TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+26.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ՍԴ թեկնածուների կողմից հրապարակվել են տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

10:48 15.09.2020

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Հետևելով 2020 թվականի սեպտեմբերի 14-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի նիստի ընթացքում հնչած ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների ելույթներին, ինչպես նաև թեկնածուների կողմից իրենց ուղղված հարցերին տրված պատասխաններին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն (այսուհետ՝ Հանձնաժողով) արձանագրում է.  1. Թեկնածուների կողմից հրապարակվել են տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Մասնավորապես՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանը հարցերից մեկին պատասխանելու ընթացքում նշել է, որ զանգ է ստացել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից և զանգի ընթացքում հնչել են հարցադրումներ իր կուսակցական լինելու կամ չլինելու, […]

̰
Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում աղբամաններ են այրվել

10:28 15.09.2020

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ֆեյսբուքյան էջն ահազանգում է աղբամանների հրկիզման հերթական դեպքերի մասին։ «Կենտրոն վարչական շրջան` կրկին աղբաման է այրվել, ևս մեկ համայնքային սեփականություն կորցրեցինք անփութության կամ դիտավորության պատճառով»,-նշված է գրառման մեջ։ Աղբաման է այրվել նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։

̰
Գազամատակարարման ընդհատումներ կլինեն Շիրակի և Գեղարքունիքի մարզերում

09:25 15.09.2020

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11.00-ից մինչև ժամը 16.00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Օդանավակայան թաղամասի, Կամոյի, Հ.Սարգսյան փողոցների և հարակից տարածքների, ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի գազասպառողների գազամատակարարումը։

̰
Վթարային ջրանջատում Մասիսում․ այսօր և վաղը 8 ժամ ջուր չի լինի

09:01 15.09.2020

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 15-ին՝ ժամը 10.00-18.00-ն, և սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10.00-18.00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի «Մասիս Կայարան» թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Փաշինյանը մասնակցում է Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան N 153 հիմնական դպրոցի բացման արարողությանը

08:53 15.09.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան N 153 հիմնական դպրոցի բացման արարողությանը։ «Վերակառուցված դպրոցում սովորում է շուրջ 700 աշակերտ, սակայն պայմանները թույլ են տալիս, որ այն ընդունի մինչև 950 երեխայի։ Վերակառուցման ընդհանուր բյուջեն կազմել է 1,3 մլրդ դրամ։ Սիրելի՛ աշակերտներ և ուսուցիչներ, խնդրում եմ պահպանել հակահամաճարակային կանոնները՝ ի նպաստ բոլորիս առողջության»,-նշել […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզում

08:12 15.09.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 10։00-16։00 Ռայնիսի փ. 3 շենք, Ա.Խաչատրյան փ. 1/2, 1/4, 30, 32 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 132 դպրոց, թիվ 33 մանկապարտեզ, Մամիկոնյանց փ. 40, 40/1, 40/2 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ն.Տիգրանյան փ. 19, 19/1, […]

̰
Քննարկվել են պետություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող հարցեր, հանրակրթության ոլորտի բարեփոխումները

08:06 15.09.2020

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պետություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող հարցեր, հանրակրթության ոլորտի բարեփոխումներն ու դրանց հետ կապված Հայ Առաքելական Եկեղեցու առաջարկությունները: Որոշվել է, որ առաջիկայում տեղի կունենա կրթության հարցերով համապատասխան ենթախմբերի հանդիպումը, որի շրջանակում էլ անդրադարձ […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

00:00 15.09.2020

Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-17-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Վաղվանից Գյումրիում երթուղի դուրս կգան ավտոբուսները. քաղաքային տրանսպորտը կաշխատի նոր գրաֆիկով

23:58 14.09.2020

Վաղվանից քաղաքային տրանսպորտը կաշխատի այլ գրաֆիկով, մի քանի երթուղիներ կհամալրվեն ևս 13 միկրոավտոբուսներով։ Նոր ուսումնական տարվա մեկնարկով պայմանավորված՝ ուղևորահոսքն ակտիվանում է։ Յոթ ամսվա հարկադիր պարապուրդից հետո թիվ 1 երթուղու ավտոբուսները կրկին կաշխատեն, ի տարբերություն թիվ 40 երթուղու ավտոբուսների: Նոր ուսումնական տարին բուհերում երկու շաբաթ է՝ սկսվել է, իսկ դպրոցներն այսօրվանից վերաբացվեցին։ Թեև դեռ բնականոն հուն […]

̰
ՃՈ ծառայության արդյունքները՝ սեպտեմբերի 7-13-ը

23:44 14.09.2020

Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը մայրաքաղաքում, Երևան մտնող ճանապարհներին և մարզերում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Սեպտեմբերի 7-ից 13-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում ՃՈ ՃՊԾ 1-ին սպայական գումարտակի ծառայողները ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել 225 տրանսպորտային միջոց, որից 19-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ, իսկ 206 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ […]

̰
Վերագործարկեցինք Հանրապետության հրապարակի շատրվանները. Հայկ Մարության

22:06 14.09.2020

Այսօր՝ ժամը 20:00-ին, Երևանի օրհներգի հնչյունների ներքո վերագործարկվեցին Հանրապետության հրապարակի շատրվանները: Տոնական երգացանկով համեմված ջրային շոուն մեկտեղել էր մայրաքաղաքի բնակիչներին ու քաղաքի հյուրերին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու կից տեսանյութ հրապարակել։ Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ավարտով պայմանավորված՝ սեպտեմբերի 11-ից հերթականությամբ վերագործարկվել են մայրաքաղաքի 22 շատրվաններն ու 8 ջրավազանները:

̰
Երկրորդ անգամ նույն պաշտոնի համար.ՍԴ դատավորների 3 թեկնածուների ընտրության հարցը քննարկվել է ԱԺ-ում

21:57 14.09.2020

Խորհրդարանում այսօր մեկնարկել է 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանը: Օրակարգում ներառված է 57 օրինագիծ: Այսօրվա նիստի քննարկվող հիմնական հարցը եղել է ՍԴ դատավորի երեք թեկնածուների ընտրությունը: Քննարկվել են Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված Երվանդ Խունդկարյանի, այնուհետ նախագահի կողմից առաջադրված Արթուր Վաղարշյանի, ապա կառավարության կողմից առաջադրված Էդգար Շաթիրյանի թեկնածությունները: Նրանց ընտրությունը տեղի կունենա վաղն առավոտյան` ԱԺ-ում փակ […]

̰
Գեղարքունիքի մարզում բախվել են Mercedes Sprinter-ը, KIA Sportage-ն ու Opel Astra-ն. կա վիրավոր

21:52 14.09.2020

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4 վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 13-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 15:10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ վտոճանապարհի 91-րդ կմ հատվածում բախվել են 33-ամյա Անուշավան Ղարիբյանի վարած Mercedes Sprinter մակնիշի, 58-ամյա Սպարտակ Սողոմոնյանի վարած Opel Astra մակնիշի և 25-ամյա Միսակ Մանուկյանի վարած KIA Sportage մակնիշի […]

̰
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հանդիպելու առաջարկ են արել

21:22 14.09.2020

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ)  Փարիզում սեպտեմբերի 14-ին ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացրել: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ: Նշվում է, որ հանդիպմանը ներկա է եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպերշիկը: Համանախագահները դիտարկել են տարածաշրջանային իրավիճակը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստան-Ադրբեջան սահմանին […]

̰
«Գիտես սաղ կյանքս վարչապետ եմ եղել, գիտե՞ս ինչ գործերի վրա եմ եղել»․ Փաշինյանը խորոված է պատրաստում

21:00 14.09.2020

Երեկ կառավարական առանձնատանը հյուրընկալել էինք Տավուշի սահմանապահ համայնքներից մի խումբ երեխաների: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու կից տեսանյութ հրապարակել։    

̰
Նոր ուսումնական տարին՝ նոր կանոններով

19:40 14.09.2020

Այսօրվանից առաջին դասարանցիների համար դասերը մեկնարկում են, վաղվանից դպրոց կհաճախեն նաև բարձր դասարանցիները: Ուսումնական տարվա մեկնարկի ուշացումը կապված է կորոնավիրուսային համաճարակի հետ: Հենց այդ պատճառով էլ դասերը կանցնեն արտակարգ միջոցառումների պայմաններում: Ուսումնական տարվա երկու շաբաթով հետաձգված մեկնարկ դժվար է մտաբերել։ Դպրոցում առաջին օրը միայն առաջին դասարանցիներն են, չկա հատուկ արարողակարգ կամ միջոցառում։ Դպրոց չգալ ծաղիկներով […]

̰
Ինչպե՞ս է Լենինականի նախկին Կոմերիտմիության այգու՝ կանաչ գոտու գործառնական նշանակությունը փոխվել ու տարածքը վաճառվել

19:30 14.09.2020

Լենինականի նախկին Կոմերիտմիության այգու հատակագիծը ՀՀ վաստակավոր նկարիչ, քանդակագործ Սամվել Պետրոսյանի արխիվից է։ Այգու նշանակության մասին հիմա հիշեցնում է հուշարձանը, որը 1981-ին է տեղադրվել: «Ավետաբեր» է կոչվում հուշարձան-կոթողը, բայց ավելի շատ հայտնի է «Զոյա» անունով։ Վազգեն Սարգսյան 26/6 հասցեի երիտասարդական այգին 30տարուց ավելի է առաջվանը չէ։ Այն ինչպես քաղաքի շատ կանաչ տարածքներ, տնակային ավան է […]

̰
Կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտումը առաջացնում է տուգանք․ ոստիկանության իրազեկումը

18:55 14.09.2020

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված իրավիճակից ելնելով՝ ՀՀ կառավարության 11.09.2020թ. N 1514-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սահմանվել է կարանտին՝ 2020 թվականի սեպտեմբերի 11-ի ժամը 17։00-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.4-րդ հոդվածով նախատեսված է պատասխանատվություն` կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտման համար: Ոստիկանության կողմից արձանագրվելու և […]

̰
«Կովկաս-2020» զորավարժությանը ներգրավված հայ զինծառայողները մեկնել են ՌԴ

18:21 14.09.2020

Սեպտեմբերի 21-ին կմեկնարկի «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը, որին մասնակցելու է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը։ Սեպտեմբերի 12-ին  ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը  մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժ. Պողոսյանը մեկնումից առաջ հրահանգավորել է զորավարժությանը ներգրավված զինծառայողներին, տվել համապատասխան հանձնարարականներ։  

̰
Զարդարված մեքենայով ինչպես են Գյումրիում առաջին դասարանցիների համար լրացրել տոնական միջոցառումների պակասը

18:15 14.09.2020

Այսօր նոր ուսումնական տարին մեկնարկեց  առաջին դասարանցիների համար: Շիրակի մարզում այսօր դպրոց է հաճախել 3080 աշակերտ: Սա նախորդ տարվա համեմատ ավելին է 20-ով: Գյուղական 6 դպրոցներում առաջին դասարանցիներ չեն ընդունել: Դպրոց մուտքի կանոնները թելադրում է համավարակը: Դպրոցներում տոնական միջոցառումներ թույլատրված չեն: Ընդամենը երաժշտության ու փուչիկների ուղեկցությամբ առաջին դասարանցիները դասավորվել են հատուկ արված գծանշումների համաձայն, հնչել […]

̰
Աշխատանքային քննարկում ԱԱՏՄ-ում. օրակարգում կարանտինի շրջանում տեսչական մարմնի վերահսկողական գործառույթներն էին

18:05 14.09.2020

Աշխատանքային քննարկում է տեղի ունեցել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար կազմում: Օրակարգում ՀՀ-ում կարանտինի շրջանում ԱԱՏՄ վերահսկողական գործառույթներն են եղել, այս առումով աշխատանքների կազմակերպմանն ու ստուգայցերի անցկացմանն առնչվող հարցեր։ Հատուկ շեշտադրվել են նաև ԱԱՏՄ տարեկան ծրագրով նախատեսված ստուգումների գործընթացի պատշաճ անցկացմանն առնչվող հարցեր։ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը տվել է հանձնարարականներ՝ տարեկան ստուգումներն իրականացնել՝ […]

̰
Տավուշում դաշտային վարժանք է անցկացվելու. կայացել է ՓԾ խորհրդակցություն

17:55 14.09.2020

ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել: Այդ մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից՝ նշելով, որ փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևանի և մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցել են վերջին մեկ շաբաթվա ընթացքում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, նախապատրաստվող ուսումնավարժանքների, քաղաքացիական պաշտպանության հարցերի մասին: Սեպտեմբերի 7-13-ը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը […]

̰
Հակառակորդը փորձում է նոր ամրաշինական աշխատանքներ ծավալել, ՀՀ ԶՈՒ-ն կասեցնում է նման գործողությունները. «Հայկական ժամանակ»

17:44 14.09.2020

Հակառակորդը փորձում է նոր ամրաշինական աշխատանքներ ծավալել, ինչը, բնականաբար, չի նպաստում սահմանի տվյալ հատվածում ռիսկերի նվազեցմանը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: «ՀՀ Զինված ուժերը կասեցնում են նման գործողությունները և միաժամանակ ձեռնարկում համապատասխան միջոցներ հետագա սրացումները կանխելու համար»,- նշել է Ստեփանյանը: ՊՆ խոսնակն ընդգծել է՝ հայկական Զինված […]

̰
23-ամյա երիտասարդը կալանավորվել է 14-ամյա աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու համար

17:07 14.09.2020

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է, որ վերոնշյալ մարզի Տեղ համայնքի Խնածախ բնակավայրի 23-ամյա երիտասարդը 2020թ. մարտ-սեպտեմբեր ամիսների ընթացքում սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել և սեռական հարաբերություններ է ունեցել նույն մարզի անչափահասի՝ 14-ամյա աղջկա հետ: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Նշվում է, որ ձեռք […]

̰
Պետք է շարունակենք որակյալ և լայնածավալ կապիտալ ծախսեր իրականացնել. վարչապետ

16:57 14.09.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր քննարկվել է 2020թ. բյուջեով, ինչպես նաև վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող կապիտալ ծախսային ծրագրերի միջանկյալ կատարողականը: Այդ մասին տեղեկացնում են վարչապետի պաշտոնական կայքում: Վարչապետին զեկուցվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող միջոցառումների մասին: Ներկայացվել է ճանապարհաշինության, էներգետիկ, ջրային, տարածքային […]

̰
Փաշինյանն Էռնեկյանի հետ քննարկել է ներդրումային ծրագրերի վերաբերյալ հարցեր

16:46 14.09.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Հայաստանի ազգային հերոս, արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում: Ողջունելով Էռնեկյանին՝ վարչապետը նշել է. «Հարգելի պարոն Էռնեկյան, ուրախ եմ Ձեզ տեսնել Հայաստանում: Մենք այս ընթացքում նաև հեռախոսազրույց ենք ունեցել, քննարկել մեր անելիքները և Հայաստանի Հանրապետությունում Ձեր կողմից հնարավոր ներդրումային ծրագրերը: Ուրախ եմ, որ […]

̰
Հրդեհ Ձորաղբյուր գյուղում

16:24 14.09.2020

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 13:31-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի վերջնամասում այրվում է խոտածածկույթ։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից՝ նշելով, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։52-ին։

̰
Ընտրողներին կաշառք տալու և ստանալու, ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ

16:15 14.09.2020

ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող ՀՀ Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության որոշ աշխատակիցներ, ստիպողաբար անդամակցելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, աշխատանքից ազատելու սպառնալիքով […]

̰
«Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը» հրաժարվել են մասնակցել ՍԴ դատավորների ընտրությանը

15:56 14.09.2020

ԱԺ-ում բուռն քննարկվել է ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը: Ընդդիմադիր պատգամավորները հարցուպատասխանի ու ելույթների ընթացքում  երկարամյա դատավորի հասցեին քննադատություններ ու մեղադրանքներ են հնչեցրել, խոսել նախկինում կայացրած նրա որոշումների մասին: Մասնավորապես նշել են, որ նա ծառայել է կոռումպացված դատարաններում: Խունդկարյանը պատասխանել է նրանց հարցերին, իսկ եզրափակիչ ելույթով հանդես չի եկել: Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» և […]

̰
Ե՞րբ ենք հրաժեշտ տալու «ԳԱԶել»-ներին. հարց քաղաքապետին

15:45 14.09.2020

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում մի տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադարձել է այն հարցին, թե երբ մայրաքաղաքն ամբողջությամբ կազատվի «ԳԱԶել»-ներից։ «Մենք պրոցeսն արդեն սկսել ենք, 100 մինիավտոբուսի մրցույթը կայացել է, դա սկիզբն է: Ընդհանուր ավտոբուսների քանակը 850-950 պետք է լինի, էնտեղ նաև պահեստային ավտոբուսներ են: Մենք պրոցեսը սկսել ենք, պրոցեսը կախված չէ միայն […]

̰
BACK_TO_TOP