21:53 12.09.2020
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, «Մասիսի քաղաքային գրադարանից» ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ սեպտեմբերի 9-ին ժամը 23:00-ից մինչև սեպտեմբերից 10-ի 10:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով, իսկ հետո ապա ոտքով հարվածելով ու ապակին հանելու միջոցով մուտք են գործել Մասիս քաղաքի Շիրազի 9 հասցեում գործող Մասիսի քաղաքային գրադարանի և «Մանկապատանեկան ստեղծագործական […]
20:54 12.09.2020
Լուսանկարներում Թռչկանի ջրվեժի տարածքն է այսօր։ Ականջալուր լինելով և հետևելով երեկ հնչեցրածս կոչին՝ Շիրակի մարզպետի նախաձեռնությամբ մաքրման աշխատանքներ են իրականացվել Թռչկանի ջրվեժի հարակից ամբողջ տարածքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։ «Այս օրինակելի նախաձեռնությունն իրականացրել են Հայաստանի Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրինությունը, մասնաճյուղի առաջին կուրսեցիները, Հայկական «Կարիտաս» ԲՀԿ-ի «Փոքրիկ […]
20:18 12.09.2020
«Երևան քաղաքի դպրոցները պատրաստվում են ընդունել աշակերտներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նա տեղեկացնում է, որ երեկ զրուցել է նաև բոլոր մարզպետերի հետ, ովքեր, նախարարի խոսքով, նույնպես ջանքեր են գործադրում ուսումնական տարվա մեկնարկին լավագույնը պատրաստվելու համար: «Շնորհակալություն տնօրեններին աշխատանքի համար: Չվախենաք առաջին օրերի դժվարություններից, քանի որ միասին կհաղթահարենք բոլոր խոչընդոտները: […]
19:57 12.09.2020
«Խնդրում ենք լինել համբերատար: Ամեն ինչ լավ է լինելու, սիրում ենք ձեզ ու մեր հայրենիքը». ՊԲ զինվորներն ուղերձ են հղել։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում է գրել և տեսաուղերձն է հրապարակել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ։ https://www.facebook.com/shushanstepanyan/videos/3230605783642226/
17:15 12.09.2020
Գյումրիի թիվ 29 դպրոցի 8 աշխատակիցները,որոնց թեստավորման պատասխանները դրական են եղել, կրկնակի թեստավորում կանցնեն: Այս մասին shantnews-ին ասաց Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը: Հիշեցնենք, Գյումրիի թիվ 29 դպրոցում ,ուսուցիչների պարտադիր թեստավորման արդյունքում, 8 աշխատակցի մոտ վիրուս էր հայտնաբերվել, իսկ ընդամենը մեկ օր անց, երբ մանկավարժներից 3-ը կրկնակի թեստավորում են անցել մեկ այլ բուժհաստատությունում, […]
17:01 12.09.2020
Ադրբեջանում գերության մեջ հայտնված Նարեկ Սարդարյանի կինն այսօր Խնձորեսկում մոտեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ցանկանալով տեղեկանալ ամուսնու մասին նորություններին: «Ցավոք, ոչինչ չեմ կարող ասել: Դժբախտաբար, ոչ թե բարեկամի մոտ է ընկել, այլ հակառակորդի: Պետք է հասկանանք՝ ինչ կարող ենք անել»,- տիկնոջը պատասխանեց Փաշինյանը: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ ասաց, որ ինքը կխոսի Սարդարյանի կնոջ հետ: […]
16:03 12.09.2020
Ոստիկանության ծառայողները բնապահպանական բնույթի իրավախախտումները կանխելու նպատակով Գուգարք գյուղի վարչական տարածքում ստուգման են ենթարկել փայտանյութով բեռնված «Զիլ-131» մակնիշի ավտոմեքենան: Այդ մասին տեղեկացնում են Ոստիկանությունից՝ ավելացնելով, որ վարորդը փայտանյութի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ այն հավաքել է Վահագնաձոր գյուղի վարչական տարածքով անցնող գետի ափամերձ տարածքից: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ […]
15:11 12.09.2020
«Մի փոքր շրջեցի հին Խնձորեսկում։ Եթե չեք եղել, անպայման այցելեք»,- «Ինստագրամի» իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գրառմանը կից նա նաև լուսանկար է հրապարակել՝ ավելացնելով. «Բույանն էլ շատ բարեսիրտ ձի է»։
14:45 12.09.2020
Հ-87 հանրապետական նշանակության ավտոճանապարհի Մակարավանքի հուշարձանի ճանապարհահատվածում առաջացել են ճանապարհածածկի դեֆորմացիա, մեծ տրամաչափի փքվածքներ, ցանցաձև ճաքեր և փոսեր, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է դժվարանցանելի: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով իրականացվում են ճանապարհի անցանելիության ապահովման, ժամանակավոր մեծածավալ փոսային նորոգման և վերականգնման աշխատանքներ: Ճանապարհահատվածը կարևոր նշանակություն ունի դեպի […]
14:09 12.09.2020
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 21-ը մահվան ելքով, իսկ 25-ը բուժում ստանալուց հետո դուրս է գրվել: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Դժբախտ դեպքերից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը կոչ է անում զերծ մնալ և չօգտագործել անհայտ ծագման, ոչ գործարանային արտադրության ոգելից խմիչք։ Նախարարությունից հիշեցնում […]
14:00 12.09.2020
Սեպտեմբերի 25-ին՝ արվեստագետի ծննդյան օրը, Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ Մհեր Աբեղյանի թանգարանում կբացվի Եղիշե Թադևոսյանի անվանական ցուցասրահը: Այդ մասին տեղեկացնում են Հայաստանի ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ Ե. Թադևոսյանի անվանական սրահի բացումը նկարչի ծննդավայր Վաղարշապատում ունի բացառիկ նշանակություն 19-րդ դարավերջի-20-րդ դարի առաջին կեսի հայ կերպարվեստի վերարժևորման, իմաստավորման գործում: Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ՝ ժանրային […]
13:46 12.09.2020
Այսօր Հայաստանում տոն է՝ նշվում է Սպարապետի օրը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները Խնձորեսկում են և մասնակցում են տոնական միջոցառումներին: Զանգեզուրի անառիկ ժայռերում է գտնվում ազգային հերոս, Դավիթ Բեկի զինակից, Սյունիքի ազատագրական պայքարի ղեկավար Մխիթար Սպարապետի գերեզմանը: Գերեզմանի մոտ էլ հայկական Զինված ուժերի նորակոչիկները զինվորական երդում են տվել: Պաշտոնական արարողությունից հետո վարչապետն ու կառավարության […]
13:42 12.09.2020
Սեպտեմբերի 15-ից մեկնարկում է ուսումնական տարին: Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում տեղեկացնում են, որ կորոնավիրուսային հիվանդության պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատությունները կգործեն հատուկ պայմաններով: Բոլորը պետք է դպրոց գնան դիմակով՝ առաջին դասարանցիներից, մինչև բարձր դասարանցիներ: Իսկ գծանշումները կօգնեն պահպանել սոցիալական հեռավորությունը:
13:22 12.09.2020
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ վարորդական իրավունքի վկայականների հատկացման կարգի վերաբերյալ նախատեսվող օրենսդրական փոփոխություններից հետո վարորդական վկայականների փոխանակման ընթացակարգը չի փոխվելու, մասնավորապես որակավորման քննության մասնակցելու կարիք չի լինելու:
13:15 12.09.2020
Բաց և փակ տարածքներում դիմակներ կրելու պարտադիր պայմանը շարունակում է գործել։ Կորոնավիրուսի բուժումը և կոնտակտավորների թեստավորումը շարունակում է մնալ անվճար։ ՀՀ կառավարությունը ներկայացնում է հարցազրույց առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի հետ՝ կարանտինային նոր կանոների մասին:
12:05 12.09.2020
Գորիսում ծանոթանում եմ քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման, մասնավորապես Հին Գորիսի վերականգնման ընթացքին։ Դիտակետին հարակից տարածքը նախկինում շինարարական աղբավայր էր, վերակառուցվելուց հետո այն հավակնում է դառնալ քաղաքի գրավիչ վայրերից մեկը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել։ Նախագիծն իրականացվում է սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։
11:53 12.09.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցում Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհված հերոսների հիշատակին։ Մանրամասները՝ տեսանյութում։
11:15 12.09.2020
Սեպտեմբերի 11-ին կայացել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Օրակարգային առաջին զեկույցը ներկայացրել են Հանձնաժողովի իրավաբան-գիտնական անդամներ Արթուր Ղամբարյանը և Անահիտ Մանասյանը՝ առաջարկելով սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային ուղղությունների թվում քննարկել իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի վերաբերյալ նորմում իշխանությունների միջև փոխադարձ հարգանքի և փոխհամագործակցության սկզբունքը Սահմանադրությամբ ամրագրելու հարցը: Մեկ […]
10:23 12.09.2020
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: 19:10-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Toyota և Lada Priora մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Դեպքի վար են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
09:35 12.09.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 10։00-16։00 Սարյան փ. 35 շենք, Զաքյան փ. 2, 8 շենքեր, Խորենացի փ. 9 շենք, Բուզանդի փ. 1 շենք, Պարոնյան փ. 1, 16, 22 շենքեր, Պարոնյան փ. 6 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 1 շենքեր, […]
09:24 12.09.2020
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան համապարփակ բանաձև է ընդունել կորոնավիրուսի համավարակի դեմ համալիր պայքարի մասին: Փաստաթղթում, որտեղ հիշատակվում են կյանքի բոլոր ոլորտները, որոնց վրա ազդել է համաճարակը, ասված է, որ COVID-19-ը կազմակերպության պատմության մեծագույն խնդիրներից մեկն է: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն։ Տեքստի համաձայն ՝ Գլխավոր ասամբլեան ընդունում է, որ «COVID-19 պանդեմիան ՄԱԿ-ի պատմության մեջ մեծագույն […]
09:11 12.09.2020
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Մաչյանը, ճանապարհային ոլորտի այլ պատասխանատուներ հանդիպել են Մ6, Վանաձոր-Ալավերդի-հայ-վրացական սահման ավտոճանապարհը հիմնանորոգող կազմակերպությունների ղեկավարների, ինչպես նաև շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող ընկերության աշխատանքային խմբի ղեկավարի հետ։ Հանդիպման նպատակն էր քննարկել Մ6 միջպետական ճանապարհի հիմնանորոգման ընթացքը, անդրադառնալ այն տեղամասերին, որտեղ […]
23:55 11.09.2020
Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 11-ի ցերեկը, 12-13-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
23:49 11.09.2020
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի Նոր Երզնկա գյուղի կամարի հարևանությամբ բախվել են Toyota Camry և ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, սակայն ավտոմեքենաները վերածվել են մետաղե ջարդոնի: Աղբյուրի տեղեկություններով՝ ВАЗ 2121-ը հաշվառված է «Վեոլիա Ջուր» ընկերության հաշվեկշռում:
23:39 11.09.2020
ՀՀ ԶՈւ ԳՇ վարչակազմակերպչական վարչության իրավաբանական ծառայությունը սեպտեմբերի 11-ին ԶՈւ գլխավոր շտաբում անցկացրել է զորամիավորումների և կայազորների իրավաբանների հավաք-խորհրդակցություն։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։
23:08 11.09.2020
Սեպտեմբերի 9-ի գիշերը ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը բնակարանային գողության ահազանգի հետքերով մեկնեց Գագարին ավանի Շիրազի փողոցի բնակարաններից մեկը։ Ահազանգող կինը գնացել էր եղբոր չբնակեցվող տուն ու տեսել, որ իրերը խառնշտած են։ Ոստիկանության ծառայողները տեղում պարզեցին, որ բնակարան մտած անձը ոչինչ չի գողացել, ամենայն հավանականությամբ՝ արժեքավոր բան չգտնելով։ Ձեռնարկված հետախուզական միջոցառումների արդյունքում Սևանի ոստիկանները ժամերի […]
22:51 11.09.2020
Զանգերի կառավարման ավտոմատ համակարգ. Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը սպասարկման նոր որակի է անցնում: Նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ ծանոթանալու ներդրվող ծրագրին: Թվայնացված համակարգը «ՎանՔաթ» ընկերությունն է ամբողջությամբ անվճար պատրաստել և նվիրել ԱԻՆ-ին: Վեբ ինտերֆեյսը հնարավորություն է տալիս առավել օպերատիվ դարձնել աշխատանքը: Ծրագիրը ստեղծվել է մոտ 4 ամսվա ընթացքում: […]
22:37 11.09.2020
Կառավարության որոշմամբ Հայաստանի հանրապետության ողջ տարածքում այսօր ժամը 17-ից սահմանվել է կարանտին: Ըստ այդ որոշման` կարանտինը տևելու է մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ: Ի՞նչ սահմանափակումներ են գործելու այս ընթացքում: Մանրամասները՝ տեսանյութում։
22:12 11.09.2020
«Իմ քայլը» խմբակցությունն այսօր նիստ էր գումարել: Մինչ նիստի մեկնարկը լրագրողները զրուցեցին խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանի հետ: Հարցերի մի մասը վերաբերում էր Արսեն Ջուլֆալակյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումին: Հիշեցնենք՝ Ջուլֆալակյանը ասել էր, որ հրաժարականի պատճառը ԿԳՄՍ նախարարի վարած քաղաքականության հետ իր անհամաձայնությունն է: «Խմբակցության համար Ջուլֆալակյանի որոշումը անակնկալ է եղել։ Նախարար Արայիկ Հարությունյանի հետ դեռ […]
21:59 11.09.2020
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովին: Զրուցակիցներն արձանագրել են երկու երկրների մայրաքաղաքների միջև հարաբերությունների մեծ ներուժը, մասնավորապես, մշակույթի և սպորտի ոլորտներում: Քաղաքապետ Հայկ Մարությանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունների զարգացմանը՝ 2014 թվականին Երևանի և Աշխաբադի միջև կնքված բարեկամության և համագործակցության համաձայնագրից բխող կոնկրետ […]