TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+27.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Լուսագյուղ գյուղում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ

23:01 20.09.2020

Սեպտեմբերի 20-ին, ժամը 17:51-ին քաղաքացին դիմել է ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատ առ այն, որ Լուսագյուղ գյուղում այրվում է խոտի դեզ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

̰
Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է․ իրականացվում է հերթապահություն

22:48 20.09.2020

ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը տեղում իրականացնում է հերթապահություն։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին, ժամը 08։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի […]

̰
Ինչու Շիրակի մարզպետարանում մեկ ու կես տարի է չի հայտարարվում առողջապահության վարչության պետի թափուր  հաստիքի  մրցույթ

22:00 20.09.2020

Արդեն 1,5 տարի է  Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը պետ չունի ։Նախկին պաշտոնակատարը մարզպետի որոշմամբ աշխատանքից ազատվել էր 2019 թվականի մարտի 29-ին , որպես հիմավորում ներկայացվել էր քաղծառայության գրասենյակից ստացված գրությունն այն մասին, որ ժամանակավոր պաշտոնակատարն իր մասնագիտական ստաժով չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:Աշխատանքից ազատվելուց հետո նախկին պաշտոնակատարը նաև դատարան  հայց էր ներկայացրել ,որտեղ […]

̰
Մարզպետարանները կօպտիմալացվեն․7 վարչությունների փոխարեն նախատեսվում է թողնել 4-ը

21:30 20.09.2020

Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանը «Շանթ»-ի «Տեսանկյուն » հաղորդաշարի եթերում,ի թիվս այլ հարցերի ,անդրադարձել է նաև մարզպետարաններում սպասվող կառուցվածքային փոփոխություններին ,որով նախատեսվում է նաև վարչությունների միավորում:Գլխավոր քարտուղարը նշել է,որ այս փոփոխությունները նախագծվել էին դեռևս նախորդ իշխանությունների ժամանակ,որոնք նախատեսվում էր  կիրառել տարածքային կառավարման օրենքի ընդունումից հետո: «Հիմա, երբ որ արդեն օրենքով սահմանվել են մարզպետարանների և […]

̰
Արարող, աշխատող Քաղաքացու մեծարման մրցանակաբաշխություն․Նիկոլ Փաշինյան

20:05 20.09.2020

Արարող, աշխատող Քաղաքացու մեծարման մրցանակաբաշխություն․Ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սեպտեմբերի 21-ին «Զվարթնոց» տաճարում տեղի կունենա «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը, որը համանուն հաղորդաշարի պաշտոնական ամփոփումն է: Արդեն երկրորդ տարին Անկախության օրը կնշվի՝ մեծարելով ՀՀ քաղաքացուն: Մրցանակաբաշխությունը ժամը 22:00-ին կհեռարձակվի մեր ֆեյսբուքյան էջով:   https://www.facebook.com/aheroofourtimearm/videos/261970744907904/

̰
Մատենադարանի տնօրենի հետ պայմանավորվել ենք Արցախում ժամանակակից հանրային գրադարան ունենալու շուրջ ․ԱՀ նախագահ 

19:21 20.09.2020

  Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության  նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Մատենադարան ։ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Մատենադարանի տնօրենի հետ օրերս ձեռք բերած պայմանավորվածություններին․ «Օրեր առաջ Ստեփանակերտում ընդունել էի Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանին և նրա գլխավորած պատվիրակությանը: Նրա հրավերով […]

̰
Կառավարության աջակցության  23-րդ ծրագիրը՝ուղղված  զբոսաշրջության և հարակից ոլորտներին 

16:40 20.09.2020

Կառավարության հակաճգնաժամային 23-րդ ծրագիրը ամսական դրամաշնորհ է հատկացնում զբոսաշրջության և հարակից ոլորտների տնտեսվարողներին։ Հակաճգնաժամային 23-րդ ծրագրին 800-ից ավելի տնտեսվարող է դիմել։Կառավարությունը կազմակերպություններին անվերադարձ, որպես դրամաշնորհ է տալիս աշխատավարձային ֆոնդի 25 կամ 33 տոկոսի չափով՝կախված աշխատեղերի քանակից Կազմակերպությունը պետք է ստեղծված լինի մինչեւ 2020 թվականի մարտ ամիսը, պետք է ունենա առնվազն 3 աշխատակից եւ եկամուտների մինչեւ […]

̰
Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի անտառամերձ տարածքում հրդեհ է բռնկվել

16:32 20.09.2020

Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:10-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին այրվում են եղևնիներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․ ճանապարհի դժվարանցանելիության պատճառով հրշեջ-փրկարարները ճանապարհը շարունակել են ոտքով։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 3-րդ կմ-ին հարակից անտառամերձ հատվածում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
Արցախի նախագահը Երևանում հանդիպել է «Թումո» կենտրոնի տնօրենի հետ

15:10 20.09.2020

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին ընդառաջ՝ աշխատանքային այցով Երևանում եմ: Օգտագործելով պատեհ առիթն՝ այսօր ընդունել եմ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանին: Այս մասին  ԱՀ նախագահը գրել է ֆեյսբուք-ի իր էջում։ «Շատ օգտակար քննարկում ենք ունեցել Արցախում «Թումո» կենտրոնների ցանցն ընդլայնելու և, բացի մայրաքաղաքից, Հանրապետության շրջաններում ևս մինչև տասը նոր «Թումո-տուփեր» (էսքիզը՝ կից) տեղադրելու […]

̰
Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են սեպտեմբերի 10-ից

12:50 20.09.2020

ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկները և քաղաքապետարանի երկու ջրատար ավտոմեքենա տեղում հերթափոխով իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ։ Հրդեհի մի օջախը մարված է, մյուսում՝ մոտ 3000 քմ տարածքում, այրվում է կուտակված աղբ․ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին, ժամը 08։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի աղբավայրում […]

̰
Մահացել է ՀՀ առողջապահության նախկին նախարար ,բժիշկ Նորայր Դավիդյանցը

12:00 20.09.2020

Մահացել է բժշկական գիությունների դոկտոր,Հայասատանի առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանցը ։Այս մասին  ֆեյսբուքյան իր  էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար  Շուշան Դանիելյանը: «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը խորին ցավակցություն է հայտնում Նորայր Դավիդյանցի հարազատներին և մտերիմներին՝ նրա մահվան կապակցությամբ»,- ասված է գրառման մեջ:     https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2456092504684097&id=100008501146123

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 277 նոր դեպք,57 պացիենտ առողջացել է

11:21 20.09.2020

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների թիվը մեկ օրում  ավելացել է  277 -ով , ապաքինվել է ևս 57 մարդ ։ Արձանագրվել է մահվան 2 դեպք։ Պացիենտները եղել են 76 և 66 տարեկան տղամարդիկ։ Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է […]

̰
Արարատի «Բերքի տոն»-ին Շիրակի մարզը ներկայացրել է իր բարիքները

09:38 20.09.2020

Սեպտեմբերի 19-ին Արարատի մարզում անցկացված  «Բերքի տոն» միջոցառմանը  մասնակցել է նաև Շիրակի մարզը։ Մարզի չորս համայնքներն ու Սելեկցիոն կայանը տաղավարներում ներկայացրել են իրենց բարիքները։ Բերքի տոնն Արարատի մարզում է համախմբել Հանրապետության բոլոր մարզերի գյուղմթերք արտադրողներին, որոնք ներկայացրել են ոչ միայն իրենց  տարածաշրջաններին բնորոշ բերքն ու բարիքը,   նաև մշակույթը ։ Շիրակի մարզի տաղավարներն  առանձնացել են   հացահատիկային […]

̰
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

23:40 19.09.2020

Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-ին, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 21-ին՝ առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-22-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-21-ին, 23-24-ը սպասվում է առանց տեղումների […]

̰
Մատենադարանի հետնամասում խոշոր հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

22:32 19.09.2020

Սեպտեմբերի 19-ին` ժամը 21։15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի խճուղում՝ Մատենադարանի հետնամասում, տարբեր օջախներով այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական խմբեր, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման […]

̰
Ադրբեջանից հնչող հայտարարությունները հուշում են, որ առաջիկայում ևս սահմանին սադրանքների մեծ ռիսկը կպահպանվի․ Տ․ Աբրահամյան

22:25 19.09.2020

Ադրբեջանի պաշտպանության նախարարն այսօր հայտարարել է, որ իրենց ունեցած տվյալների, տեղեկատվության վերլուծությամբ եկել են այն եզրահանգման, որ «Հայաստանը պատրաստվում է մասշտաբային սադրանքների և իրադրության սրացման»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը: «Նախարար Հասանովը հանձնարարել է ճշտել մարտական հաշվարկներն ու համապատասխան կառույցների միջոցով, սահմանված պլանի համաձայն, պահեստազորային […]

̰
Գավառի ոստիկանները տաք հետքերով կանխել են 40 ոչխարի գողության փորձը. կան բերման ենթարկվածներ

22:15 19.09.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ոստիկանության Գավառի բաժնում ստացված օպերատիվ տվյալներով, Գավառի ոստիկանները՝ ոստիկանության Գավառի բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ, համագործակցելով ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների հետ՝ մարզի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ, մոտ 40 գլուխ ոչխար գողանալիս բռնել և ոստիկանության Գավառի բաժին են բերման ենթարկել 3 քաղաքացու: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բերման ենթարկվածներն են Գեղարքունիքի մարզի բնակիչներ, […]

̰
Երևանում՝ «Ռոբերտո» խանութի դիմաց վրաերթի ենթարկված հետիոտնը հիվանդանոցում մահացել է

21:52 19.09.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` քիչ առաջ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել է Երևանի բնակիչ, 87-ամյա Թադևոս Վ․-ն: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել այսօր՝ սեպտեմբերի 19-ին։ Երևանի բնակիչ, 35-ամյա Հրաչյա Ս․-ն իր վարած Mercedes G 500 մակնիշի ավտոմեքենայով Աբովյան փողոցում՝ «Ռոբերտո» խանութի դիմաց, վրաերթի էր ենթարկվել նրան:  

̰
Հրդեհ Աբովյան քաղաքում․ տեղում իրականացվում է հերթապահություն

21:40 19.09.2020

ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը տեղում իրականացնում է հերթապահություն։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին՝ ժամը 08։18-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանում՝ «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի մոտակայքում, ծխում է տորֆ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և չորս […]

̰
Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհին ավտոմեքենան շրջվել է․ վարորդի վիճակը ծանր է

21:13 19.09.2020

Սեպտեմբերի 19-ին` ժամը 19։20-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան շրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 1-ին կմ-ում «Mercedes E280 մակնիշի ավտոմեքենան […]

̰
Լեդի Գագայի նոր տեսահոլովակը Փարաջանովի «Նռան գույնից» ոգեշնչված մինի ֆիլմ է

20:45 19.09.2020

Երբ Լեդի Գագան խոսում է «արտակարգ» նորաձևության մասին, արդեն պարզ է, որ ինչ որ հրաշալի բան է սպասվում: Փոփ-աստղն անում է ամեն ինչ՝ իր տեսահոլովակները յուրահատուկ դարձնելու համար. այժմ նա էլ ավելի է բարձրացրել նշաձողը «911» -ի անակնկալ թողարկմամբ, որը Թարսեմ Սինգի կողմից բեմադրված մինի ֆիլմ է՝ լի գրավիչ կերպարներով, գրում է Vogue-ը: Ոգեշնչված արթ-հաուսի […]

̰
Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհին բեռնատարում բռնկված հրդեհը մարվել է

20:30 19.09.2020

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 11։33-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհի 11-րդ կմ-ին այրվում է ավտոմեքենա։ Այս մասին տեղոեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող «Scania» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի (վարորդ՝ Լևոն Մ․, ծնված 1961 թ․) կցորդիչում, որը ըստ նախնական տվյալների, տեղափոխում էր 24 տոննա կարագ։ […]

̰ ̰
Վարժեցված կատվին Սևանի գաղութի տարածք մտնելիս բռնել են. նրա վզկապում հայտնաբերել են մեծ քանակությամբ թմրանյութ

20:09 19.09.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ սեպտեմբերի 18-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ «Սևանի» գաղութի աշխատակիցները կեսօրին նկատել են, որ սև գույնի կատուն մտել է քրեակատարողական հիմնարկի տարածք, սակայն իրենց փորձառության շնորհիվ նկատել են, որ կատվի պարանոցին կասկածելի վզկապ կա: Գաղութի աշխատակիցները տարբեր միջոցներ գործադրելով, կարողացել են կատվին բռնել: Պարզվել […]

̰
8 հակակարկտային կայան՝ Շիրակի մարզի Մարմաշեն խոշորացված համայնքի 8 բնակավայրերի համար

19:40 19.09.2020

  Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ՀՀ Շիրակի մարզի Մարմաշենի համայնքապետարանը ձեռք է բերել թվով 8 հակակարկտային կայան:Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Շիրակ, Ջաջուռ, Կրաշեն, Կարմրաքար բնակավայրերում ավարտվել են հակ։ակարկտային կայանների տեղադրման աշխատանքները, ևս 4 հակակարկտային կայան տեղադրվելու են Կապս, Վահրամաբերդ, Մարմաշեն, Հովունի բնակավայրերում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 16.800.000 […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մասնակցել են հավաքների ամփոփմանը

19:25 19.09.2020

Սեպտեմբերի 19-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում ամփոփվել են զինված ուժերի դեսանտագրոհային, հատուկ նշանակության, հետախուզական ստորաբաժանումների և զորամասերի հրամանատարների, ինչպես նաև հատուկ հրահանգիչների մասնագիտական հավաքները: Հավաքների ընթացքում անցկացվել են գործնական հատուկ մասնագիտական պարապմունքներ, տարբեր զինատեսակների կիրառմամբ հրաձգային վարժություններ: Հավաքների ամփոփմանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, […]

̰
Սեպտեմբերի 21-ին ռազմական օդաչուները կիրականացնեն թռիչքներ

19:07 19.09.2020

Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի 21-ին ՀՀ զինված ուժերի փորձառու ռազմական օդաչուները թռիչքներ կիրականացնեն Երևանի օդային տարածքում։Այս մասին տեղեկացնում է ՀՀ Պաշտպանության նախարարության պաշտոնական էջը։ ՀՀ զինված ուժերի ինքնաթիռների անցումները հնարավոր կլինի դիտել ժամը 11:00-ից:

̰
Շիրակի մարզի Հողմիկ գյուղի խոնարհված եկեղեցին օծվել է

18:30 19.09.2020

Իլլի`սա է եղել  գյուղի նախկին անունը, իսկ  Հողմիկ վերանվանվել է 1987 թվականին։ Գյուղի հնագույն բնակավայր լինելու մասին  վկայությունները շատ են։ Հնագիտական պեղումների ընթացքում մասնագետները բացահայտել են , որ  գյուղի հարավարևմտյան հատվածում  մինչև այսօր պահպանվում է  հեթանոսական համալիր։  Հեթանոսական բնակավայրում հնագիտական ուսումնասիրությունները դեռ 1987-ից են սկսել։ Սա միակ վկայությունը չէ, որը խոսում է հին ու պատմական […]

̰
Մաքրման աշխատանքներ են տարվել Ջրափիի քարավանատանը

18:15 19.09.2020

Շիրակի մարզի Ջրափի գյուղի քարավանատունը մաքրվել է հովեկների թողած աղբից: Այս մասին  ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է  պատմական միջավայրի պահպանության  Շիրակի մարզային ծառայությունը: «ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության աշխատակիցները մաքրման աշխատանքներ են կատարել Ջրափի գյուղի տարածքում գտնվող 10-11-րդ դարերի քարավանատան մեջ և շրջակայքում: Աշխատակիցները մաքրելուց հետո դասավորել են այն քարաբեկորները և կոթողները, որոնք « քեֆ անողները » […]

̰
Այնթապ գյուղում բռնկված հրդեհը մարվել է

17:05 19.09.2020

Սեպտեմբերի 19-ին, ժամը 14։49-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղից դեպի «Զոնալ» թաղամաս տանող հատվածում ծառեր են այրվում։ Տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից: Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Այնթապ գյուղի «Զոնալ» թաղամասի վերջնամասում […]

̰
BACK_TO_TOP