TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+30.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Փորձաքննության ենթարկված ալկոգելերում թունավոր նյութեր չեն հայտնաբերվել. ՇՎՏՄ

15:13 22.09.2020

Օրեր առաջ հանրապետության որոշ շրջաններում գրանցված սպիրտային թունավորման դեպքերի և դրա արդյունքում առաջացած այն մտահոգության հետևանքով, որ հնարավոր է թունավորման պատճառ դարձած մեթիլ սպիրտը օգտագործված լինի նաև ալկոգելերում, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ՀՀ Քննչական կոմիտեից ստացված տվյալների հիման վրա ստուգումներ սկսեց ալկոգելի շուկայում: Մասնավորապես, Տեսչական մարմնի ջանքերով նախապես վաճառքից հանվեցին մեթիլ սպիրտի վաճառք իրականացրած […]

̰
Իսակովի պողոտայում բախվել են «Toyota»-ն ու «MAN» մակնիշի բեռնատարը

15:10 22.09.2020

Սեպտեմբերի 22-ին` ժամը 12։06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին տեղեկացրին ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հարփոն Ս․, ծնված 1970 թ․) և «MAN» մակնիշի […]

̰
Ինքնորոշման իրավունքի մերժումը կարող է միմիայն հանգեցնել բռնաճնշման և նոր բռնությունների. վարչապետի ելույթը ՄԱԿ-ի 75-ամյակի կապակցությամբ

14:55 22.09.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միավորված ազգերի կազմակերպության 75-րդ տարեդարձին հանդես է եկել ելույթով, որի տեսանյութը ինչպես մյուս երկրների առաջնորդներինը, հրապարակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում և յութուբյան ալիքում: Իր ելույթում վարչապետը մասնավորապես նշել է. «Պարոն գլխավոր քարտուղար Ձերդ Գերազանցություններ Տիկնայք և պարոնայք Միավորված ազգերի կազմակերպության 75-րդ տարեդարձը մենք նշում ենք մարդկության համար շատ առումներով դժվար ժամանակներում, ինչն […]

̰
Չարենցավանից մինչև Հրազդան ձախակողմյան ճանապարհահատվածը  ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

14:45 22.09.2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է‚ որ Մ-4‚ Երևան-Սևան-Իջևան ճանապարհի կմ 27+000-կմ 35+500 (ձախ կողմ) հատվածում (Չարենցավանից մինչև Հրազդան) իրականացվելու են միջին նորոգման աշխատանքներ, ինչի հետևանքով ձախակողմյան ճանապարհահատվածը սեպտեմբերի 23-ից մինչև հոկտեմբերի 5-ը փակ է լինելու երթևեկության համար: Ճանապարհի երթևեկությունը կազմակերպվելու է աջակողմյան հատվածով: «Հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը և […]

̰
Արագածոտնի մարզպետը վարակվել է կորոնավիրուսով․ նա հիվանդանոցային բուժում է ստանում

14:25 22.09.2020

Սեպտեմբերի 17-ին, որոշակի ախտանշաններ ի հայտ գալուց հետո, հանձնել եմ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստ, որի պատասխանը եղել է դրական: Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 18-ին, կրկնակի թեստ եմ հանձնել, որի պատասխանը ևս դրական էր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը։ «Հետազոտություններ անցնելուց հետո ինձ մոտ ախտորոշվեց երկկողմանի զարգացող թոքաբորբ՝ առողջական վիճակի որոշակի […]

̰
Շրջակա միջավայրի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի

13:55 22.09.2020

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդլայնված գործակարգավարական խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են նախարարության ղեկավար կազմն ու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ: Նախքան օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, նախարարն աշխատակազմին ներկայացրել է շրջակա միջավայրի նախարարության նոր գլխավոր քարտուղարին՝ Գրիգոր Գուլյանին։ ՇՄՆ նորանշանակ գլխավոր քարտուղարի կենսագրությունը՝ ստորև։ Գրիգոր Գուլյանը ծնվել է 1978 թ․ փետրվարի 22-ին, քաղաք Աբովյանում։ Կրթություն […]

̰
Մինչև 22 տարեկան երեխաներին և երիտասարդներին ինսուլինային անալոգները կտրամադրվեն անվճար

13:24 22.09.2020

Մինչև 22 տարեկան տարիքային խմբի հաշվառված ինսուլինակախյալ երեխաների և երիտասարդների կյանքի որակը բարձրացնելու, ինչպես նաև բուժման արդյունավետությունը և նրանց առողջական վիճակը բարելավելու նպատակով «Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագրի շրջանակներում, 2015-2019 թվականների ընթացքում, ՀՀ առողջապահության նախարարության և «Էլայ Լիլի» ամերիկյան դեղագործական կազմակերպության միջև կնքվել է պայմանագիր, որի շրջանակներում  վերոնշյալ տարիքային խմբին անվճար տրամադրվում են ինսուլինային անալոգներ: Այս […]

̰
22-ամյա երիտասարդը Աբովյան փողոցի ակումբներից մեկում դանակահարել է 41-ամյա մի տղամարդու

13:12 22.09.2020

Սեպտեմբերի 20-ին` ժամը 04:23-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 41-ամյա տղամարդ: Պարզվել է, որ Աբովյան փողոցի ակումբներից մեկում նրան դանակահարել են: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ ոստիկանության Մարաշի բաժանմունք է ներկայացել Էջմիածին քաղաքի 22-ամյա մի բնակիչ և տվել խոստովանական բացատրություն: Դանակն առգրավվել է: Նախապատրաստվում […]

̰
Որքա՞ն կրճատումներ կլինեն սոցիալական ծառայություններում միասնական համակարգի ներդրման պարագայում. ԱԺ-ն արտահերթ նիստ է անցկացրել

13:01 22.09.2020

Կառավարությունը պատրաստվում է սոցիալական կարիքների գնահատման գրասենյակը փոխարինել ծառայությունով, ստեղծել սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգ և գործընթացն իրականացնել մեկ կառույցի կողմից: Այսօր գործադիրի առաջարկությամբ խորհրդարանն արտահերթ նիստ է անցկացրել և քննարկել այս հարցը: Առաջարկվել է այն քննարկել և ընդունել 24-ժամյա ռեժիմով: Խորհրդարանական ուժերը հետաքրքրվել են՝ ի՞նչ կտա նոր համակարգի ներդրումը, և ինչպե՞ս հնարավոր կլինի կանխել […]

̰
Գողություններ և գողության փորձեր վճարային տերմինալներից․ բերման է ենթարկվել 36-ամյա տղամարդ

12:55 22.09.2020

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները սեպտեմբերի 21-ին Ագաթանգեղոսի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 36-ամյա մի տղամարդու: Պարզվել է, որ նա ժամը 01.00-ից 02.40-ն ընկած ժամանակահատվածում Կենտրոն վարչական շրջանի 5 վճարային տերմինալներից գողություն է արել, իսկ 6 վճարային տերմինալներից՝ գողության փորձ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:

̰
Բացահայտվել են Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավարի կողմից կոռուպցիոն մեխանիզմների գործադրման և խարդախության դեպքեր

12:54 22.09.2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը 2005-2008 թվականների ընթացքում զբաղեցնող պաշտոնատար անձը, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական կեղծիքներ կատարելու միջոցով, խարդախությամբ համայնքի՝ առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ ձեռք է բերել իրավունք, ինչպես նաև ավագանու անդամների հետ նախնական […]

̰
Դանակահարություն Սյունիքի Հարժիս գյուղում

12:48 22.09.2020

Սեպտեմբերի 21-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Սյունիքի մարզի Հարժիս գյուղում ինքը «մարդ է խփել»: Այնուհետև «Գորիս» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել, որ որովայնի թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել 35-ամյա քաղաքացի: Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները պարզել են, որ Հարժիս գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տղամարդուն դանակահարել է 23-ամյա համագյուղացին: Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում նա […]

̰
Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի ջրամատակարարումը 6 ժամով կդադարեցվի

12:34 22.09.2020

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից պոմպակայանի հոսանքազրկման պատճառով ս.թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-17:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցչին

12:22 22.09.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչ տիկին Մարիեն Քլարկ Հաթինգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանը: Նախարար Ա.Հարությունյանը, ողջունելով հյուրերին, նախ, շնորհավորել է տիկին Հաթինգին նշանակման կապակցությամբ և ասել, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցության հաջող փորձառությունը նաև […]

̰
«Իմ քայլի» նախընտրական ցուցակը սպառված կլիներ, եթե բոլոր հրապարակումները համապատասխանեին իրականությանը. պատգամավոր

12:19 22.09.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներն այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում անդրադարձել են մամուլում տարածված այն տեղեկություններին, թե մի շարք պատգամավորներ պատրաստվում են վայր դնել մանդատը: Պատգամավոր Սուրեն Գրիգորյանը նախ հերքել է այն լուրը, թե ինքը պատրաստվում է տեղափոխվել գործադիր: Նա նշել է նաև, որ «Իմ քայլի» նախընտրական ցուցակը սպառված կլիներ, եթե մամուլի բոլոր հրապարակումները […]

̰
«Բյութի օֆ Արմենիա տուր» տուրիստական գործակալության տնօրենի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

12:12 22.09.2020

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է «Բյութի օֆ Արմենիա տուր» տուրիստական գործակալության տնօրենի կողմից առերևույթ խարդախությամբ` խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, տարբեր անձանցից դիտավորությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ավելի վաղ հայտնել էինք, որ քրեական գործի նախաքննության ընթացքում վարույթն […]

̰
Բացահայտվել է հանցագործության 155 դեպք․ օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

11:58 22.09.2020

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 18-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 155 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 34, անձնական ունեցվածքի գողության` 33, խարդախության՝ 17, ծեծի՝ 11, ընտանեկան բռնության՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման՝ 8, խուլիգանության՝ 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման և սպանության սպառնալիքի՝ 3-ական, անձի առևանգման ու 16 […]

̰
Արայիկ Հարությունյանն ու Դավիթ Տոնոյանը քննարկել են միասնական հայրենիքի անվտանգության համակարգի խնդիրները

11:44 22.09.2020

Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Երևանում՝ ՊՆ վարչական համալիրում, հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: «Իմ խոսքում ընդգծել եմ, որ հայոց բանակը տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման գործում գլխավոր դերակատարում ունի, և այդ համատեքստում շարունակական ու համատեղ ջանքերի շնորհիվ պետք է անընդհատ ընդլայնվեն մեր ռազմական կարողությունները: Քննարկել ենք մեր միասնական հայրենիքի անվտանգության […]

̰
Երկրորդ եռամսյակում լրատվական ծրագրերի վարկանիշում «Հորիզոնն» առաջինն է․ ՀՌՀ

11:36 22.09.2020

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կազմել է 2020 թվականի երկրորդ եռամսյակի հանրապետական և մայրաքաղաքային սփռում ունեցող հեռուստաընկերությունների եթերում ամենաբարձր վարկանիշ ունեցող հեռուստածրագրերի կառուցվածքն՝ ըստ ժանրերի: Բովանդակային վերլուծության են ենթարկվել առաջատար հեռուստաընկերությունների բարձր վարկանիշի, հանրօգուտ բովանդակություն ունեցող հաղորդումների լրատվական ծրագրեր, պաշտոնական լրահոս, թոք շոուներ, ֆիլմեր, սպորտային իրադարձություններ, մանկական, ժամանցային, քաղաքական և այլ հաղորդումներ: Լրատվական ծրագրերի վարկանիշում «Շանթ» […]

̰
Շնորհակալություն հայտնենք մեր ռազմարդյունաբերողներին և պատրաստվենք անկախության 30-ամյակին․ Հակոբ Արշակյան

11:11 22.09.2020

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Անկախության 29-ամյակի առիթով մեր գործընկերները պատրաստել են հայկական արտադրության ականանետների ու ականների փորձարկումների ընթացքում նկարահանված այս հոլովակը։ Շնորհակալություն հայտնենք մեր ռազմարդյունաբերողներին և պատրաստվենք անկախության 30-ամյակին»։

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 115 նոր դեպք, 39 առողջացում

10:56 22.09.2020

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 115-ով, ապաքինվել է ևս 39 մարդ։ Արձանագրվել է մահվան 2 դեպք։ Պացիենտները եղել են 83 տարեկան կին և 69 տարեկան տղամարդ: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրը կատարվել է 825 թեստավորում, որից 710-ը՝ բացասական արդյունքով։ Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվն ավելացել է 1-ով՝ հասնելով […]

̰
Անհայտ անձը կրակել է Սան Ֆրանցիսկոյում հայկական դպրոցի ուղղությամբ

10:52 22.09.2020

Մեկ ամիս էլ չի անցել, երբ Սան Ֆրանցիսկոյում Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական դպրոցը վանդալիզմի էր ենթարկվել. օրերս այն կրկին թիրախավորվել է: «Ասպարեզ»-ը տեղեկացնում է, որ ոստիկանության տվյալների համաձայն, շաբաթ առավոտյան ինչ-որ մեկը կրակ է բացել դպրոցի ուղղությամբ և վնասել ցուցանակը: Կրակոցների հետևանքով ոչ ոք չի տուժել: Հուլիսին Սան Ֆրանցիսկոյի Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական դպրոցը վանդալիզմի էր ենթարկվել՝ պատերին գրվել էին հայհոյանքներ և պատկերվել էր Ադրբեջանի դրոշը: Օրեր […]

̰
Կտրամադրվեն հատկացումներ ԿԳՄՍՆ ենթակայության կազմակերպություններին՝  նորոգումների և տեխնիկաների ձեռքբերման համար

10:17 22.09.2020

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 10-ի N 1519-Ն որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպություններին նորոգումների և անհրաժեշտ տեխնիկաների ձեռքբերման համար կտրամադրվեն հատկացումներ: «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ին տարածքի վերակառուցման համար կտրամադրվի 102,715.7 հազ. դրամ: Կինոկենտրոնի՝ Տերյան 3ա հասցեում գտնվող տարածքում կիրականացվեն տարածքի կապիտալ ամբողջական վերակառուցման աշխատանքներ: Մասնավորապես, ընդհանուր […]

̰
Նիագարայի ջրվեժը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով

09:44 22.09.2020

Կանադայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ Կանադայում ՀՀ դեսպանության և «Նիագարա պարկի կոմիտեի» համատեղ ջանքերով սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներով։

̰
Նավուր գյուղում բռնկված հրդեհը մեկուսացվել է

09:24 22.09.2020

Սեպտեմբերի 22-ին` ժամը 03:42-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նավուր գյուղում այրվում է պահեստավորած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր (3000 հակ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։06-ին։

̰
Կառավարությունը շնորհակալ է այն մարդկանց, ովքեր իրենց գործունեությամբ ապացուցում են այն, ինչի մասին մենք ասում ենք. վարչապետը՝ մրցանակակիրներին

08:39 22.09.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ «Զվարթնոց» տաճարում մասնակցել է «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությանը, որն անցկացվել է Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակում: Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Հայաստանի Հանրապետության […]

̰
Մեծամորի ԱԷԿ-ին հարված հասցնելու սպառնալիքը ոչ այլ ինչ է, քան մարդկության դեմ ուղղված հանցագործություն․ Պապիկյանի ելույթը ԱԷՄԳ 64-րդ գլխավոր համաժողովում

08:34 22.09.2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ԱԷՄԳ 64-րդ գլխավոր համաժողովում հանդես է եկել ելույթով, որից ներկայացնում ենք հատված․ «Կորոնավիրուսի դեմ պայքարի այս դժվարին պայմաններում Հայաստանը բախվեց մեր երկրի և ամբողջ տարածաշրջանի անվտանգության համար ծայրահեղ վտանգավոր և աննախադեպ մարտահրավերի: Խոսքս Մեծամորի ատոմակայանին հրթիռային հարված հասցնելու իրական սպառնալիքի մասին է, որը հնչեցրել է Հայաստանի հարևան պետության ներկայացուցը։ […]

̰
Կիևի ամենաբարձր շենքերից մեկը՝ JackHousе-ը, լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով

08:28 22.09.2020

Հայաստանի Հանրապետության 29-ամյակի առթիվ Կիևի ամենաբարձր շենքերից մեկը՝ JackHousе-ը, լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով։ Այս մասին հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։  

̰
Արայիկ Հարությունյանը պարգև է հանձնել տարիներ առաջ Սիրիայից Հայաստան տեղափոխված ամուսիներին

08:24 22.09.2020

Երեկ երեկոյան «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությանը պատիվ ունեցա անձամբ պարգև հանձնելու Սիրիայից տարիներ առաջ Հայաստան տեղափոխված ամուսիներ Ռաֆֆի Ռշտունուն և Յոլանտ Հատտատին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Նրանք պատերազմի պատճառով կորցել էին տասնամյակներով ստեղծածը և ամեն ինչ նորից սկսելու դժվարին գործում կրկին հաջողել: Շնորհավորանքիս խոսքում հիշել եմ […]

̰
Պլանային ջրանջատում Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջաններում

08:19 22.09.2020

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10.00-20:00-ն, կդադարեցվի Երևանի. Էրեբունի վարչական շրջանի` Արցախի և Երկաթուղայինների 1-ից 7 փողոցներն ամբողջությամբ, Շենգավիթ վարչական շրջանի՝ Արշակունյաց պողոտայի127/10-ից մինչև 127/30, Բագրատունյաց 70/4-ից մինչև 70/19, Արտաշատի խճուղի 1, 3, 5, 7, 9 համարների, «Մաքուր Երկաթ», «Նաիրիտ» գործարանների և ՋԷԿ–ի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
BACK_TO_TOP