TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+29.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Գյումրիի փողոցաշինական ծրագրի ժամկետները փոխվել են. ՎԶԵԲ ծրագրով ասֆալտապատման վերջնաժամկետը 2021 թվականն է

20:10 24.09.2020

Վերակառուցման և զարգացման բանկի ծրագրով Գյումրիում կատարվող փողոցաշինության ժամկետները փոխվել են:Փողոցաշինական մեծ ծրագրի երկրորդ փուլով Գյումրիում վերակառուցվում է 15 փողոց:Քաղաքի կենտրոնական մասում գտնվող փողոցներն են, որոնց վերակառուցման նախագիծն ի սկզբանե կազմվել է՝ առանց ենթակառուցվածքների մաշվածությունը հաշվի առնելու:Շինարարները փողոցները քանդել են, ինչի հետևանքով ջրի երես է դուրս եկել քայքայված ու մաշված կոյուղատար համակարգը,ինչն էլ նորից նախագծային […]

̰
Տպավորություն է, թե այս ամենն ուղղորդված է. Հրայր Թովմասյանը դադարեցրել է նիստին իր մասնակցությունը

19:55 24.09.2020

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը դադարեցրել է ՍԴ աշխատակարգային նիստին իր մասնակցությունը, երբ մնացել է մեկ թեկնածու՝ Երվանդ Խունդկարյանը։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում: «Երբ մնացել է մեկ թեկնածու, ես դադարել եմ նիստին մասնակցել, ինձ մոտ տպավորություն է՝ այս ամենն ուղղորդված ու պայմանավորված է»,- ասել է Թովմասյանը: Նա նաև պարզաբանել է, թե ինչու […]

̰
Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը դարձյալ հետաձգվել է․ ամբաստանյալ ռուս զինծառայողը միջնորդել է նիստը ռազմաբազայում կամ տեսակապով անցկացնել

19:37 24.09.2020

Այսօր Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը։ Հիշեցնենք, գյումրեցի կնոջը ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվում է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը։ Մինչ այս նրա ներկայությունը դատարանում չի ապահովվել։ Այսօր ևս ոստիկանության Շիրակի մարզային վարչության ուղեկցող դասակի հրամանատարը նշել է, որ Ռազգիլդեևին դատարան բերելու համար […]

̰
ՍԴ նախագահ այսօր էլ չընտրեցին

19:25 24.09.2020

ՍԴ դատավորներն այսօր էլ նախագահ չեն ընտրել: ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը տեղեկացրել է, որ աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված այսօր էլ  ընդմիջել են նիստը։ «Քվեարկություն տեղի չի ունեցել, ինքնաառաջադրվել է մեկ թեկնածու, դատավորներից մեկն էլ առաջադրել է ևս մեկ թեկնածու, որը, սակայն, ինքնաբացարկ է ներկայացրել»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա: Լրագրողների հետաքրքրվել են, թե արդյո՞ք […]

̰
Ավելի քան 1500 մասնակից և շուրջ 300 միավոր ռազմական տեխնիկա. «Կովկաս-2020» զորավարժության կրակային փուլն է ընթացել

19:09 24.09.2020

«Ալագյազ» զորավարժարանում այսօր ընթացել է «Կովկաս 2020» միջազգային զորավարժության՝ ՀՀ տարածքում անցկացվող վարժանքի կրակային փուլը՝ Հարավային ռազմական օկրուգի և ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների ներգրավմամբ: Գործնական վարժանքներին մասնակցել են հրաձգային, հրետանային, տանկային, ավիացիոն և հակաօդային պաշտպանության ուժեր և միջոցներ: Ընդհանուր առմամբ՝ Հայաստանում «Կովկաս -2020» զորավարժություններում ներգրավված է ավելի քան 1500 մասնակից և շուրջ 300 միավոր ռազմական տեխնիկա։ […]

̰
Ինչպես պետությունը պետք է արձագանքի վարակի նոր ալիքին․ հակահամաճարակային միջոցառումների քննարկում կառավարության նիստում

18:56 24.09.2020

Կառավարության այսօրվա նիստը ևս սկսվել է կորոնավիրուսի վիճակի վերաբերյալ քննարկմամբ: Վարչապետն ասել է, որ վիրուսի հետ կապված իրավիճակը կրկին սրվել է: Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ վարակակիրների թվի աճը կապված է մարդկանց տեղաշարժի ծավալների ավելացման հետ: Ըստ վարչապետի՝ այս պայմաններում տեսչական մարմինները և ոստիկանությունը պետք է ուժեղացնեն հսկողությունը իրավիճակը վերահսկելի պահելու համար: Դարձյալ Covid-19-ի թեման շարունակելով ՝նշվեց, […]

̰
Վթար մայրաքաղաքում՝ մարդատար ու բեռնատար մեքենաների մասնակցությամբ

18:33 24.09.2020

Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: SHANTNEWS.am- ի թղթակիցը հայտնում է, որ միմյանց են բախվել բեռնատար և մարդատար մեքենաներ: Մարդատար մեքենայի մի մասը մխրճվել է բեռնատարի տակ:

̰
ԱԱՏՄ-ն շարունակում է վերահսկողական աշխատանքները․ խախտումների դեպքում կասեցման փոխարեն կկիրառվի տուգանք

18:24 24.09.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է իր վերահսկողական աշխատանքները նաև կարանտինի շրջանում՝ դիտարկելով սանիտարահամաճարակային կանոնների պահպանումը մի շարք ոլորտներում։ Ներկայումս դիտարկումների համար, սակայն, արդեն հիմք են ընդունվում ոչ թե պարետի որոշումները, ինչպես արտակարգ դրության շրջանում էր, այլ ՀՀ առողջապահության նախարարի N 17 նորմատիվ հրամանով սահմանված կանոններն ու նորմերը։ ՀՀ ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի […]

̰
Որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն՝ Աբովյան քաղաքում. հարուցվել է քրեական գործ

18:14 24.09.2020

2020թ. սեպտեմբերի 16-ին՝ ժամը 20:40-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել 31-ամյա տղամարդ՝ ձախ վերին ծնոտի բութ տրավմա, աջ անրակի կոտրվածք տեղաշարժով, ուղեղի ցնցում՝ հարցականով ախտորոշմամբ: Նույն օրը ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցներից մեկը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում ծեծկռտուք է տեղի ունեցել: […]

̰
Խախտում է հայտնաբերվել միայն մեկ հանրային սննդի օբյեկտում. ՍԱՏՄ-ն վերսկսել է ստուգայցերը

18:06 24.09.2020

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերսկսել է կորոնավիրուսի դեմ տարվող աշխատանքների շրջանակներում իրականացվող ստուգայցերը սննդի շղթայի օպերատորների մոտ՝ հանրային սննդի կետերում, իրացման ցանցում և սննդամթերքի արտադրություններում: Ստուգայցերն ամբողջ հանրապետությունում են, իսկ մայրաքաղաքում տեսուչների դիտարկումների թիրախում այսօր Դավթաշեն վարչական շրջանի տնտեսվարողներն էին: Խախտում հայտնաբերվել է միայն մեկ ռեստորանային համալիրում, որտեղ թերի են եղել ջերմաչափման մատյանի գրառումները, […]

̰
«Հայֆիլմ»-ի տարածքում գտնվող նյութերի հավաքագրման, արխիվացման և ուսումնասիրման աշխատանքներ են սկսվել

17:49 24.09.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնը հնարավորություն է ստացել հավաքագրելու, արխիվացնելու և ուսումնասիրելու նախկին «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում գտնվող ժապավենային, ձայնագրային և փաստագրական նյութերը։ Այդ մասին տեղեկացնում են նախարարությունից: Նշվում է, որ կինոկենտրոնի կինոժառանգության բաժինը սկսել է այդ աշխատանքները «Հայֆիլմ» ստուդիայի մոնտաժային սենյակներում։ Կինոստուդիայի փակվելուց հետո, այստեղ (ինչպես և ստուդիայի այլ բաժիններում) մնացած ահռելի քանակությամբ […]

̰
Երևանի կենտրոնը շարունակվում է մաքրվել ապօրինի գովազդային վահանակներից և ցուցանակներից

17:42 24.09.2020

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի Գովազդի բաժնի և Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության աշխատակիցների կողմից համատեղ կատարված ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել և ապամոնտաժվել են Կենտրոն վարչական շրջանի մի շարք փողոցների պատմամշակութային և ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի վրա տեղադրված ապօրինի գովազդային նյութեր: Այդ մասին տեղեկացնում են վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում՝ տնտեսվարողներին հորդորելով զերծ մնալ սեփական […]

̰
Տանկային անձնակազմերը զորավարժությունների կրակային փուլում կիրառեցին ժամանակակից զինված բախումների մարտական ​​փորձը. Շուշան Ստեփանյան

17:31 24.09.2020

Տանկային անձնակազմերը զորավարժությունների կրակային փուլում կիրառեցին ժամանակակից զինված բախումների մարտական ​​փորձը և, օգտագործելով մարտավարական հնարքներ, ոչնչացրին պայմանական հակառակորդի զրահատեխնիկան: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը. «Կրակի կառավարումն ապահովել են անօդաչու թռչող սարքերի հաշվարկները»: Նա գրառմանը կից նաև տեսանյութ է հրապարակել:

̰
254․000 ԱՄՆ դոլար՝ ներուժի հզորացմանը. հաստատվել է ՇՄՆ ներկայացրած պատրաստվածության աջակցության հայտը

17:22 24.09.2020

Կանաչ կլիմայի հիմնադրամի քարտուղարությունը հաստատել է շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված հերթական պատրաստվածության աջակցության հայտը, որի իրականացման գործընկերն է Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջում: Նշվում է, որ աջակցության գումարը կազմում է 254.000 ԱՄՆ դոլար և ուղղվելու է հիմնադրամում հավատարմագրման ենթակա հավանական կազմակերպությունների ներուժի հզորացմանը, կարողությունների […]

̰
Հարժիս բնակավայրի 23-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել համագյուղացուն դանակահարելու համար

17:12 24.09.2020

2020թ. սեպտեմբերի 21-ին` ժամը 19:10-ին, Սյունիքի մարզի Հարժիս բնակավայրի 23-ամյա բնակիչը ահազանգել է ՀՀ ոստիկանություն և հայտնել, որ Հարժիս գյուղում մարդ է դանակահարել: Այդ մասին հայտնում են քննչական կոմիտեից: Նույն օրը` ժամը 20:00-ին, «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «աջ թուլակողի թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Հարժիս բնակավայրի 33-ամյա  բնակիչը: […]

̰
ՍԴ նախագահի մեկ առաջադրված և մեկ ինքնաառաջադրված թեկնածու կա

16:46 24.09.2020

ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը լրագրողներին հայտնել է, որ նիստը դարձյալ կարճ ընդմիջվել է: Նրա խոսքով՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն է հարց բարձրացրել լրագրողների՝ նիստին ներկայանալու համար, սակայն, իր իսկ կողմից բարձրացրած հարցը հետ է վերցվել: Պետրոսյանը նաև տեղեկացրել է, որ ինքը սկզբունքորեն կողմ է եղել լուսաբանում իրականացնելուն: Նա նաև հայտարարել է, որ ՍԴ նախագահի մեկ […]

̰
Ազգային ինքնությունը մեզ համար կարևորագույն ուղենիշ է և պետք է փոխանցվի կրթության միջոցով. Արայիկ Հարությունյան

16:20 24.09.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի աշխատակիցներին է ներկայացրել նորընտիր տնօրեն Լուսինե Թորոյանին: Նախարարը շնորհավորել է ներկաներին՝ նշելով, որ տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթը բավականին բարդ էր այն առումով, որ առնվազն երկու թեկնածու հավասարազոր մրցակիցներ և արժանի հավակնորդներ էին: «Նախարարությունը և անձամբ ես որոշեցինք հնարավորություն տալ տիկին Թորոյանին՝ առաջիկա […]

̰
Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո

15:57 24.09.2020

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին: Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը. փուլ I» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: 30 մլն եվրո արժողությամբ ծրագրի 3 մլն եվրոն […]

̰
Կապահովվի համայնքային նշանակության ճանապարհների բարեկարգման ծրագրի արդյունավետ իրականացումը

15:56 24.09.2020

Կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ համայնքային նշանակության, այդ թվում՝ գյուղական բնակավայրերի, ճանապարհների բարեկարգման ծրագրի արդյունավետ ապահովման և ՀՀ վարչապետի հանձնարարականների կատարման անհրաժեշտությամբ պայմանավորված: Ներկայումս, համայնքային ճանապարհների բարեկարգման աշխատանքների մի մասն արդեն իսկ իրականացվում է համայնքների սուբվենցիոն ծրագրերի շրջանակում՝ պետության համատեղ մասնակցությամբ, համայնքային միջոցների ներգրավմամբ: Ըստ հիմնավորման՝ դրանց համար ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ […]

̰
Դեբեդ գետի վրա կամրջի կառուցապատման գործընթացի կանոնակարգման նոր որոշում է ընդունվել

15:45 24.09.2020

Գործադիրն ընդունել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցապատման գործընթացը կանոնակարգելու և կամրջի նախագծանախահաշվային փաստաթղթերի հատուկ համալիր փորձաքննություն իրականացնող միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով ստեղծելու ու դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում: Արդյունքում՝ համապարփակ կկարգավորվի Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցապատման գործընթացը: Մեկ այլ որոշմամբ էլ […]

̰
Աղտոտված սպիտակ արագիլները հոգածության ներքո են. Ռոմանոս Պետրոսյան

15:22 24.09.2020

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ աղտոտված սպիտակ արագիլները հոգածության ներքո են: «Շրջակա միջավայրի նախարարության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի վերահսկողության ներքո 11 կամավորներ և երկու հասարակական կազմակերպություն (BirdLinks Armenia և PEES) շարունակում են հետևել և խնամել դեռևս այս տարվա հունիս-հուլիս ամիսներին աղտոտված արագիլներին։ Աշխատանքներն իրականացվել են Fauna Zoo վերականգնողական […]

̰
Չկա ԱՀ-ի կողմից առաջարկված մի նախագիծ կամ հարց, որը լուծում չստանա ՀՀ-ի իշխանությունների կողմից․  Արցախի ԱԺ նախագահը՝ Արարատ Միրզոյանին

15:15 24.09.2020

Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների ու հանձնաժողովների նախագահների հետ: Ջերմորեն ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Արարատ Միրզոյանն իր անկեղծ գոհունակությունն է հայտնել նման ձևաչափով հանդիպման համար, մասնավորապես, և երկու խորհրդարանների միջև շփումների […]

̰
ԳԹԿ-ն վերադարձնում է դիմորդների գումարը

15:08 24.09.2020

2020-21 ուսումնական տարվա բուհերի ընդունելության յուրաքանչյուր քննության մասնակցելու համար դիմորդները 1500-ական դրամ են մուծել Գնահատման և թեստավորման կենտրոնի հաշվեհամարին: Համավարակի պատճառով կառավարության մայիսի 21-ի որոշմամբ սահմանվել է բուհի ընդունելության մեկ քննություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ գնահատման և թեստավորման կենտրոնից։ «Մեկից ավելի քննություն հայտագրած դիմորդների՝ ԳԹԿ հաշվեհամարին փոխանցված ավելորդ գումարը ԳԹԿ-ն ամբողջությամբ փոխանցել է […]

̰
Լիահույս եմ՝ բարեկամական փոխհարաբերությունների լույսի ներքո երկու ժողովուրդների պայծառ ապագայի ականատեսը կլինենք. Հասան Ռոհանին՝ Նիկոլ Փաշինյանին

14:20 24.09.2020

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձերդ գերազանցությանը ՀՀ Ազգային տոնի կապակցությամբ: Անկասկած, երկու ժողովուրդների մշակութային, հասարակական ընդհանրությունները և երկկողմ բարեկամական հարաբերությունները բարենպաստ պայմաններ կապահովեն հարաբերությունների զարգացման և խորացման համար և երկու երկրների ժողովուրդները կկարողանան […]

̰
ՍԴ դատավորները դեռ քննարկում են՝ թողնե՞լ լրատվամիջոցներին ներս, թե՞ ոչ

14:06 24.09.2020

ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը լրագրողներին տեղեկացրել է, որ ՍԴ դատավորները դեռ չեն անցել ՍԴ նախագահի և փոխնախագահների ընտրության հարցի քննարկմանը։ «Այս պահին ՍԴ-ում դեռ քննարկվում է ՍԴ աշխատակարգային նիստը լրատվամիջոցների կողմից լուսաբանելու հարցը, դրանից հետո, կարծում եմ, անցում կկատարվի ՍԴ նախագահի թեկնածուների առաջադրմանը»,- ասել է նա: Շաթիրյանը տեղեկացրել է նաև, որ ՍԴ նիստը լուսաբանելու վերաբերյալ […]

̰
Կառավարության նիստի սկզբում վարչապետն անդրադարձել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին

13:40 24.09.2020

Կառավարության նիստի սկզբում վարչապետն անդրադարձել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված մենք կրկին իրավիճակի սրում ունենք` երեկ ունեցել ենք 374 նոր դեպք՝ 3913 հետազոտությունից: Ինչի՞ հետ է կապված: Սա, իհարկե, կապված է մարդկանց շարժունակության ավելացման հետ: Եվ ինչպե՞ս ենք […]

̰
Գագիկ Ծառուկյանի պաշտպանները պնդում են՝ նիստի վերաբերյալ պատշաճ ծանուցում չի եղել

13:26 24.09.2020

Գագիկ Ծառուկյանը և նրա պաշտպանները պատշաճ կարգով ծանուցված չեն եղել դատական նիստի տեղի և ժամանակի մասին, ուստի հարգելի պատճառներով չեն ներկայացել դրան։ Այս մասին հայտարարություն է տարածել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմը։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում երեկ՝ ժամը 11։00-ին, սկսվել է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդության […]

̰
Վարկային համաներում՝ համավարակի հետևանքով խնդրի առջև կանգնած քաղաքացիների համար. անցկացվում են խորհրդարանական լսումներ

13:00 24.09.2020

Համավարակի պայմաններում քաղաքացիների համար դժվարացել է վարկային պարտավորությունների կատարումը, շատերը կանգնել են դրանց մարման խնդրի առջև: Հարցն այսօր քննարկվում է խորհրդարանում: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ անցկացվում են լսումներ, որոնց, բացի խորհրդարանական ուժերից, մասնակցում են Կենտրոնական բանկի և հանրային սեկտորի ներկայացուցիչներ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Բացահայտվել է հանցագործության 76 դեպք․ ոստիկանության օպերատիվ ամփոփագիրը

12:50 24.09.2020

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 76 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության՝ 19, անձնական ունեցվածքի գողության` 18, մարմնական վնասվածք հասցնելու՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, ընտանեկան բռնության՝ 3, բնակարանային գողության, ապօրինի ծառահատման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, յուրացման կամ վատնման, զենք-զինամթերքի առգրավման, սպանության սպառնալիքի, բժշկական […]

̰
Մոսկվայի շրջանից ՀՀ և հակառակ ուղղությամբ ծանրոցների փոխադրման գինը կնվազեցվի շուրջ 3 անգամ. Հակոբ Արշակյան

12:41 24.09.2020

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում քիչ առաջ Հայփոստի և Ռուսաստանի փոստի միջև ստորագրվեց համաձայնագիր, որը թույլ կտա հոկտեմբերի 1֊ից Մոսկվայի շրջանից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ ծանրոցների փոխադրման գինը նվազեցնել շուրջ 3 անգամ, իսկ Ռուսաստանից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ` 1.5 անգամ։ Սա լավ հնարավորություն […]

̰
BACK_TO_TOP