TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+30.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Աբովյան-Մայակովսկի ավտոճանապարհին գտնվող կրակայրիչների արտադրամասում բռնկված հրդեհը մեկուսացված է

00:38 22.09.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, սեպտեմբերի 21-ին՝ ժամը 22:45-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Մայակովսկի ավտոճանապարհին գտնվող կրակայրիչների արտադրամասում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 22-ին, ժամը 00:21-ին։ […]

̰
Աբովյան-Մայակովսկի ավտոճանապարհին գտնվող կրակայրիչների արտադրամասում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 7 մարտական հաշվարկ

00:13 22.09.2020

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 22:45-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Մայակովսկի ավտոճանապարհին գտնվող կրակայրիչների արտադրամասում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ։

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:45 21.09.2020

Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 21-ին և 23-24-ն առանձին շրջաններում, 22-ին և 25-26-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 21-ի ցերեկը, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին և 26-ի կեսօրից հետո սպասվում է […]

̰
Սևակ Մարկոսյանը՝ գլխավոր մրցանակակիր

23:11 21.09.2020

SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ Զվարթնոցի մայր տաճարի հարևանությամբ ընթանում է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը: Ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր: Նախ հանձնվել են երկու՝ հատուկ մրցանակները, ապա պարգևներ են ստացել 13 մրցանակակիրները, որոնք ընտրվել են մի քանի տասնյակ թեկնածուներից: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս գլխավոր […]

̰
Ովքե՞ր են այս տարվա «Մեր ժամանակների հերոս»-ները

22:50 21.09.2020

«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունն այս տարի ևս ունի մեկ գլխավոր մրցանակ: Թեկնածուները քիչ չեն, բայց մրցանակակիրները 13-ն են: Նկարիչ -դիզայներ, փոքրիկ ձեռնակություն ունեցող Արմինե Աղաջանյանը 13-ից առաջինն է ստացել մրցանակը: «Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ: Ես Արմինեն եմ, ներկայացնում եմ «Մոշ» ստուդիոն: Ի դեպ, «Մոշ»-ն ընդհանրապես կապ չունի հատապտղի հետ: Էդպես ինձ անվանում […]

̰
Տոնական հրավառություն՝ ՀՀ անկախության 29-ամյակի առթիվ

22:25 21.09.2020

Զվարթնոցի տաճարում այսօր տեղի է ունեցել «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը:  Գնահատվել են այն քաղաքացիները, ովքեր իրենց ուժերով հիմնել են սեփական գործը և ապագան կապել Հայաստանի հետ: Նախորդ տարի «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունն անցկացվել էր Գյումրու Սև Բերդ ամրոցում: Մրցանակաբաշխության ավարտին տեղի է ունեցել հրավառություն։

̰
Հայ-ռուսական զորավարժությունները մեկնարկել են Հայաստանի Հանրապետության անկախության օրը

21:58 21.09.2020

Հավանաբար, ամենևին էլ պատահականություն չէ այն, որ հենց Հայաստանի անկախության օրը մեկնարկեցին «Կովկաս-2020» ռուս-հայկական համատեղ զորավարժությունները, որոնք անցկացվում են Ալագյազ զորավարժարանում: Այսօր սկսված վարժանքներին մասնակցում է Ռուսաստանի հարավում տեղակայված զորամիավորումների մոտ 80 հազար զինվորական: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Պատմական դասեր ու ապագայի ուղենիշներ․ անկախության գաղափարի շուրջ զրույց Ազատ Արշակյանի հետ

21:53 21.09.2020

Ի՞նչ դժվարություններ ենք հաղթահարել անկախության վերանվաճման ճանապարհին, ինչպե՞ս ենք անցած 29 տարիները օգտագործել պետականության կերտման գործում. այս թեմաների շուրջ Արամ Աբրահամյանը զրուցել է ՀՀ Գերագույն խորհրդի և ԱԺ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Դուբայի Բուրջ Խալիֆան լուսավորվել է Հայաստանի ազգային դրոշի գույներով

21:46 21.09.2020

Հայաստանի Անկախության տոնի առթիվ Դուբայի Բուրջ Խալիֆան լուսավորվել է Հայաստանի ազգային դրոշի գույներով:

̰
Այգեձոր գյուղում տեղադրվել է Տավուշում հուլիսի 14-ին զոհված կապիտան Սոս Էլբակյանի հուշաքարը

21:34 21.09.2020

Տավուշում տեղադրվել է հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհված կապիտան Սոս Էլբակյանի հուշաքարը: Նախաձեռնությունը կապիտանի հորեղբորորդու` Կարեն Արշակյանինն է: «Տավուշում հուշաքար տեղադրելու մտադրությունն առաջացավ այն ժամանակ, երբ բեռնատարներով անվադողեր էին տարել  սահման: Երբ հուշաքարն արդեն պատրաստ էր, տարանք Տավուշ, տեղադրել ենք մոտ 2 շաբաթ առաջ, այդ ողջ ընթացքում մեզ հետ էր […]

̰
Ինչպե՞ս են տարբեր երկրները շնորհավորել ՀՀ անկախության 29-ամյակը

21:20 21.09.2020

Անկախության 29-ամյակի կապակցությամբ Հայաստանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ տարբեր երկրներից և միջազգային կառույցներից։ Ուղերձներ են ստացվել Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Կանադայից, Ֆրանսիայից, Բուլղարիայից, Լիտվայից, Մոլդովայից, Եգիպտոսից, Ղազախստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Իրաքից, Ինդոնեզիայից ու մի շարք այլ երկրներից։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Վարչապետը ներկայացնում է Հայաստանի՝ մինչև 2050թ․ վերափոխման ռազմավարությունը

21:17 21.09.2020

Մատենադարանում կառավարության անդամների, ուսանողների և աշակերտների ներկայությամբ ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի՝ մինչև 2050 թ. վերափոխման ռազմավարությունը: Մինչ բովանդակային մասին անդրադառնալը․ վարչապետն ասել է, որ կառավարության որոշումը և միջոցառման բացառիկ բնույթը թույլ է տալիս իրեն առանց դիմակ ելույթ ունենալ՝ միևնույն ժամանակ բոլորին հիշեցնելով հակահամաճարակային կանոնները պահպանելու անհրաժեշտությունը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Զվարթնոցի մայր տաճարի հարևանությամբ մեկնարկել է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը

20:58 21.09.2020

Զվարթնոցի մայր տաճարի հարևանությամբ ընթանում է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը:  Ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր: SHANTNEWS.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ երկու հատուկ մրցանակ կա: Դրանցից մեկը «կշրջի» բոլոր 20 ԲԿ-ներում: Այն հանձնվել է նոր կորոնավիրուսը հաղթահարած  Պետրոս Պետրոսյանին: Հատուկ մրցանակներից երկրորդը այգեպարցի Սամվել Ուդումյանը հանձնել է […]

̰
Վրաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է ՀՀ անկախության տոնի առթիվ

20:54 21.09.2020

Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ շնորհավորանք է հղել նաև Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը` Հայաստանին ու հայ ժողովրդին մաղթելով բարեկեցություն ու հաջողություններ։ Շնորհավորանքի մեջ նշվում է, որ մեր երկրների պատմությունը բարիդրացիության և բարեկամության օրինակ է։ Գրառման երկրորդ հատվածը հայերեն է:

̰
Մոլդովական փողոցի բնակարաններից մեկու բռնկված հրդեհը մարվել է

20:40 21.09.2020

Սեպտեմբերի 21-ին, ժամը 16։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի 2/2 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Հրդեհաշիջման և փրկարարական […]

̰
Մինչև 2021 թվականի հիմնական ՏԻՄ ընտրությունները համայնքների խոշորացման գործընթացը կավարտվի

19:00 21.09.2020

«Շիրակի մարզում համայնքների խոշորացում սպասվում է և անպայման լինելու է»,- այս մասին հայտնել է Շիրակի  մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանը: «Մինչև 2021 թվականի ավարտը, մինչև հաջորդ տարվա հիմնական ու ամենակարևոր ՏԻՄ ընտրությունների անցկացումը, խոշորացման գործընթացը կավարտվի և մենք կթևակոխենք տեղական ինքնակառավարման հաջորդ փուլ»,- նշել է նա: Շիրակի մարզում մինչ այս խոշորացման արդյունքում ձևավորվել են յոթ […]

̰
ՍՈՒ կործանիչները՝ Երևանի  երկնքում

18:51 21.09.2020

  ՍՈՒ կործանիչները՝ Երևանի երկնքում․ ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը և   տեսանյութ հրապարակել։   https://www.facebook.com/shushanstepanyan/videos/3258493104186827/

̰
Առողջապահության ոլորտի մասով պայքարը հաջողված է. Թորոսյանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի մասին

18:02 21.09.2020

Առողջապահական համակարգն արել է առավելագույնը՝ նման ցուցանիշներ ցույց տալու համար: Այսօր լրագրողների հետ զրուցում անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարին՝ նման տեսակետ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա ընդգծեց, որ առողջապահության ոլորտի մասով պայքարը միանշանակ հաջողված է: Թորոսյանը միաժամանակ նաև նկատեց. «Դա միայն մեր ոլորտի խնդիրը չէ, այլև ամբողջ ազգաբնակչության»: Հարցին, թե արձակուրդից վերադառնալո՞ւ է աշխատանքի՝ […]

̰
Հրդեհ Մոլդովական փողոցում

17:31 21.09.2020

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 16։45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի 2/2 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից: Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների […]

̰
ԱԷՄԳ գլխավոր տնօրենի հետ հանդիպմանը Պապիկյանը մտահոգություն է հայտնել ԱԷԿ-ի նկատմամբ Ադրբեջանի կողմից հնչեցված սպառնալիքի վերաբերյալ

17:20 21.09.2020

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Գլխավոր համաժողովի 64-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ: Այդ մասին տեղեկացնում են նախարարության ֆեյսբուքյան էջում: Շնորհավորելով նրան ԱԷՄԳ գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթելով բեղմնավոր գործունեություն՝ նախարար Պապիկյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության և ԱԷՄԳ-ի համագործակցության […]

̰
Նոր Ամանոս գյուղում անասնակեր է այրվում․ դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

15:57 21.09.2020

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։06-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Ամանոս գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

̰
Շիրակի մարզպետի շնորհավորական ուղերձը

15:53 21.09.2020

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը շնորհավորել է ՀՀ անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ. «Հարգելի՛ հայրենակիցներ Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Նա ով խիզախ է, անկախ է․․․ Ուղիղ 29 տարի առաջ հայ ժողովուրդը խիզախեց ու վերստանձնեց սեփական ճակատագիրը տնօրինելու և՛ պատասխանատվությունը, և՛ պատիվը։ Այդ վճռականությունը մեզ ոչ միայն պետականություն, այլև պայքարի անզիջում տասնամյակներ պարգևեց, այն […]

̰
Առողջ ապրելակերպը դարձնենք ազգային հատկանիշ, կյանքի սպասվող տևողությունը դարձնենք 90 տարվա. Փաշինյան

15:09 21.09.2020

Հաղթահարենք աղքատությունն աշխատանքով: Հայաստանի՝ մինչև 2050 թ. վերափոխման ռազմավարությունը ներկայացնելիս այս շեշտադրումն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես դժվար եմ պատկերացնում՝ ինչպես կարող է մարդը հաղթահարել աղքատությունն առանց աշխատանքի: Մյուս կողմից` հասկանում ենք, որ աշխատանքով կարելի է հաղթահարել աղքատությունը, եթե կրթության արդյունքում ձևավորվել է այնպիսի ներուժ, որն աշխատանքով մարդուն հնարավորություն կտա դուրս գալ աղքատությունից»,- ասաց […]

̰
Մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչությունը պետք է հասցնել առնվազն 5 միլիոնի. Փաշինյան

14:30 21.09.2020

Մատենադարանում կառավարության անդամների, ուսանողների և աշակերտների ներկայությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի՝ մինչև 2050թ. վերափոխման ռազմավարությունը: Հանդիպման ընթացքում Փաշինյանն ասաց, որ մինչև 2050 թվականը ՀՀ բնակչությունը պետք է հասցնել առնվազն 5 միլիոնի: Վարչապետը շեշտեց նաև՝ անհրաժեշտ է 20-ապատկել ՀՀ-ի համախառն ներքին արդյունքը: «Այն ոչ միայն տնտեսական ցուցանիշ է, այլև ժողովրդագրական, կրթական ու աշխատանքային»,- ասաց […]

̰
Անկախությունը՝ որպես երկնային պարգեւ, հարկ է պահել անվթար ու անեղծ. Արամ Ա

14:27 21.09.2020

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. Կաթողիոկոս կը շնորհաւորէ Հայաստանի Անկախութեան 29-րդ ամեակը. Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգիսեանին եւ վարչապետ Նիկոլ Փաշինեանին, այս առաւօտ՝ Երկուշաբթի, 21 Սեպտեմբեր 2020-ին, իր նամակով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ջերմօրէն շնորհաւորեց Հայաստանի անկախութեան 29-րդ տարեդարձը: Այս առիթով, Նորին Սրբութիւնը վերահաստատեց, թէ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը պիտի շարունակէ վերանորոգ յանձնառութեամբ մասնակից դառնալ Հայաստանի […]

̰
ՀՀ-ն տեղեկություն չունի Տավուշի սահմանին ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին․ ՊՆ

14:19 21.09.2020

Հայկական կողմը տեղեկություն չունի հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում «հայկական գնդակից» հակառակորդի սպանվածի մասին։ Այս մասին PanARMENIAN.Net-ի հետ զրույցում հայտնել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Ինչ վերաբերում է հակառակորդի զոհին, նման ինֆորմացիա չունենք, միաժամանակ մենք բազմիցս հայտարարել ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին ռիսկերի նվազեցման մեխանիզմների բացակայությունն անընդունելի է և նպաստում է լարվածությանը»,- մասնավորապես ասել է […]

̰
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանին շնորհվել է արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան

14:10 21.09.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի` Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանին շնորհվել է արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան։

̰
Ինքնիշխան, ազատ ու անկախ Հայաստանը վերջապես դարձավ դարակազմիկ իրողություն. Պապիկյան

13:54 21.09.2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Անկախության տոնի առթիվ: «1991թ. սեպտեմբերի 21-ը անկախության հոգեվիճակից երբեք չհրաժարված ազգի դարավոր գոյապայքարի մեջ հասունացած վերջնագիր էր, սեփական ճակատագիրը տնօրինելու արժանապատիվ ընտրություն: Ինքնիշխան, ազատ ու անկախ Հայաստանը վերջապես դարձավ դարակազմիկ իրողություն, որին հաջորդող տարիները մեզ պարտավորեցրին ամեն օր փայփայել հերոսների սխրանքներով սրբագրված Հայաստանի […]

̰
Շնորհավորանք են հղել նաև ԱՄԷ ղեկավարները

13:41 21.09.2020

ՀՀ անկախության 29-րդ տարեդարձի առիթով շնորհավորական ուղերձներ են հղել նաև ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյաները` ԱՄԷ նախագահ Խալիֆա Բին Զայեդ ալ Նահյանը, ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ Մուհամմադ Բին Ռաշիդ ալ Մաքթումը և Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գերագույն փոխհրամանատար Մուհամմադ Բին Զայեդ ալ Նահյանը: Ուղերձում շնորհավորանք է ուղղված նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին: […]

̰
Փաշինյանը պարզաբանում է՝ ինչու է Հայաստանի վերափոխման ռազմավարությունը ներկայացնում առանց դիմակի

13:14 21.09.2020

Մատենադարանում կառավարության անդամների, ուսանողների և աշակերտների ներկայությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի՝ մինչև 2050 թ. վերափոխման ռազմավարությունը: Մինչ բովանդակային մասին անդրադառնալը վարչապետն ասել է, որ կառավարության որոշումը և միջոցառման բացառիկ բնույթը թույլ են տալիս իրեն առանց դիմակ ելույթ ունենալ՝ միևնույն ժամանակ բոլորին հիշեցնելով հակահամաճարակային կանոնները պահպանելու անհրաժեշտությունը: Ինչո՞ւ է անհրաժեշտ ունենալ այս ռազմավարությունը՝ Նիկոլ […]

̰
BACK_TO_TOP