TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+24.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Արարատի մարզում BMW-ն բախվել է հողաթմբին և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում. կան վիրավորներ

22:31 13.09.2020

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում, BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Երևան-Երասխ ավտոճանապարհի 12 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Մասիսի հիվանդանոցի բժիշկների […]

̰
Լյուսիի ու Արամի հետ եկել ենք Հեծո քշելու. Հակոբ Արշակյան

21:37 13.09.2020

«Լյուսիի ու Արամի հետ եկել ենք Հեծո քշելու»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը:

̰
Դանակահարություն Գյումրիում. երիտասարդներից մեկը մահացել է, մյուսը տեղափոխվել Գյումրի ԲԿ

21:19 13.09.2020

Քիչ առաջ Գյումրիում դանակահարություն է տեղի ունեցել: Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխվել երկու երիտասարդներ, նրանցից մեկն արդեն մահացած է եղել: «Մեզ մոտ տեղափոխված երիտասարներից մեկը մահացած էր, մյուսի մոտ ախտորոշվել է գոտկային շրջանի կտրած-ծակած վերք: Սկզբում որոշեցինք վիրահատել, բայց կրկնակի հետազոտությունից հետո պարզեցինք, որ վերքը թափանցող չէ: Երիտասարդը վերակենդանացման բաժանմունքում չէ, նրա կյանքին վտանգ չի […]

̰
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հիշեցրել է Մոսկվայից դեպի Երևան չարտերային չվերթների ժամանակացույցը

21:14 13.09.2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հիշեցրել է Մոսկվայից դեպի Երևան նոր չարտերային չվերթների ժամանակացույցը:  Սեպտեմբերի 16-ին, 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին և 21-ին ✔️Մոսկվա – Երևան – 16.09․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11:00-ին) ✔️Մոսկվա – Երևան – 17.09․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Red Wings» ընկերություն (ժամը՝ 01:40-ին) ✔️Մոսկվա – Երևան – 18.09․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ […]

̰
ՃՏՊ Երասխ գյուղի մոտակայքում․ կա զոհ և տուժածներ

21:05 13.09.2020

Սեպտեմբերի 13-ին ժամը 19։00-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ձմերուկների վաճառքի կետին․ ըստ նախնական […]

̰
Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ Նիկոլ Փաշինյանը շփվում է երեխաների հետ

19:34 13.09.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ Նիկոլ Փաշինյանը շփվում է երեխաների հետ:

̰
Մխչյանի գյուղապետարանի դիմաց բախվել են BMW-ն ու Opel-ը.

19:19 13.09.2020

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 17:30-ի սահմաններում Մխչյանի գյուղապետարանի դիմաց բախվել են BMW և Opel մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են մայթին՝ վնասելով նաև գազատար խողովակի երկաթյա հենասյուները: Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության […]

̰
Սուրբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում կատարվեց քահանայական ձեռնադրություն

17:13 13.09.2020

Սեպտեմբերի 13-ին Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին հանդիսավորությամբ նշեց հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացի տոնը: Բերկրառատ օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորանին մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց նաև […]

̰
Արարատ քաղաքում ևս նոր նախակրթարան է բացվում

16:08 13.09.2020

ԿԳՄՍ նախարարն Արարատի մարզում է. Արարատ քաղաքում ևս նոր նախակրթարան է բացվում։

̰
Գյումրիի տնակներից մեկում հրդեհ է բռնկվել

15:26 13.09.2020

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին ժամը 13: 00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Գյումրիի Ղանդիլյան փողոցում: SHANTNEWS.am-ի թղթակցին Շիրակի մարզի փրկարարական վարչությունից հայտնել են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է հրդեհը բռնկվել է Ղանդիլյան 160/159 տնակում, այրվել են տնակի կենցաղային իրերը: Տնակը բնակեցված է. հրդեհի հետևանքով տուժածներ չկան: Դեպքի վայր մեկնած հրշեջ փրկարարական 2 […]

̰
Ծաղկեվանքի հարակից տարածքն ամբողջությամբ մաքրվել է

15:06 13.09.2020

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ևկից գրել է. «Ուրախությամբ եմ արձանագրում, որ շրջակա միջավայրի հանդեպ սպառողական վերաբերմունքի և բնական պաշարների անխնա շահագործման կողքին քիչ չեն նաև դեպքերը, երբ մեր քաղաքացիներն ինքնաբուխ կամ պետական կառույցների աջակցությամբ ձեռնամուխ են լինում զբոսաշրջության տեսանկյունից առավել ուշագրավ տարածքների մաքրման աշխատանքներին։ Երզնկայի Երիտասարդական Միություն ՀԿ […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ալեքսանդրիայի պապ Թավադրոս Բ-ի հետ

14:44 13.09.2020

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել և կից գրել է: «Եգիպտոս պաշտոնական այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է Ղպտի Առաքելական եկեղեցու առաջնորդ, Ալեքսանդրիայի պապ Թավադրոս Բ-ի հետ»:

̰
ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Արթիկի վերակառուցվող ավագ դպրոցը

14:36 13.09.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ներկայացրել է Արթիկի վերակառուցվող ավագ դպրոցը:

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է անցկացնում Եգիպտոսի իր գործընկեր Սամեհ Շուքրիի հետ

14:28 13.09.2020

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է անցկացնում Եգիպտոսի իր գործընկեր Սամեհ Շուքրիի հետ: Հանդիպմանը կհաջորդի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»:

̰
Մինչև մեր ժողովուրդը լիարժեք չօգտվի առվից, ջուր չի հոսի դեպի Ադրբեջան. Սիփան Փաշինյան

13:48 13.09.2020

ԱԺ «Իմ քայլը»- խմբակցության անդամ Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել և կից գրել է. «Սիրելի հայրենակիցներ, Հայէկոնոմբանկի խորհրդի նախագահի օգնությամբ, սահամանապահ Դովեղ գյուղում շատ կարևոր խնդիր ենք լուծում: Գյուղում տնամերձ հողամասերը 42 հա են, որից մոտ 5 հա ոռոգվում է ինքնահոս եղանակով։ Գյուղի տնամերձ հողամասերում առկա է ոռոգման ներքին ցանց, սակայն ջրի […]

̰
Հայկ Մարությանն այցելել է «Երազի տուն 2» ներառական զարգացման կենտրոն

13:40 13.09.2020

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Ավագանու անդամների ուղեկցությամբ այցելել եմ «Երազի տուն 2» ներառական զարգացման նորաբաց կենտրոն: Երևանի ավագանին «Հայ Մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպությանը տրամադրեց համայնքին պատկանող տարածքը, որը «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով վերանորոգվեց և կահավորվեց: Շնորհակալ եմ այս գործի մեջ ներգրավված մարդկանց ու կազմակերպություններին: Բոլորդ մեծ […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 10.71 հա տարածքում բռնկված հրդեհները

13:32 13.09.2020

Սեպտեմբերի 12-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 700 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 4000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 1 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 2 հա, Արագածավան գյուղում՝ 5000 քմ, Աղձք-Տեղեր ավտոճանապարհին՝ 300 քմ, Աշտարակ-Փարպի ավտոճանապարհին՝ […]

̰
Ինչպիսին է սահմանապահ Դովեղը. Տիգրան Աբրահամյանը լուսանկարներ է տեղադրել

13:01 13.09.2020

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել և կից գրել է՝ սահմանապահ Դովեղ:

̰
Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում բախվել են Porsche Panamera-ն, Mercedes-ն ու Nissan-ը

12:35 13.09.2020

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 00։50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկում՝ SAS սուպերմարկետի հարևանությամբ, բախվել են Porsche Panamera, Mercedes և Nissan մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վթարի մասին տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին վաշտ, որտեղից ժամանել է հերթապահ խումբը։ Ժամանել են նաև […]

̰
Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

12:03 13.09.2020

ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկները և քաղաքապետարանի երկու ջրատար տեղում հրթափոխով իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին, ժամը 08։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և […]

̰
Այսօր եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը

11:48 13.09.2020

Այսօր եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը՝ հիշատակությունը գերեվարությունից Տիրոջ խաչափայտի վերադարձման: «Խաչը քրիստոնյաների հաղթական զենքն է, որովհետև Քրիստոս հենց խաչի միջոցով հաղթեց սատանային՝ մահվան գործիքից այն վերափոխելով հաղթության զենքի։ Այդ պատճառով մենք հավատում ենք, որ Աստված իր զորությունը տարածում է նաև խաչի միջոցով։ Խաչը մեզ հիշեցնում է Խաչյալի մասին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Տեր Հովսեփ […]

̰
Գեղարոտ, Արագածոտնի մարզ. Բացում ենք 21 նոր նախակրթարաններից մեկը. Արայիկ Հարությունյան

11:27 13.09.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է: «Գեղարոտ, Արագածոտնի մարզ. Բացում ենք 21 նոր նախակրթարաններից մեկը»,-նշել է նա:

̰
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 187 նոր դեպք. կատարվել է 3681 թեստավորում

11:17 13.09.2020

Սեպտեմբերի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45862 դեպք, որոնցից 41659-ն` առողջացած, 916-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3005 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 238312 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3681 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 187 նոր դեպք: Ունենք 54 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում […]

̰
Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում երկու ավտոմեքենաներ բախվել են, մեկ քաղաքացի վրաերթի է ենթարկվել

10:46 13.09.2020

Սեպտեմբերի 12-ին, ժամը 21:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ երկու ավտոմեքենաներ բախվել են, մեկ քաղաքացի վրաերթի է ենթարկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Վարդան Ե․, […]

̰
Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը եգիպտահայ համայնքի հետ

10:30 13.09.2020

ՀՀ ԱԳՆ-ը հայտնում է, որ սեպտեմբերի 12-ին մեկնարկել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն: Կահիրեում ՀՀ դեսպանությունում արտգործնախարարը հանդիպում է ունեցել Եգիպտոսի հայ համայնքի ականավոր ներկայացուցիչների` Հայ առաքելական եկեղեցու Եգիպտոսի թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանի, Հայ Կաթողիկե եղեկեցու առաջնորդ Գրիգոր Օգոստինոս եպիսկոպոս Գուսանի, համայնքային կառույցների և միությունների անդամների հետ: Շնորհակալություն […]

̰
Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ

10:00 13.09.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:57 12.09.2020

Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 12-ի կեսօրից հետո առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Լուսատպման արվեստի նրբությունները․ վարպետաց դաս գյումրեցի լուսանկարչի մեկնաբանմամբ

23:35 12.09.2020

Ցիանոտիպիա, այսինքն՝ լուսատպում․ սա լուսանկարչության տպագրության այլընտրանքային տարբերակներից է, որը գյումրեցի արվեստագետ, լուսանկարիչ Արմեն Տեր-Մկրտչյանն այսօր` սեպտեմբերի 12-ին, «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի» բակում  ներկայացրել է լուսանկարչական արվեստով հետաքրքրված անձանց։ Նա վարպետության դաս է անցկացրել, մանրամասն ներկայացրել և գործնականում ցույց տվել, թե ինչպես է հնարավոր արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների միջոցով լուսանկարչական ժապավենից այն արտատպել կտորի […]

̰
62-ամյա հաշմանդամ փայտագործը ստեղծում է առարկաների ու երաժշտական գործիքների մանրակերտեր

22:20 12.09.2020

62-ամյա Սաշա Ավետիսյանի համար տարիներ առաջ սիրողական համարվող զբաղմունքը դարձել է մշտական աշխատանք։ Արդեն 15 տարի  է, որ Շիրակի մարզի Քեթի գյուղում ստեղծել է իր արհեստանոցը, որտեղ պատրաստում է կենցաղում օգտագործվող, ինչպես նաև ազգային մշակույթին բնորոշող իրերի մանրակերտեր։ Մեծ համբերության ու վարպետության արդյունքում ստեղծվում են գործեր, որոնք իրական չափերից փոքր են տասնապատիկ ու ավելի անգամ։ […]

̰
Հին Գորիսը վերականգնվում  է. վարչապետն այսօր Խնձորեսկում էր

22:09 12.09.2020

Այսօր նշվում է Սպարապետի օրը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները Խնձորեսկում են եղել և մասնակցել են տոնական միջոցառումներին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
BACK_TO_TOP