TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Սեպտեմբերին ամբողջ հանրապետությունում կբացվի 21 նոր նախակրթարան

15:41 19.09.2020

Այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Գեղարքունիքի մարզ, մասնակցել է նախակրթարանների բացման արարողությանը։ Հայտնում են նախարարության ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ, ընդհանուր առմամբ, այս ուսումնական տարի մարզում կբացվի 5 նախակրթարան։ Իրականացված ծրագրի արդյունքում նախակրթարանները կահավորվել են անհրաժեշտ գույքով, ապահովվել նախադպրոցական կրթության կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ պարագաներով: Գավառի և Վարդենիսի նախակրթարաններ կհաճախեն յուրաքանչյուրում 30 սան, Վերին […]

̰
Հակոբ Արշակյանը ներկայացրել է հայկական հարվածային ԱԹՍ-ներից մեկը` գործողության մեջ

15:25 19.09.2020

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է գործողության մեջ գտնվող հայկական հարվածային ԱԹՍ-ներից մեկի մասին տեսանյութ։ Նախարարը կից հետևյալ գրառումն է արել. «Զարգացած ռազմարդյունաբերությունը անկախ Հայաստանի տնտեսական զարգացման և անվտանգության կարևոր բաղադրիչներից է»։ Տեսանյութը՝ այստեղ:

̰
Աշակերտական ֆորում՝ կրթության հիմնախնդիրների և զարգացման հեռանկարների շուրջ

14:52 19.09.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ «Հայաստանի Հանրապետության կրթության 2021-2025 թվականների զարգացման ռազմավարության» մշակման աշխատանքների շրջանակում ՀՀ Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերի քաղաքային և գյուղական համայնքների ավագ և միջնակարգ դպրոցների 100-ից ավելի աշակերտների հետ կազմակերպվել են քննարկումներ՝ «Հայաստանի Հանրապետությունում կրթության հեռանկարներն ու հիմնախնդիրները» խորագրով: Նշվում է, որ կառուցողական և բովանդակալից քննարկումների […]

̰
Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ հետախուզվողը ժամանել է Հայաստան

14:13 19.09.2020

Ոստիկանության Արարատի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 18-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է ժամանել 22-ամյա Դավիթ Ս.-ն, որը 2019 թ. հուլիսից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) 2-րդ մասի մեղադրանքով: Նա ներկայացվել է նախաքննական մարմնին: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

̰
Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենա է այրվում

13:58 19.09.2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆեյսբուքյան էջում տեղեկացնում են, որ Մ-2,Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ367+850 նոր հիմնանորոգված ճանապարհահատվածում բեռնատար ավտոմեքենա է այրվում։ Նշված հատվածը ժամանակավորապես երկկողմանի փակ է։ Կատարվում են հրդեհաշիջման աշխատանքներ։

̰
Տիգրան Մեծ-Քրիստափոր խաչմերուկի լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն երթևեկելի մաս

12:57 19.09.2020

Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 21-ին Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա-Քրիստափորի փողոց խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա:

̰
«Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում հրդեհից տուժած 4 պացիենտներից մեկը մահացել է

12:07 19.09.2020

ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է․ «Ինչպես հայտնել էինք, «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտ բուժում է ստանում ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնում: Նրանցից մեկը, ցավոք, երեկ մահացել է: Մեկ պացիենտ դուրս է գրվել: Մյուս 2 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, վերջիններս վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 244 նոր դեպք, 182 պացիենտ առողջացել է

10:53 19.09.2020

Սեպտեմբերի 19-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 47154 դեպք, որոնցից 42551-ն` առողջացած, 928-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 2-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3390 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 259664 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 3737 թեստավորում, որից 3493-ը՝ բացասական արդյունքով։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդության 244 նոր դեպք, […]

̰
Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ կանցկացվեն 18-27 տարեկան կանանց զինվորական վարժանքներ

10:29 19.09.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ կանցկացվեն կանանց նախնական զինվորական  պատրաստության վարժանքներ, որոնց դիմումների ընդունումը մեկնարկում է հոկտեմբերի 1-ից: Ծրագրին կարող են դիմել 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչները: Ծրագրի շրջանակում մասնակիցները 45 oր կվերապատրաստվեն  զորանոցային պայմաններում՝ ձեռք բերելով զինվորի հմտություններ: Բանակումի մասնակիցների առօրյան կազմակերպվելու է ԶՈՒ-ում ընդունված ձևաչափով, զորամասի օրվա […]

̰
Մեծամորում կոտրել են Քրիստոսի արձանի գլուխը

10:26 19.09.2020

Սեպտեմբերի 17-ին անհայտ անձը կամ անձինք սրբապղծություն և վանդալիզմ են իրականացրել Արմավիրի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Մեծամորում կոտրել են Հայաստանում Հիսուս Քրիստոսի միակ արձանի գլուխը։ Արձանը տեղադրված է Սուրբ Ղազար եկեղեցու տարածքում:  

̰
էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում

08:09 19.09.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 10։00-16։00 Վարդանանց փ. 14, 14/1, 14/2 շենքեր, Խանջյան փ. 35 շենք, Հանրապետության փ. 62 շենք, Կորյունի 1-ին նրբ. 10 շենք, Նալբանդյան փ. 59 շենք, Նալբանդյան 34-59 տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Բայրոնի փ. 4 շենք, […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:43 18.09.2020

Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 18-ի ցերեկը, 19-20-ը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 21-ին առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-22-ը աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 18-ի ցերեկը, 19-21-ը, 23-ին սպասվում է […]

̰
Մեքենան փախցնելուց մեկ օր անց բռնել էին. Արարատի ոստիկանների բացահայտումը

23:32 18.09.2020

Սեպտեմբերի 16-ին Արարատ քաղաքում մեքենա էին փախցրել: Սպանդարյան փողոցում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայի դուռը բաց էր, բանալին` փականի մեջ: Այդ հանգամանքից օգտվելով էլ ժամը 19.30-ին մեքենան փախցրել էին: Կատարվածի վերաբերյալ նույն օրը, ժամը 23.15-ին, ոստիկանության Արարատի բաժանմունքում ահազանգ ստացվեց: Բացահայտման ուղղությամբ որոնողական աշխատանքներ սկսվեցին: Քրեական հետախույզների արագ և օպերատիվ աշխատանքի շնորհիվ հաղորդումից մեկ օր անց […]

̰
Դեսպանությունը ներկայացրել է Մոսկվա-Երևան նոր չարտերային չվերթների ժամանակացույցը

22:46 18.09.2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Մոսկվա-Երևան նոր չարտերային չվերթների ժամանակացույցը։ «Սեպտեմբերի 23-ին և 25-ին Մոսկվայից դեպի Երևան նոր չարտերային չվերթների ժամանակացույցը Մոսկվա – Երևան – 23.09․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11:00-ին) Մոսկվա – Երևան – 25.09․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11:00-ին) Տոմսերի վաճառքը՝ «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 և N 94 տոմսարկղերից […]

̰
Երևանում, Լոռու, Կոտայքի, Արագածոտնի և Սյունիքի մարզերում գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն

22:37 18.09.2020

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 23-ին ժամը՝ 09:00-ից մինչև ժամը 20:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հ/Ա Բ-3 թաղամասի Ռաֆֆու փողոցի թիվ 17, 19, 21, 23, 25, 27, 29, 29/5, 31, 33, 35, Միքայելյան փողոցի թիվ 70, 72, 74, 76, 78, 80, 82, Անդրանիկի փողոցի թիվ […]

̰
Պահեստապետը 8 միլիոն դրամի մալուխ էր գողացել ու բռնվել. ոստիկանների բացահայտումը

22:32 18.09.2020

Օգոստոսի 31-ին ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հուլիսի 20-ից օգոստոսի 27-ն ընկած ժամանակահատվածում Վանաձորի Տիգրան Մեծի փողոցի մի ընկերության տարածքից գողացել են մալուխ: Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր։ Ոստիկաններն ուսումնասիրել էին՝ որտեղից և ինչպես էր կատարվել գողությունը, կազմել էին արձանագրություն։ Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Քրեական հետախույզները գողությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ […]

̰
Որքա՞ն արդյունավետ են գործել նախարարն ու նախարարությունը․ բանավիճում են պատգամավորները

22:25 18.09.2020

«Հեռանկար»-ի տաղավարում «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Ստեփանյանն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանն անդրադարձել են  ԿԳՄՍ նախարարության ու նախարարի աշխատանքին: Ինչպես հայտնի է, երեկ Ազգային ժողովը  մերժել է նախարար Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության հարց բարձրացնելու առաջարկը: Հարությունյանի պաշտոնավարումը դադարեցնելու նախաձեռնությամբ  հանդես էր եկել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Թուրքիան դարձել է տարբեր տարածաշրջաններ անկայունություն արտահանող երկիր. Իտալիայում ՀՀ դեսպան

22:18 18.09.2020

Իտալիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը հարցազրույց է տվել իտալական «Լա Վերիտա» օրաթերթին, որում անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտությանը և դրանում Թուրքիայի դերին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մեկնաբանելով Ադրբեջանի հայտարարությունը՝ Հայաստանի Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու մտադրության մասին,  Համբարձումյանը նշել է, որ  Ադրբեջանի կողմից հնչեցրած սպառնալիքը՝ հրթիռակոծելու Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանը, միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում է: «Նմանօրինակ սպառնալիքները […]

̰
Հայաստանում սկսել է աճել վարակի տարածման դինամիկան. «Հորիզոնի» հատուկ անդրադարձը վերջին օրերի վիճակագրությանը

22:02 18.09.2020

Աշխարհի մի շարք երկրներում, հատկապես եվրոպական մայրցամաքում, վերջին շրջանում նորից կորոնավիրուսով վարակվածների թվի աճ է  նկատվում: Այդ շարքում բացառություն չէ արդեն նաև Հայաստանը: Վերջին օրերի դինամիկայի և միտումների փոփոխության մասին` տեսանյութում:  

̰
«Զվարթնոց» արգելոց-թանգարանը մինչև սեպտեմբերի 22-ը փակ կլինի

22:01 18.09.2020

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 21-ին Անկախության օրվան նվիրված միջոցառումներ են նախատեսված նաև «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում։ «Տոնական միջոցառման նախապատրաստական աշխատանքների նպատակով սեպտեմբերի 18-ից մինչև սեպտեմբերի 22-ը արգելոց-թանգարանը փակ կլինի։ Հայցում ենք մեր այցելուների ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

̰
Վերականգնվում են Տավուշի սահմանապահ գյուղերը․ շրջայց թշնամու գնդակոծությունից տուժած բնակավայրեր

21:37 18.09.2020

Տավուշի սամանամերձ գյուղերում՝  Այգեպարում, Չինարիում և Ներքին Կարմիրաղբյուրում շարունակվում են հիմնանորոգման ու շինարակական աշխատանքները: Նորոգվում են հուլիսյան դեպքերի հետևանքով վնասված տներն ու փողոցները: Կառավարությունը  լրագրողների համար ճանաչողական այց է կազմակերպել այդ համայնքներ՝  տեսնելու և գնահատելու կատարված և ընթացիկ աշխատանքները: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Աբովյան քաղաքում վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված  վարորդի և ուղևորի առողջական վիճակը ծանր է

21:32 18.09.2020

Սեպտեմբերի 18-ին` ժամը 15։20-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Սուրբ Հովհաննես» եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում «Mercedes» մակնիշի […]

̰
Գրիգոր Լուսավորչի փողոցում հեռախոսով թարգմանչական ծրագիր ներբեռնելու պատրվակով անհայտ անձը վերցրել է բջջային հեռախոսն և դիմել փախուստի

21:28 18.09.2020

Սեպտեմբերի 16-ին, ժամը 4-ի սահմաններում, օտարերկրյա մի քաղաքացի ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է տվել, որ ժամեր առաջ Գրիգոր Լուսավորչի փողոցում, հեռախոսով թարգմանչական ծրագիր ներբեռնելու և դրա միջոցով շփվելու պատրվակով անհայտ անձը վերցրել է իր բջջային հեռախոսը և դիմել փախուստի: Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ: Կողոպուտը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված […]

̰
Ադրբեջանը գերագնահատել էր իր կարողությունները. ՀՀ ԱԳ նախարարը՝ «Ալ-Ախբար» թերթին

21:19 18.09.2020

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Ալ-Ախբար» թերթին։ Հարց. Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Եգիպտոսի միջև երկկողմ հարաբերությունների դինամիկան:   Պատասխան. Իրավամբ, վերընթաց զարգացող hայ-եգիպտական հարաբերությունները հիմնված է փոխադարձ հարգանքի և առանձնահատուկ բարեկամության վրա: Գիտեք, որ Եգիպտոսն արաբական պետություններից առաջինն էր, որ ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը և հյուրընկալել Մերձավոր Արևելքում Հայաստանի առաջին դիվանագիտական ներկայացուցչությունը: Անկախությունից […]

̰
Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

21:07 18.09.2020

Սեպտեմբերի 17-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Բազում գյուղի վարչական տարածքում, բնապահպանական բնույթի իրավախախտումները կանխելու նպատակով ծառայություն կատարելիս, ստուգման են ենթարկել Վանաձորի 31-ամյա բնակչի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան։ Մեքենայում հայտնաբերվել է մոտ 5 խմ փայտանյութ, ինչի օրինականության վերաբերյալ վարորդը փաստաթուղթ չի ներկայացրել։ Նա հայտնել է, որ փայտանյութը հավաքել է Դսեղ գյուղի հարակից անտառից՝ հատելով քամատապալ […]

̰
Աժ-ն ընդունել է տասնյակ օրինագծեր և սպառել հերթական նիստերի օրակարգը

20:50 18.09.2020

ԱԺ-ն այսօր քննարկել ու սպառել է հերթական նիստերի օրակարգը, որում ներառված էր 57 հարց: Այս ընթացքում խորհրդարանը ընտրել է ՍԴ երեք անդամների, որոնցից մեկի՝ Երվանդ Խունդկարյանի երդման արարողությունը տեղի է ունեցել այսօր: Օրենսդիր մարմինն ընդունել է տասնյակ օրինագծեր, այդ թվում երեկ քննարկված՝ պաշտոնյաների հայտարարագրման ցանկն ընդլայնելու մասին օրենքը:Նաև այսօր քննարկված բոլոր նախագծերն են արժանացել պատգամավորների […]

̰
ՈՒԱԶ ամենագնաց մեքենաներն արդեն Շիրակի մարզում են

20:20 18.09.2020

Կառավարության նվիրաբերած ՈՒԱԶ ամենագնաց մեքենաներն արդեն Շիրակի մարզում են։Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանի պաշտոնական էջը ։ Մարզին հատկացվել է 3 մեքենա, որոնք տրամադրվել են «Արթիկի բժշկական կենտրոն», «Մարալիկի առողջության կենտրոն» և «Ամասիայի առողջության կենտրոն» ՓԲԸ-ներին։ Մեքենաները հագեցած են շտապ և անհետաձգելի օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և պարագաներով։

̰
Խաղողը դաշտերում է մնացել, նախորդ տարվա գինին՝ մառաններում․ խաղողագործները կանգնել են խնդրի առաջ

20:14 18.09.2020

Խաղող մշակող գյուղացին և խաղողագործությամբ զբաղվող ընկերությունները խնդիրների առջև են կանգնել։ Բերքը դաշտերում է՝ մթերման գինը ոչ ձեռնտու։ Կորոնավիրուսի պատճառով անցած տարվա արտադրած գինին դեռ մառաններում է։ Այս դեպքում էլ բերքի նոր մթերման պահանջարկն է քիչ։ Կարկուտն այս տարի մեծ վնասներ չի հասցրել այգիներին, 2019-ի համեմատ էլ, խաղողի բերքը 30-35%-ով ավելի առատ է։ Թվում է, […]

̰
Շիրակի մարզում հիմնանորոգվում ու կառուցվում են 10 մանկապարտեզներ․ընդհանուր բյուջեն  400 միլիոն դրամ է

19:40 18.09.2020

Փողոցաշինությունից հետո գյուղական բնակավայրերում առաջնահերթ լուծման խնդիր է համարվում մանկապարտեզներ ունենալը։ Սա ոչ միայն նախադպրոցական տարիքի երեխաների կրթության, նաև գյուղից դեպի քաղաք բնակչության արտահոսքը կանխելու լուրջ հիմնահարց է դիտարկվում։ Այս տարի Շիրակի մարզից կառավարություն է ներկայացվել  մանկապարտեզների շենքերի վերանորոգման կամ նորերի կառուցման  սուբվենցիոն 10 ծրագիր՝ 400 միլիոն դրամ ընդհանուր արժեքով: Փոքր բյուջե ունեցող գյուղերի համար […]

̰
Վարչապետին ներկայացվել են տեսչական մարմինների գործունեության հաշվետվությունները

19:26 18.09.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվում են պետական կառավարման մարմինների 2019-2020թթ. գործունեության հաշվետվությունների լսումները: Այդ մասին տեղեկացնում են կառավարությունից: Նշվում է,որ առաջին անգամ քննարկվել է կառավարությանը ենթակա տեսչական մարմինների գործունեության կատարողականը: Վարչապետին այսօր զեկուցվել է Առողջապահության և աշխատանքի, Կրթության, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինների կողմից 2019թ. և 2020թ. առաջին 8 ամսվա ընթացքում իրականացված աշխատանքների մասին: Տեսչական մարմինների […]

̰
BACK_TO_TOP