]
12:55 27.09.2020
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղերձով է հանդես եկել։ «Սիրելի հայրենակիցներ, Այսօր վաղ առավոտյան, կոպտագույնս խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերն ու հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, ադրբեջանական զինված ուժերը հրթիռահրետանային և ավիացիոն միջոցների կիրառմամբ հարձակման են անցել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով պաշտպանության բանակի մարտական դիրքերն ու Արցախի խաղաղ բնակավայրերը: Այդպիսով, […]
12:54 27.09.2020
ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Ադրբեջանցիների կողմից ապատեղեկատվություն տարածելու և բնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով հնարավոր է անծանոթ բջջային հեռախոսահամարներից ստանաք SMS-հաղորդագրություններ մեր զինծառայողների և խաղաղ բնակչության շրջանում զոհերի, ինչպես նաև զինտեխնիկայի և տարածքների կորուստների վերաբերյալ: Հետևե՛ք միայն պաշտոնական լրահոսին»:
12:40 27.09.2020
Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սիրելի հայրենակիցներ. Հիմա կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: Որոշումը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից: Զորքերին կցագրված անձնակազմերին կոչ եմ անում ներկայանալ իրենց տարածքային զինկոմիսարիատներ: Հանուն հայրենիքի, հանուն հաղթանակի»:
12:26 27.09.2020
Քիչ առաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը կապ հաստատեց Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ եւ իր ամբողջական զօրակցութիւնը յայտնեց հայոց բանակին։ Այս ժամերուն, Ազրպէյճանի բանակը սկսած է յարձակումներ գործել Արցախի սահմանի երկայնքին։ Հայոց բանակը ուժեղ կերպով կը դիմադրէ հակառակորդի յարձակումներուն։ Կոչ կ՚ուղղենք մեր ժողովուրդի զաւակներուն, որ զանազան կերպերով իրենց ամբողջական զօրակցութիւնը յայտնեն հայրենիքին ու […]
12:25 27.09.2020
«Ըստ առկա տեղեկատվության՝ իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ վատթարացել է: Երկու կողմից էլ շփման գծի երկայնքով ընթանում է ինտենսիվ գնդակոծություն: Ստացվում են կորուստների մասին հաղորդագրություններ: Կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել՝ իրավիճակը կայունացնելու համար»: Այսպիսի հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ը:
12:16 27.09.2020
ՀՀ վարչապետի աշխատակազմի «Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «ժամը 13:00–ին, Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի կունենա ճեպազրույց: ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը և ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը կներկայանցնեն իրավիճակը շփման գծում: Լրատվամիջոցների գրանցման և մանրամասների համար խնդրում ենք զանգահարել հետևալ հեռախոսահամարով +37410515757: Լրատվամիջոցները հնարավորություն […]
12:10 27.09.2020
Քիչ անց տեղի կունենա Անվտանգության խորհրդի նիստ, ապա կառավարությունը կքննարկի ռազմական դրություն և մասնակի զորահավաք հայտարարելու հարցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պատրաստ եղեք մեր սուրբ հայրենիքի պաշտպանությանը: Հպարտ, հաղթո՛ղ ժողովուրդ»,- գրել է նա:
12:08 27.09.2020
Ադրբեջանական մարտական տեխնիկայի հերթական խոցումները: Այս մասին գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը և կից տեսանյութ հրապարակել։
12:06 27.09.2020
ՀՀ վարչապետի աշխատակազմի «Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Հարգելի գործընկերներ, Անցնում ենք միասնական տեղեկատվական կենտրոնի աշխատանքային մոդելին։ Այս պահին Երևանում և Ստեփանակերտում ստեղծվում են տեղեկատվական շտաբեր։ Առաջիկա ժամերին տեղի կունենան բրիֆինգներ։ Պաշտոնական հայտարարություններին և տեղեկատվությանը կարող եք հետևել՝ Երևան՝ Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական […]
11:57 27.09.2020
ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը ՀՀ պաշտպանության նախարարությունը, բացարձակ անընդունելի համարելով հայկական կողմի մարտական տեխնիկայի շարժի վերաբերյալ տեսանյութերի տարածումը, վճռականորեն կոչ է անում ձեռնպահ մնալ նման գործողություններից։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՊՆ-ն։ «Անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ համացանցը մանրակրկիտ կերպով դիտարկվում է հակառակորդի կողմից և ցանկացած նման տեսանյութ մարտական տեխնիկան վերածում է թիրախի ադրբեջանական […]
11:56 27.09.2020
ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Սիրելի հայրենակիցներ, Առավոտից Արցախից ստացվող զանգերը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ հայ ժողովուրդն ամուր կանգնած է իր հողի վրա, և թշնամու ցանկացած գործողություն ի սկզբանե տապալված է: Զինված ուժերը կատարում են իրենց առջև դրված բոլոր խնդիրները: Մենք բոլորս վճռական ենք, և մեզ համար հաղթանակն այլընտրանք չունի: […]
11:53 27.09.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է խստորեն պահպանել տեղեկատվական անվտանգության բոլոր կանոնները, լինել զգոն Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունների նկատմամբ, համացանցում կասկածելի բնույթի տեղեկություններ հանդիպելու դեպքում չտարածել դրանք և անհապաղ դիմել ՀՀ ԱԱԾ թեժ գիծ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։ «Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության […]
11:46 27.09.2020
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել։ Պաշտպանության բանակը հետ է մղում հակառակորդի հարձակումները: Ես վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը ամուր կանգնած է Պաշտպանության բանակի, ՀՀ Պաշտպանության նախարարության և Հայաստանի զինված ուժերի կողքին և մեր հզոր տղաների գործողությունների սատարողն է: Գեղարքունիքի մարզի սահմանային դիրքերում իրավիճակը վերահսկելի է: Ես […]
11:42 27.09.2020
ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Արցախի քաղաքացիական բնակավայրերն Ադրբեջանի կողմից ռազմաօդային և հրետանային հրետակոծության վերաբերյալ․ «Վաղ առավոտից սահմանագծի ողջ երկայնքով Ադրբեջանը նախաձեռնել է անկանոն ռազմաօդային և հրետանային ագրեսիվ հարձակումներ Լեռնային Ղարաբաղի (Արցախ) դեմ: Բազմաթիվ քաղաքացիներ արձանագրել են, որ գյուղերը, քաղաքները և մայրաքաղաք Ստեփանակերտը հրետակոծվում են: Այս ծայրահեղ մտահոգիչ լուրերը պաշտոնապես հաստատվել են նաև Արցախի Պաշտպանության բանակի […]
11:03 27.09.2020
Ոչի՛նչ, ոչի՛նչ, որևէ բան մեզ ետ չի կանգնեցնի Արցախի ժողովրդի Ազատությունն ու Իրավունքը պաշտպանելու ճանապարհին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը: Կեցցե՛ Արցախի հերոսական ժողովուրդը: Փա՛ռք Հայոց բանակին»,- գրել է նա և կիսվել ԱՀ նախագահի հրապարակած տեսանյութով:
11:01 27.09.2020
Այս պահին կամավորագրման անհրաժեշտություն չկա, իսկ առաջանալու դեպքում ՀՀ ՊՆ-նհանդես կգա առանձին, հատուկ հայտարարությամբ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ-ն։ «Վերջին ժամերին գրանցվում են բազմաթիվ դեպքեր, երբ հանրապետության ողջ տարածքում զինվորական կոմիսարիատներ են դիմում անհատ քաղաքացիներ և խմբեր (մինչև 10000 մարդ)՝ զինվորագրման և արցախա-ադրբեջանական շփման գիծ մեկնելու խնդրանքով։ ՀՀ պաշտպանության նախարարությունը, բարձր գնահատելով մեր […]