TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+24.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Պատգամավորը հերքում է  խաղողի մթերման հետ կապված լուրերը

20:08 15.09.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարեկ Մկրտչյանն այսօր , հայտարարությունների ժամին,  խորհրդարանի ամբիոնից անդրադարձել է խաղողի մթերման հետ կապված այն լուրերին, որոնք խնդիրներին են առնչվում և մասնավորապես՝ Արմավիրի մարզի մասին է խոսքը: «Մի փոքր այս հարցն ուսումնասիրելուց հետո, պարզ է դառնում, որ ՀՀ-ում, իրականում, չի կարող նման խնդիր  լինել, եթե որոշ կազմակերպություններ արհեստական, քաղաքական ենթատեքստ […]

̰
Էս ինչի՞ եք կոտորում ձեզ. հայտարարությունների ժամի միակ բանավեճը առաջին դասարանցիների նկարի շուրջ էր

19:59 15.09.2020

ԱԺ հայտարարությունների ժամին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն ամբիոնից առաջին դասարան գնացած երեխաների լուսանկարներ է ցույց տվել՝ հայտարարելով, որ բոլոր ժամանակներում եղել են, կան ու լինելու են Հռոմի պապից կաթոլիկ մարդիկ, այս դեպքում՝ ուսուցիչներ։ «Իրենց վրա իջեցված հանձնարարականը էնպիսի ջանադրությամբ են կատարում, որ արդյունքում մենք ունենում ենք ուղղակի խեղաթյուրված պատկերներ: Ռազմագերիների նման փոքրահասակ երեխաները […]

̰
Գյումրիի մանկապարտեզները վերսկսել են աշխատանքը. 12-ական երեխաներով խմբեր են ձևավորվել

19:15 15.09.2020

«Արևիկ» մանկապարտեզի բակում փոքրիկները սահմանված հեռավորությունը պահպանելով՝ առանց շփոթվելու և՛ ջերմաչափվում են, և՛ ձեռքերն ենախտահանում։ Ոմանք, բացի մանկապարտեզի ախտահանիչ լուծույթներից, նաև ապահովության համար իրենց անձնական ալկոգելերից են օգտվում։ Ախտահանիչ լուծույթները պարտադիր նաև խմբասենյակներում են, իսկ սեղանները դասավորված են այնպես, որ երեխաները երկուսով նստեն։ «Արևիկ» մանկապարտեզն ունի 72 երեխա, բայց հաճախելու է կեսը, 3 խումբ է […]

̰
Նա դուռս, նա կտուրս. ընդդիմադիր պատգամավորը ժողովրդական խոսքով է բնութագրել սոցապնախարարի աշխատանքը

18:55 15.09.2020

ԱԺ հայտարարությունների ժամին «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գիրգորյանն անդրադարձել է սոցիալական խնդիրներին, մասնավորապես՝ անապահով ընտանիքներում առկա բացերին. «Անապահով երկու ընտանիքներում ողբերգական դեպքեր տեղի ունեցան: Խոսքը Տավուշի մարզի Խաշթառակի դեպքի մասին է: Չիմացանք՝ ով է մեղավոր այդ ողբերգության համար, ով է ի վերջո պատասխանատու, ո՞ւր են մեր սոցաշխատողները, ինչո՞ւ չեն վեր հանում նման ընտանիքներին, թե՞ […]

̰
Գյումրիի արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի ևս  15 հեկտար տարածքի վրա  կառուցապատումը կշարունակվի 2021թվականին

18:15 15.09.2020

Գյումրիում արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի կառուցման համար հատկացվեց նախկին ռուսական տանկային զորամասի 21,5 հեկտար տարածքը։ 2019 թվականի օգոստոսին առաջին փուլի շինարարությունը մեկնարկեց մոտ վեց հեկտարի վրա, որի ընթացքում  գրունտային ջրերի մակարդակի բարձրացման պատճառով   ենթակառուցվածքների շինարարության ավարտը նախատեսված ժամկետներից շեղվեց, շահագործվեց միայն սպասարկման ընդարձակ սրահը։ Առաջ եկած խնդիրները կարգավորելու համար անհրաժեշտ եղավ նախագծային փոփոխություններ, հավելյալ […]

̰
Քանի՞ աշակերտ է մասնակցում հեռավար դասերին

17:34 15.09.2020

Հեռավար դասերին մասնակցում է 2426 աշակերտ: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում: Նշվում է, որ աշակերտի առցանց կրթության կազմակերպման համար դպրոցից հարկավոր է ստանալ երեխայի մուտքանունն ու գաղտնաբառը և գրանցվել այս հղումով՝ https://portal.office.com։ e-school Armenia նախագիծն ապահովում է դպրոցական կրթական ծրագրի բովանդակությունը՝ տեսադասերի, վեբինարների, էլեկտրոնային նյութերի միջոցով։

̰
Ապամոնտաժվել է առանց թույլտվության կառուցված քարե շինություն

17:13 15.09.2020

Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում նշված է, որ Մարգարյան փողոցի առաջին նրբանցքի 2-րդ շենքի առաջնամասում՝ համայնքային հողատարածքի վրա, ինքնակամ, առանց որևէ թույլտվության կառուցված քարե շինությունը Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության նախաձեռնությամբ քանդվել է: Նշվում է, որ կառուցապատողը նախազգուշացվել և տուգանվել էր: Քաղաքացու հետ բացատրական աշխատանքներից հետո համատեղ ուժերով կառույցն ամբողջությամբ ապամոնտաժվել է: Քաղաքապետարանը հիշեցնում է՝ […]

̰
Քոչարյանի գույքի և գումարի մի մասի արգելանքը հանվեց

16:35 15.09.2020

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան ՕՀանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործ քննությունը Սահմանադրական կարգը ենթադրաբար  տապալելու մեղադրանքով: Նիստը շարունակվել է դռնփակ, քանի որ դեռ նախորդ նիստին Քոչարյանի պաշտպանները միջնորդել էին արգելանքից հանել Քոչարյանի անշարժ գույքն ու դրամական միջոցները: Դատավոր Աննա […]

̰
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

16:05 15.09.2020

Սեպտեմբերի 12-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատման կասկածանքով, Կամոյի փողոցից ոստիկանություն բերման են ենթարկել 33-ամյա տղամարդու՝ իր վարած «ՈւԱԶ» մեքենայով հանդերձ։ Այդ մասին հայտնում են Ոստիկանությունից՝ տեղեկացնելով, որ մեքենայում հայտնաբերվել է 2 խմ փայտանյութ, ինչի օրինականության վերաբերյալ վարորդը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Տղամարդը իրավապահներին հայտնել է, որ հայտնաբերվածը ապօրինի հատել է սեպտեմբերի 12-ին «Նոշկա» […]

̰
Եղեգիս գետի 17 փոքր հէկերի ջրօգտագործման թույլտվությունները կվերանայվեն

15:53 15.09.2020

Հաշվի առնելով Եղեգիս գետի կիրճում առկա բնապահպանական աղետալի իրավիճակն ու գետում առաջացած անթույլատրելի սակավաջրությունը՝ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարությամբ սեղմ ժամկետներում կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կզբաղվի Եղեգիս գետի վրա տեղակայված փոքր հէկերում առկա խնդիրներով։ Այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ Նախարար Պետրոսյանի կարգադրությամբ առաջնահերթ ուսումնասիրության պետք է ենթարկվեն Եղեգիս գետի վրա տեղակայված […]

̰
Գավառի պետական համալսարանը, COVID-19-ով պայմանավորված, անցել է առցանց ուսուցման

15:35 15.09.2020

Գավառի պետական համալսարանը, COVID-19-ով պայմանավորված, անցել է առցանց ուսուցման։ Այդ մասին հայտարարությունը տեղադրվել է Գավառի պետական համալսարանի ֆեյսբուքյան էջում: «Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ դասախոսներ, տեղեկացնում ենք, որ հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1514-Ն որոշումը՝ կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին և կարևորելով բոլոր համալսարանականների, ինչպես նաև նրանց ընտանիքների […]

̰
Ո՞վ է նպաստել նոր կորոնավիրուսի տարածմանը Հայաստանում. ԱԺ-ն քննարկում է այս հարցով քննիչ հանձնաժողովի կազմը սահմանելու հարցը

15:22 15.09.2020

«Նոր կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» օրինագիծն այսօր ԱԺ-ում բուռն քննարկումների տեղիք է տվել: Նախագծի հեղինակը ընդդիմության պատգամավորներն են: Նախագիծը իշխանության ու ընդդիմության միջև փոխադարձ մեղադրանքների պատճառ է դարձել: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ԱԱԾ-ում ավարտվել է ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը

15:13 15.09.2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված և քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն առ այն, որ ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարը, 2019-2020 թվականների ընթացքում, շահադիտական դրդումներից ելնելով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, թվով 5 անձանց  հրամանագրել է ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի հնոցապանի, համակարգչային օպերատորի, էլեկտրագետի, սպասարկողի, ցրիչի հաստիքներում և հաստատապես տեղյակ […]

̰
Հայաստանի ամենամեծ անգղը. պոպուլյացիան դրական միտում է արձանագրում

15:11 15.09.2020

Լուսանկարում հազվագյուտ սև անգղի /Aegypius monachus/ առանձնյակ է, որին լուսանկարել է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) անտառապահ Խորեն Ղազարյանը։ Հայաստանում հանդիպող յուրահատուկ թռչնաշխարհը մշտապես գտնվում է «ԱրԱվես» ՀԿ-ի (Ar=Armenia/Հայաստան, Aves=Birds/Թռչուններ) և Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի անտառապահների ուշադրության կենտրոնում։ «ԱրԱվես» ՀԿ-ը ակտիվորեն զբաղվում է Հայաստանի բազմազան թռչնատեսակների ուսումնասիրությամբ և անչափ կարևորում է հատկապես անգղերի պոպուլյացիայի կայուն դինամիկան։ Հայաստանի […]

̰
Ինչպես է կազմակերպվել դասապրոցեսը Երևանի դպրոցներում

14:24 15.09.2020

Առաջին դասարանցիների համար ուսումնական տարվա մեկնարկը տրվել էր երեկ, իսկ այսօր դպրոց են գնացել նաև առաջինից բարձր դասարանցիները: Հորիզոնի նկարահանող խումբն այցելել է երևանյան մի շարք դպրոցներ ու հետևել արտակարգ պայմաններում դպրոց հաճախող աշակերտների և ուսուցիչների տրամադրությանը, ծանոթացել՝ ինչպես են պահպանվում հակահամաճարակային կանոնները: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Գառնի գյուղում 33-ամյա տղամարդը սպանել է ընկերոջը․ նրան մեղադրանք է առաջադրվել

13:14 15.09.2020

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ավարտվել է Գառնի գյուղի 33-ամյա բնակչի կողմից շուրջ 2 տարի առաջ ընկերոջն ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018թ. նոյեմբերի 1-ին  Գառնի գյուղի 33-ամյա բնակիչը՝ ընկերոջ՝ 33-ամյա համագյուղացու և […]

̰
Երվանդ Խունդկարյանը, Արթուր Վաղարշյանը և Էդգար Շաթիրյանն ընտրվել են ՍԴ անդամներ. ԱԺ-ն ամփոփել է ընտրության արդյունքները

12:59 15.09.2020

ԱԺ-ում այսօր առավոտյան տեղի է ունեցել ՍԴ երեք թեկնածուների ընտրությունը: Հաշվիչ հանձնաժողովն ամփոփել է արդյունքները։ Պատկերն այսպիսին է. Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված Երվանդ Խունդկարյանի ընտրությանը մասնակցել է  88 պատգամավոր։ 2 անվավեր, 84 կողմ, 2 դեմ ձայներով նա ընտրվել է ՍԴ անդամ։ ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Վաղարշյանի ընտրությանը մասնակցել է 88 պատգամավոր։ 1 անվավեր, 86 […]

̰
ԿԲ-ն նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

12:46 15.09.2020

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 4.25 տոկոս: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից: «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 5.75%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 2.75%»,- նշված է հաղորդագրության մեջ:

̰
Մարությանը՝ ճարտարապետի ինստիտուտի ձևափոխման մասին

12:43 15.09.2020

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր մասնակցել է Աջափնյակ վարչական շրջանում ամբողջովին նորոգված դպրոցի բացմանը։ Խոսքը Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 դպրոցի մասին է։ Լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձ է կատարել Երևանում դպրոցաշինությանբ հեռանկարներին, մայրաքաղաքի դպրոցներում հակահամաճարակային պարագաների ձեռքբերմանը, գլխավոր ճարտարապետի ինստիտուտի ձևափոխմանն ու այլ հարցերի։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Սևանա լճում սիգի արդյունագործական որս իրականացնելու հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 16-ն է

12:37 15.09.2020

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ Սևանա լճում սիգի արդյունագործական որս իրականացնելու հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 16-ն է։ Սեպտեմբերի 18-ին կգործարկվի Սևանա լճում սիգի փորձարարական արդյունագործական ձկնորսության լրամշակված կարգը։ Սիգի արդյունագործական փորձարարական ձկնորսություն իրականացնելու համար նախատեսված 300 տոննա սահմանաչափն այս պահին դեռևս սպառված չէ։ Շրջակա միջավայրի նախարարությունը հորդորում է բոլոր այն քաղաքացիներին, որոնք Սևանա լճում զբաղվում են […]

̰
Բացվեց սեյսմանվտանգության ծրագրով կառուցված առաջին դպրոցը․ Պապիկյան

12:26 15.09.2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Բացվեց սեյսմանվտանգության ծրագրով կառուցված առաջին`Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան N153 հիմնական դպրոցը: Ծրագիրն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային զարգացման հիմնադրամի կողմից: Արդյունքում հանրապետությունում վերակառուցելու ենք և շահագործման հանձնենք այսպիսի գերժամանակակից շուրջ 46 դպրոց»:

̰
Արևաշատ համայնքի 24-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել համագյուղացիներին մարմնական վնասվածք պատճառելու համար

12:25 15.09.2020

2020թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 23:55-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք, ձախակողմյան պնևմոթորաքս» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Արևաշատ համայնքի 27-ամյա բնակիչը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում, պարզվել […]

̰
Խախտումներ թույլ տված տնտեսավարողների համար կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ՝ գործունեության ժամանակավոր արգելքի փոխարեն

12:13 15.09.2020

Այսուհետ հակահամաճարակային կանոնների խախտումներ թույլ տված տնտեսավարողների համար կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ՝ գործունեության ժամանակավոր արգելքի փոխարեն. խորհրդարանում այսօր այս մասին ասել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը՝ պատասխանելով պատգամավորի հարցին՝ արդյոք կարանտինի շրջանում սանիտահամաճարակային վիճակի բարելավմանն ուղղված իրավական նոր կարգավորումները կամայականության հնարավոր դրսևորումներ չեն առաջացնի։ Կարանտինի ժամանակ տեսչական մարմինները կշարունակեն […]

̰
«Պոպոքը սնունդ չի». քաղաքացին տուգանվել է ուտելիս դիմակ չկրելու համար

12:07 15.09.2020

Ֆեյսբուքյան օգտատերերից Վալերի Մանուչարյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ ոստիկանը նրան տուգանել է դիմակ չկրելու համար: Տեսանյութից պարզ է դառնում, որ քաղաքացին այդ պահին ընկույզ ուտելիս է եղել, իսկ ոստիկանը պնդում է, որ «պոպոքը սնունդ չի»։ համարվում: «Պարետը ասել է, որ միայն սնվելիս հանել շնչադիմակը: Իսկ պոպոքը սնունդ չի: Դուք կբողոքարկեք, ձեզ կասեն՝ պոպոքը ինչ ա»,-օգտատիրոջ […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 42․5 հա տարածքում բռնկված հրդեհները

12:06 15.09.2020

Սեպտեմբերի 14-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 37 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Ավան վարչական շրջանում՝ 200 քմ, 200 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 200 քմ, 600 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 2000 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 300 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ […]

̰
Քայլեք հպարտ` գիտելիքի, կրթության, ուսման ճանապարհով և դրեք ձեր առաջ բարձր նշաձողեր. վարչապետը՝ աշակերտներին

11:57 15.09.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան N 153 հիմնական դպրոցի բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և այլք: Դիմելով ներկաներին՝ վարչապետն իր խոսքում նշել է. «Հարգելի գործընկերներ, Սիրելի ծնողներ, Սիրելի աշակերտներ, Շատ […]

̰
Հարթաշենի բնակիչը կալանավորվել է՝ համագյուղացիներից մեկին ծեծելու, իսկ մյուսի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար

11:42 15.09.2020

2020թ. օգոստոսի 31-ին` ժամը 02:40-ից 03:10-ն ընկած ժամանակահատվածում, կտրած-ծակած մարմնական վնասվածքներով «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն են ընդունվել Գորիս համայնքի Հարթաշեն բնակավայրի 3 բնակիչ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Քննությամբ պարզվել է, որ Հարթաշեն բնակավայրի 21-ամյա բնակիչը […]

̰
Շինարարական տեխնիկայի վարորդնե՛ր, մի փոքր ավելի զգոն եղեք և սրտացավ

11:31 15.09.2020

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը հորդորում է. «Աջափնյակ վարչական շրջան` հարգելի շինարարական կազմակերպությունների սեփականատերեր, շինարարական տեխնիկայի վարորդներ` մի փոքր ավելի զգոն եղեք և սրտացավ։ Հարգենք այս մարդկանց աշխատանքը և մաքուր պահենք մեր քաղաքը»։

̰
Այսօր Գյումրիում բացվեց Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնը

11:09 15.09.2020

Այսօր Գյումրիում բացվեց Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնը, որին ներկա էր նաև Պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։ Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի գործունեությամբ հնարավորություն է ընձեռնվում ապահովել «մեկ հարկի տակ մեկ պատուհան» սկզբունքով ծառայությունների մատուցումը։ Հյուսիսային ԱՏԳ շինարարական սպասարկման կենտրոնի աշխատանքները մեկնարկել էին 2019 թվականի օգոստոսից։ Կենտրոնի կառուցման համար պետբյուջեից հատկացվել է 5 […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 150 նոր դեպք, 248 պացիենտ առողջացել է

10:52 15.09.2020

Սեպտեմբերի 15-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46119 դեպք, որոնցից 41941-ն` առողջացած, 920-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 1-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2975 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 243704 թեստավորում: Երեկ կատարվել է 2761 թեստավորում, որից 2611-ը՝ բացասական արդյունքով։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդության 150 նոր դեպք, 248 […]

̰
BACK_TO_TOP