TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ոստիկանները հայտնաբերել են ուշ ժամի հրավառություն կատարած անձանց

14:58 26.09.2020

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 00․50-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ավանում հրավառություն է։ Ոստիկանության օպերատիվ խումբը Ավանի Հովհաննիսյան թաղամասում հայտնաբերել է 40-ամյա տղամարդու, որը հրավառություն էր կատարել։ Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Նույն օրը՝ ժամը 1․10-ին, ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները մայրաքաղաքի Պռոշյան փողոցում հայտնաբերել են հրավառություն կազմակերպած 22-ամյա աղջկա։ Նրա նկատմամբ նույնպես […]

̰
ՀԴՄ կտրոն չվերցնելու համար քաղաքացիներին տուգանելու նախագիծ օրակարգում չկա. Թունյան

14:18 26.09.2020

Ի պատասխան ֆեյսբուքյան գրառումներին ու ստացած զանգերին՝ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը «Ֆեյսբուք»-ում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ՀԴՄ կտրոն չվերցնելու համար քաղաքացիներին տուգանելու նախագիծ օրակարգում չկա: «Նման առաջարկ-տեսակետ հնչեցվել է դեռ օգոստոսի վերջին՝ Ազգային ժողովում բյուջետային ծրագրերի քննարկման ընթացքում, երբ քննարկվում էր ՊԵԿ-ի բյուջեն։ Ընդ որում՝ առաջարկը հնչեցվել է հրապարակային, բոլոր […]

̰
Նախատեսվում է գնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի շուրջ 600 հազար դեղաչափ՝ ռիսկի խմբերի շուրջ 300 հազար անձի համար. ԱՆ

14:01 26.09.2020

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վերահսկման և, հետևաբար, համաճարակային իրավիճակի բարելավման նպատակով կարևորվում է COVID-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերումը: Այս նպատակով բանակցություններ են վարվում բոլոր հնարավոր կողմերի, մասնավորապես` պատվաստանյութ արտադրողների և միջազգային գործընկերների հետ: Այդ մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից: Նշվում է, որ ներկայում COVID-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերման համար առանձնահատուկ հնարավորություն է ընձեռվել: Ստեղծվել է միասնական […]

̰
Համոզված եմ՝ հայոց երկու մայրաքաղաքների միջև համագործակցությունը կկրի շարունակական բնույթ. Մարությանը շնորհավորել է Ստեփանակերտի օրը

13:42 26.09.2020

«Այսօր Ստեփանակերտի օրն է։ Քաղաքապետ Դավիթ Սարգսյանին երևանցիների ու իմ անունից շնորհավորական ուղերձ եմ հղել Արցախի Հանրապետության մայրաքաղաքի տոնի կապակցությամբ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նա համոզմունք է հայտնել, որ հայոց երկու մայրաքաղաքների միջև համագործակցությունը կկրի շարունակական բնույթ և կնպաստի ձևավորված բարեկամական և գործնական սերտ կապերի խորացմանը՝ ներառելով նոր ուղղություներ: «Խաղաղություն […]

̰
Ձերբակալվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը և նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի երեք օպերլիազորներ

13:29 26.09.2020

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում Վլադիմիր Օհանյանին և Արմեն Ղազարյանին խոշտանգելու ենթադրյալ հանցագործության դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում 25.09.2020թ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու, այն է` խմբով երկու անձի […]

̰
Սուրբ Հովհաննես մատուռի ճանապարհին քաղաքացի է մոլորվել

12:40 26.09.2020

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 09։55-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի մոտակայքում գտնվող Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհին քաղաքացին մոլորվել է։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները հայտնաբերել են Վաղինակ Դ․-ին (ծնված 1973 թ․) և ուղեկցել հարազատների մոտ։

̰
«Վեոլիա ջուրը» հայտնում է ջրամատակարարման նոր գրաֆիկ սահմանելու մասին

12:36 26.09.2020

Հոկտեմբերի 1-ից ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով։ Այս մասին հայտարարություն է տարածել «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն։ «Հարգելի սպառող, Հրապարակված ջրամատակարարման գրաֆիկն առաջիկա ամիսների համար կազմվել է` հաշվի առնելով «Վեոլիա ջուր» ՓԲԸ ներկայիս տեխնիկական հնարավորությունները և համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող նվազագույն պահանջներին: Այն գործում է 2020 թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2021 […]

̰
ՇՎՏՄ-ն խնդրում է տնտեսավարողներին զերծ մնալ խախտումներից, հակառակ դեպքում կկիրառվի վարչական տույժ

12:12 26.09.2020

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը շարունակում է ստուգայցերը. Տեսչական մարմնի ծառայողներն իրականացնելու են ստուգայցեր առևտրի իրականացման վայրեր՝ առևտրի կենտրոններ, տոնավաճառներ, շինարարական խանութներ, ինչպես նաև հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետեր: Խախտումներ թույլ տված տնտեսավարողների նկատմամբ կասեցումներ այլևս չեն իրականացվելու, փոխարենը վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքի 182.4 հոդվածի համաձայն կիրառվելու են […]

̰
Երևան-Մեղրի ավտոճանապարհին խոշոր եղջերավոր կենդանիներով բեռնված ավտոմեքենան գլորվել է ձորը

12:08 26.09.2020

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 23:34-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ խոշոր եղջերավոր կենդանիներով բեռնված ավտոմեքենան գլորվել է ձորը․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 93-րդ կմ-ին «ԶԻԼ […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Իտալիա

12:02 26.09.2020

Սեպտեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Իտալիայի Հանրապետություն։ Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկանում հանդիպում կունենա Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ։ Նորին Սրբությունը նաև իր օրհնությունը կբաշխի Միլանի հայ համայնքին։

̰
Սեպտեմբերի 26-27-ը Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերն են

11:14 26.09.2020

Եվրոպական ժառանգության օրեր. Ռուսական արվեստի թանգարանում կկայանա «Մեկ գլուխգործոցի վիրտուալ աշխարհում» ծրագրի շնորհանդեսը Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում սեպտեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Երևանի Ռուսական արվեստի թանգարանում կկայանա «Մեկ գլուխգործոցի վիրտուալ աշխարհում» ծրագրի շնորհանդեսը։ Ծրագիրը նախատեսում է Բ. Գրիգորևի «Կենդանաբանական այգի» նկարի ներկայացումը VR տեխնոլոգիայի միջոցով։ Դիտողները վիրտուալ իրականության ակնոցի միջոցով կհայտնվեն ստեղծագործության «ներսում» (նկարի հիման վրա […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 429 նոր դեպք, 175 առողջացում

11:04 26.09.2020

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 49072 դեպք, որոնցից 43576-ն` առողջացած, 948-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 1-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4253 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 280366 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4289 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 429 նոր դեպք: Ունենք 175 առողջացած: Մահվան դեպքի վերաբերյալ […]

̰
Ալավերդիում քարաթափում է տեղի ունեցել

09:06 26.09.2020

Սեպտեմբերի 26-ին, ժամը 02։15-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամաս տանող ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քարերը (մոտ 6 խմ) հեռացրել են ավտոճանապարհի երթևեկելի հատվածից։

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 8․4 հա տարածքում բռնկված հրդեհները

09:00 26.09.2020

Սեպտեմբերի 25-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Ավան վարչական շրջանում՝ 500 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 2000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 2 հա, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում՝ 1200 քմ, Ցամաքասար գյուղում՝ 2 հա Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ 200 քմ, Նոր […]

̰
Արայիկ Հարությունյանը մասնակցել է հայ մեծանուն նկարիչ Եղիշե Թադևոսյանի ծննդյան 150-ամյակի միջոցառումներին

08:51 26.09.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 25-ին Էջմիածնում մասնակցել է հայ մեծանուն նկարիչ Եղիշե Թադևոսյանի ծննդյան 150-ամյակի միջոցառումներին, որոնցով տրվել է հոբելյանին նվիրված փառատոնի մեկնարկը։ Նախարար Ա.Հարությունյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվի և թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

00:00 26.09.2020

Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 25-ի երեկոյան առանձին շրջաններում, 26-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 25-ի ուշ երեկոյան, 26-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև […]

̰
Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց

23:17 25.09.2020

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ դատական նիստը ընդմիջվել է, քանի որ դատարանը խորհրդակցական սենյակ է գնացել որոշում կայացնելու համար: Նշվել է, որ որոշումը կհրապարակվի ժամը 23։00-ին: Դատարանի որոշման համաձայն՝ Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է։ Այս մասին լրագրողներին հայտնել են նրա պաշտպանները։ Նա երկու ամիս կմնա կալանքի տակ։ Այն ժամանակահատվածում, երբ […]

̰
ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի առողջական վիճակը լավ է․ նա կորոնավիրուսի դեմ բուժում է ստանում հիվանդանոցում

23:00 25.09.2020

ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի առողջական վիճակը լավ է: Նա կորոնավիրուսի դեմ բուժում է ստանում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում: SHANTNEWS.am-ը հեռախոսազրույց է ունեցել ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատարի հետ։ «Եթե Անգլիայի պրեմիեր մինիստրին էս վիրուսը կպել է, մենք ով ենք, որ մեզ չկպնի: Ես ինձ լավ եմ զգում, անհանգստանալու կարիք չկա: Ուղղակի կարգն է այդպես, ախտանշանների առկայության […]

̰
Այրվել է մոտ 300 հակ կուտակած անասնակեր

22:30 25.09.2020

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 17:38-ին, Գեղարքունիքի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվանիստ գյուղի մոտակայքում՝ Սևանա լճի ափամերձ տարածքում, այրվում է անասնակեր: Այս մասին տեղոեկացրին ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Արծվանիստ գյուղի 21-րդ փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի բակում։ […]

̰
Ինչպես է աշխատել խորհրդարանն անցած ամիսներին․ ներկայացվել է «ԱԺ մոնիթորինգ» ծրագրի հաշվետվությունը

22:15 25.09.2020

«Մեդիա կենտրոնում» տեղի է ունեցել «7-րդ գումարման Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքները» թեմայով ասուլիս։  Այս նստաշրջանը տարբերվող էր մյուսներից: Խորհրդարանը նստաշրջանի 5 աիսներից 3-ը աշխատել է բացառիկ պայմաններում, այսպես կոչված, ֆորսմաժորային իրավիճակում: Ըստ այդմ՝ տարբերվող են եղել նաև խորհրդարանի աշխատանքների արդյունքները: Ասուլիսին «ԱԺ մոնիթորինգ» ծրագրի պատասխանատուներից բացի, մասնակցել են նաև խորհրդարանական խմբակցությունների մեկական պատգամավորներ: […]

̰
Տիգրան Ուլիխանյանը ևս վայր է դնում մանդատը․ նա նոր պաշտոն կստանա. Armtimes.com

21:12 25.09.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը առաջիկա օրերին վայր կդնի մանդատը։ «Հայկական ժամանակի» տեղեկություններով` նա նշանակվելու է Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, ինչպես նաև պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Պատգամավորը «Հայկական ժամանակի» հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել մանդատը վայր դնելու և այլ պաշտոնի անցնելու մասին տեղեկությունները։ Ինչպես հայտնի է՝ ՊՎԾ պետը շարունակում է լինել Դավիթ Սանասարյանը, սակայն […]

̰
Ո՞վ է ամենաշատը բացակայած պատգամավորը, իսկ ով՝ ամենաակտիվը. ԱԺ հերթական մոնիտորինգի արդյունքները

21:00 25.09.2020

Մեդիա կենտրոնում տեղի է ունեցել «7-րդ գումարման Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքները» թեմայով ասուլիս։  Այս նստաշրջանը տարբերվող էր մյուսներից: Խորհրդարանը նստաշրջանի 5 ամիսներից 3-ը աշխատել է բացառիկ պայմաններում, այսպես կոչված ֆորսմաժորային իրավիճակում: Ըստ այդմ տարբերվող են եղել նաև խորհրդարանի աշխատանքների արդյունքները:  Ասուլիսին   «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի պատասխանատուներից բացի մասնակցել են նաև խորհրդարանական խմբակցությունների մեկական պատգամավորներ: […]

̰
Գյումրիի թատրոնները վերաբացվում են՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ

20:10 25.09.2020

Կորոնավիրուսը թատրոններին պարապուրդում պահեց, բայց նոր մտահղացումներ կյանքի կոչելու և նոր ներկայացումներ բեմադրելու ժամանակ տվեց: Հիմա թատրոնները վերաբացվում են ՝հակահամաճարակային կանոնների պահպանմամբ ու պրեմիերաներով: Սահմանափակումներ կան՝ելնելով շենքային պայմաններից,թե քանի հանդիսատեսի մուտքն է թույլատրվում:Ինչպիսի դժվարություններ են ունեցել թատրոնները պարապուրդի շրջանում և ինչպես են կարանտինի ընթացքում ընդունելու հանդիսատեսին: Այս հարցերի մասին այսօր  խոսել են Գյումրիում գործող թատրոնների […]

̰
Տեղի է ունեցել  Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը

20:06 25.09.2020

Սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը՝ Հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ։ Քննարկվել են Սահմանադրական կարգի հիմունքների վերաբերյալ հարցեր։ Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մշակման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցերի։

̰
Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը կհրապարակվի ժամը 23-ին

19:42 25.09.2020

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ դատական նիստը ընդմիջվել է, քանի որ դատարանը խորհրդակցական սենյակ է գնացել որոշում կայացնելու համար: Նշվել է, որ որոշումը կհրապարակվի ժամը 23-ին: Ծառուկյանի փաստաբանները լրագրողների հետ զրույցում ասել են, թե շարունակում են մնալ այն կարծիքին, որ քաղաքական որոշում կա Ծառուկյանին կալանավորելու: Դատարանում մեղադրող կողմն էլ ասել է, որ 4 ամիսների […]

̰
Քաղաքային ավանից գյուղական բնակավայրի կարգավիճակ ստացած Լենգեսավանում տարիներով չլուծված՝ տանիքների նորոգման խնդիրը լուծում է ստանում

19:30 25.09.2020

Պետական սուբվենցիոն ծրագրերը հնարավորություն ստեղծեցին շատ բնակավայրերի շատ խնդիրներ, որոնք տասնամյակներով անտեսված էին մնում, լուծում ստանան։ Նախկին քաղաքային ավանը՝ Լենգեսը, որն արդեն 10 տարուց ավելի է՝ գյուղական թաղամասի կարգավիճակ ունի, սուբվենցիոն ծրագրերի ցանկում է հայտնվել։ Երկու շենքի տանիք է նորոգվում։ Եվս երկուսի տանիքներն էլ վերանորոգվել էին անցած տարի՝ դարձյալ սուբվենցիոն ծրագրով։ Լենգես ավանի այս շենքերը […]

̰
Մադրիդում կարող է երկրորդ լոքդաունը հայտարարվել

19:16 25.09.2020

Իսպանիայի կառավարությունն առաջարկել է երկրորդ լոքդաունը մտցնել Մադրիդում: Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Սալվադոր Իլլան: Նա իսպանական բոլոր քաղաքներին՝ այդ թվում` Մադրիդին, խորհուրդ է տվել փակվել, եթե կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 100 000 բնակչի հաշվով հասնի 500-ի: Նա նաև կոչ է արել փակել ամբողջ մայրաքաղաքը` COVID-19-ով վարակման դեպքերի մի քանի շաբաթ շարունակվող կտրուկ […]

̰
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց

18:54 25.09.2020

Անհրաժեշտ թվով կողմ ձայներ չստանալու պատճառով Երվանդ Խուդկարյանը չի ընտրվել ՍԴ նախագահ: Սահմանված ժամկետներում ՍԴ դատարանի նախագահի նոր ընտրություններ կկազմակերպվեն: Ինչ վերաբերում է ՍԴ փոխնախագահի ընտրությանը, ապա աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված՝ նիստն ընդմիջվել է մինչև երկուշաբթի՝ ժամը 11:00-ն:

̰
Կանցկացվի Գյուղական կյանքի և ավանդույթների յոթերորդ փառատոնը

18:44 25.09.2020

Սեպտեմբերի 26-27-ին Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի Կանաչ ուսուցման կենտրոնում կանցկացվի Գյուղական կյանքի և ավանդույթների յոթերորդ փառատոնը: Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Այս տարի փառատոնին կմասնակցեն շուրջ 100 օրգանական և բնական գյուղմթերք արտադրողներ Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից: Փառատոնը կուղեկցվի գյուղմթերքի տոնավաճառով, կցուցադրվեն նաև հեռավոր մարզերի արհեստագործների կողմից պատրաստված ձեռագործ աշխատանքներ: «Նման միջոցառումները հրաշալի […]

̰
Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին

18:18 25.09.2020

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Հայաստան ժամանելուց հետո սա դեսպանի առաջին ճանաչողական այցն է պետական կառույց: Նախարար Ցոլակյանը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ և վստահություն հայտնել, որ արտակարգ իրավիճակների բնագավառում հետագա համագործակցությունը արդյունավետ կլինի: Նիկոլաս Սխերմերսին, լինելով առաջին մշտական ներկայությամբ դեսպանը Հայաստանում, […]

̰
BACK_TO_TOP