TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+34.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Արցախի դեմ կռվում է նաև Թուրքիան. Արայիկ Հարությունյան

23:18 27.09.2020

Արցախի դեմ, բացի Ադրբեջանից, կռվում է նաև Թուրքիայի Հանրապետությունը; Այս մասին սեպտեմբերի 27-ին հրավիրված ճեպազրույցի ժամանակ նշել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը; «Ոչ միայն անօդաչուներ, ոչ միայն ինքնաթիռներ, այլ նաև առկա են թուրքական զորամիավորներ, զինվորականներ և այլն, չեմ խոսում վարձկանների, այլ երկրներից կամավորականների մասին: Արցախը կռվում է՝ միայն օգտագործելով Արցախի ՊԲ ուժերը, և իհարկե, […]

̰
Գյումրիում կամավորների խմբեր են արդեն ձևավորվել Արցախ մեկնելու համար

23:17 27.09.2020

Հայաստանում  ռազմական դրության շրջանակում հայտարարված զորակոչին մասնակցողների թիվը Գյումրիի կինկոմիսարիատում ևս քիչ չէ։ SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը  ուշ երեկոյան եղել է զինկոմիսարիատում, որտեղ մարդիկ  գալիս էին , առաջնագիծ մեկնելու համար կամավորագրվում։ Արցախ մեկնողների  հոսքը խմբերով  դեռ շարունակվում է, նրանք  տարբեր տարիքի կամավորներ են։ Մեր թղթակցի հետ զրույցում երիտասարդները ասել են, որ հայրենիքի սահմանները պահող արցախցիներին ու […]

̰
Կանգնեցրեք պատերազմը, մենք խաղաղության կողմնակից ենք. Գարիկ Մարտիրոսյան

23:06 27.09.2020

Հումորիստ, շոումեն Գարիկ Մարտիրոսյանն Instagram-ում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած գործողություններին։ «Ոչ պատերազմին․ մենք կողմ ենք խաղաղությանը։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները Թուրքիայի լիակատար ռազմական և տեղեկատվական աջակցությամբ (և սա արդեն որևէ մեկը չի թաքցնում) նոր պատերազմ են սկսել հայերի դեմ: Պատերազմն ու բռնությունը ադրբեջանական նավթային ռեժիմի հայկական բնակչությանը վախեցնելու բարբարոսական և միամիտ մեթոդներն են: […]

̰
ՀՀ զորահավաքի կարգն ու ռազմական դրությունը

23:01 27.09.2020

Ելնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծմամբ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման անմիջական վտանգը կանխելու, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի և անվտանգության պաշտպանությունը ռազմական դրության պայմաններում ապահովելու նպատակից՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է  Հայաստանի Հանրապետությունում ռազմական […]

̰
ՊԲ ստորաբաժանումների հակագրոհի արդյունքում առգրավվել է հակառակորդի 11 միավոր զրահատեխնիկա. ՀՀ ՊՆ

22:49 27.09.2020

ՊԲ ստորաբաժանումների հակագրոհի արդյունքում առգրավվել է հակառակորդի 11 միավոր զրահատեխնիկա իրենց մարտական լրակազմով, այդ թվում՝ ՀՄՄ-3։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

̰
Խնդրում ենք տարածել լուրերը, որ հայերն Արցախում հարձակման են ենթարկվել. Քիմ Քարդաշյան

22:47 27.09.2020

Հայկական ծագումով ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։ «Խնդրում ենք տարածել լուրերը, որ հայերն Արցախում հարձակման են ենթարկվել։ Մենք աղոթում ենք խիզախ տղամարդկանց և կանանց համար, որոնք վտանգում են իրենց կյանքերը՝ պաշտպանելու Արցախը և Հայաստանը: Լուրերը ապակողմնորոշող են, և դրանք «բախումներ» չեն: Հայաստանը զոհ է դարձել Ադրբեջանի կողմից չհրահրված հարձակումների և […]

̰
4 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և հետևակի մարտական մեքենա․․․ Ադրբեջանի զինուժի կորուստները

22:42 27.09.2020

ՊԲ համապատասխան ծառայությունների հավաստի տվյալների համաձայն՝ այս պահին Ադրբեջանի զինուժի կորուստները կազմում են՝ – 4 ուղղաթիռ, – 27 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ հարվածային, – 33 տանկ և հետևակի մարտական մեքենա, – 2 ինժեներական զրահատեխնիկա: Այս մասին տեղեկացնում են Արցախի ՊԲ-ից։

̰
Ցավոք, ամբողջ ընտանիքով վարակվել ենք կորոնավիրուսով և ինքնամեկուսացած ենք. Արամ Սարգսյան

22:31 27.09.2020

Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ընտանիքի հետ վարակվել է կորոնավիրուսով: «Ցավոք, ամբողջ ընտանիքով վարակվել ենք կորոնավիրուսով և ինքնամեկուսացած ենք՝ հնարավորություն չունենալով առանց մարդկանց առողջությունը վտանգելու տնից դուրս գալ: Ցավում եմ, որ չեմ կարող միանալ ընկերներիս ոչ թե իմ առողջությունը խնայելու, այլ նրանց չվարակելու համար: Նաև ներողություն եմ խնդրում, որ չեմ […]

̰
Հայաստանը պատերազմ սկսելու շարժառիթ չունի, Ադրբեջանն առաջինն է սկսել. Թոմաս դե Վաալ

22:21 27.09.2020

Հարավային Կովկասի գծով ճանաչված վերլուծաբան Թոմաս դե Վաալը վստահ է, որ Ադրբեջանն առաջինն է սկսել արցախա-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունները, քանի որ Հայաստանը պատերազմ սկսելու որևէ շարժառիթ չունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Վաալն ասել է «Ահվալ» գործակալությանը տված հարցազրույցում: «Հայկական կողմը 1990-ական թվականներին հաղթել է պատերազմը, իրենք ունեն այն տարածքը, որը ցանկանում են: Նրանց շարժառիթը ստատուս-քվոն […]

̰
Հայաստանի տարբեր բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 18 տուժած

22:13 27.09.2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարականով տարբեր ուղղություններով աշխատանքներ են տարվում: Առողջապահության համակարգի մարդկային և տեխնիկական ռեսուրսները ծառայում են մարտական գործողությունների արդյունքում տուժածների բժշկական օգնությունն ու սպասարկումն ապահովելու համար: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ Սեպտեմբերի 27-ի ժամը 21:00-ի դրությամբ Արցախի Հանրապետությունից Հայաստանի տարբեր բժշկական կազմակերպություններ են տեղափոխվել 18 տուժած, որից 7-ը` քաղաքացիական անձ, իսկ 11-ը` […]

̰
Սիրիայից մոտ 4000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին

22:10 27.09.2020

Ըստ հետախուզության տվյալիների՝ Սիրիայից մոտ 4000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին։ Ճշտված տեղեկություններով գրոհայինների շարքում կա 81 զոհ։ Այս մասին տեղեկացրին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:

̰
Վարչապետը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին

21:56 27.09.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն և հանդիպում ունեցել Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի և Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի գլխավորությամբ: ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայակազմը վարչապետին է ներկայացրել ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում հակառակորդի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված օպերատիվ իրավիճակը, հակառակորդի գործողությունները զսպելու ուղղությամբ հայկական զինուժի կողմից իրականացվող […]

̰
Ադամ Շիֆը ԱՄՆ հատուկ ծառայություններին կոչ է անում պարզել՝ ով է ռազմական բախումների նախաձեռնողը

21:56 27.09.2020

Կոնգրեսականի խոսքով՝ գիշերվա ընթացքում Ադրբեջանն իրականացրել է Արցախի վրա վերջին տարիների ամենամեծ գրոհը:

̰
Ամբողջ ՀՀ տարածքում հերթեր են՝ կապված ռազմական դրության շրջանակում հայտարարված զորակոչին մասնակցողների քանակի հետ. ՊՆ

21:32 27.09.2020

Ամբողջ Հայաստանի տարածքում հերթեր են՝ կապված ռազմական դրության շրջանակում հայտարարված զորակոչին մասնակցողների քանակի հետ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, կանոնակարգված կերպով գրանցվում են և մեկնում Արցախ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

̰
Լուրը՝ իբր ադրբեջանական բանակը վերահսկողության տակ է առել Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղին, իրականությանը չի համապատասխանում․ ԱՀ ՊԲ

21:29 27.09.2020

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը, թե իբր ադրբեջանական բանակը վերահսկողության տակ է առել Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղին, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ՊԲ-ն։

̰
ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել որոշ կայքերի կարգավորումների վերաբերյալ

21:12 27.09.2020

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել որոշ կայքերի կարգավորումների վերաբերյալ․ «ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ 1in.am, armenpress.am, news.am, mamul.am և մի շարք այլ լրատվական կայքերը պայմանագրային հիմունքներով գտնվում են արտերկրյա «Cloudflare» ընկերության սերվերային տիրույթում և ադրբեջանական հաքերների կողմից փոփոխվել են այդ կայքերի կարգավորումները, որոնք կարճ ժամանակում շտկվել են: Լրատվական կայքերը սպասարկող մասնագիտական անձնակազմը շարունակաբար ստանում […]

̰
Արյունաբանական կենտրոնի մոտ կուտակումներից խուսափելու համար առաջարկվում է գրանցվել

21:02 27.09.2020

ՀՀ առողջապահության նախարարությունը շնորհակալություն է հայտնում արյունատվության կոչին արագ արձագանքելու համար: «Կարևոր է յուրաքանչյուրիդ աջակցությունը` արյան անհրաժեշտ պահուստային քանակն ապահովելուն ուղղված: Ողջունելով այս հարցում ձեր պատրաստակամությունը` խնդրում ենք վաղվանից «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» մոտենալուց առաջ նախապես գրանցվելու համար զանգահարել 010-28-38-23 և 010-28-38-11 հեռախոսահամարներով` մարդկային կուտակումներից խուսափելու նպատակով: Նշենք, որ այս պահին էլ արյունատվությունը շարունակվում […]

̰
ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով

20:45 27.09.2020

Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով, այն է՝ պարտադրել Ադրբեջանին դադարեցնելու քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը ՀՀ-ի և Արցախի Հանրապետության սահմանի ողջ երկայնքով, պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ ոչ ընտրանքային հարձակողական գործողություններից, պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը թիրախավորելուց: Այս մասին նշվում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան […]

̰
Որո՞նք են ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինները

20:20 27.09.2020

Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով օգտա­գործվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարու­թյան, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների ու այլ պետա­կան լիազոր մարմինների ուժերն ու միջոցները։ Հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության […]

̰
Կամավորական առաջին խմբերը պատրաստվում են Գավառից մեկնել Արցախ

20:15 27.09.2020

Կամավորական առաջին խմբերը պատրաստվում են Գավառից ուղևորվել Արցախ։ Կամավորագրվողները մեծ աշխուժությամբ ու բարձր տրամադրությամբ սպասում են իրենց հերթին։

̰
Պատերազմական այս վիճակում մանդատ դնելս առնվազն նշանակում է մարտի դաշտից հեռանալ․ Գայանե Աբրահամյան

20:04 27.09.2020

Պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ, Այս պահին անգամ այս մասին գրելն եմ համարում ժամանակի կորուստ, բայց Ձեր կոչերն անպատասխան չեմ կարող թողնել. իհարկե, այսօր առավել քան երբեւէ բոլորս պետք է միասնական լինենք եւ պատերազմական այս վիճակում մանդատ դնելս առնվազն նշանակում է մարտի դաշտից հեռանալ, եթե չասեմ` դավաճանել։ Այս պատերազմը ՀԱՂԹԵԼՈՒՑ […]

̰
Այսօր չկա զինվոր, չկա գեներալ, չկա պատգամավոր, չկա շարքային, բոլորս մեր ժողովրդի զինվորներն ենք․ Փաշինյանի ելույթն ԱԺ-ում

20:00 27.09.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ԱԺ հատուկ նիստում․ «Ազգային ժողովի հարգելի՛ նախագահություն, Ազգային ժողովի հարգելի՛ պատգամավորներ, Ինչպես հայտնի է, այսօր առավոտյան ժամը 07:10-ի մերձակայքում Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ հարձակում են սկսել Արցախի պաշտպանության դիրքերի ուղղությամբ: Նախ ձեռնարկվել է հրետանու, հրթիռային հարձակում, որից հետո արդեն գործի է դրվել ծանր տեխնիկան, և գործնականում հարձակման թիրախ […]

̰
Մի քանի րոպե առաջ նորից ԱԹՍ խոցեցին մերոնք. Արծրուն Հովհաննիսյան

19:52 27.09.2020

«Մի քանի րոպե առաջ նորից ԱԹՍ խոցեցին մերոնք»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

̰
Ռուսաստանաբնակ հայերը հայրենիք մեկնելու պատրաստակամություն են հայտնել․ ՌԴ-ում ՀՀ դեսպան

19:50 27.09.2020

Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տոնոյանը նաև հայտնում է, որ դեսպանատունը և Հայաստանի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչները մշտական կապի մեջ են ռուս գործընկերների հետ։

̰
Ադրբեջանական զինտեխնիկայի հերթական կորուստները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

19:23 27.09.2020

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը կրկին տեսանյութ է հրապարակել ադրբեջանական զինտեխնիկայի հերթական կորուստներից։ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3277446868958117

̰
Իրանի ԱԳՆ-ը կոչ է արել դադարեցնել բախումները Հայաստանի և Ադրբեջանի միջև

19:11 27.09.2020

Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը հայտնում է․ «ԻԻՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Սայիդ Խաթիբզադեն կոչ է արել դադարեցնել բախումները Հայաստանի և Ադրբեջանի միջև և հայտնել է Իրանի պատրաստակամությունն օգտագործելու իր բոլոր հնարավորությունները հասնելու հրադադարի և կողմերի միջև երկխոսության: ԻԻՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մասնավորապես նշել է. «Իսլամական Հանրապետությունը ուշիուշով և անհանգստությամբ հետևում է ՀՀ և ԱՀ միջև […]

̰
Ի՞նչ է գրում միջազգային մամուլն Արցախում ծավալված ռազմական գործողությունների մասին

19:08 27.09.2020

The Guardian-ը նաև գրում է, որ Թուրքիան ամուր մշակութային և տնտեսական կապեր ունի Ադրբեջանի հետ և հայտարարել է, որ Բաքվի կողքին կլինի ցանկացած հակամարտությունում։

̰
Ղազախստանը Հայաստանին և Ադրբեջանին խաղաղ բանակցությունների կոչ է արել

18:58 27.09.2020

Ղազախստանը պատրաստակամություն է հայտնել աջակցել միջազգային կազմակերպությունների հարթակներում հակամարտության լուծման խաղաղ ուղիներ փնտրելու գործում։

̰
Հաքերային հարձակման ենթարկված News.am-ում վարչապետի անունից կեղծ կոչ է հրապարակվել․ Մանե Գևորգյան

18:53 27.09.2020

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը տեղեկացնում է․ «News.am լրատվական կայքը քիչ առաջ ենթարկվել էր հաքերային հարձակման, որտեղ տեղադրված նյութում վարչապետը իբր կոչ է անում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը թողնել իրենց բնակավայրերը եւ գալ Հայաստան: Այժմ էլ ադրբեջանական լրատվականները, հղում անելով news.am-ին, տարածում են այդ ապատեղեկատվությունը: news.am կայքից արդեն իսկ հեռացվել է տվյալ կեղծ նյութը»:

̰
Քայլեր ձեռնարկվո՞ւմ են, որ Սփյուռքից և Ռուսաստանից հայերը գան՝ մասնակցելու այս մարտին. հարց վարչապետին

18:42 27.09.2020

Սփյուռքից և Ռուսաստանից հայերը հավաքվել են, որ գան, մասնակցեն մարտի։ Արդյո՞ք քայլեր ձեռնարկվում են, որ նրանք գան։ Այսօր խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս հարցն է ուղղել պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։ «Ցավոք սրտի, հիմա գիտեք, որ կորոնավիրուսի հետ կապված կոմունիկացիոն խնդիրներ կան, բայց արդեն ասացի, որ պետք է  օգտագործենք նաև Սփյուռքի մեր ներուժը: Մենք պետք է միջազգային […]

̰
BACK_TO_TOP