TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+27.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Մեր ամուր պետականության հիմքերից են իրար հանդեպ հարգանքն ու միասնությունը․ Թաթոյան

12:38 21.09.2020

Շնորհավորում եմ բոլորիս մեր սիրելի Հայաստանի Անկախության տոնի առիթով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Մեր ամուր պետականության հիմքերից են իրար հանդեպ հարգանքն ու միասնությունը, պատասխանատվությունն ու հավատը սեփական ուժերի նկատմամբ: Հանուն մեր Հայաստանի պետք է ապրել նոր նպատակներով ու գաղափարներով, երբեք չսահմանափակվել ձեռքբերածով ու չընկրկել դժվարությունների առաջ՝ […]

̰
Ոստիկանությունն այսօր էլ կանգնած է նորացող Հայաստանի զարգացման առաջնագծում․ Վահե Ղազարյան

12:35 21.09.2020

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ․ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ՝ ՀՀ ոստիկանության անձնակազմին, վետերաններին, աշխատակիցների ընտանիքներին շնորհավորում եմ Անկախության օրվա առթիվ: Անկախ պետականությունը ազգերի գոյության միակ կերպն է, որ երաշխավորում է համակողմանի զարգացում ու հարատևություն: Քսաներորդ դարի վերջին, երբ, ըստ էության, դրված էր մեր լինել-չլինելու հարցը, հայ […]

̰
Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին

12:27 21.09.2020

«Մենք պատրաստ ենք շարունակել համագործակցությունը մեր ընդհանուր շահերի, այդ թվում՝ երկկողմ առևտրի ու ներդրումների ընդլայնման, իրավունքի գերակայության ամրապնդման, տարածաշրջանային կայունության և Ձեր երկրի ինքնիշխանությանը սատարելու տիրույթներում»:

̰
Հայրենիքը սիրում են ոչ թե լոկ խոսքերով, այլ գործով. Արագածոտնի մարզպետի շնորհավորանքը

12:25 21.09.2020

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում Անկախության տոնի առթիվ գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Անկախության օրվա առթիվ: Սեպտեմբերի 21-ը համազգային հպարտության տոն է: Ազատ ու անկախ երկրում ապրելու ժողովրդի կամքն ու վճռականությունն իրենց արտահայտումը գտան 1991 թվականի սեպտեմբերի 21-ին կայացած հանրաքվեի արդյունքներում, երբ մի ողջ ժողովուրդ, երկրի լուսավոր ապագայի նկատմամբ հավատով ու […]

̰
Ցանկանում եմ զորացում, նորանոր նվաճումներ բոլոր ոլորտներում․ Գլխավոր հարկադիր կատարող

11:55 21.09.2020

Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայեր, Շնորհավորում եմ բոլորիս համապետական և համազգային տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության առթիվ։ 29 տարի առաջ՝ սեպտեմբերի 21-ին, հայ ժողովրդի հավաքական կամարտահայտումն եղավ 3-րդ Հանրապետության ծնունդը, հայ ժողովրդի ազատ ձայնի իրավունքի արձանագրումը, իսկ ազատ, անկախ Հայաստանի Հանրապետության՝ որպես իրավական պետության ձևավորումը […]

̰
«Ռուսաստանում կարևորում են Հայաստանի հետ բարեկամական, դաշնակցային հարաբերությունները». Պուտինը շնորհավորել է Փաշինյանին

11:49 21.09.2020

Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Ռուսաստանում կարևորում են Հայաստանի հետ բարեկամական, դաշնակցային հարաբերությունները: Վստահ եմ, որ մեր երկրների կառուցողական երկխոսությունը, տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև եվրասիական […]

̰
Այսօր կարևոր է յուրաքանչյուրիս գիտակցումը, որ ազգային իղձերի իրականացման երաշխիքը ՀՀ-ի, Արցախի և ողջ սփյուռքի միասնականությունն է․ Իրանում ՀՀ դեսպան

11:41 21.09.2020

ՀՀ Անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորանքներին միացել է նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը. «Սիրելի´ հայրենակիցներ, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթում բոլորիդ առողջություն և երջանկություն: Ներկա բարդ պայմաններում Հայաստանը կարողացել է ապահովել իր անվտանգությունն ու սոցիալ-տնտեսական կայունությունը, մյուս կողմից՝ հանդես գալ տարածաշրջանում և աշխարհում որպես […]

̰
Ռիոյում Քրիստոսի արձանի վրա կլուսարձակվի Հայաստանի պատմությունն ու մշակույթը ներկայացնող տեսաշար

11:38 21.09.2020

Բրազիլիայում ՀՀ դեսպանության ու Սան Պաուլոյում ՀՀ պատվավոր հյուպատոսության նախաձեռնությամբ սեպտեմբերի 21-ի երեկոյան Ռիո դե Ժանեյրոյի հանրահայտ Քրիստոս Փրկիչ արձանի վրա կլուսարձակվի Հայաստանը և նրա պատմությունն ու մշակույթը ներկայացնող տեսաշար: Միջոցառումը նշանավորում է Հայաստանի անկախության 29-րդ և Հայաստանի Առաջին Հանրապետության և Բրազիլիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-րդ տարեդարձը:

̰
Ես վստահ եմ, որ որևէ փորձություն ու դժվարություն չեն կարող խաթարել մեր երկրի հաստատուն ընթացքը. Արմավիրի մարզպետի շնորհավորանքը

11:37 21.09.2020

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը շնորհավորական ուղերձն Անկախության տոնի առթիվ. «Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ, Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 29-րդ տարեդարձի առթիվ: Տարեթվեր կան, որ ստեղծվում են ժամանակի պահանջով ու հրամայականով և հավերժանում են դարերի ու սերունդների համար: Հայ ժողովրդի պատմական կենսագրության մեջ բացառիկ կարևոր և որպես շրջադարձային իրողություն […]

̰
ԱԱԾ-ն քրեաիրավական գնահատական է տալու «Դոսյե»-ի հրապարակմանը. ԱԱԾ տնօրեն

11:28 21.09.2020

ՀՀ անկախության տոնի առթիվ Եռաբլուրում է եղել նաև ՀՀ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը: Լրագրողների հետ զրույցում, մինչ հարցերին անդրադառնալը, ԱԱԾ տնօրենը շնորհավորել է տոնի կապակցությամբ՝ ցանկանալով, որ Հայաստանում անկախությունն ու ինքնիշխանությունը հարատև լինեն: ԱԱԾ տնօրենին հարց է ուղղվել «Դոսյե»-ի հրապարակման մասին: Հիշեցնենք, այդ կենտրոնի կողմից հոդված էր հրապարակվել, ըստ որի՝ Հայաստանի գրեթե բոլոր ոլորտներում գործում […]

̰
Մեկտեղելու ենք մեր ջանքերն Արցախի և Հայաստանի թռիչքաձև զարգացումն ապահովելու համար․ Փաշինյանը հանդիպել է Արայիկ Հարությունյանի հետ

11:21 21.09.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում առաձնազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: «Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, ուրախ եմ Ձեզ ընդունել Երևանում՝ Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի օրը: Այդ իրադարձությունը մեր պատմության մեջ ունի առանձնահատուկ տեղ, և մեր խնդիրն է՝ 1991 թվականին մեր ժողովրդի միահամուռ կամքով ստեղծված պետականությունը դարձնել հարատև գործոն: Կարծում եմ՝ մեր բոլորի […]

̰
21-րդ դարը հայ ժողովրդի անկասելի վերելքի ժամանակաշրջանն է լինելու․ Ավինյան

11:03 21.09.2020

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության 29-ամյակի կապակցությամբ․ «Սիրելի՛ հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, Շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի առթիվ: 1991թ.-ի սեպտեմբերի 21-ի գալուն մենք շատ երկար ենք սպասել: Հաջողությունների ու անհաջողությունների, վերելքի ու անկումի, հույսերի ու հուսախաբության երկարուձիգ տարիներից հետո, շուրջ վեց հարյուրամյակ տևած պայքարի արդյունքում […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 121 նոր դեպք, 6 մահ

10:57 21.09.2020

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 121-ով, ապաքինվել է ևս 29 մարդ։ Արձանագրվել է մահվան 6 դեպք։ Նախորդ օրը կատարվել է 1633 թեստավորում, որից 1512-ը՝ բացասական արդյունքով։ Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվն անփոփոխ է՝ 287։ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ ընդհանուր դեպքերի թիվը 47552 է,  առողջացածներինը՝ 42637, մահվան […]

̰
«Անկախությունն ու ինքնիշխանությունն ամենօրյա պայքարի միջոցով ապահովվելու խնդիր ունեն»․ քաղաքական էլիտան Եռաբլուրում է

10:48 21.09.2020

Այսօր Հայաստանի Հանրապետությունը նշում է Անկախության 29-ամյակը։ Քաղաքական էլիտան Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել զոհված հայորդիների հիշատակին։ «Ես մաղթում եմ մեր ժողովրդին ուժ և տոկունություն, հաղթահարելու ենք բոլոր փորձությունները, որոնք կարող են, հնարավոր են և կանխատեսլի են։ Վստահ եմ, որ մեր ժողովուրդը միայն և միայն հաղթանակներ է բերելու, որովհետև մեր ցանկացածը, մեր կամեցածը միայն ու […]

̰
Պիտի մեր գործողություններով ամեն օր ամրագրենք մեր ինքնիշխանության անշրջելիությունը․ Արարատ Միրզոյան

10:28 21.09.2020

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առիթով: «Հայաստանի Հանրապետության սիրելի’ քաղաքացիներ, սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ: 1991 թվականի այս օրը տեղի ունեցած անկախության հանրաքվեն դե յուրե բովանդակություն հաղորդեց այն բնական տարածքին, որտեղ ապրում եւ կենսագործում էինք մենք հայերս ու այն անվանում հայրենիք: […]

̰
Կեցցե՛ ազատ, ժողովրդավարական Հայաստանը. Լիտվայի ԱԳ նախարարի շնորհավորանքը

10:22 21.09.2020

Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկևիչուսը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առիթով: Նա հայերեն գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «Կեցցե՛ ազատ, ժողովրդավարական, եվրոպական Հայաստանը: Մեր ժողովուրդները գիտեն ազատության և ժողովրդավարության իրական արժեքը: Ակնկալում եմ հետագայում էլ ավելի ընդլայնել կապերը մեր երկրների միջև»,- գրել է Լինկևիչուսը: Կեցցե’ ազատ, ժողովրդավարական, եվրոպական Հայաստանը: Մեր ժողովուրդները գիտեն […]

̰
ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն շնորհավորել է Հայաստանին անկախության 29-ամյակի առթիվ

10:14 21.09.2020

«Միացյալ Նահանգները ողջունում է օրենքի գերակայությունը ամրապնդելու, անկախ դատական համակարգ հիմնելու և տնտեսական և ներդրումային հնարավորությունները մեծացնելու հարցում Հայաստանի շարունակական նվիրվածությունը»:

̰
Անկախությունը տրված արժեք չէ, այն ձեռք է բերվում նվաճելով․ Արմեն Գրիգորյան

10:01 21.09.2020

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել անկախության 29-րդ տարեդարձի առիթով․ «Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության տարեդարձի առիթով: Մոտ երեք տասնամյակ առաջ վերահաստատեցինք ինքնիշխան և անկախ պետություն ունենալու մեր կամքը՝ դառնալով մեր իսկ անվտանգության երաշխավորը և բարեկեցության ապահովողը: Բացի դրանից` ինքնիշխան և անկախ Հայաստանը դարձավ Արցախի և աշխարհասփյուռ հայության […]

̰
Մաղթում եմ բոլորիս անկախ պետականության բարձր գիտակցում, պետության կայացմանն ուղղված շատ ծրագրեր, դրանք իրագործելու մեծ ձգտում․ ԿԳՄՍ նախարար

09:55 21.09.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Անկախության օրվա կապակցությամբ. «Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ մեր պետականության կարևորագույն տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյակի կապակցությամբ: 1991 թ.-ից ի վեր, անկախության կայացման ճանապարհին անխուսափելի մարտահրավերներին դիմակայելով, ձեռք ձեռքի կառուցել ենք մեր պետությունը՝ վայելելով և գիտակցելով անկախ հայրենիքում ապրող քաղաքացու մեր իրավունքը: Այդ ճանապարհին իրենց անխախտ դերով ու […]

̰
29 տարի առաջ հայ ժողովուրդը միահամուռ կերպով ընտրեց դժվարություններով լի այս ճանապարհը․ Արսեն Թորոսյան

09:05 21.09.2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի շնորհավորանքի խոսքն Անկախության տոնի առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ: 29 տարի առաջ հայ ժողովուրդը միահամուռ կերպով ընտրեց դժվարություններով լի այս ճանապարհը: Միասնության ամենավառ, անկասկած, ամենաճիշտ ուղին վերահաստատվեց 2 տարի առաջ` մեր հպարտ ու պահանջատեր ժողովրդի շնորհիվ, երբ հայտարարեցինք, որ մենք ենք մեր ներկայի ու գալիքի տերը, որ […]

̰
Անկախության օրվա լուսավոր խորհուրդը հրավեր է ազգիս զավակներին վերարժևորելու անցած դժվարին ուղին․ Գարեգին Երկրորդ

08:39 21.09.2020

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության տոնի առթիվ, որը ներկայացնում ենք ստորև․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում բարեպաշտ մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս և շնորհավորում Անկախության տոնի բերկրալի առիթով։ Շուրջ երեք տասնամյակ առաջ մեր ժողովուրդը Տիրոջ օրհնությամբ […]

̰
Մեր անկախ պետության դեմքը դեֆիլե է իրականացնում Խոր Վիրապում

08:17 21.09.2020

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Մեր անկախ պետության դեմքը` ՀՀ ԶՈւ պատվոպահակային վաշտը, դեֆիլե է իրականացնում Խոր Վիրապում»։ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3257222704313867 https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3257228874313250

̰
Մենք պիտի գծագրենք այդ Հայաստանն ու կառուցենք այսօրվանից․ Փաշինյանն այսօր կհրապարակի մինչև 2050թ. վերափոխման ռազմավարությունը

08:09 21.09.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ․ «Սիրելի ժողովուրդ՝ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, սփյուռքի հպարտ հայություն. Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Անկախության տոնի առիթով։ 29 տարի առաջ այս օրը տեղի ունեցած հանրաքվեով մեր ժողովուրդը միահամուռ ամրագրեց Հայաստանի անկախությունը։ 1991 թվականի սեպտեմբեր 21-ի հանրաքվեն մեր ժողովրդի պատմության ամենակարևոր իրադարձություններից […]

̰
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

00:03 21.09.2020

Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ երրորդ տարին անընդմեջ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով։ Այս մասին տեղեկացրին Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ ՀՀ Անկախության տոնի առթիվ Հայոց եռագույնով պատված հեռուստաաշտարակն ու գիշերային հիասքանչ Թբիլիսին։

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

00:01 21.09.2020

Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 20-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 21-ին և 24-ին առանձին շրջաններում, 22-ին և 25-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 20-22-ն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 20-ի ցերեկը, 21-ին, […]

̰
Հայաստանի երրորդ Հանրապետությունը 29 տարեկան է

00:00 21.09.2020

Այսօր համայն հայությունը նշում է Հայաստանի Հանրապետության Անկախության օրը: Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին, Գերագույն Խորհրդի նիստում: 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացվեց ԽՍՀՄ–ից դուրս գալու հարցով հանրաքվե, որին մասնակցելու իրավունք ունեցող 2,056,758 քաղաքացիների 99.51 %-ը «այո» ասաց անկախությանը։ Սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագույն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:

̰
Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են Mercedes-ն ու 06-ը. երկու հոգի տեղում մահացել են

23:28 20.09.2020

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևան-Գյումրի ավտոճանապարհի չարաբաստիկ, ժողովրդի կողմից «մահաբեր» անունը ստացած ճանապարհահատվածում: Ժամը 21:40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում բախվել են Mercedes և ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն: Օպերատիվ են գործել Թալինի […]

̰
Արարատի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում գազանջատումներ կլինեն

23:23 20.09.2020

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 22-ին ժամը՝ 10:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Ավշար գյուղի մի հատվածի, ժամը 10․00-ից մինչև ժամը 18․00-ն՝ Գեղարքունիքի մարզի Գագարին, Վարսեր համայնքների, ժամը 10․00-ից մինչև ժամը 17․00-ն՝ Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղի կենտրոնական թաղամասի, ժամը 10․00-ից մինչև ժամը 18․00-ն՝ Կոտայքի մարզի Ալափարս գյուղի գազասպառողների գազամատակարարումը:

̰
Վարդավառի լճում մոտ 50 տարեկան տղամարդու դի է հայտնաբերվել

23:18 20.09.2020

Սեպտեմբերի 20-ին` ժամը 18։17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդավառի լճում դի կա․ դին լճից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները լճից դուրս են բերել անձը չպարզված տղամարդու դի (մոտ 50 տարեկան):

̰
Լուսագյուղ գյուղում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ

23:01 20.09.2020

Սեպտեմբերի 20-ին, ժամը 17:51-ին քաղաքացին դիմել է ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատ առ այն, որ Լուսագյուղ գյուղում այրվում է խոտի դեզ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

̰
BACK_TO_TOP