17:57 25.09.2020
«Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, կայացավ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով ստեղծված մրցութային հանձնաժողովի առաջին նիստը»,- «Ֆեյսբուք»-ում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը՝ ավելացնելով, որ հանձնաժողովի անդամները քննարկեցին 13 թեկնածուների ներկայացրած ծրագրերը, և որոշում ընդունվեց թեկնածուներից չորսին հրավիրել հանձնաժողովի հաջորդ նիստին՝ հարցազրույցի։ Նա նշել է թեկնածուների անունները՝ Հովհաննես Թովմասյան, Հովհաննես Մովսիսյան, […]
17:37 25.09.2020
ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Այս մասին լուրը հաստատեց մասնաճյուղի մամուլի պատասխանատու Լենա Հովհաննիսյանը։ SHANTNEWS.am-ին մասնաճյուղի մամուլի պատասխանատուն հայտնեց, որ Կարեն Պետրոսյանը Covid-19-ի թեստ է հանձնել սեպտեմբերի 21-ին, հաջորդ օրն արդեն դրական պատասխան է ստացել։ Կարեն Պետրոսյանն այժմ գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում, նրա մոտ բժիշկները թոքաբորբ են […]
17:10 25.09.2020
«Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակներում ստորագրեցինք առաջին երկու՝ հ. 36 և հ. 49 մանկապարտեզների հիմնանորոգման պայմանագիրը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա նշել է, որ ծրագրի վերջնարդյունքում երեխաները կունենան կապիտալ վերանորոգված, էներգաարդյունավետ և սանիտարական նորմերի պահպանմամբ մանկապարտեզներ։ Շենքերը կհարմարեցվեն և մատչելի կդառնան տեղաշարժման սահմանափակ հնարավորություններով անձանց համար: «Երևանի էներգաարդյունավետության ծրագրով կհիմնանորոգվի 15 […]
16:58 25.09.2020
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13:25-ին, Արարատի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Ռանչպար գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բնակիչը չի կարողանում ինքնուրույն մոտենալ և բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները բացել են […]
16:56 25.09.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Երևանի պետական բժշկական համալսարանի «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց։ Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ նախարարը ծանոթացել է կառույցի գործունեությանը, նրան ներկայացվել է, թե շինարարական, վերակառուցման, լաբորատորիաներով հագեցման ինչ աշխատանքներ են տարվում, քննարկվել են հաստատության` ուսանողական հատվածին վերաբերող հարցերը, այդ թվում՝ համավարակի […]
16:54 25.09.2020
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է հետևողական պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ-ից։ Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, Արևմտյան մաքսատուն-վարչության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից «Հայփոստ» ընկերության փոստի փոխանակման կենտրոնում իրականացված հսկողության արդյունքում Ֆրանսիայից Հայաստան ներմուծված միջազգային փոստային առաքանու միջից, բացի անձնական […]
16:50 25.09.2020
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է: Նախարարն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսության» անձնակազմի հետ, քննարկեցին առկա հիմնախնդիրներն ու դրանց լուծման համատեքստում համատեղ անելիքները: Այս մասին տեղեկացրին նախարարությունից։ Անհրաժեշտ է կարճ ժամկետներում գույքագրել բոլոր խնդիրները, հավասարակշռված և արդյունավետ կառավարման մեխանիզմներ ներդնել, աշխատանքներն ինչպես գործնական, այնպես էլ օրենսդրական դաշտում դնել ինստիտուցիոնալ […]
16:14 25.09.2020
ՀՀ վարչապետի համապատասխան որոշմամբ՝ Արմեն Փամբուխչյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ: Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր ԱԻՆ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ տեղակալին: Նախարար Ցոլակյանը նշանակման առիթով շնորհավորել և հաջողություն է մաղթել Արմեն Փամբուխչյանին, վստահություն հայտնել, որ օրենսդիրից գործադիր տեղափոխվելուց հետո էլ նա բարձր պատասխանատվությամբ կշարունակի իր աշխատանքը՝ նպաստելով ոլորտի […]
16:03 25.09.2020
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել, որ 2012-2013 թվականներին մի ՍՊ ընկերության տնօրինություն, նպատակ ունենալով չվճարել առանձնապես խոշոր չափերի հարկերը, հարկման հիմք հանդիսացող հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարը հաշվարկելու և վճարելու պարտավորություն առաջացնող հարկային 8 հաշիվներում մտցրել է ակնհայտ […]
15:56 25.09.2020
Ինչպես արդեն հաղորդել ենք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն – Նորք-Մարաշ նստավայրում քննվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը: Դատարանն ընդմիջման է գնացել, քանի որ Գագիկ Ծառուկյանի փաստաբանները դատավորին ինքաբացարկի միջնորդություն են ներկայացրել: Դատարանի դահլիճի մոտ են հավաքվել Ծառուկյանի կուսակիցներն ու համակիրները: Կենտրոնացած են նաև ոստիկանական ուժեր: SHANTNEWS.am-ի հաղորդմամբ՝ դատարանի բակում […]
15:29 25.09.2020
Չգիտեմ՝ պարոն Թովմասյանն ինչ տեղեկություն ունի: Լրագրողների հետ զրույցում այսպես նշեց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը՝ անդրադառնալով ավելի վաղ ՍԴ մյուս դատավոր Հրայր Թովմասյանի հայտարարությանը: Նա ասել էր, որ իր չճշտված տեղեկություններով՝ ՍԴ նախագահի թեկնածության վերաբերյալ որոշակի այլ սցենարներ են քննարկվել: «Չգիտեմ՝ պարոն Թովմասյանն ինչ ինֆորմացիա ունի և որտեղից: Քննարկում ենք պարոն Խունդկարյանի թեկնածությունը: Երեք-չորս դատավոր […]
15:18 25.09.2020
ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ իր ունեցած չճշտված տեղեկություններով՝ երեկվա իր հայտարարությունից հետո ՍԴ նախագահի թեկնածության վերաբերյալ «որոշակի այլ սցենարներ են քննարկվել»: Նա նաև խոսել է այն մասին, թե ինչու հրաժարական չէր տալիս ՍԴ նախագահի պաշտոնից:
15:06 25.09.2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր եղել եմ Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցում: Համավարակային կանոնները պահելու առումով արձանագրեցի բավականին լավ պատկեր, ինչը թույլ է տալիս մեզ հույս հայտնել, որ թեպետ համավարակի թվերը սկսել են աճել, մենք կկարողանանք համակարգը պահել վերահսկելի վիճակում ու զերծ մնալ դպրոցները փակելուց: Դրա համար առավել քան […]
14:39 25.09.2020
Մինչ դատարանը որոշում կկայացնի այն ինքնաբացարկի վերաբերյալ, որը ներկայացրել են Գագիկ Ծառուկյանի փաստաբանները, Գագիկ Ծառուկյանը դարձյալ պատասխանել է լրագրողների հարցերին՝ ասելով, որ իրեն ցանկանում են ձերբակալել, որ քննությանը չխոչընդոտի, սակայն ինքը նման բան չի արել ու չի անի: Ինքն ամեն բան թողել է Աստծո կամքին: Մանրամասները քիչ անց՝ տեսանյութում։
14:23 25.09.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանման կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության Իջևանի հաշվառման-քննական բաժանմունքի պետ Ա. Շ.-ն Ս. Թ.-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ առանց գործնական քննություն կազմակերպելու և անցկացնելու, «E» կարգի վարորդական իրավունքի վկայական տրամադրելու համար, 2020 թվականի […]
14:15 25.09.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել պաշտոնական այցով: Հանդիպմանը մասնակցում էին նաև Հայաստանի Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել բացման խոսքով, որում նշել է. «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո […]
13:35 25.09.2020
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գայանե Աբրահամյանը սեպտեմբերի 25-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ […]
13:29 25.09.2020
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն-Նորք Մարաշ նստավայրում քննվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը: Դատարանն ընդմիջման է գնացել, քանի որ Գագիկ Ծառուկյանի փաստաբանները դատավորին ինքաբացարկի միջնորդություն են ներկայացրել. Պաշտպանի խոսքով՝ ամենն արվում է, որ որոշումը կայացվի կոնկրետ ժամկետում: Պաշտոնատար անձ կա, որը կոնկրետ միջամտություն է կատարում: Սարգսյանն այդ պաշտոնյայի անունը չի […]
13:22 25.09.2020
2020 թ. սեպտեմբերի 13-23-ն առցանց անցկացվել է Ինֆորմատիկայի միջազգային 32-րդ օլիմպիադան: Հայաստանի բոլոր մասնակիցներն արժանացել են մեդալների․ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էմիլ Կոստանյանը և «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի սան Սամվել Անդրեասյանը նվաճել են արծաթե, իսկ «Քվանտ» վարժարանի աշակերտներ Արայի Խալաթյանը /10-րդ դասարան/ և Ալեքսանդր Աբելյանը /11-րդ դասարան/՝ բրոնզե մեդալներ։ Այս […]
13:21 25.09.2020
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման և բուժման գործում ցուցաբերած նվիրումի և բարեխիղճ աշխատանքի համար ՀՀ վարչապետի շնորհակալագրերով են պարգևատրվել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի և այլ բժշկական հաստատությունների ավելի քան 100 բուժաշխատողներ: ՀՀ անկախության 29-ամյակի առթիվ՝ աշխատանքային գործունեության ընթացքում ներդրած ավանդի, կատարած բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի, նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակի դեմ […]
13:16 25.09.2020
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12:54-ին, Արագածոտնի Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի դպրոցի մոտակայքում գտնվող տներից մեկի 1-ին հարկում այրվում են կայանած ավտոմեքենաներ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
13:00 25.09.2020
«Մեդիա կենտրոնում» տեղի է ուենում «7-րդ գումարման Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքները» թեմայով ասուլիս։ «ԱԺ մոնիթորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը, ներկայացնելով արդյունքները, նշել է, որ 4-րդ նստաշրջանի 5 ամիսներից 3-ն անցել են բացառիկ պայմաններում: Խորհրդարանն աշխատել է ֆորսմաժորային իրավիճակում, բայց կտրուկ ավելացել է այդ ընթացքում ընդունված օրենքների թիվը: Եթե 3-րդ նստաշրջանում ընդունվել է 169 […]
12:34 25.09.2020
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու մի խումբ անձանց կողմից իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալով զուգորդված խուլիգանություն կատարելու, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2020թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները Ծովագյուղ համայնքի հարակից՝ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի դաշտամիջյան հատվածում ծառայություն են իրականացրել՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲ […]
12:23 25.09.2020
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն-Նորք Մարաշ նստավայրում քննվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը: Երբ Ծառուկյանը ժամանել է դատարան, լրագրողները նրանից հետաքրքրվել են, թե ինչ տրամադրություն ունի: Ծառուկյանն ասել է, որ տրամադրությունը լավ է։ Քիչ առաջ դատական նիստն ընդմիջվել է, դատարանը խորհդակցական սենյակ է գնացել: Բանն այն է, որ Ծառուկյանի փաստաբանները […]
12:21 25.09.2020
ՀՀ ԱԱՏՄ-ն իրազեկում է «Վարֆարին Օրիոն 5մգ»-ի շրջանառությունը դադարեցնելու մասին։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից «Վարֆարին Օրիոն 5մգ» պլաստիկ կոնտեյներում N30 (արտադրող՝ Օրիոն Քորպորեյշն,Ֆինլանդիա) դեղի մատակարարներին տրվել կարգադրագրեր՝ – 1877105, – 1877106, – 1877107, – 1902440, – 1832003 սերիաների շրջանառությունը դադարեցնելու և հետկանչ իրականացնելու վերաբերյալ։ Հետկանչի գործընթացի հիմքոում ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Է. […]
12:09 25.09.2020
Սեպտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը 72 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 2․5 հա, Արաբկիր վարչական շրջանում՝ 2000 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 2000 քմ, 2000 քմ, 500 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 3000 քմ, 500 քմ, 200 քմ, Շենգավիթ […]
12:03 25.09.2020
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն-Նորք Մարաշ նստավայրում քննվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը: Նիստնը ընթանում է դռնփակ: Դատարանի բակում հավաքվել են ԲՀԿ ներկայացուցիչներն ու համակիրները: Նրանք հարցազրույցներ են տալիս՝ անդրադառնալով ոչ միայն բուն նիստին: «Հանրահավաքն, ամեն դեպքում, տեղի է ունենալու՝ անկախ նրանից, թե ինչ զարգացումներ […]
11:57 25.09.2020
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկա է լինելու «Կապուստին Յար» (ք.Վոլգոգրադ) զորավարժարանում այսօր անցկացվող «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության հիմնական փուլին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
11:53 25.09.2020
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի միջգերատեսչական աշխատանքային խմբի հանդիպման ընթացքում հայտարարվել է, որ առողջապահության նախարարությունը ՄԱԿ-ի ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) կանխարգելման և վերահսկման միջգերատեսչական աշխատանքային խմբի 2020 թվականի մրցանակակիր է: Մրցանակի տրամադրման հարցում հաշվի են առնվել Հայաստանի նվաճումները ՈՎՀ դեմ պայքարում, այդ թվում ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցության, ծխախոտի ծխի վնասակար հետևանքների նվազեցմանն ու […]