TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+34.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Անկախ համավարակից՝ այս պահին անշարժ գույքի շուկայում միտումների աճ ենք նկատում. Ս․ Թովմասյան

13:18 23.09.2020

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն այսօր կայացած հեռավար ասուլիսի ընթացքում հայտնել է, որ կորոնավիրուսային համավարակն անշարժ գույքի շուկայում բացասական ազդեցություն է թողել, սակայն արդեն օգոստոսի դրությամբ՝ գործարքների աճի միտում է նկատվում: Ընդ որում՝ մարզային բնակավայրերում կատարված գործարքների թիվն ավելի մեծ է: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Էքստեռն ավարտական քննությունների 3-րդ քննաշրջանը՝ հոկտեմբերի 15-ից

13:11 23.09.2020

Դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգի համաձայն՝ հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար էքստեռն ավարտական քննությունների 3-րդ քննաշրջանը կկազմակերպվի հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 15-ը ներառյալ` ըստ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հաստատած ժամանակացույցի: Ավարտական փաստաթուղթ ստանալու համար դրսեկը կամ նրա օրինական ներկայացուցիչը պետք է դիմում ներկայացնեն Երևանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրենին, […]

̰
Շրջակա միջավայրի նախարարն ընդունել է ՄԱԿ-ի պատվիրակությանը

12:50 23.09.2020

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ տիկին Մարիեն Քլարկ-Հաթինգի գլխավորած պատվիրակությանը՝  ընդգծելով  կլիմայական փոփոխությունների և բնապահպանական աղետների կանխման ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունն ու դրանց համատեքստում՝ երեխաների վրա բացասական ազդեցությունների չեզոքացումը։ «Ընդգծեցի, որ երեխաների, դեռահասների և երիտասարդների վրա կլիմայի փոփոխությունների բացասական ազդեցությունների մեղմման գործում առանցքային […]

̰
Հուսանք` նրանց լուսավոր ժպիտները կփարատեն մայրական մտահոգությունները․ ՊՆ խոսնակը զինվորական տեսաուղերձ է հրապարակել

12:38 23.09.2020

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «ՊԲ զինվորների նոր տեսաուղերձը. հուսանք` նրանց լուսավոր ժպիտները կփարատեն մայրական մտահոգություններն ու անհանգստությունները, կմեղմեն կարոտը Հ․Գ․ Հիշեցնենք՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված զորամասերում շարունակում են գործել մի շարք սահմանափակումներ, մասնավորապես՝ արգելվում են զինծառայողների հետ տեսակցությունները, արձակուրդներն ու ազատ արձակումները»: https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3263907220312082

̰
Նոյեմբերի 16-20-ը ՀՀ տարածքում անցկացվելու է «Շանթ-2020» զորավարժությունը

12:30 23.09.2020

Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն՝ նոյեմբերի 16-ից 20-ը ՀՀ տարածքում անցկացվելու է «Շանթ-2020» զորավարժությունը։ Զորավարժության նախապատրաստման շրջանակում զորահավաքային ռեսուրսների ուսումնասիրման և նախատեսված միջոցառումների իրականացման ժամկետների կրճատման նպատակով իրականացվելու են պլանային միջոցառումներ, այդ թվում՝ զինված ուժերի կարիքների համար հաշվառված տրանսպորտային միջոցների և անձնակազմի ուսումնասիրություն։

̰
«Մանկան տուն» ՊՈԱԿ-ի սաներին ֆիզիկական ցավ, հոգեկան տառապանք պատճառելու գործով մեղադրանք է առաջադրվել 3 աշխատակցուհու

12:27 23.09.2020

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից նշված հաստատության սաների նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՊՈԱԿ-ի աշխատակցուհիները պարբերաբար դաժան վերաբերմունք են ցուցաբերել, այն […]

̰
Արգենտինայի նախագահը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը

12:08 23.09.2020

Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի շրջանակներում իր տեսաուղերձում կոչ է արել բարեփոխել կազմակերպությունը ՝ ժամանակակից աշխարհի բոլոր պահանջներն ի կատար ածելու համար: Նրա խոսքով՝ դեռևս կորոնավիրուսի համաճարակի սկսվելուց առաջ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտություն է առաջացել: «Պանդեմիան նաև հանգեցրել է դասական ցուցանիշների ճգնաժամի, որոնք որոշիչ նշանակություն ունեն ռեսուրսների զարգացման հարցում», -հավելել […]

̰
Մարզպետն այցելել է Ծակքար համայնքի բնական քարե կամուրջ-հուշարձան տանող ճանապարհի շինհրապարակ

12:00 23.09.2020

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Այցի հաջորդ կանգառը Ծակքար համայնքի բնական քարե կամուրջ-հուշարձան տանող ճանապարհի շինհրապարակում էր: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է շուրջ 18 միլիոն 200 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ծակքարի համայնքապետարանը: Ծակքարի բնական քարե կամուրջ-հուշարձան տանող ճանապարհի կառուցումը ներառում է ասֆալտապատման, […]

̰
Հայերենն ու հայագիտությունը կդասավանդվեն օտարերկրյա 10 ուսումնական հաստատություններում

11:12 23.09.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2019 թ․-ից բյուջետային ֆինանսավորմամբ էականորեն ընդլայնել է հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման աջակցության ծրագրերը: Այն արդեն 2020–21 ուսումնական տարում իրականացվում է 8 պետության 10 հաստատություններում՝ նախկին 4-ի փոխարեն՝ ներկայում ընդգրկելով Պրահայի Կարլովի (Չեխիայի Հանրապետություն), Բուխարեստի (Ռումինիա), Վենետիկի Կա՛Ֆոսկարի, Հռոմի Լա՛Սապիենցա (Իտալիայի Հանրապետություն), Զալցբուրգի (Ավստրիայի Հանրապետություն), Կահիրեի (Եգիպտոսի Արաբական […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 210 նոր դեպք, 350 առողջացում, 4 մահ

10:55 23.09.2020

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 210-ով, ապաքինվել է ևս 350 մարդ։ Արձանագրվել է մահվան 4 դեպք։ Նախորդ օրը կատարվել է 2256 թեստավորում, որից 2046-ը՝ բացասական արդյունքով։ Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվն ավելացել է 4-ով՝ հասնելով 292-ի։ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ ընդհանուր դեպքերի թիվը 47877 է, առողջացածներինը՝ […]

̰
Արաբկիրում երկու ապօրինի կրպակ է ապամոնտաժվել

10:28 23.09.2020

Այս տարվա տնտեսական դժվարությունները հաշվի առնելով՝ անհամեմատ պակասեցրել ենք ժամկետանց կամ ապօրինի կրպակների, տաղավարների ապամոնտաժումը: Այնուամենայնիվ, երթևեկության կամ հետիոտների անվտանգությանը մեծ ռիսկ սպառնացողները ժամանակ առ ժամանակ հեռացվում են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը։ Նկարում Գյուլբենկյան և Խաչատրյան փողոցների խաչմերուկի գազոնային հատվածում տեղադրված երկու բետոնացված տաղավարներն են՝ յուրաքանչյուրը […]

̰
Եղջերավորն ընկել է ձորը․ պահանջվել է փրկարարների օգնությունը

09:47 23.09.2020

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 19:45-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքի Քոռաղբյուր կոչվող հանդամասում խոշոր եղջերավոր կենդանին ընկել է ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարները խոշոր եղջերավոր կենդանուն դուրս են բերել ձորից (մոտ 4 մ):

̰
Հոգեբանական աջակցություն ուսուցիչներին, աշակերտներին և նրանց ծնողներին

09:32 23.09.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկով, Ասիական զարգացան բանկի «Քաղաքացիական հասարակության աջակցությունը Հայաստանում առցանց կրթությանը» ծրագրի շրջանակում Մանկական զարգացման հիմնադրամը սկսել է հետազոտել COVID-19 համավարակով պայմանավորված՝ առցանց ուսուցման ժամանակ ուսուցիչների, աշակերտների և նրանց ծնողների հոգեբանական խնդիրները՝ Ի՞նչ խնդիրների են բախվել վերոնշյալ խմբերը, Հատկապես ի՞նչն է սթրեսային իրավիճակ ստեղծել: Ծրագրի իրականացման ընթացքում կգործի Թեժ […]

̰
Երկրաշարժ Աշոցք գյուղից 7 կմ հարավ-արևելք

09:08 23.09.2020

Սեպտեմբերի 23-ին` տեղական ժամանակով ժամը 02:01-ին (Գրինվիչի ժամանակով սեպտեմբերի 22-ին ժամը` 22:01-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.02⁰ և արևելյան երկայնության 43.94⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան Աշոցք գյուղից 7 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 8 մարզում

08:09 23.09.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 10։00-16։00 Նոր Նորք 1-ին զանգ.՝ Լվովյան նրբ․ 2 շենք, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 19 շենք, Դ․ Մալյան նրբ․ 11 շենք, Մոլդովական փ. 2, 2/1, 2/2, 4, 4/1, 4/2, 6, 6/1, 8, 8/1, 8/2, 10, […]

̰
Վարորդական վկայականի հետ կապված գործողությունների համար հերթագրվել roadpolice.am կայքի միջոցով

23:57 22.09.2020

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վարորդական իրավունքի վկայականների հետ կապված գործողությունների կատարման նպատակով նույն անձի կողմից նույն գործողության կատարման համար տարբեր էլեկտրոնային հարթակներից Ճանապարհային ոստիկանություն են ներկայացվում մեկից ավելի (երբեմն նաև 10-ից ավելի) հերթագրման դիմումներ, ինչն ինքնաբերաբար ավելացնում է սպասման համար պահանջվող ժամանակը։ Հաշվի առնելով վերոնշյալը և նպատակ ունենալով հնարավոր կարճ ժամկետներում մատուցել պատշաճ ծառայություն՝ […]

̰
Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում 35 ժամ գազ չի լինի

23:40 22.09.2020

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 23-ին ժամը 09.00-ից մինչև սեպտեմբերի 24-ը՝ ժամը 20.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի գազասպառողների, ինչպես նաև «Վիլլա Գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը:

̰
Հրազդանում դժբախտ պատահարից մահացած 52-ամյա տղամարդը Ջրառատի թաղապետն էր

23:37 22.09.2020

Հրազդան քաղաքի վարչական տարածքում գտնվող «Մամաներ» կոչվող տարածքում դժբախտ պատահարից մահացողը  Հրազդանի Ջրառատ թաղամասի թաղապետն էր` Ստեփան Կոտանյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Հրազդանի քաղաքապետի մամուլի խոսնակը: Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Դժբախտ պատահարի հետևանքով այսօր կյանքից վաղաժամ հեռացել է մեր գործընկեր Ստեփան Կոտանյանը: Խորապես վշտացած ենք Ջրառատ թաղամասում Հրազդանի համայնքապետարանի լիազոր […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:21 22.09.2020

Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 22-ի ցերեկը, 23-25-ն առանձին շրջաններում, 26-ին շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավարևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 22-ի և 26-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում […]

̰
Խուլիգանություն Գնդեվազում․ կան բերման ենթարկվածներ ու ձերբակալվածներ

23:02 22.09.2020

Սեպտեմբերի 15-ին, ժամը 22.40, մի քաղաքացի զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ Գնդեվազ գյուղում մեծ կռիվ է: Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ծեծկռտուքի վերածված վեճը ծագել է օրեր առաջ, երբ բողոքի ակցիա իրականացնողները, անտեսելով համընդհանուր ճանաչված բարոյական նորմերը, հանքավայրում աշխատող կամ աշխատելու ցանկություն հայտնած քաղաքացիների գործողությունները համարելով սխալ, իրենց […]

̰
Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. խաչքարը ուղղելու ժամանակ այն ընկել է 52-ամյա տղամարդու վրա, որի հետևանքով նա մահացել է

21:30 22.09.2020

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի վարչական տարածքում գտնվող «Մամաներ» կոչվող տարածքում տղամարդու դի կա: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ, 52-ամյա Ա. Կ.-ի դին: Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս մահացել է, երբ […]

̰
Ինչ են արձանագրել ճանապարհային ոստիկանները սեպտեմբերի 14-20-ը

21:07 22.09.2020

Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը մայրաքաղաքում, Երևան մտնող ճանապարհներին և մարզերում: Սեպտեմբերի 14-ից 20-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում ՃՈ ՃՊԾ 1-ին սպայական գումարտակի ծառայողները ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել 247 տրանսպորտային միջոց, որից 13-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ, իսկ 234 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել համապատասխան փաստաթղթեր չունենալու […]

̰
Ախուրյանի թիվ 2 և Գյումրիի ՇՊՀ ավագ դպրոցների  որոշ դասարաններում առկա ուսուցումը դադարեցվել է․ուսուցիչների մոտ կորոոնավիրուս է հաստատվել

21:00 22.09.2020

Դպրոցների աշխատակիցների թեստավորման գործընթացը շարունակվում է:Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանի SHANTNEWS․am-ին տրամադրած տվյալներով,մարզի հանրակրթական դպրոցների 5800 աշխատակիցներից այսօրվա դրությամբ թեստավորվելեն 2023-ը,նրանցից դրական թեստերի պատասխան է ստացվել 28-ի մոտ:Դրական թեստով ուսուցիչներից 3-ը եղել են Ախուրյանի թիվ 2 դպրոցից: «Ախուրյանի թիվ 2 դպրոցի աշխատակիցների թեստավորումը  կատարվել էր ուրբաթ օրը,պատասխանները ստանալուց հետո,պարզվել է,որ նրանցից 3-ի մոտ […]

̰
Գյումրիի նախկին տրիկոտաժի ֆաբրիկայի 974 աշխատակիցներ ներկայիս սեփականատիրոջից պահանջում են բաժնեմասերի փոխհատուցում

20:55 22.09.2020

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր  հետաձգվել է «Գյումրու Նարեկ»  ԲԲԸ ընկերության՝ նախկին տրիկոտաժի ֆաբրիկայի, տնօրենի  դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը,որը շարունակվում է արդեն 4 տարի՝2016թվականից։ Այսօրվա դատավարության հետաձգման պատճառը,ինչպես  նախորդ դեպքերում է եղել,դատավարության մասնակից կողմերի բացակայությունը չէր։Տուժող ճանաչված  նախկին տրիկոտաժի ֆաբրիկայի աշխատակիցները  բոյկոտել են նիստը և լքել դահլիճը։ Նշենք,որ քրեական գործով «Գյումրու Նարեկ» ԲԲԸ […]

̰
9 տնակ մեկ տանիքի տակ, 9-ն էլ քայքայված․Գյումրիի  տնակային 224 տարածքում  հուլիսի  հեղեղի հետևանքները վերացված չեն

20:50 22.09.2020

Գյումրիի Սավոյան 224 տարածքի այս տնակները նախկին շինարարական տեխնիկումի հանրակացարանին են պատկանել։ Հետո նույն տարածքը իրար կից միհարկանի տնակներով դարձել է բնակության վայր  ընտանիքների համար։ Պատերն ազբոշիֆրերից են, ինչպես տանիքը, որի դիմացկունությունը 32 տարում տեղումների հետևանքով սպառվել է ։ Պատերից ու տանիքից առատ տեղումների ժամանակ ջրերի հոսքի դեմ անզոր են պայքարել։ Ազբոշիֆրերից հավաքած պատերը խոնավությունից […]

̰
Կապսի ջրամբարի կողքին նոր գյուղ կկառուցվի․Ջրաձորի տեղափոխության համար չափագրումներ են  կատարվում

20:45 22.09.2020

Ամասիայի տարածաշրջանի Ջրաձոր գյուղում գույքագրման ու չափագրման աշխատանքներ են կատարվում: Ջրաձորը կառուցվելու է նոր տեղում՝ նոր ենթակառուցվածքներով, ինչը պայմանավորված է Կապսի ջրամբարի շինարարությամբ: Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի շինարարության ծրագիրը: Ջրամաբարաշինությունը մեկնարկել է դեռ Խորհրդային տարիներին ու անավարտ է մնացել: Նախատեսվում է առաջին փուլում Կապսի ջրամբարը կառուցել 25 մլն խորանարդ մետր ծավալով, իսկ հետո թողունակությունը […]

̰
ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանին

19:45 22.09.2020

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը սեպտեմբերի 22-ին  ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը, ողջունելով դեսպանին, բարձր է գնահատել երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններն ու կարևորել երկու երկրների իրավապահ մարմինների միջև ձևավորված համագործակցության ավանդույթները՝ այդ համատեքստում […]

̰
Հայաստանի և Ռուսաստանի սննդամթերքի անվտանգության գերատեսչությունների ղեկավարների տեսահանդիպում․ քննարկվել են ոլորտի խնդիրները

19:35 22.09.2020

Հայկական կողմի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել տեսահանդիպում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության (Россельхознадзор) ղեկավար Սերգեյ Դանկվերտի միջև: Սերգեյ Դանկվերտը, ողջունելով նախաձեռնությունը, նախ շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնի կապակցությամբ՝ մաղթելով Հայաստանի քաղաքացիներին բարեկեցություն ու շարունակական զարգացում: Կողմերը քննարկել են երկու երկրների միջև բուսասանիտարական ենթահսկման […]

̰
Միջգերատեսչական խորհրդակցություն ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների միջև

19:12 22.09.2020

Սեպտեմբերի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է միջգերատեսչական խորհրդակցություն ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների միջև՝ նախարարներ Դավիթ Տոնոյանի և Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ։ Նախարարները կարևորել են նման ձևաչափով պարբերական հանդիպումների և խորհրդակցությունների անցկացումը՝ ռազմաքաղաքական ոլորտի կոնկրետ նախաձեռնությունների և խնդիրների շուրջ համատեղ մոտեցումներ ձևավորելու նպատակով: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է տարածաշրջանային մարտահրավերների, միջազգային և տարածաշրջանային անվտանգության […]

̰
Այգեհովիտ գյուղում հայտնաբերվել է չպայթած ական

17:52 22.09.2020

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 11։16-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեհովիտ գյուղի «Վարդի թաղ» կոչվող թաղամասում հայտնաբերվել է չպայթած ական: Տեղեկացնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հենակետի օպերատիվ խումբը։ Փրկարարները սահմանազատել են տարածքը և […]

̰
BACK_TO_TOP