11:37 25.09.2020
ԱԺ պատգամավոր, իմքայլական Տիգրան Կարապետյանը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։ «Հարգելի ընկերներ, կար ժամանակ մտածում էի բարի մարդ եմ, բայց երեկ հանձնած կովիդի թեստս դրական էր, պարզվեց այնքան էլ բարի չեմ: Եղեք բարի և առողջ»,-գրել է նա:
11:33 25.09.2020
Արդրո՞ք Սահմանադրական դատարանում հին ու նոր կազմը կարողանում է իրար հետ աշխատել, թե՞ քննարկումներում կա բևեռացում: Լրագրողներն այս հարցը տվեցին ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանին: «Այն, որ տարբեր հարցերի շուրջ մոտեցումները կարող են տարբեր լինել, կարող է լինել բավականին բուռն, թեժ բանավեճ, սա նորմալ եմ համարում»,-ասաց Շաթիրյանը: Խոսելով փոխնախագահի ընտրության մասին՝ Շաթիրյանն ասաց. «Օրակարգում է նաև […]
11:33 25.09.2020
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն-Նորք Մարաշ նստավայրում քննվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը: Երբ Ծառուկյանը ժամանել է դատարան, լրագրողները նրանից հետաքրքրվել են, թե ինչ տրամադրություն ունի: Ծառուկյանն ասել է, որ տրամադրությունը լավ է։ «Այսօր սոցիալ-տնտեսական վիճակն այնքան ծանր է, որ երբեք նման վիճակ չի եղել: Ես հունիսի 5-ից ասել եմ, […]
11:11 25.09.2020
Նախագահի ընտրության հարցում այսօր կլինի վերջնարդյունք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը: «Վերաբերմունքս Երվանդ Խունդկարյանի թեկնածության վերաբերյալ կարտահայտեմ քվեարկությամբ, որն օրենքին և ՍԴ աշխատակարգին համապատասխան լինելու է գաղտնի»,-ասաց Շաթիրյանը: Նա նշեց, որ իր մոտ նման մտայնություն չկա, թե Խունդկարյանը ՍԴ է եկել հենց նախագահ ընտրվելու մտադրությամբ: «Ես ի սկզբանե որոշել […]
11:04 25.09.2020
Սեպտեմբերի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 48643 դեպք, որոնցից 43401-ն` առողջացած, 947-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4002 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 276077 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3842 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 392 նոր դեպք: Ունենք 135 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության […]
10:58 25.09.2020
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ լրանում է Եվրասիական տնտեսական միության տարածք բժշկական նշանակության որոշ ապրանքներ առանց մաքսատուրքի ներմուծելու արտոնության ժամկետը: Ինչպես ՊԵԿ-ը ժամանակին հայտնել էր, կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում, ԵՏՀ 16.03.2020թ․ թիվ 21 և 03.04.2020թ․ թիվ 34 որոշումների համաձայն, 2020թ. մարտի 16-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքային հայտարարագիր […]
10:40 25.09.2020
Հայաստանի Անկախության օրվա առթիվ ճապոնական The Japan Times պարբերականում լույս է տեսել Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանի հոդվածը՝ նվիրված հայ-ճապոնական հարաբերություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հոդվածում դեսպանը նշել է, որ Ճապոնիան առաջին երկրներից էր, որ ճանաչել է Հայաստանի անկախությունը, իսկ 1992 թվականի սեպտեմբերի 7-ին երկու երկրների միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ: «Նախորդ 28 տարիների ընթացքում Հայաստանի […]
10:20 25.09.2020
Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Հարգելիներս զգույշ եղեք, վերջին օրերին ադրբեջանական քարոզչությունը ֆորսաժային ակտիվության փուլում է։ Նման կեղծ փաստաթղթերով, կեղծ լուրերով ողողել են դաշտը։ Զգոն եղեք և մի տարածեք նման բաները։ Ինձ, և վստահ եմ՝ շատերիդ վերջին օրերին ընկերության հայտ են տվել հազարավոր ֆեյքեր, կեղծ նամակներ են ուղարկում, անդադար […]
10:00 25.09.2020
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն-Նորք Մարաշ նստավայրում այս րոպեներին սկսվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու գործով դատական նիստը: Սեպտեմբերի 23-ին այն չէր կայացել, քանի որ դատարան չէին ներկայացել ո՛չ պաշտպաները, ո՛չ էլ մեղադրյալը: SHANTNEWS-ի թղթակիցը հայտնում է, որ Ծառուկյանն այսօր ներկայացել է դատական նիստին։ Հիշեցնենք՝ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը հուլիսի […]
09:52 25.09.2020
Մեկ տարի առաջ վարչապետի հետ հանդիպումը փոխեց 14 տարեկան Միքայել Սարգսյանի նպատակները: Պատանին իր խոստումը կատարելուց՝ Ավտոկայան տնակային թաղամասի հարակից տարածքն աղբից մաքրելուց հետո հրավիրվեց կառավարություն: Աշխատանքի դիմաց որպես քաջալերանք Միքայելը նվեր ստացավ կալիֆորնիական ճագարներ։ Օգնեցին մասնագիտական խորհրդատվությամբ ու նպաստեցին ճագարների բազմացմանը: Այսօր արդեն նա դասերին զուգահեռ ճագարաբուծությամբ է զբաղվում, ստեղծում ճագարի մսի և մորթու […]
09:06 25.09.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ մինչև 2050 թվականը Հայաստանի վերափոխման ռազմավարությամբ ձևավորված տեսլականի ուղերձներն են։
08:59 25.09.2020
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 18:08-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պտղունք գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի […]
08:20 25.09.2020
Աշխատանքային այցի շրջանակներում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը երեկ մարզպետարանի պատասխանատուների հետ այցելել է մարզի մի շարք համայնքներ և հետևել սուբվենցիոն ծրագրերի ընթացքին։ Ազատանում այս տարի սուբվենցիոն ծրագրով նորոգվել է կենտրոնական թիվ 1 փողոցը, ասֆալտապատման աշխատանքներն ավարտին են մոտենում։ «Մերձմոսկովյան» ԲԲԸ 66 մլն 993 հազար դրամի շրջանակներում իրականացրել է 3կմ երկարությամբ փողոցի սկզբնամասի ասֆալտապատումը։ Բենիամին համայնքում […]
08:16 25.09.2020
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 25-ին` ժամը 11․00-ից 16․00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն-4 թաղամասի Մեքենաշինարարների փողոցի, ժամը 10․00-ից 17․00-ն՝ Լոռու մարզի Գուգարք գյուղի 12-րդ, 13-րդ, 14-րդ փողոցների գազասպառողների գազամատակարարումը։
23:53 24.09.2020
Սեպտեմբերի 24-ին ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ նոր ձևավորվող պարեկային ծառայությունում աշխատանքի ընդունվելու համար դիմած քաղաքացիների ստուգման երկրորդ փուլը: Մինչ ոստիկանության կրթահամալիրում հինգամսյա տևողությամբ ուսուցման ծրագրին մասնակցելը, անհրաժեշտ է ստուգել դիմորդների ֆիզիկական տվյալները: Կարևորվում է ուժը, արագությունն ու դիմացկունությունը: Այդ որակները ստուգվում են երեք մարզական վարժություններով՝ ձգում պտտաձողին, կանայք և աղջիկները ձգումների փոխարեն ուժային համալիր վարժություններ […]
23:51 24.09.2020
Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին առանձին շրջաններում, 26-ին շրջանների զգալի մասում հատկապես կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին, 27-29-ը սպասվում է առանց […]
23:49 24.09.2020
Նորք-Նորք վարչական շրջանի Բակունցի 12 հասցեի բակային տարածքում 12 ավտոտնակների փոխարեն հանգստի գոտի է կառուցվել: Ավտոտնակների տերերը վարչական շրջանի հետ բանակցություններից հետո որոշել են իրենց իսկ ձեռքով քանդել դրանք ու բակը վերադարձնել բնակիչներին: Այնուհետեւ համայնքի աջակցությամբ բակը բարեկարգվել և կանաչապատվել է: Թաղամաս այցելած Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել բնակիչներին՝ համայնքի նախաձեռնություններին աջակցելու և […]
23:31 24.09.2020
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Volkswagen մակնիշի ավտոմեքենայի վարորդը Այվազովսկի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային և առաջ ընթանալով՝ գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
23:23 24.09.2020
Պաշտոնավարման 100 օրն է ամփոփել ՊԵԿ նախագահը: Հիշեցնենք, որ նախկինում Էդվարդ Հովհաննիսյանը ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնում համակարգել է կոմիտեի իրավական գործառույթների ստորաբաժանումների աշխատանքը: Մանրամասները՝ տեսանյութում։
23:15 24.09.2020
Վարկային տարբեր կազմակերպությունների կողմից սահմանված տոկոսագումարների նկատմամբ պետք է լինի պատշաճ վերահսկողություն, այս կարծիքին են «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամներն, ովքեր այսօր խորհրդարանում այս մասին հարցերն ուղղել են Կենտրոնական բանկի փոխնախագահին: Վերջինիս պատասխանը չի գոհացրել նրանց, տեղի է ունեցել բանավեճ: Հիշեցնենք, որ նրանք, ի թիվս հասարակական սեկտորի բազմաթիվ անդամների, ԱԺ-ում էին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ […]
22:41 24.09.2020
Հանրային քննարկման ենք ներկայացրել մանկավարժներին և դպրոցահասակ երեխաների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման լրամշակված կարգի նախագիծը, որով առաջարկում ենք մի շարք փոփոխություններ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ «Առաջարկում ենք երեխաների տրանսպորտային ծառայությունները փոխհատուցել՝ անկախ հեռավորությունից, եթե երեխան իր փաստացի բնակության վայրում (համայնքում, բնակավայրում) հաստատության բացակայությամբ պայմանավորված կամ առկա հաստատությունում տվյալ. […]
22:14 24.09.2020
Սահմանադրական դատարանում այսօր էլ չի հաջողվել նախագահ ընտրել: ՍԴ նախագահի պաշտոնի համար երկու առաջադրում է եղել: Հորիզոնի նկարահանող խումբը ինչպես երեկ, այնպես էլ այսօր ողջ օրվա ընթացքում աշխատել է ՍԴ շենքի մոտ: Մանրամասները՝ տեսանյութում։
21:42 24.09.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գրիշա Թամրազյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիշա Թամրազյանին ազատել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
21:38 24.09.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Սմբատ Գոգյանն ազատվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սմբատ Գոգյանին 2020 թվականի սեպտեմբերի 25-ից ազատել Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
21:35 24.09.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Գեորգի Ավետիսյանն ազատվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գեորգի Ավետիսյանին ազատել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
21:20 24.09.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, սեպտեմբերի 24-ին, ժամը 17:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Ինչպես հաղորդում են ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական […]
21:10 24.09.2020
ՍԴ դատավոր Արման Դիլանյանի համար անակնկալ չի եղել ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանի կողմից ինքնաբացարկ հայտնելը։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում: Իր այդ կարծիքը դատավորն այսպես է պարզաբանել. «Այս ընթացքում ճանաչել եմ պարոն Խաչատրյանին, նա իրեն տեսնում է հենց դատավորի կարգավիճակում, մեկ օր շուտ ուզում էր վերադառնալ որպես դատավոր իր գործունեությանը»։ Անդրադառնալով ՍԴ […]
21:09 24.09.2020
Սեպտեմբերի 24-ի դրությամբ Շիրակի մարզում մեկուսացված քաղաքացիների թիվը 462 է, նրանցից 111-ը դրական ախտանիշներով են: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը: «Մարզում ցուցանիշները խիստ անհանգստացնող չեն, բայց որոշ ավելացում ու վիրուսի տարածման ակտիվություն նկատվում է: Սա պայմանավորված է ուսումնական հաստատությունների աշխատանքով ու շփման շրջանակների ընդլայնմամբ: Նաև սկսվում է սուր […]
21:02 24.09.2020
Արդյոք ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանը կասկածներ չունի, որ Երվանդ Խունդկարյանը պայմանավորվածություն է ունեցել իշխանության հետ և վերջինս ՍԴ է եկել՝ նախագահ դառնալու պայմանով՝ լրագրողների այս հարցին Վաղարշյանը այսպես է արձագանքել. «Ես չէի ասի։ Միգուցե պայմանավորվածություն կա, բայց որ իշխանությունն այսպես նպատակադրված գործում է այդ ուղղությամբ, գոնե իմ պահով ես դա չեմ զգացել: Իմ պահով չեմ […]
20:59 24.09.2020
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում այսօր տեղի է ունեցել նորարարական տեխնոլոգիաներով հագեցած ուսումնացուցադրական վերակառուցված ջերմատան բացման արարողությունը: Ջերմատան վերակառուցումը իրականացվել է «Ուսումնաարտադրական ջերմատան վերափոխման (վերակառուցման) աշխատանքների իրականացում» ծրագրի շրջանակում՝ «Ագրոբիզնեսի հետազոտութունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի կողմից և Հայսատանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Էկոնոմիկայի նախարարի […]