TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+32.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Չեխիայի կրթության նախարարը կրկին ընկել է հեծանիվից ու հայտնվել հիվանդանոցում

19:56 16.09.2020

Չեխիայի կրթության նախարար Ռոբերտ Պլագան ընկել է հեծանիվից և կոտրել ողնաշարի ոսկորը։ Պլագան ամռան սկզբին էլ հեծանիվից ընկնելու պատճառով  վնասել էր ձախ ձեռքը: Երկու դեպքերում էլ նախարարը ենթարկվել է վիրահատությունների: Հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Պլագան մտադիր է հինգշաբթի օրվանից վիրակապով աշխատանքի վերադառնալ։ Նա 42 տարեկան է և կրթության նախարարությունը ղեկավարում է 2017 թվականի դեկտեմբերից: […]

̰
Նախագծային ու ավարտի ժամկետների փոփոխություններով վերսկսվել է «Հյուսիս-հարավ» մայրուղու Թալին-Գյումրի հատվածի շինարարությունը

19:35 16.09.2020

Համավարակի սահմանափակումներն ավելի քան 60 տոկոսով հետաձգել են   «Հյուսիս-հարավ» մայրուղու Թալին-Գյումրիի ճանապարհի կառուցման  աշխատանքները։ Չինաստանից «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության մասնագետների վերադարձը, որը նախատեսված էր գարնանը, օդային ճանապարհների արգելքի պատճառով ձգվեց մինչև օգոստոս։ 6 ամիսների դադարը, բուն շինաշխատանքներից բացի, նաև ընկերության ու պատվիրատուի միջև շատ հարցերի քննարկումներ է հետաձգել: Ընկերության ներկայացուցչի, խոսքը վերաբերում է նախագծային փաթեթի քննարկումներին, […]

̰
Փոխվարչապետը` ՌԴ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների խնդրի լուծման մասին

19:04 16.09.2020

Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև ՌԴ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների խնդրին: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ ԱՊՀ և ԵԱՏՄ տարածքում այսօր կանոնավոր փոխադրումներ գոյություն չունեն, կա միայն ցամաքային մի ուղի՝ Բելառուս-ՌԴ, բայց դա էլ խնդիր է և այլ կարգավորման տիրույթում է. «Մենք համարեցինք, որ ամենաարդյունավետ հարթակը միասնական լուծման գալու […]

̰
Շիրակի մարզի դպրոցների թեստավորված 1486 աշխատակիցներից 20-ի մոտ հաստատվել է կորոնավիրուս

18:45 16.09.2020

«Սեպտեմբերի 16-ի դրությամբ մեկուսացված քաղաքացիների թիվը Շիրակի մարզում նվազել է։ Այս պահին մեկուսացման մեջ են գտնվում 534 քաղաքացիներ, նրանցից 153-ը դրական ախտանիշներով»: Այս մասին այսօր SHANTNEWS.am-ին հայտնեց Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը: Այսօր Շիրակի մարզից մայրաքաղաքի կլինիկաներ է տեղափոխվել ևս 2 քաղաքացի, իսկ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի տրիաժ ծառայություն  կորոնավիրուսի կասկածով 8 մարդ է […]

̰
Հակառակորդի սադրանքի հետևանքով զոհված զինծառայող Հովիկ Թամրազյանի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

18:45 16.09.2020

2020թ. սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, հակառակորդի մարտական դիրքից դիպուկահարի կողմից արձակած կրակոցից, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության մարտական դիրքում՝ ձախ ձեռքի, կրծքավանդակի, դեմքի, պարանոցի հրազենային և բեկորային վիրավորումներ է ստացել պայմանագրային զինծառայող Հովիկ Նելսոնի Թամրազյանը: Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Հ. Թամրազյանը մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային […]

̰
Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը լուծվել է. Նիկոլ Փաշինյան

18:19 16.09.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամը լուծված է: Այս մասին նա հայտարարել է խորհրդարանում ընթացող հարցուպատասխանի ժամանակ: Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ, սակայն, դա չի նշանակում, որ ձևավորվել է իդեալական Սահմանադրական դատարան: «Կառավարությունը թեկնածուի ընտրության որոշումը կայացրել է իր լիազորությունների շրջանակում, քննարկումներ ենք իրականացրել՝ ոչ միայն կառավարության շրջանակում, և որոշել ենք, որ պետք է […]

̰
Կանխվել է շաքարավազի մեջ թաքցված թմրամիջոցների փոխանցումը դատապարտյալներին

18:13 16.09.2020

2020 թվականի սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները քաղաքացու կողմից դատապարտյալ Մ. Ս.-ի անվամբ բերված հանձնուքի զննությամբ 1,5 կգ շաքարավազի մեջ հայտնաբերել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 1,09 գրամ քաշով, սպիտակ, բյուրեղանման զանգված։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից: Նշվում է, որ ստացված […]

̰
Փաշինյանը՝ ԱԺ-ում ստեղծված կորոնավիրուսի համաճարակի դեմ կառավարության պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի մասին

18:03 16.09.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հետաքրքրվել է, թե ինչպես է վերաբերվում վարչապետը ԱԺ-ում կորոնավիրուսի համաճարակի դեմ կառավարության պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծման փաստին: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ ուրախ է, որ այդ խնդրով քննիչ հանձնաժողով է ստեղծվում, որովհետև միշտ էլ օգտակար է նորից նայել հարցը: […]

̰
Հուլիսյան գործողությունների դադարից հետո սահմանի տվյալ ուղղությամբ հրադադարի խախտումները կրկնակի ավելացել են. Տոնոյան

17:58 16.09.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից հետաքրքրվել է, թե ինչ իրավիճակ է այս պահին սահմանին, կա՞ արդյոք լարվածություն: Մինչ հարցին պատասխանելը նախարարի առաջարկով գործադիր և օրենսդիր մարմինների անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհված զինծառայողի հիշատակը: «Ադրբեջանի զինված ուժերը իրականացնում են ամրաշինական աշխատանքներ որոշակի չեզոքացնելու […]

̰
ՊԵԿ նախագահն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանին. քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարները

17:39 16.09.2020

ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Զոհուրիին: Այդ մասին տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես, Մեղրիի սահմանային անցման կետի արդիականացման և ընդլայնման ծրագրի իրականացման, այդ նպատակով կնքված վարկային և […]

̰
Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

17:24 16.09.2020

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։ Այդ մասին տեղեկացնում են նախարարությունից՝ նշելով, որ հանդիպմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքացիական հարցերով պատասխանատու Մեթյու Պետիտը։ Կողմերը նախ անդրադարձել են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ համագործակցության արդյունավետությանը։ Շրջակա միջավայրի նախարարության հետ […]

̰
«իԳործ» ծրագրի հերթական մասնակիցը կաշխատի էկոնոմիկայի նախարարությունում

17:16 16.09.2020

«իԳործ» ծրագրի հերթական մասնակիցը Հայաստանում է: Այդ մասին տեղեկացնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջում: Նշվում է, որ Գերմանիայից Աննա Կարաբերկյանն աշխատանքի կանցնի ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում: Փոխնախարար Արման Խոջոյանն անձմաբ ընդունել է երիտասարդ մասնագետին և ներկայացրել նախարարության աշխատանքը, ծրագրերն ու առաջնահերթությունները: Աննան էկոնոմիկայի նախարարությանում «իԳործ» ծրագրի միակ մասնակիցը չէ. անցյալ շաբաթ ևս մեկ մասնակից […]

̰
Սարի թաղում գազատար խողովակի վրա տեղադրված մետաղական խաչը ապամոնտաժվել է

16:49 16.09.2020

2020 թվականի սեպտեմբերի 13-ին սոցիալական ցանցերում և տարբեր լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածվեց, որ Երևանի Սարի թաղում  քաղաքացու կողմից գազատար խողովակի վրա տեղադրվել է մետաղական խաչ՝ զոդման միջոցով։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։ Տեղեկացնում ենք, որ այսօր ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության […]

̰
Վարչապետն ընդունել է Lydian Canada Ventures ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջեֆֆրի Քոուչին

16:21 16.09.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Lydian Canada Ventures ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջեֆֆրի Քոուչին և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ամուլսարի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: Վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ անձամբ իր և կառավարության համար առաջնայինը Հայաստանի Հանրապետության, այդ թվում՝ ազդակիր համայնքների հավասարակշռված շահն […]

̰
Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի համար նոր շենք կկառուցվի

15:50 16.09.2020

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց: Կառուցումից՝ 1969 թվականից մինչև օրս դպրոցը երբևէ չի հիմնանորոգվել: Կոսմետիկ նորոգում վերջին անգամ եղել է շուրջ 20 տարի առաջ, մինչդեռ այսօր մարզադպրոցն ունի շուրջ 200 սան: Այստեղ են մարզվում նաև սպորտային մարմնամարզության ՀՀ ազգային հավաքական թիմի անդամները, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների […]

̰
Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի դիտարկման արդյունքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել

15:43 16.09.2020

Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի դիտարկման արդյունքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը և հրապարակել առողջապահության նախարարության գրությունը։ «Համաձայն առողջապահության նախարարի 2020 թվականի հունիսի 25-ի թիվ 2014-Ա հրամանի` իրականացվում է առողջապահության նախարարի 2020 թվականի ապրիլի 27-ի թիվ 1350-Ա հրամանի կատարման արդյունքում Հայաստանի Հանրապետության բժշկական օգնություն […]

̰
Երևանի մանկապարտեզները վերսկսել են աշխատանքը

15:32 16.09.2020

Սեպտեմբերի 15-ին համայնքային ենթակայության 161 մանկապարտեզ է հաճախել 7075 երեխա: Սահմանված առաջնահերթությամբ՝ երեխային նախակրթարան բերելու ցանկություն էր հայտնել ավելի քան 11 500 հազար ծնող: Մանկապարտեզներ մուտքն ու կրթական գործընթացը կազմակերպվում են սահմանված կանոններով:

̰
Ապամոնտաժվեց ճարտարապետական արժեք ներկայացնող շենքի տեսքը աղավաղող կրպակը

15:25 16.09.2020

Երևանի Բաղրամյան 1 հասցեում՝ մայթին, տարիներ շարունակ շահագործվող կրպակն ապամոնտաժվեց: Հարևանությամբ տնտեսական գործունեություն սկսող տնտեսվարողը քաղաքի այս հատվածը պատշաճ տեսքի բերելու նպատակով գնել է կրպակն ու ապամոնտաժում է այն: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։ Կրպակից հետո կապամոնտաժվի նաև դեպի սրահ տանող ապակեպատ մուտքը, որն աղավաղում է ճարտարապետական արժեք ներկայացնող շենքի տեսքը: Կենտրոն վարչական շրջանի ղեկավար […]

̰
Ոստիկանները Գյումրիում կատարված դանակահարության դեպքը բացահայտել են ժամերի ընթացքում

15:06 16.09.2020

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 16։10-ի սահմաններում, շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ ստացվեց, որ կտրած-ծակած, արնահոսող վերքով Գյումրիի Մայակովսկու փողոցից հիվանդանոց է տեղափոխվել 22-ամյա մի երիտասարդ։ Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումներով պարզվեց, որ երիտասարդը ժամը 15-ի սահմաններում վիճաբանել էր Գյումրիի 19-ամյա մի բնակչի հետ, ինչի ընթացքում էլ սուր-կտրող-ծակող առարկայով ստացել էր վնասվածք։ Նույն […]

̰
Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից կսահմանվի իրավաբանների օրհնության օր

14:52 16.09.2020

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը սեպտեմբերի 16-ին Վեհարանում հյուրընկալել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի և ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Ամենայն Հայոց հայրապետին այցելելու նպատակն էր իրավաբանների օրհնության օրվա սահմանման խնդրանքը։ ՀՀ գլխավոր […]

̰
Գերմանիայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

14:34 16.09.2020

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 15-ին Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել Ուկրաինայի քաղաքացի Արթուր Կ.-ն, որը 2016 թ. փետրվարի 17-ից խարդախության մեղադրանքով հետախուզվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ինտերպոլի կողմից: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազություն:

̰
Հակառակորդի սադրանքի հետևանքով զինծառայող է զոհվել․ ՊՆ

14:27 16.09.2020

Վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը ցուցաբերել է ակտիվություն և փորձել ձեռնարկել ամրաշինական աշխատանքներ՝ նպաստելով առաջնագծում լարվածության աճին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Հակառակորդի ակտիվությունը ճնշելու և հետագա սրացումները կանխելու նպատակով ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները ստիպված են եղել ձեռնարկել համապատասխան գործողություններ: Հակառակորդի հերթական սադրանքի հետևանքով սեպտեմբերի 16-ին հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից […]

̰
Հայաստանում COVID-19-ի ամենավտանգավոր և հազվադեպ բարդություններից մեկի դեպքն է ախտորոշվել և հաջողությամբ բուժվել

14:23 16.09.2020

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում COVID-19 վարակի ամենավտանգավոր և հազվադեպ բարդություններից մեկի՝ սուր բորբոքային դեմիելինիզացնող պոլիռադիկուլոնեյրոպաթիայի հերթական դեպքն է ախտորոշվել և հաջողությամբ բուժվել նյարդաբանների կողմից։ Այս մասին տեղեկացնում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից։ Գիյեն – Բարեի համախտանիշը հիմնականում զարգանում է որպես աղիքային և շնչական վարակների ոչ հեռակա բարդություն, երբ իմուն համակարգի գործառույթի խանգարման պատճառով […]

̰
Դիլիջանում տուն է այրվել

14:15 16.09.2020

Սեպտեմբերի 16-ին` ժամը 11։35-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձե փողոցում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Օրջոնիկիձե փողոցում գտնվող տներից մեկի խոհանոցում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:51-ին, մարվել՝ 12:24-ին: Այրվել է […]

̰
Փարաքար-Էջմիածին հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

12:50 16.09.2020

Մեկնարկել են Մ-5 միջպետական նշանակության ավտոճանապարհի աջ կողմի երեք առանձին հատվածների (կմ 11+190 – կմ 11+727, կմ 14+400- կմ 15+715 և կմ 16+150- կմ 17+530‚ Փարաքարից մինչև Էջմիածին) միջին նորոգման աշխատանքները: Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Արհովշին» ՍՊԸ-ն։ Միջին նորոգման շրջանակներում կատարվում են՝ ֆրեզավորում, կողնակների լրացում, փոսային նորոգում, հարթեցնող շերտի, անվտանգության տարրերի (նոր ազդանշանային С1 տիպի […]

̰
Սևանա լճից բաց է թողնվել 155 միլիոն 298 հազար խորանարդ մետր ջուր

12:48 16.09.2020

ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 15-ի դրությամբ՝ անցած ամռան ընթացքում ոռոգման նպատակներով Սևանա լճից բաց է թողնվել 155 միլիոն 298 հազար խորանարդ մետր ջուր: Այս տարվա հունվարի 9-ից մինչև սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 170 միլիոն 884 հազար խորանարդ մետր ջուր: Նույն օրվա դրությամբ՝ Սևանա լիճը […]

̰
Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում համակարգիչների վրա կտրուկ ուժգնացել են

12:38 16.09.2020

Հայաստանում համակարգիչների օգտատերերի 1,3%-ը 2020-ի երկրորդ եռամսյակում բախվել են իրենց համակարգիչներում այն վնասաբեր ծրագրային ապահովման (ԾԱ) գործարկման փորձերին, որը նախատեսված է բանկային հաշիվներին առցանց հասանելիության միջոցով գումար գողանալու համար։ Վրաստանում և Ադրբեջանում այդ ցուցանիշը կազմել է 0,9%. Հայաստանում այն օգտատերերի բաժինը, որոնք 2019-ի երկրորդ եռամսյակում ենթարկվել են ֆինանսական համակարգչային գրոհենրի, կազմել է 0,5%, իսկ Վրաստանում […]

̰
Խելագարության ինչ կանխավարկածով պետք է առաջնորդվենք՝ մտածելու, որ տրվել են ցուցումներ՝ ազդելու սերունդների առողջության վրա. ԿԳՄՍ նախարար

12:33 16.09.2020

Այսօր կայացած ասուլիսի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է աշակերտների՝ դիմակ կրելու պահանջին: «Աշակերտները մեր ընտանիքներում մեծացող երեխաներ են, մեր հարազատների, իմ գործընկերների ընտանիքներում մեծացող երեխաներ են: Ես չգիտեմ՝ ինչ խելագարության կանխավարկածով պետք է առաջնորդվենք՝ մտածելու, որ նախարարությունն ընդունել է այդպիսի կանոնակարգում կամ Առողջապահության նախարարությունը տվել է այնպիսի ցուցումներ, որ ազդելու է սերունդների […]

̰
Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու համար

12:23 16.09.2020

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված  մեծածավալ  քննչական  և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի  անվան  արյունաբանական կենտրոն» ՓԲ ընկերությունում առերևույթ կատարված չարաշահումների դեպքերի մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի  անվան  արյունաբանական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենը, 2001թ.-ից […]

̰
Քրեական գործով վկայի ազատ տեղաշարժը սահմանափակելը միայն այդ կարգավիճակի ուժով իրավաչափ չէ․ ՄԻՊ

12:17 16.09.2020

Մարդու իրավունքների պաշտպանն իր աջակցությանը դիմած քաղաքացու գործով կայացրել է մարդու իրավունքների կամ ազատությունների խախտման առկայության մասին որոշում։ Քրեական գործով վարույթի շրջանակում վկայի դատավարական կարգավիճակ ունեցող անձի ազատ տեղաշարժվելու իրավունքին առնչվող որոշմամբ Պաշտպանն արտահայտել է հստակ իրավական դիրքորոշումներ՝ Սահմանադրության ու միջազգային իրավաբանության արդի չափանիշների ներքո։  Մարդու իրավունքների պաշտպանին բողոք է ներկայացրել փաստաբան և հայտնել, որ […]

̰
BACK_TO_TOP