TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ոստիկանության պետն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանին

18:53 18.09.2020

Սեպտեմբերի 18-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այդ մասի տեղեկացնում են ոստիկանությունից: Վահե Ղազարյանը կարևորել է երկու երկրների միջև բարեկամական սերտ հարաբերություններն ու հատկապես Հայաստանի ոստիկանության և Ռուսաստանի ներքին գործերի նախարարության միջև ամենօրյա ակտիվ փոխգործակցությունը։ Ոստիկանության պետը շնորհավորել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի […]

̰
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար 13 թեկնածու է առաջադրվել

18:41 18.09.2020

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով փաստաթղթերի ընդունումն ավարտվել է։ Հայտնի են թեկնածուների անունները, որոնք 13-ն են․ Վարդան Ալեքսանյան – 2015-2019 թթ․ «Շիրակի հանրային հեռուստառադիոընկերություն», ռեժիսոր. Ստեփան Մարտիրոսյան – 2016-2020 թթ․ «ԱՐ» հեռուստաընկերություն, ռեժիսոր. Վազգեն Ավետյան – 2016-2020 թթ․ «Պանարմենիան Մեդիա Գրուպ», գլխավոր տնօրենի խորհրդական. Հովհաննես Թովմասյան – 2018-ից «Երեմյան փրոջեքթս» ընկերության գեղարվեստական ղեկավար. Արթուր Սահակյան – Armenian […]

̰
Անտառպահպանության ոլորտում մեր քայլերը պետք է ուղղված լինեն առկա վիճակի բարելավմանը. Ռ. Պետրոսյան

18:22 18.09.2020

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքում գրել է, որ հյուրընկալել է բելգիահայ ձեռնարկատեր, «My Forest Armenia» հասարակական կազմակերպության հիմնադիր Անդրե Գումուշճեանին և կազմակերպության ծրագրերի ղեկավար Վահե Մարտիրոսյանին։ Քննարկել են երկուստեք համագործակցության և համատեղ նախագծերի օրակարգը։ Պետրոսյանը տեղեկացնում է, որ կազմակերպության առաքելությունն է նվազեցնել ածխածնային արտանետումները մթնոլորտ, կայուն կերպով ավելացնել անտառածածկույթը և ապահովել կենսաբազմազանությունը՝ տնկելով […]

̰
Տավուշի մարզային փրկարարական վարչության աշխատակիցներն արժանացել են պարգևների

18:01 18.09.2020

ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը 2020 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ ԱԻՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ 19 աշխատակիցների մեդալներ և պատվոգրեր հանձնեց Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա՝ սեպտեմբերի 4-ի կապակցությամբ, ինչպես նաև մասնագիտական բարձր պատրաստականության և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Նշվում է, որ չորս փրկարարական ծառայող պարգևատրվել է […]

̰
Անցկացվել են կրակային պարապմունքներ

17:39 18.09.2020

Առաջին զորամիավորման զորամասերից մեկի զինծառայողների հետ անցկացվել են կրակային պատրաստության տեսական և գործնական պարապմունքներ: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Նշվում է, որ անձնակազմը հրահանգավորվել է վարժանքների իրականացման և զենքի կիրառման ժամանակ անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, գործել ըստ նորմացույցերի։ Պարապմունքի ընթացքում զինծառայողները կատարել են նաև արգելագոտու հաղթահարման վարժություններ։

̰
«Ժառանգություն և կրթություն. ցկյանս ուսումնառություն». Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն առցանց

17:33 18.09.2020

Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն սեպտեմբերի 26-27-ին՝ գլխավորապես առցանց՝ «Ժառանգություն և կրթություն․ ցկյանս ուսումնառություն» խորագրով: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում: Հայաստանում և Արցախում այս օրերի ընթացքում ավելի քան 100 մշակութային կազմակերպություն «այցելուներին կհյուրընկալեն» գլխավորապես առցանց ձևաչափով, կկազմակերպվեն օրվա խորհրդին համահունչ բազմաթիվ մշակութային միջոցառումներ, համերգներ, տեսաֆիլմերի ցուցադրություններ, գրական-երաժշտական ցերեկույթներ, կրթական, ինտերակտիվ ծրագրեր, հանդիպում-քննարկումներ, […]

̰
Բարեկարգման աշխատանքներ՝ Դավթաշենում

17:23 18.09.2020

Դավթաշեն վարչական շրջանում Երկրորդ աշխարհամարտի և Արցախյան պատերազմի ժամանակ զոհվածների հուշարձանի տարածքում իրականացվում են բարեկարգման և մաքրման աշխատանքներ: Այդ մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում՝ դիմելով բնակիչներին. «Հարգելի՛ բնակիչներ, կոչ ենք անում խնամքով վերաբերվել և չվնասել համայնքային գույքը՝ մասնավորապես լուսատուները»:

̰
Պտղնիի բնակիչները ոռոգման ջուր կունենան

17:12 18.09.2020

Կոտայքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում տեղեկացնում են, որ Պտղնի համայնքի ոռոգման համակարգի արդիականացման և, ըստ այդմ, ոռոգման բարելավման նպատակով ջրային տնտեսության «Ծրագրերի իրականացման գրասենյակի» կողմից մեկնարկած և ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացված ծրագրի շրջանակներում կառուցվել է 9602 մետր երկարության ոռոգման նոր ջրագիծ, որի արդյունքում շահագործումից դուրս են բերվել Պտղնի 1 և Պտղնի 2 պոմպակայանների […]

̰
Գյումրի քաղաքի 23-ամյա բնակչի նկատմամբ հետախուզում է հայտարարվել՝ համաքաղաքացու սպանության մեղադրանքով

17:00 18.09.2020

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի 35-ամյա բնակչի սպանության մի շարք հանգամանքներ: 2020թ. սեպտեմբերի 13-ին՝  ժամը 14:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Կամոյի փողոցում գտնվող զրուցարանում 35-ամյա տղամարդու կողմից ծեծի ենթարկվելուց և մահակի հարվածներից արյունահոսող մարմնական վնասվածքներ ստանալուց հետո, նույն քաղաքի 23-ամյա […]

̰
Աննա Հակոբյանը նվերներ է ուղարկել քաղցկեղ ունեցող երեխաներին

16:59 18.09.2020

ՀՀ վարչապետի տիկին  Աննա Հակոբյանը սեպտեմբերի 18-ին նվերներ է ուղարկել այս պահին Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժում ստացող քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին և երիտասարդներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աննա Հակոբյանը։ Նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված վարչապետի տիկինը չի կարողացել անձամբ այցելել արյունաբանական կենտրոն և նվերները հանձնել երեխաներին: Փոքրիկներին […]

̰
Քննարկվել է հայկական միս-մսամթերքի Ռուսաստան արտահանումը վերականգնելու հարցը

16:58 18.09.2020

Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն մսի և մսամթերքի ներմուծման արգելքը հանելու վերաբերյալ բանակցություններ են անցկացվել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության (Россельхознадзор) ներկայացուցիչների տեսակոնֆերանսի ընթացքում: Այս մասին տեղեկացնում է  Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ Հիշեցնենք, որ 2016 թվականին հայկական միս-մսամթերքի ներմուծումը Ռուսաստան դադարեցվել էր Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների դաբաղ հիվանդության […]

̰
Նոյակերտի 36-ամյա բնակիչը դանակահարել է 30-ամյա մի տղամարդու․ նա ձերբակալվել է

16:57 18.09.2020

Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 22։55-ին, բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա մի տղամարդ։ Ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խմբի անհետաձգելի միջոցառումներով պարզվեց, որ ժամը 22-ի սահմաններում տղամարդը Նոյակերտ գյուղից Արարատ գյուղ տանող ճանապարհին վիճաբանել էր Նոյակերտի 36-ամյա մի բնակչի հետ և ստացել վնասվածք։ Ոստիկանները ձեռնարկեցին որոնողական և […]

̰
Կոտայքի մարզում Mercedes-ը մխրճվել է ծառերի մեջ. վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել հատուկ տեխնիկայի միջոցով

16:56 18.09.2020

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Աբովյան քաղաքում՝ Զորավար Անդրանիկի փողոցում, Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել ծառերի մեջ։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով նոր միայն կարողացել են վարորդին ու ուղևորին դուրս բերել ավտոմեքենայից։ Օպերատիվորեն են գործել նաև Աբովյանի […]

̰
Կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտությունների ծրագիրը մեկնարկում է

16:41 18.09.2020

Հոկտեմբերի 5-ից Վանաձորում մեկնարկում է կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտությունների ծրագիրը: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ Այս պահին ընթանում են առողջության առաջնային պահպանման բժիշկների  վերապատրաստման դասընթացները: Սքրինինգային հետազոտությունները սկսում ենք Վանաձոր քաղաքում և Գուգարքի տարածաշրջանի 26 համայնքում: 50-69 տարեկան կանայք, ովքեր գրանցված են Վանաձորի պոլիկլինիկաներում, ինչպես նաև Գուգարքի, Մարգահովիտի, Վահագնի, Լեռնապատի և Շահումյանի բուժամբուլատորիաներում, […]

̰
Ուզում եմ մեր ԱԺ-ի անունից խստագույնս դատապարտել ազգային և կրոնական հողի վրա հիմնված բոլոր տեսակի հանցագործությունները. Մ․Հայրապետյան

16:32 18.09.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը խորհրդարանում հիշեցրել է, որ երեկ Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու տարածքում գտնվող հայկական կենտրոնը հրկիզվել է: «Ուզում եմ մեր խորհրդարանի անունից խստագույնս դատապարտել ազգային և կրոնական հողի վրա հիմնված բոլոր տեսակի հանցագործությունները՝ հույս ունենալով, որ առաջիկա ժամերի ընթացքում տեղական իշխանությունները բավարար չափով ջանք կգործադրեն՝ հայտնաբերելու […]

̰
Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել

16:25 18.09.2020

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տրանսպորտային միջոցների գրանցման (հաշվառման) կամ վարորդական իրավունքի վկայականների հետ կապված գործողությունների կատարման նպատակով նույն անձի կողմից նույն գործողության կատարման համար Ճանապարհային ոստիկանություն են ներկայացվում մեկից ավելի (երբեմն նաև 10-ից ավելի) հերթագման դիմումներ, ինչն ինքնաբերաբար ավելացնում է սպասման համար պահանջվող ժամանակը: Հաշվի առնելով վերոնշյալը և նպատակ ունենալով հնարավոր կարճ ժամկետներում մատուցել […]

̰
Թե՛ սահմանապահ, թե՛ սահմանամերձ համայնքները պետք է ունենան հարկային արտոնություններ՝ ելնելով կարգավիճակից. Ս․ Հովսեփյան

16:15 18.09.2020

Խորհրդարանում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությունների մասին իր դիտարկումները: Նախագիծը ներկայացրել են պատգամավորներ Սիփան Փաշինյանը և Սիսակ Գաբրիելյանը: «Կառավարության կողմից առաջարկվել է նախագծում նախատեսել դրույթ, ըստ որի՝ սահմանամերձ համայնքներում դպրոցական դասագրքերը կտրամադրվեն […]

̰
Քննարկվում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների պարագայում դիմակի կրումը որպես ցանկալի նորմ ունենալու հնարավորությունը. Ժ․Անդրեասյան

16:07 18.09.2020

Խորհրդարանում տարրական դասարանների աշակերտների դիմակ կրելու, կանխատեսվող առողջական վտանգների մասին այսօր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին հարց է ուղղել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը: «Դիմակների կրման հարցը մեկ անգամ չէ, որ քննարկվել է, նաև տարբեր երկրների փորձ է ուսումնասիրվել: Իհարկե, կարգավորումն առողջապահական բնույթի է, բայց մեզ համար առանցքային նշանակություն ունի: ԱՀԿ ուղեցույցներով՝ դիմակների կրումը […]

̰
Անին` չօգտագործվող զբոսաշրջային պոտենցիալ Շիրակի մարզի համար

15:59 18.09.2020

Ախուրյան գետի ձախ ափը, որտեղից տեսանելի են Անի պատմական մայրաքաղաքի ավերակները, զբոսաշրջային պոտենցիալ է, որը Շիրակի մարզում չի օգտագործվում: Զբոսաշրջիկների մեծ խմբեր այս տարածք չեն կարող այցելել, քանի որ այն սահմանային գոտում է և հատուկ անցագրային ռեժիմ է գործում: Անին Շիրակի մարզից ամենալավը երևում է Խարկով գյուղից: Խարկով մուտքի անցագրային ռեժիմը թեթևացնելու հարցն ամիսներ առաջ […]

̰
Կորոնավիրուսի պատճառով խնդրի առաջ են կանգնել նաև գինեգործությամբ զբաղվողները

15:40 18.09.2020

Նախորդ տարվա համեմատ, այս տարի խաղողի բերքը 30-35%-ով ավելի առատ է։ Թվում է, թե այս պարագայում գյուղացու եկամուտներն էլ պետք է ավելին լինեն։ Սակայն մթերման սեզոնն է, բայց խաղողը շարունակում է մնալ դաշտերում՝ ոչ ձեռնտու գնով մթերելու առաջարկի պատճառով։ Խաղողագործությամբ զբաղվող 89 վերամշակող ընկերություններից միայն 9-ն է նախապես ու հստակ պայմանավորվում գյուղացու հետ, իսկ մնացած […]

̰
ԱԱԾ-ում ավարտվել է ՍԱՏՄ պաշտոնատար անձանց կողմից համակարգային կոռուպցիոն դեպքով քրգործի նախաքննությունը

15:34 18.09.2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում կատարված համակողմանի և արդյունավետ քննության արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության, այնուհետև 2018 թվականին արդեն անվանափոխված Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի պետի պաշտոնը զբաղեցրած Ա. Մ.-ն իր ենթակայության տակ աշխատող թվով 6 գլխավոր մասնագետ-տեսուչների հետ նախնական […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Չիլիի նախագահին

15:23 18.09.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չիլիի Հանրապետության նախագահ Սեբաստիան Պինյերային՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ  Ձեզ և Չիլիի բարեկամ ժողովրդին Անկախության օրվա առթիվ։ Մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ ու նվաճումներ, իսկ Չիլիի ժողովրդին՝ բարօրություն, զարգացում ու խաղաղություն: Վստահ եմ, որ համատեղ աշխատանքի շնորհիվ […]

̰
Գյումրիի քաղաքապետի և փոխքաղաքապետի մոտ կորոնավիրուս է հաստատվել

15:15 18.09.2020

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Այս մասին տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատել է քաղաքապետի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը։ Վերջինս հայտնել է, որ քաղաքապետը երեկ թեստ է հանձնել, որի դրական պատասխանն այսօր է ստացել։ «Սամվել Բալասանյանն այժմ բժիշկների հսկողության տակ է և բուժումը ստանում է տանը»,- ասել է մամուլի քարտուղարը։ Սոնա Առաքելյանը նաև […]

̰
Խնդրում եմ, հայտարարությունների մեջ լինել զգույշ. Մ․ Հայրապետյանը՝ Ա․ Խզմալյանին

15:00 18.09.2020

Կարծիք է հնչում, որ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նախագիծը չի տեղավորվում գործադիրի մշակութային քաղաքականության մեջ: ԱԺ-ում այդ նախագծի քննարկման ժամանակ նման ելույթ ունեցավ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը: Պատգամավորի խոսքն ուղղված էր ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանին: «Քավ լիցի, ես չեմ կիսում այս կարծիքը: Հույս ունեմ, որ փոխնախարարը, […]

̰
Ռինդի վերակառուցված, կահավորված մանկապարտեզը պատրաստ է շահագործման

14:54 18.09.2020

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի  շրջանակում ավարտվել են Արենի միավորված համայնքի Ռինդ բնակավայրի նախադպրոցական ուսումնական հաստատության վերակառուցման աշխատանքները։ Այս մասին տեղեկացրին ՀՏԶՀ մամուլի ծառայությունից։ Մանկապարտեզի շենքը կառուցվել էր դեռևս յոթանասունականներին և գտնվում էր անմխիթար վիճակում։ 2011 թվականի համապատասխան ստուգումների արդյունքում նախակրթարանների չափորոշիչներին չհամապատասխանելու պատճառով արձանագրություն էր […]

̰
Ադրբեջանը պատասխանել է իրենց մոտ հայտնված ՀՀ քաղաքացի Ն. Սարդարյանի վերաբերյալ ՄԻԵԴ-ի հարցերին. փաստաբանը մանրամասնում է

14:47 18.09.2020

Ադրբեջանի Հանրապետությունը կատարել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջը՝ իրենց մոտ հայտնված ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելով: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Սարդարյանի ընտանիքի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղազարյանն ասաց, որ Ադրբեջանը տվել է մակերեսային պատասխաններ՝ մանրամասն տեղեկություններ չներկայացնելով: 30-ամյա Սարդարյանը, հիշեցնենք, որպես անհետ կորած որոնվում էր 2020 թ. հուլիսի 8-ից. Գորայք համայնքի Սպանդարյան ջրամբարի […]

̰
Սուրեն Պապիկյանը կմեկնի Ավստրիա

14:32 18.09.2020

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 21-23-ը կմեկնի գործուղման Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա)` Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր համաժողովի 64-րդ հերթական նստաշրջանին, ինչպես նաև համաժողովի շրջանակներում անցկացվող գիտական ֆորումին մասնակցելու նպատակով:

̰
Վերաքննիչ դատարանը բավարարել է քրեական ենթամշակույթի հետ կապված հանցանքներ կատարելու մեջ մեղադրվող 2 անձի չկալանավորելու դատական ակտերի դեմ դատախազության բողոքները

14:28 18.09.2020

ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում 2020թ. օգոստոսի 10-ին հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել էր «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի և այսպես կոչված «զոն նայող» հանդիսացող «քրեական հեղինակության»՝ քրեական աստիճանակարգության  բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, տարբեր անձանց կողմից […]

̰
Դեսպանությունը ներկայացրել է՝ ինչ չվերթներ են նախատեսված առաջիկա օրերին Մոսկվայից դեպի Երևան

14:17 18.09.2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Մոսկվայից դեպի Երևան նոր չարտերային չվերթների ժամանակացույցը․ «Մոսկվա – Երևան – 19.09․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Red Wings» ընկերություն (ժամը՝ 17:00-ին) Մոսկվա – Երևան – 20.09․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 15:30-ին) Մոսկվա – Երևան – 21.09․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11:00-ին) Տոմսերի վաճառքը՝ «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 և […]

̰
COVID-19-ը սպառնալիք՝ մանկական մահերի կանխարգելման դժվարին ձեռքբերմանը

13:50 18.09.2020

Աշխարհում նվազել են մինչև հինգ տարեկան երեխաների մահացության դեպքերը: ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ԱՀԿ-ի, ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերի վարչության բնակչության բաժնի և Համաշխարհային բանկի խմբի հրապարակած՝ մահացության նոր գնահատականների վերաբերյալ զեկույցում նշվում է, որ 2019-ին գրանցվել է երբևիցե ամենացածր ցուցանիշը՝ 5,2 միլիոն դեպք, մինչդեռ 1990թ. այս ցուցանիշը 12,5 միլիոն էր։ Անգամ կորոնավիրուսային համավարակից առաջ նորածինները մահվան առավելագույն ռիսկի […]

̰
BACK_TO_TOP