TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+24.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Վարչապետը կառավարական առանձնատանը Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի գյուղերի երեխաների համար խորոված է պատրաստել

15:12 14.09.2020

Կառավարական առանձնատանը հյուրընկալել էինք Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի գյուղերի երեխաներին: Վարչապետը փոքրիկների համար ավանդական խորոված էր պատրաստել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկին Աննա Հակոբյանը, երեխաների՝ Աշոտ, Շուշան և Արփի Փաշինյանների հետ սեպտեմբերի 13-ին կառավարական առանձնատանը հյուրընկալել են Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Այգեպար, […]

̰
Մետրոյի նոր կայարանը կկառուցի պետությունը. Հայկ Մարության

15:03 14.09.2020

«Մետրոյի մասին ասեմ, որ փորձել ենք ներգրավել մասնավորի, որպեսզի պետության վրա էդ հոգսը չլինի, բայց էն պայմանները, որն առաջարկել են մեզ տարբեր ընկերություններ, նաև իմ կողմից գնահատվել են ոչ այնքան բարենպաստ թե՛ քաղաքի, թե՛ պետության համար: Կառավարության հետ եկել ենք ընդհանուր հայտարարի, որ հենց պետությունը կկառուցի այդ կայարանը»,- ասել է Երևանի քաղաքապետը՝ անդրադառնալով նոր կայարանի […]

̰
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությանը ծանոթ չեմ. Խունդկարյան

14:53 14.09.2020

Արդեն լրագրողների հետ զրույցում Երվանդ Խունդկարյանն անդրադարձել է այն հարցին, թե արդյոք ինքը քաղաքական իշխանությունների հետ պայմանավորվածություն ունի Սահմանադրական դատարան գնալ միայն այն դեպքում, եթե լինի բարձրագույն դատարանի նախագահ: Խունդկարյանը մեկնաբանել է նաև մամուլում տարածված տեղեկությունը, թե կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նրա՝ որպես դատավոր գործունեությանը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Օրինական շրջածախ առևտուր. Երևանի ավագանին նոր կանոններ սահմանեց

14:09 14.09.2020

Շրջածախ առևտրի համար մայրաքաղաքում կգործեն նոր կանոններ: Երևանի ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին, որով սահմանվեցին շրջածախ առևտրի իրականացմանը ներկայացվող պահանջները, պայմանները, վաճառվող ապրանքների տեսակները և առևտուր իրականացնելու թույլատրելի վայրերը: «ՀՀ առևտրի և ծառայությունների մասին օրենքով առևտրի տեսակների մեջ նախատեսված է նաև շրջածախ առևտուրը, սակայն կարգավորումը տրված չի եղել տարիներ շարունակ: Մինչ օրս մեր քաղաքացիները, ովքեր […]

̰
Հաշվարկվել է 12․449․472 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

14:04 14.09.2020

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2020 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ։ «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրված 17 դեպքով հաշվարկվել է 12․449․472 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 24 դեպքով հաշվարկվել է 1․032․390 ՀՀ […]

̰
Արմեն Ղազարյանի հայտարարության վերաբերյալ ոստիկանությունը ծառայողական քննություն է սկսել

13:59 14.09.2020

Ծանրամարտի միջազգային կարգի սպորտի վարպետ, միջազգային կարգի մրցավար Արմեն Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն էր տարածել իր հանդեպ ոստիկանական բռնությունների վերաբերյալ. «Ես՝ Արմեն Մհերի Ղազարյանն եմ՝ ծանրամարտի միջազգային կարգի սպորտի վարպետ, միջազգային կարգի մրցավար։ 1997-2007թթ. Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել եմ բազմաթիվ միջազգային հարթակներում. Եվրոպայի պատանիների չեմպիոն և ռեկորդակիր եմ, աշխարհի երիտասարդների չեմպիոն, մեծահասակների աշխարհի փոխչեմպիոն, իսկ […]

̰
Սեպտեմբերի 17-ին տեղի կունենա Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքը

13:36 14.09.2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 17։30-ին, Կրասնոդար քաղաքի միջազգային օդանավակայանից տեղի կունենա «Armenia» ընկերության Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքը։ «Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՍՊԸ «Атлас Юг» ընկերության տոմսարկղերից։ Հեռախոս՝ 8/863/266-56-03 8/863/223-99-39 8/863/266-57-39 8/863/206-16-70 8/863/300-77-51 Ավիատոմսի արժեքը՝ 12․300 ռուբլի։ Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ […]

̰
1280 ուսուցիչ և 2426 աշակերտ ուստարին կսկսի հեռավար. ԿԳՄՍՆ

13:27 14.09.2020

ՀՀ հանրակրթական դպրոցների` կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքով զարգացման բարձր ռիսկային խմբի 1280 ուսուցչի տրվել է աշխատանքի կազմակերպման ընտրության հնարավորություն, այդ թվում` համապատասխան պայմանների դեպքում հեռավար ձևաչափով աշխատելու տարբերակով: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Ըստ մարզերի թվերը բաշխվել են հետևյալ կերպ․ Երևան՝ 419, Գեղարքունիք՝ 126, Կոտայք՝ 111, Շիրակ՝ 106, Տավուշ՝ 101, Սյունիք՝ 99, Արագածոտն՝ 96, Արարատ՝ […]

̰
«Բագրատաշենի» անցակետով ՀՀ ժամանած քաղաքացու մոտ հայտնաբերվել է 358 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց

13:19 14.09.2020

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի աշխատակիցները Ներքին անվտանգության վարչության և ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտել են թմրամիջոցների մաքսանենգության հերթական դեպքը։ Մասնավորապես՝ Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում Վրաստանից «Բագրատաշեն» պետական […]

̰
Ամփոփվել են զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի աշխատանքի արդյունքները

12:51 14.09.2020

ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդում ամփոփվել են 2020թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի աշխատանքի արդյունքները: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Կորոնավիրուսային համաճարակը չի խաթարել բողոքարկման գործընթացը. հանձնաժողովն ստացել է 164 դիմում-բողոք` 20%-ով ավել 2019 թ. ամառային զորակոչի համեմատ: Հանձնաժողովի աշխատանքը կենտրոնացել է զորակոչի գործընթացում իրականացվող բժշկական հետազոտությունների և փորձաքննությունների կապակցությամբ […]

̰
Խունդկարյանը ՍԴ-ի և Վճռաբեկ դատարանի միավորմամբ Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգն ընդունելի չի համարում

12:43 14.09.2020

Դատավորների ընդհանուր ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանը խորհրդարանի նիստին ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանի հարցին, թե ինչ մոտեցում ունի Գերագույն դատարանի ստեղծման վերաբերյալ, նշել է, որ ոչ այնքան ընդունելի է համարում Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորմամբ Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգը, սակայն նա ավելացրել է, որ այդ հարցի որոշողն ինքը […]

̰
Սեպտեմբերի 15-ից դպրոցականները կրկին կարող են այցելել մշակութային օջախներ

12:31 14.09.2020

Նոր ուսումնական տարվա մեկնարկին՝ սեպտեմբերի 15-ից, կշարունակվի դպրոցական բաժանորդային ծրագիրը, որի շրջանակում ծրագրին միացած թանգարանները բաժանորդային տոմսով կրկին հասանելի կդառնան հանրապետության դպրոցների շուրջ 400.000 աշակերտների և ուսուցիչների համար: Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից։ Ծրագրի նպատակն է շարունակել ապահովել դպրոցականների և ուսուցիչների ազատ ընտրության սկզբունքով մշակութային օջախներ այցելությունը: Հիշեցնենք, որ դպրոցական բաժանորդային համակարգի ներդրման ծրագիրը նախատեսված է պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտների և ուսուցիչների համար: Համակարգի ներդրումը […]

̰
33-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել սուտ մատնություն կատարելու համար

12:24 14.09.2020

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 33-ամյա կնոջ կողմից  սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի  նախաքննությունը: Քննությամբ պարզվել է, 33-ամյա կինը սուտ մատնություն է կատարել իր ամուսնու նկատմամբ՝ վերջինիս անհիմն կերպով մեղադրելով իր անչափահաս դստեր նկատմամբ սեռական բռնություն կատարելու մեջ՝ ցանկանալով ամուսնուն ետ պահել արտագնա աշխատանքի մեկնելու մտքից՝ մտավախություն ունենալով, […]

̰
Պահեստազորի սակրավորների հետ անց են կացվել ուսումնավարժական հավաքներ

12:19 14.09.2020

Կարևորելով մարտունակ և մասնագիտական գիտելիքներով զինված պահեստազորայինների դերը՝ պաշտպանության բանակում սեպտեմբերի 7-ից 13-ը պահեստազորի սակրավորների հետ անց են կացվել ուսումնավարժական հավաքներ: Ընթացիկ ուսումնական տարվա մարտական պատրաստության պլանով նախատեսված հավաք-պարապմունքները նպատակ ունեին բարձրացնել պահեստազորայինների մասնագիտական հմտություններն ու կարողությունները, ինչպես նաև ամրապնդել ինժեներական ապահովման խնդիրների կատարման ունակությունները: Դասախոսությունների, տեսական և գործնական պարապմունքների միջոցով մասնակից կազմը վեր է […]

̰
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը կապվել է ՀՀ ՄԻՊ-ի հետ՝ քննարկելու համար ՍԴ դատավորների նշանակման ընթացիկ գործընթացը

12:15 14.09.2020

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակն (ԺՀՄԻԳ) իր նախաձեռնությամբ կապվել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հետ՝ քննարկելու համարՍահմանադրական դատարանի դատավորների դատական նշանակման ընթացիկ գործընթացը և համաձայնություն է ձեռք բերվել մանրամասն հետևել գործընթացին: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից։ Մարդու իրավունքների պաշտպանը և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը մի շարք քննարկումներ են ունեցել Հայաստանի սահմանադրական դատարանի դատավորների նշանակման […]

̰
17-ամյա անչափահասը սուր ծակող-կտրող գործիքով հարվածել է  31-ամյա տղամարդու որովայնին․ նրան մեղադրանք է առաջադրվել

12:13 14.09.2020

2020թ. օգոստոսի 18-ին՝ ժամը 19:30-ին, «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի առաջային պատի ծակած-կտրած թափանցող վերք, ներքին արյունահոսություն ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Գորիս քաղաքի 31-ամյա բնակիչ: Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում իրականացված քննությամբ պարզվել է, որ 2020թ. օգոստոսի 18-ին` ժամը 17:30-ից 18:00-ի սահմաններում, 31-ամյա բնակիչը […]

̰
Կաքավաձորի խաչմերուկում բախվել են «Mitsubishi Pajero»-ն և «Honda Elysion»-ը․ կան տուժածներ

11:57 14.09.2020

Սեպտեմբերի 13-ին` ժամը 23։27-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi Pajero» (վարորդ՝ Անդրեյ Ա․) և «Honda Elysion» (վարորդ՝ Ժիրայր Յ․) մակնիշների ավտոմեքենաները: […]

̰
Ազգային ժողովում քննարկվում է ՍԴ դատավորի պաշտոնում Երվանդ Խունդկարյանի թեկնածության հարցը

11:41 14.09.2020

Խորհրդարանն այսօր մեկնարկել է 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանը: Այն սկսվել է աննախադեպ թվով նախագծերով, օրակարգը ներառում է 57 օրինագիծ: Այսօրվա նիստի քննարկվող հիմնական հարցը ՍԴ դատավորի երեք թեկնածուների ընտրությունն է: Առաջինը ներկայացվել է Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը: Մինչ նրան լսելը ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվել է, թե ինչու […]

̰
ԱԱԾ-ն Գյումրիի քաղաքապետարանին ենթակա ՀՈԱԿ-ներում չարաշահումներ  է բացահայտել

11:36 14.09.2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված արդյունավետ օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Գյումրիի համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2010 թվականից մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում նախնական համաձայնությամբ,  ապօրինի, անհատույց, շահադիտական դրդումներով, 18 քաղաքացիների հրամանագրել […]

̰
Հայաստանում հաստատվել կորոնավիրուսի 107 նոր դեպք․ մահացել է 3 մարդ

10:59 14.09.2020

Սեպտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45969 դեպք, որոնցից 41693-ն` առողջացած, 919-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3075 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 240943 թեստավորում: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ Այսպիսով` երեկ կատարվել է 2631 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 107 նոր դեպք: Ունենք […]

̰
Քննություն է տարվում՝ Գյումրի քաղաքի 35-ամյա բնակչի սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ

10:50 14.09.2020

2020թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 19:23-ին, «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ «ձախ զստափոսի կտրած-ծակած վերք, ձախ քունքային շրջանի կապտուկ, վերջույթների քերծվածքներ՝ կենսաբանական մահ» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրի քաղաքի 35-ամյա բնակիչը, ինչպես նաև նույն քաղաքի 34-ամյա բնակիչը՝ «ձախ գոտկային շրջանի ծակած-կտրած չթափանցող վերք» ախտորոշմամբ: Նախնական տվյալներով՝ 2020թ. սեպտեմբերի 13-ին՝ […]

̰
Որքանով են դպրոցները պատրաստ ընդունելու առաջին դասարանցիներին. ռեպորտաժ մայրաքաղաքի կրթական հաստատություններից

10:20 14.09.2020

Այսօրվանից առաջին դասարանցիների համար դասերը մեկնարկում են, վաղվանից դպրոց կհաճախեն նաև բարձր դասարանցիները: Ուսումնական տարվա մեկնարկի ուշացումը կապված է կորոնավիրուսային համաճարակի հետ: Հենց այդ պատճառով էլ դասերը կանցնեն արտակարգ միջոցառումների պայմաններում: SHANTNEWS-ի թղթակիցը մայրաքաղաքի կրթական հաստատություններից մանրամասներ է ներկայացնում։  

̰
Ջամշլու գյուղում մեքենան գլորվել է ձորակը․ վարորդը տեղում մահացել է, կա տուժած

09:50 14.09.2020

Սեպտեմբերի 14-ինъ ժամը 00։14-ին, մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջամշլու գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա մեկ զոհ և տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մուրադ Ղ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե […]

̰
Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ

09:31 14.09.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի […]

̰
Այս սեպտեմբերին կբացվի 21 նոր նախակրթարան ամբողջ հանրապետությունում

09:20 14.09.2020

Այս սեպտեմբերին կբացվի 21 նոր նախակրթարան ամբողջ հանրապետությունում։ Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ ուսումնական տարվա մեկնարկին, այցելել է Արագածոտնի և Արարատի մարզեր՝ ներկա գտնվելու նախակրթարանների բացման արարողությանը: Առաջին կանգառը Արագածոտնի մարզի Գեղարոտ համայնքն էր։ Նախարար Ա. Հարությունյանը Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի և ԿԾԿ ԾԻԳ-ի  տնօրեն Գրիշա Հովհաննիսյանի  ուղեկցությամբ […]

̰
Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ և զոհ

09:13 14.09.2020

Սեպտեմբերի 13-ին` ժամը 19։00-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 69-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Խաչիկ Ս․, ծնված […]

̰
Հունվար-հուլիսին Հայաստանից ելակ-մոշ-հաղարջ ապրանքախմբի արտահանումն աճել է 166 տոկոսով․ Փաշինյան

08:39 14.09.2020

Covid-ով պայմանավորված տնտեսական ճգնաժամի ֆոնին կան նաև լավ լուրեր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Օրինակ՝ 2020թ. հունվար-հուլիսին Հայաստանից ելակ-մոշ-հաղարջ ապրանքախմբի արտահանումը աճել է 166 տոկոսով. արտահանվել է 5.5 միլիոն դոլարի արտադրանք: Կարևոր նրբությունն այստեղ այն է, որ արտահանվող արտադրանքը հիմնականում արտադրվում է ջերմոցային տնտեսություններում: Այսինքն՝ մի կողմից գործ ունենք […]

̰
Այսօր գազամատակարարման անջատումներ կլինեն Լոռու, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում

08:17 14.09.2020

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11.00-ից ժամը 14.00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մաշտոցի, Աղյուսագործների, Ռաֆֆու փողոցներով պարփակված թաղամասի, ժամը 11.00-ից մինչև ժամը 15.00-ն՝ Աղայան, Աթաբեկյան, Սարոյան, Ն.Ստեփանյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10.00-ից մինչև ժամը 14.00-ն՝ Սպիտակ քաղաքի «Ուզբեկական» թաղամասի, ժամը […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 3 մարզում

08:08 14.09.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 10։00-16։00 Սարյան փ. 35 շենք, Զաքյան փ. 2, 8 շենքեր, Խորենացի փ. 9 շենք, Բուզանդի փ. 1 շենք, Պարոնյան փ. 1, 16, 22 շենքեր, Պարոնյան փ. 6 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 1 շենքեր, […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:57 13.09.2020

Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 13-ի ցերեկը, 15-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ին առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ: Հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-17-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է […]

̰
BACK_TO_TOP