TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+26.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Նախորդ տարվա համեմատ այս տարի խաղողի բերքը 30-35%-ով ավելի առատ է, սակայն խաղողը շարունակում է մնալ դաշտերում

13:16 18.09.2020

Նախորդ տարվա համեմատ այս տարի խաղողի բերքը 30-35%-ով ավելի առատ է։ Թվում է, թե այս պարագայում գյուղացու եկամուտներն էլ պետք է ավելին լինեն։ Սակայն մթերման սեզոնն է, բայց խաղողը շարունակում է մնալ դաշտերում՝ ոչ ձեռնտու գնով մթերելու առաջարկի պատճառով։ Խաղողագործությամբ զբաղվող 89 վերամշակող ընկերություններից միայն 9-ն է նախապես ու հստակ պայմանավորվում գյուղացու հետ, իսկ մնացած […]

̰
Կեսգիշերն անց հրավառություն իրականացրած տղամարդը հայտնաբերվեց

13:00 18.09.2020

Սեպտեմբերի 18-ին` կեսգիշերն անց, քաղաքացիներից ոստիկանությունում ահազանգեր ստացվեցին, որ Նորքի տներից մեկում բարձր երաժշտություն է և հրավառություն։ Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները պարզեցին, որ Արմենակյան փողոցի տներից մեկի բակում հրավառություն է իրականացրել 31-ամյա մի տղամարդ։ Նա բերվեց ոստիկանություն և ենթարկվեց վարչական պատասխանատվության։ «Հարգելի՛ քաղաքացիներ, ժամը 23-ից հետո պահպանեք լռության կանոնները։ Ոստիկանությունը հետևողական է»,-նշված է ոստիկանության տարածած […]

̰
Օրենքի բացակայությունը կամայականությունների տեղ է թողնում. ԱԺ-ն քննարկում է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նախագիծը

12:52 18.09.2020

Ազգային ժողովը քննարկում է «Կինեմատոգրաֆիայի մասին» և հարակից այլ օրենքներում փոփոխությունների նախագիծը: Այն հեղինակել են Աննա Կոստանյանը, Մխիթար Հայրապետյանը, Վահագն Թևոսյանը, Արթուր Մանուկյանը և Արման Եղոյանը: Նախագծով խնդիր կա կարգավորելու ֆիլմարտադրության, կինովարձույթի, օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծման նպատակով հավաստագրերի տրամադրման, հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանության ու այլ խնդիրները: «Այս պահին օրենքի բացակայությունը մեծ կամայականությունների […]

̰
ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ ապահովել սահմանադրական գերակայությունը, գործել անկախ և անաչառ. Խունդկարյան

12:47 18.09.2020

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորն ընտրությունից հետո Ազգային ժողովում երդում է տալիս: ՍԴ նորընտիր դատավորը երկու օր առաջ երդում տալ չէր կարող, քանի որ դեռ Վճռաբեկ դատարանի նախագահ էր համարվում: Այսօր ԲԴԽ-ն հաստատել է Խունդկարյանի հրաժարականը Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնից: Դրա համար էլ Երվանդ Խունդկարյանն այսօր է երդում […]

̰
Ո՞ր դեպքում և ինչպե՞ս պետք է իրականացվի աշխատավարձի վերջնահաշվարկը. ԱԱՏՄ-ն իրազեկում է

12:23 18.09.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, հիմք ընդունելով ՀՀ ԱԱՏՄ թեժ գծով ստացվող ահազանգերը, ինչպես նաև քաղաքացիներից հաճախակի ստացվող հարցերը, մասնավորապես, գործատուի կողմից աշխատողի հետ վերջնահաշվարկ կատարելու առնչությամբ, իրազեկում է՝ Ո՞ր դեպքում եւ ինչպես պետք է իրականացվի աշխատավարձի վերջնահաշվարկը․ 1. Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման […]

̰
Տնտեսական անկման տեմպը մինչև տարեվերջ մեծանալու է. Մելքումյան

11:59 18.09.2020

Երկու օր առաջ Կենտրոնական բանկը հայտարարեց մինչև տարեվերջ այն սպասումների մասին, որոնք ցույց են տալիս երկրում սկսված ու շարունակվող տնտեսական ճգնաժամի խորությունը: Այս մասին ԱԺ նիստի ընթացքում խոսեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը: «Այն, որ ապրիլ ամսին կառավարությունը եկավ այստեղ և ասաց, որ տնտեսական անկումը նախատեսում է մինուս 0.2 տոկոս, հիմա՝ 6.2 տոկոս, մենք […]

̰
Արարատի ոստիկաններն անօրինական թմրաշրջանառության դեպք են բացահայտել

11:57 18.09.2020

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տվյալներ, որոնք իրացնելու համար սեպտեմբերի 12-ին մեկնեցին Ոսկետափ գյուղ: Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով գյուղի Երևանյան փողոցից բաժին բերման ենթարկվեց երևանցի, 54-ամյա մի տղամարդ: Խուզարկությամբ կասկածը հաստատվեց. հայտնաբերվեցին թղթե մի փաթեթ և ծխախոտի գլանակներ` լցված կանեփանման չորացված զանգվածներով: Տղամարդը հայտարարեց, որ մարիխուանան պատկանում է իրեն, իր օգտագործման համար […]

̰
Հրապարակվել է Մոսկվայից Երևան նոր չարտերային չվերթների ժամանակացույցը

11:46 18.09.2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը հրապարակել է Մոսկվայից Երևան նոր չարտերային չվերթների ժամանակացույցը․ «Մոսկվա – Երևան – 19.09․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Red Wings» ընկերություն (ժամը՝ 17:00-ին) Մոսկվա – Երևան – 20.09․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 15:30-ին) Մոսկվա – Երևան – 21.09․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11:00-ին) Տոմսերի վաճառքը՝ «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 […]

̰
ԱՄՆ ՄԶԳ-ն խորապես նվիրված է աջակցելու Հայաստանի դեմոկրատական, տնտեսական և սոցիալական բարեփոխումների հավակնոտ օրակարգին․ Դեբորա Գրիզեր

11:44 18.09.2020

ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը գրառում է կատարել՝ հրաժեշտ տալով Հայաստանին․ «Այսօր ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան առաքելության տնօրենի պաշտոնում իմ վերջին աշխատանքային օրն է։ Ինձ համար և՛ պատիվ էր, և՛ հաճույք՝ ապրել և աշխատել այս գեղեցիկ երկրում նախորդ 4 տարիներին։ ԱՄՆ ՄԶԳ-ն խորապես նվիրված է աջակցելու Հայաստանի դեմոկրատական, տնտեսական և սոցիալական բարեփոխումների հավակնոտ օրակարգին` հայ ժողովրդի […]

̰
Սեպտեմբերի 21-ին Երևան-Գյումրի-Երևան ուղղությունում կաշխատեն լրացուցիչ էլեկտրագնացքներ

11:17 18.09.2020

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ և Երևան-Գյումրի-Երևան ուղղությունով ուղևորափոխադրումների գործընթացն ապահովելու նպատակով սեպտեմբերի 21-ին կկատարվեն արագընթաց էլեկտրագնացքների ուղերթներ:  Երևանից արագընթաց էլեկտրագնացքը մեկնելու է 09:15 (ժամանումը Գյումրի՝ 11:25), Գյումրիից՝ 17:55-ին (ժամանումը Երևան՝ 20:05): Երևան-Գյումրի-Երևան մերձքաղաքային էլեկտրագնացների չվացուցակները սեպտեմբերի 21-ին մնում են անփոփոխ:  

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի կապակցությամբ

11:12 18.09.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Հայաստանի հրեական համայնքի սիրելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի կապակցությամբ: Այսօր ինչպես Հայաստանի հրեական համայնքը, այնպես էլ ողջ հրեա ժողովուրդը նշում է տարվա նորամուտը խորհրդանշող գեղեցիկ տոնը: Թող այս նոր տարին […]

̰
Միայն սխալվելու մեր համարձակությունն է, որ ճշմարտության ետևից գնալու վճռականություն կտա ու Հայաստանին կբերի նորանոր հաղթանակներ․ Փաշինյան

11:11 18.09.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «2018 թվականի հեղափոխությունից հետո հանրային քննարկումների ամենատարածված խոսույթներից մեկը իշխանությունների սխալ քայլերի վերհանումն ու նրան ճիշտ քայլերի մղելու փորձերն են: Հանրային քննարկումների դաշտում, սա, իհարկե հասկանալի եւ ընդունելի է, բայց իշխանության գործունեության տրամաբանության մեջ՝ չափազանց վտանգավոր, որովհետեւ «ճիշտ» քայլերի փնտրտուքը կարող է կաթվածահար անել […]

̰
Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ Ամասիայի առողջության կենտրոնում. հարուցվել է քրեական գործ

10:55 18.09.2020

ՀՀ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում ՀՀ ԱԱԾ-ից ստացված օպերատիվ տեղեկությունների առթիվ ՀՀ ոստիկանության Ամասիայի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել են «Ամասիայի առողջության կենտրոն» ՓԲ ընկերությունում առերևույթ հանցավոր մեխանիզմով պետական միջոցների հափշտակության դեպքեր: Մասնավորապես, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Ամասիայի ԱԿ» ՓԲԸ տնօրենը, իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում օժտված լինելով ապահովելու բյուջետային հատկացումների արդյունավետ ու […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 239 նոր դեպք, 138 պացիենտ առողջացել է

10:52 18.09.2020

Սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46910 դեպք, որոնցից 42369-ն` առողջացած, 926-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 1-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3330 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 255927 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 3769 թեստավորում, որից 3530-ը՝ բացասական արդյունքով։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդության 239 նոր դեպք, […]

̰
Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը հանդես է եկել հայտարարությամբ

10:34 18.09.2020

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը հանդես է եկել հայտարարությամբ․ «Հարգելի՛ գործընկերներ, Սույն թվականի սեպտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր, ինչը ենթադրում է, որ թողնում եմ այն միջավայրը, որտեղ աշխատում եմ 1992 թվականից սկսած (ընդ որում, 2001 թվականից սկսած՝ որպես դատավոր): Աշխատելով Հայաստանի Հանրապետության դատական համակարգում գրեթե […]

̰
Շաբաթվա ընթացքում 115 հրդեհ է գրանցվել ՀՀ տարածքում

10:22 18.09.2020

Սեպտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը 115 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 5 հա, 5000 քմ, 1000 քմ, 500 քմ, 200 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 4000 քմ, 1500 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 4000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 700 քմ, 500 քմ, […]

̰
Վարչապետը տեսանյութ է հրապարակել Արամուս, Կաթնաղբյուր և Մայակովսկի համայնքներում իրականացվող աշխատանքների վերաբերյալ

08:21 18.09.2020

Կառուցենք Հայաստանը նորովի․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է ՀՀ-ում իրականացվող հիմնանորոգումների մասին հերթական տեսանյութով։ Արամուսում սուբվենցիոն ծրագրով կառուցվում է նոր մանկապարտեզ։ Նախատեսված է Արամուսի և Կաթնաղբյուրի շուրջ 150 երեխայի համար։ Ծրագրի արժեքը շուրջ 235 մլն ՀՀ դրամ է։ Արամուսը վերջին 40 տարիներին մանկապարտեզ չի ունեցել։ Կամարիսում սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում են ներհամայնքային […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում

08:09 18.09.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 10։00-16։00 Տերյան փ. 1, 3 շենքեր, Պուշկինի փ. 40 շենք, Դեմիրճյան փ. 23, 25 շենքեր, Թումանյան փ. 22, 24, 37, 37ա, 39 շենքեր, Նալբանդյան փ. 17, 19, 21, 23 շենքեր, Խորենացի փ. 17 շենք, Չարենցի փ. […]

̰
Տավուշ ամրոցի տարածքում պեղումներ են իրականացվում. հնագետները վստահ են, որ բացառիկ գտածոներ են հայտնաբերվելու

00:00 18.09.2020

Տավուշի մարզի զբոսաշրջային մեծ ներուժ և պատմական մեծ արժեք ունեցող Տավուշ ամրոցի տարածքում իրականացվող հնագիտական աշխատանքները խոստանում են ամրոցին նոր արժեք ու նշանակություն տալ: Այս մասին գրառում է կատարվել Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում: «Արդեն մեկ շաբաթ է, ինչ հնագետներն աշխատում են այս տարածքում, այս տարվա մեջ ևս երկու ամիս կլինեն այստեղ: Կարճ ժամանակում արդեն մի […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:53 17.09.2020

Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 17-ի ցերեկը, 21-ին առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 18-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 5-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 17-ի ցերեկը, 18-21-ը […]

̰
Չայնիի ոլորաններում ճակատ ճակատի բախվել են Opel-ն ու ռուսական համարանիշներով Geely-ն. կա 1 զոհ, 3 վիրավոր

23:33 17.09.2020

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում՝ Չայնիի ոլորաններում, ճակատ ճակատի բախվել են Geely և Opel մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն […]

̰
Անչափահաս աղջկա տեսողության սրության խնդիրը չունի որևէ պատճառահետևանքային կապ պատվաստման հետ․ ԱՆ

23:26 17.09.2020

Անչափահաս աղջկա տեսողության սրության խնդիրը չունի որևէ պատճառահետևանքային կապ պատվաստման հետ: Այս մասին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Սոցիալական ցանցերում և տարբեր լրատվամիջոցներով ակտիվորեն տարածվում է «Երևանում գարդասիլի պատվաստումից հետո անչափահաս աղջիկ է կուրացել» վերտառությամբ տեղեկատվություն, որն ամբողջովին ապատեղեկատվություն է, չունի որևէ բժշկական հիմնավորում և դեռահասի մոտ չկա կուրություն: Տեղեկացնում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի […]

̰
Ոստիկանները Մասիսում խոշոր չափերի թմրանյութ են հայտնաբերել

22:20 17.09.2020

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Նորամարգ գյուղի 56-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում թմրամիջոց է ապօրինի աճեցնում, պահում և օգտագործում: Տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի և Արարատի մարզային վարչությունների ծառայողները, Մասիսի բաժնի քրեական հետախույզների հետ, նշված տնամերձ հողամասից հայտնաբերեցին կանեփի 7 բույս, իսկ տնից՝ ապակյա […]

̰
Դիմակ չկրելու համար վարչական տուգանքն ու մարդուն ազատությունից զրկելը ստանում են պատժիչ բնույթ. ՄԻՊ

21:55 17.09.2020

Ակնհայտ է, որ դիմակ չկրելու կամ դիմակը ոչ պատշաճ կրելու համար վարչական տուգանքն ու մարդուն ազատությունից զրկելը ստանում են պատժիչ բնույթ: Սա անընդունելի ու մարդու իրավունքների համակարգի տեսանկյունից վտանգավոր մոտեցում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «1. Ակնհայտ է, որ առհասարակ, որպես անհատական պաշտպանության միջոց, դիմակ կրելու պահանջի նպատակը […]

̰
Ինչ է քննարկվել ՔՊ-ի նիստում․ մանրամասնում է Ալեն Սիմոնյանը

21:47 17.09.2020

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր հավաք է անցկացրել գլխամասային գրասենյակում: Քննարկմանը մասնակցել է նաև վարչապետը: Հանդիպումից հետո օրակարգի մասին որոշ տեղեկություններ է հայտնել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա չի մեկնաբանել ԱԺ-ում և կառավարությունում պաշտոնների վերաբաշխման մասին մամուլում մինչ այս տարածված տեղեկությունները: Սիմոնյանը նշել է, որ այսօրվա հավաքը նոր ձևաչափով է, որի խնդիրն է պատգամավորների և […]

̰
Դավիթ Տոնոյանը ԿԽՄԿ-ի ղեկավարի հետ զրույցում անդրադարձել է  Գուրգեն Ալավերդյանի վերաբերյալ ադրբեջանական ԶԼՄ-ներում շրջանառված տեսանյութերին

21:18 17.09.2020

ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Քլեր Մեյթրոյին: Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանն անդրադարձել է  Գուրգեն Ալավերդյանի վերաբերյալ  ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառված տեսանյութերին և ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարին հայտնել ՀՀ պաշտպանության նախարարության մտահոգությունը դրանց բովանդակության շուրջ։ Պաշտպանության […]

̰
Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը նախկին գործառույթներին վերադառնալուց հետո աշխատում է թերբեռնված

21:10 17.09.2020

Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը սեպտեմբերի 1-ից վերադարձել է իր նախկին գործառույթներին: Առողջապահության նախարարի հրամանով՝ COVID դրական թեստավորում ունեցող հիվանդները հոսպիտալացվել են մայրաքաղաքի բուժհաստատություններում: Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցն այժմ իրականացնում է տրիաժ ծառայություն: Այսինքնъ կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններով հիվանդներին ընդունում և նմուշառում են: Դրական պատասխանի դեպքում ուղարկում են մայրաքաղաք, իսկ եթե վիրուս չի հայտնաբերվում, հոսպիտալացվում է ինֆեկցիոն հիվանդանոցում: Այժմ […]

̰
Փարոսի անտառում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

20:38 17.09.2020

Սեպտեմբերի 17-ին` ժամը 18։49-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Փարոսի անտառում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:38-ին:

̰
Շիրակի մարզի Սալուտ,Վարդաղբյուր և Հարթաշեն գյուղերի աշակերտները տրանսպորտի բացակայության պատճառով դպրոց չեն  գնացել

20:26 17.09.2020

Նոր ուսումնական տարվա առաջին երեք օրերին մարզի  Սարապատ խոշորացված համայնքի երեք գյուղերի՝  Սալուտի, Վարդաղբյուրի և Հարթաշենի 4-12-րդ դասարանցիները  դպրոց չեն գնացել։Բացի տարրական օղակից այս համայնքների աշակերտները հարևան ՝ Մուսայելյան գյուղի միջնակարգ դպրոց են հաճախում։  19-ըաշակերտ  տրանսպորտ չունենալու պատճառով 3օր դպրոց չեն գնացել ։ՈՒսումնական տարին նոր սկսված ՝տեղեկանում են , որ  միկրոավտոբուսի վարորդը հրաժարվել է երեխաներին […]

̰
Երևանի քաղաքապետն ու «Հայփոստ»-ի տնօրենը քննարկել են  կենտրոնական փոստատան վերակառուցման հարցը

20:02 17.09.2020

  Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը  իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։ Քաղաքապետը նշել է, որ «Հայփոստ» ՓԲԸ տնօրեն Հայկ Կարապետյանի հետ քննարկում են Սարյան փողոցում գտնվող կենտրոնական փոստատան վերակառուցման նախագիծը։ Գրառումը՝ ստորև․ «Քաղաքապետարանում ընդունեցի «Հայփոստ» ՓԲԸ տնօրեն Հայկ Կարապետյանին եւ ընկերության ներկայացուցիչներին: Մասնավորապես, քննարկել ենք ընկերության առաջարկած՝ Սարյանի փողոցում գտնվող կենտրոնական փոստատան վերակառուցման նախագիծը:» https://www.facebook.com/HaykMarutyanMayor/posts/656017881708517

̰
BACK_TO_TOP