TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+35.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

«ՏՕՍ» զինատեսակի կիրառումից հայկական կողմը կորուստ չունի․ Շուշան Ստեփանյան

11:10 28.09.2020

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Հակառակորդը, մարդկային և զինտեխնիկայի մեծ կորուստներից սարսափած, այսօր ժամը 07:30-ի սահմաններում հարավարևելյան ուղղությամբ կիրառել է ծանր «ՏՕՍ» հրանետ։ Նշված զինատեսակի կիրառումից հայկական կողմը կորուստ չունի»: https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3279482748754529

̰
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 174 նոր դեպք, 6 մահ

11:05 28.09.2020

Սեպտեմբերի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 49574 դեպք, որոնցից 43665-ն` առողջացած, 957-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4657 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 286161 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1935 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 174 նոր դեպք: Ունենք 52 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության […]

̰
Ադրբեջանցիները դժգոհում են, որ վարձկանները թալանում են մարդկանց, փորձում շարիաթի օրենքներ մտցնել․ Վահագն Թևոսյան

10:55 28.09.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Թևոսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Սեպտեմբերի սկզբին ռուսական «Նեզավիսիմայա Գազետան» հոդված էր հրապարակել, որտեղ պատմում էր, որ Սիրիայից եկած վարձկանները պատրաստվում են Հայաստանի հանդեպ բլիցկրիգի: Հետագայում այդ հոդվածը ադրբեջանական ճնշումների ներքո ջնջվեց: Այսօր արդեն տարբեր աղբյուրներից սողոսկում են լուրեր, թե ինչպես են պահում իրենց այդ վարձկանները […]

̰
Որքա՞ն գումար է նվիրաբերվել «Մենք ենք մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավի շրջանակում

10:51 28.09.2020

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ներկայացրել է հիմնադրամի աշխարհասփյուռ տեղական մարմինների բանկային հաշվեհամարները, որոնց կարող եք փոխանցել Ձեր նվիրատվությունները: «Մենք ենք մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավի շրջանակում արդեն նվիրաբերվել է 655,147.60 դոլար։

̰
Ո՞ր կենտրոններում կարող են արյունատվություն կատարել մարզերում բնակվողները

10:23 28.09.2020

Առողջապահության նախարարության պրոֆ. Յոլյանի անվան Արյունաբանության կենտրոնը հայտնում է, որ մարզերում բնակվողները արյունատվություն կարող են կատարել հետևյալ կենտրոններում. Արմավիրի մարզային ԱՓԿ` ք. Արմավիր, Մ. Հերացու 10, հեռ. 0237-2-06-72 Լոռու մարզային ԱՓԿ՝ ք. Վանաձոր, Գ. Նժդեհի 2/42 հեռ. 0322- 4-30-53 Գյումրիի ԱՓԿ՝ ք. Գյումրի, Մազմանյան 3ա, հեռ. 0312-5-93-15 Սյունիքի մարզային ԱՓԿ՝ ք. Գորիս, Օրբելյանների 5, հեռ. […]

̰
«Լեռնային Ղարաբաղը դարձել է արնահոսող վերք, որին որոշակի ուժեր ապաքինվելու հնարավորություն չեն տալիս»․ Կադիրով

10:19 28.09.2020

Չեչնիայի Հանրապետության ղեկավարի կարծիքով՝ այս իրավիճակում չպետք է փնտրել, թե ով է առաջինը կրակել, քանի որ պատերազմի շարունակումը իրավիճակն ավելի է հեռացնում ողջամտությունից և մարդկայնությունից:

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 9400 քմ տարածքում բռնկված հրդեհները

10:17 28.09.2020

Սեպտեմբերի 27-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում՝ 1400 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 8000 քմ։ Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 9400 քմ։

̰
Ահա այսպես են միավորվել փրկարար խաչն ու մահաբեր գնդակը

10:04 28.09.2020

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի խաչն է, որը նվիրել են հայ զինվորները: Այն ձուլվել է նրանց կողմից կրակած պարկուճներից, իսկ կենտրոնում դիպուկահարի գնդակն է: Ահա այսպես են միավորվել փրկարար խաչն ու մահաբեր գնդակը, որը խորհդանշում է հակառակորդին պարտադրված խաղաղությունը, որը ձեռք է բերվում մարտի դաշտում հաղթանակներով: Այս խաչի պատմությունն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Արժանապատիվ […]

̰
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է

09:50 28.09.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում […]

̰
Անհնար է հաղթել մի ժողովրդի, որը ժամերի ընթացքում վերածվում է կուռ ու միասնական բանակի․ Արայիկ Հարությունյան

09:21 28.09.2020

Հաղթանակը մերն է լինելու: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Հայրենիքում և Սփյուռքում ապրող սիրելի՛ հայրենակիցներ Արդեն երկրորդ օրն է շարունակում ենք ինտենսիվ կերպով գտնվել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության սանձազերծած պատերազմական լայնամաշտաբ գործողությունների մեջ: Գիշերվա ընթացքում Պաշտպանության բանակն իրականացրել է մի քանի փայլուն ռազմագործողություններ՝ պաշտպանական բնագծի տարբեր հատվածներում վերականգնելով կորցրած […]

̰
Իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է արցախա-ադրբեջանական շփման գծում սպանված սիրիացի վարձկանների տվյալները

09:17 28.09.2020

Աֆրինի մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունը հրապարակել է Ադրբեջան ժամանած ու Արցախի պաշտպանության բանակի դեմ մարտական գործողություններին մասնակցող ստորաբաժանումների անուններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ըստ այդ կազմակերպության տվյալների՝ սպանվել է մոտ 80 գրոհային։ Սիրիացի գրոհայիններն Ադրբեջան են հասել Թուրքիայի տարածքով։ Ստորև բերված է կորուստների ցանկը․ 1․  «Աշ-Շարքիա»-ի բանակը 19 զինյալ է կորցրել 2․  «Ալ Համզաթ» դիվիզիան՝ 4 գրոհային […]

̰
Առայժմ բաց աղբյուրներից այսքան մեռել է հաջողվել անվանապես հավաքել․ Տարոն Հովհաննիսյանը ցուցակ է հրապարակել

09:11 28.09.2020

Karabakh Records-ի խմբագիր Տարոն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Առայժմ բաց աղբյուրներից այսքան մեռել է հաջողվել անվանապես հավաքել։ Կան նաև բազմաթիվ անանուն տվյալներ՝ որևէ տեղից այսքան մեռել։ Օրինակ Աստարայից 8, բայց անվանացուցակում այդքան չկա դեռ։ Հընթացս էլի տվյալներ կհայտնվեն։ Սա շաաաաատ փոքր մասն է դեռ։ 1.Լենքորանի բնակիչ, 1980թ. ծնված փոխգնդապետ Մեհման Միրազիզ օղլու Շիրվանովը […]

̰
Դավիթ Տոնոյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել

08:32 28.09.2020

Սեպտեմբերի 28-ի վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՊՆ, ԶՈՒ ԳՇ և ԶՈԻ ղեկավար անձնակազմի հետ: Նախարարին զեկուցվել է արցախա-ադրբեջանական շփման գծում և Հայաստանի պետական սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակը։ Այս մասին հայտնել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Խորհրդակցության առանցքում էր ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը։ Դավիթ Տոնոյանը […]

̰
Կոնգրեսական Թերենս Կոքսը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին դադարեցնել ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին

08:29 28.09.2020

ԱՄՆ կոնգրեսական Թերենս Ջոն Կոքսը Միացյալ Նահանգներին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը: «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ այս մասին Կոքսը գրել է իր թվիթերյան միկրոբլոգում: «Արցախի վրա Ադրբեջանի սանձազերծած անհիմն հարձակումն արդեն մարդկային կյանքեր է խլել: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Բաքվին ռազմական օգնության տրամադրումը: Մենք պետք է համերաշխություն […]

̰
Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երն ունեն նշանակալի հաջողություններ․ Արծրուն Հովհաննիսյան

08:19 28.09.2020

Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ: Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։ «Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,-հայտնել է նա: https://www.facebook.com/arcrun/posts/3385068188195432

̰
Ստեղծված իրավիճակում առավել քան կարևոր է հակահամաճարակային կանոնների պահպանումը․ ԱՆ

08:15 28.09.2020

Ստեղծված իրավիճակում առավել քան կարևոր է հակահամաճարակային կանոնների պահպանումը, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Ցավոք, մեր երկիրը դեռևս շարունակում է գտնվել նաև կորոնավիրուսային հիվանդության դեմ պատերազմում: Համաճարակի ընթացքում, և հիմա էլ ավելի կարևոր է մեր քաղաքացիների առողջությունն ու մարտունակությունը: Հորդորում ենք բոլոր իրավիճակներում լինել առավել քան զգոն և ուշադիր, պահել հակահամաճարակային կանոնները, այն է` շարունակել […]

̰
Սմերչի հրթիռի պոչամասը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

08:09 28.09.2020

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է «Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանի հրապարակած տեսանյութով, որտեղ երևում է ադրբեջանական կողմի կիրառած Սմերչի հրթիռի պոչամասը։ https://www.facebook.com/arcrun/posts/3384987501536834

̰
Հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակվել են ևս 15 զինծառայողներ․ ՊԲ

08:05 28.09.2020

Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 27-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակվել են ևս 15 զինծառայողներ․ Ներսիսյան Սասուն Գրենիկի, ծնվ. 2002թ. Խաչատրյան Խորեն Յուրայի, ծնվ. 1983թ. Գրիգորյան Արմեն Նիկոլայի, ծնվ. 1984թ. Աղասարյան Յուրի Հայկի, ծնվ. 2001թ. Աճեմյան Գարիկ Արամի, ծնվ. 2002թ. Գալոյան Գևորգ Մարզպետի, ծնվ. 2001թ. Աբրահամյան Գուրգեն Վարդանի, ծնվ. 2001թ. […]

̰
ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին. Թրամփ

07:47 28.09.2020

ԱՄՆ իշխանություններն ուշադիր հետևում են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին կիրակնօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք շատ ուշադիր հետևում ենք։ Դա նոր է տեղի ունեցել, ինձ դա հայտնի է։ Այդ տարածաշրջանում մենք լավ հարաբերություններ ունենք։ Կտեսնենք՝ կարո՞ղ ենք արդյոք դա դադարեցնել», – ասել է Թրամփը։ Ավելի […]

̰
Ո՞վ կարող է նրանցից հայրենիք խլել․ Արայիկ Հարությունյանը հրապարակել է պատսպարված արցախցի փոքրիկների լուսանկարը

02:25 28.09.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հրապարակել է պատսպարված արցախցի երեխաների լուսանկարը և կից գրել․ «Ո՞վ կարող է նրանցից հայրենիք խլել: Սա մի սերունդ է, որը չափահասության տարիներին որպես հարևան չի ունենալու ահաբեկչական պետություն: Որովհետև մենք այս երեխաներին պարտավոր ենք ժառանգել ազատ, անկախ, երջանիկ պետություն: #Դուխով #ՀաղթելուԵնք Հ.Գ. Լուսանկարում պատսպարված արցախցի բալիկներն են»:

̰
Մեր կամքը ամուր է քարից էլ, մեր ոգին հանձնվել չգիտի. Նիկոլ Փաշինյան

02:00 28.09.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Բայց մեր կամքը ամուր է քարից էլ, Մեր ոգին հանձնվել չգիտի»:  

̰
Forbes-ն անդրադարձել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային և ԼՂ հարցի պատմությանը

01:19 28.09.2020

Հեղինակավոր Forbes պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի պատմության վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոդվածը հրապարակել է «Տանկերն այրվում են, երբ ադրբեջանական զորքերը հարձակվում են հայկական զորքերի վրա Լեռնային Ղարաբաղում» վերտառությամբ: Հոդվածի սկզբում նշվում է, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական Զինված ուժերը տարբեր զինատեսակներից կրակ են բացել Լեռնային Ղարաբաղի հայկական […]

̰
Կանգնենք մեր հայրենիքի, մեր բանակի, հայ զինվոր կողքին և հաղթենք միասին․ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի կոչը

01:06 28.09.2020

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի կոչը․ «Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, Թշնամին դարձյալ պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին` հարձակում գործելով մեր հայրենի Արցախի ուղղությամբ: Թշնամու նպատակը կար և մնում է մեզ զրկել մեզ բնօրրանից, մեզանից խլել պատմական հայրենիքի վերջին մասը, մեզ ոչնչացնել կամ դարձնել անհայրենիք ժողովուրդ: Թշնամին իր հայտնի հովանավոր և ցեղասպան մեծ եղբոր […]

̰
Բրայան Մեյը Կանադա-Հայաստան բարեկամական խմբի անունից դատապարտել է Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ սանձազերծած ագրեսիան և դրան աջակցող թուրքական պաշտոնական հռետորաբանությունը

01:00 28.09.2020

Կանադայի խորհրդարանի պատգամավոր, Կանադա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բրայան Մեյը ամբողջ բարեկամական խմբի անունից դատապարտել է Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ սանձազերծած ագրեսիան և դրան աջակցող թուրքական պաշտոնական հռետորաբանությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը։ «Ափսոսում եմ, որ այս մասին կարդում եք նման բարդ իրավիճակում՝ հաշվի առնելով […]

̰
Razm.info-ն նոր տեղեկություններ է հայտնել ՀՀ ԶՈւ ձեռքում հայտնված և ՊԲ-ի ցուցադրած ադրբեջանական տեխնիկայի վերաբերյալ

00:33 28.09.2020

Razm.info-ն նոր տեղեկություններ է հայտնել ՀՀ ԶՈւ ձեռքում հայտնված և ՊԲ-ի ցուցադրած ադրբեջանական տեխնիկայի վերաբերյալ։ ՀՀ ԶՈւ ձեռքում հայտնված և Պաշտպանության բանակի ցուցադրած ադրբեջանական տեխնիկան՝ մասնավորապես ԲՄՊ-2-ները Ադրբեջանի ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի, առաջնագծային 181-րդ մոտոհրաձգային բրիգադի սպառազինությունից են: Վերևի լուսանկարում` 386 կողային համարով, սեպտեմբերի 27-ին մեր ձեռքը հայտնված ԲՄՊ-2-ն է: Ներքևում նույն տեխնիկան՝ բրիգադի գարաժում:

̰
Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվում է պլանային կարգով ԲԿ-ներ դիմած պացիենտների ընդունումը

00:14 28.09.2020

Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվում է պլանային կարգով ԲԿ-ներ դիմած պացիենտների ընդունումը․ «Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի թիվ 1370-Ա որոշման հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետը` Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրությամբ պայմանավորված բնակչության բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու նպատակով առողջապահության նախարար Արսեն […]

̰
ՀՀ ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողների անունները

23:55 27.09.2020

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողների անունները․ Արզումանյան Հասմիկ Սմբատի, ծնվ. 1985թ. Վարդանյան Լեռնիկ Արեգի, ծնվ.1978թ. Մինասյան Գյորգի Լյովայի, ծնվ.1979թ. Խաչատրյան Հովիկ Լյովայի, ծնվ.1990թ. Մնացականյան Աշոտ Կոլյայի, ծնվ. 1979թ. Հարությունյան Ագսեն Անդրանիկի, ծնվ. 1997թ. Մարդիյան Արսեն Գարիկի, ծնվ. 1999թ. Գալստյան Ռուբեն Մնացականի, ծնվ. 2000թ. Թորոսյան Դավիթ […]

̰
Գուտերեշը կոչ է անում անհապաղ վերսկսել բովանդակալից բանակցությունները

23:50 27.09.2020

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը չափազանց մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով ռազմական գործողությունների վերսկսմամբ: Հայտարարությունը տեղադրված է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում։ Նա դատապարտում է ուժի գործադրումը և ցավում է խաղաղ բնակչության կյանքի կորուստների և զոհերի համար: Գլխավոր քարտուղարը խստորեն կոչ է անում կողմերին անհապաղ դադարեցնել մարտերը, թուլացնել լարվածությունը և անհապաղ վերադառնալ բովանդակալից […]

̰
Թբիլիսյան խճուղի-Սարկավագի փողոցի խաչմերուկի մոտ հայտնաբերվել է 41-ամյա տղամարդու դի

23:49 27.09.2020

Սեպտեմբերի 27-ին` ժամը 16։12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռադիոկայմ թաղամասից դեպի Քանաքեռ տանող հատվածում գտնվող այգում հայտնաբերվել է քաղաքացու դի։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղի-Սարկավագի փողոցի խաչմերուկի մոտակայքում գտնվող կանաչապատ […]

̰
Թող Աստված պահապան լինի Արցախ աշխարհին․ Գարեգին Բ-ն հեռախոսազրույց է ունեցել ԱՀ նախագահի հետ

23:37 27.09.2020

Հայաստան վերադարձի ճանապարհին այսօր նաև հեռախոսազրույց ունեցանք Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ֆեյսբուքյան էջից։ «Մեր օրհնությունը և զորակցությունը բերեցինք Արցախի իշխանություններին և մեր արի զավակներին՝ իրենց արդար պայքարում հանուն արցախահայության ազատ ու անկախ կյանքի։ Թող Աստված պահապան լինի Արցախ աշխարհին, զորավիգ՝ […]

̰
BACK_TO_TOP