TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+25.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ինչպե՞ս է ընդունել «Իմ քայլը» խմբակցությունը Արսեն Ջուլֆալակյանի հրաժարականը. պարզաբանում է պատգամավորը

21:50 11.09.2020

«Իմ քայլը» խմբակցությունը այսօր նիստ է գումարել: Մինչ նիստի մեկնարկը լրագրողները զրուցել են խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանի հետ: Հարցերի մի մասը վերաբերել է Արսեն Ջուլֆալակյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումին: Հիշեցնենք՝ Ջուլֆալակյանը ասել էր, որ հրաժարականի պատճառը ԿԳՄՍ նախարարի վարած քաղաքականության հետ իր անհամաձայնությունն է: Հովհաննիսյանն ասել է, որ խմբակցության համար Ջուլֆալակյանի որոշումը անակնկալ է եղել, […]

̰
Պահանջներ և սահմանափակումներ շրջածախ առևտրով զբաղվողների համար․ «Հորիզոնի» անդրադարձը

21:41 11.09.2020

Այս շաբաթ Երևանի ավագանին շրջածախ առևտրի վերաբերյալ որոշում ընդունեց: Որոշումն ուժի մեջ է մտնելու հունվարի 1-ից: Առևտրի այդ տեսակով զբաղվողներին մի շարք պահանջներ են ներկայացված: Կան նաև սահմանափակումներ, որոնք որոշակի դժգոհությունների պատճառ են դարձել: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Դիմակներով,կիսված դասարաններով ,առանց գրատախտակին մոտենալու և միմյանց հետ շփվելու.դպրոցները պատրաստվում են նոր ուսումնական տարվան

21:20 11.09.2020

3 օրից  արտակարգ պայմաններում  կվերաբացվեն  դպրոցները։Այս  ուսումնական տարում  նախապատրաստություններն հիմնականում վերաբերում են հակահամաճարակային միջոցառումներին։ Համավարակը փոխեց  դպրոցներում կրթական գործընթացի կազմակերպումը ։ Փոխվում են դասասենյակների կահավորանքը,սեղանների ու աթոռների դասավորվածությունը ,կատարվում են մասնաշենքերի ամբողջական  ախտահանումներ, արտակարգ պայմաններում փոխվում են  աշակերտների հաճախելիության գրաֆիկներն ու դասացուցակները ։Պարետատան ուղեցույցը վերաբերում է Հանրապետության բոլոր դպրոցներին,թեև ոչ բոլորն ունեն հավասար հնարավորություններ։ Մարզի […]

̰
ՀՀ ոստիկանությունն առաջարկում է հետաձգել վարորդական իրավունքի վկայական ստանալու նոր կարգի կիրառումը

20:55 11.09.2020

Ոստիկանությունը հանրային քննարկման է ներկայացրել Կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է հետաձգել վարորդական իրավունքի վկայական ստանալու նոր կարգի կիրառումը և շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է սույն թվականի սեպտեմբերի 11-26-ը նախագծի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները թողնել e-draft.am կայքում: Հիշեցնենք՝ Կառավարությունը մարտի 26-ին որոշում  էր ընդունել՝ նախատեսելով փոփոխություններ վարորդական վկայական ստանալու քննություններ ստանալու կարգում: Կառավարության որոշումն […]

̰
Զարուհի Բաթոյանը առցանց հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցչի հետ

19:39 11.09.2020

  «Ես հատուկ վերաբերմունք ունեմ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նկատմամբ, ինչը պայմանավորված է այն համագործակցությամբ, որ ունեցել ենք՝ հանուն երեխաների իրավունքների պաշտպանության և իրացման: Վստահ եմ, որ  տիկին Մարիան Քլարկ–Հաթինգը, որը ստանձնում է հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնը, շատ կարճ ժամանակում կդառնա մեր լավագույն գործընկերներից մեկը»,- ասել է նախարարը՝ հիմնադրամի նորանշանակ ղեկավարին ներկայացնելով համագործակցության արդյունքում իրականացված […]

̰
Վաչագան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել

19:28 11.09.2020

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Վաչագան Ղազարյանին ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի կատարման համար, որ նա, 2008-2018 թվականներին զբաղեցնելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչն […]

̰
Մայրաքաղաքում բոլոր տնտեսվարողներն այսօր պահպանել են անվտանգության նորմերը. ՍԱՏՄ

19:18 11.09.2020

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների ստուգայցերի թիրախում այսօր բացառապես մայրաքաղաք Երևանն էր: Լայնածավալ վերահսկողությունը իրացման ցանցում ու հանրային սննդի օբյեկտներում արձանագրել է անթերի իրավիճակ: Բոլոր տնտեսվարողները խստորեն պահպանում են կորոնավիրուսով (Covid-19) պայմանավորված և ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ անվտանգության նորմերը։ Հանրապետությունում իրականացվող ՍԱՏՄ ստուգայցերի ամփոփ պատկերը փաստում է տնտեսավարողների զգոնության ու պատրաստվածության աճի մասին, […]

̰
Մշտադիտարկումներ՝ մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում

19:05 11.09.2020

ՀՀ կրթության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացնում մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Ստուգայցերի ընթացքում ուշադրության կենտրոնում են գտնվում պարետի կողմից սահմանված կանոնների պահպանումը, մասնավորապես՝ մանկապարտեզներում հոսող տաք ջրի առկայությունը, մանրէազերծման աշխատանքների կատարումը, երեխաների միջև սոցիալական հեռավորության պահպանմանումը՝ բակում, ննջասենյակում, այլ տարածքներում, ինչպես նաև խոհանոցային հատվածի համապատասխանությունը սահմանված պահանջներին: Այսօր Կրթության տեսչական մարմնի ծառայողները շրջայցեր են իրականացրել […]

̰
Գուրգեն Արսենյանի որդին ձերբակալվել է զենքի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով

18:52 11.09.2020

2020թ. սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գ. Արսենյանի տան խոհարարուհին հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 09:30-ին, Երևան քաղաքի Արաբկիր 38-րդ փողոցում գտնվող առանձնատան խոհանոց է մտել տանտիրոջ՝ Գուրգեն Արսենյանի որդին՝ Գուրգեն Արսենյանը, մոտեցել իրեն և որպես զենք հանդիսացող խոհանոցային 2 դանակներով՝ իր կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, […]

̰
Մանկավարժներին թեստավորող մի շարք բուժհաստատություններում կուտակումներ են արձանագրվել

18:42 11.09.2020

Կրթական գործընթացին ընդառաջ մանկավարժների թեստավորման գործընթացում խնդիրները բացառելու նպատակով և հիմք ընդունելով ստացված ահազանգերը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական 4 խմբերը վաղ առավոտից ուժեղացված ռեժիմով համաժամանակյա ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքում գործող ավելի քան 2 տասնյակ բուժհաստատություն, այդ թվում՝ պոլիկլինիկաներ։ Բացի կուտակումների առկայությունից՝ դիտարկվել է նաև նմուշառման ընդհանուր գործընթացը։ Այդ մասին տեղեկացնում են տեսչական […]

̰
Քննություն է տարվում՝ պարզելու ալկոհոլային թունավորման հետևանքով 10 հոգու մահվան և 2 հոգու կուրանալու հանգամանքները

18:30 11.09.2020

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության երեք վարչական շրջաններում քննություն է տարվում՝ պարզելու ալկոհոլային թունավորման հետևանքով Երևանի 10 բնակչի մահվան, ինչպես նաև 2 բնակչի կուրանալու դեպքերի հանգամանքները: Այդ մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից: Նշվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվում է 5 քրեական գործ՝ ալկոհոլային […]

̰
Ի՞նչ սահմանափակումներ կկիրառվեն կարանտինի ընթացքում

18:18 11.09.2020

Մուտքի և ելքի հատուկ ռեժիմ Ցամաքային սահմանի անցակետերով արգելվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետություն՝ բացառությամբ՝ 1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտանիքի անդամների և Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց. 2) դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և նրանց ընտանիքի անդամների. 3) հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով մուտք գործող անձանց, […]

̰
Ինչպե՞ս են ընթացել կանանց մարտական և կրակային պատրաստության դասընթացներն Արցախում

18:08 11.09.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրվել՝ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ օգոստոսի 25-31-ը Արցախի զորամասերից մեկում կանանց մարտական և կրակային պատրաստության դասընթացներից:

̰
ՊԵԿ ուսումնական կենտրոնում մեկնարկել է մեկամսյա նախապատրաստական դասընթաց

17:37 11.09.2020

Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ շարունակվում է համակարգը երիտասարդ կադրերով համալրելու գործընթացը: ՀՀ ՊԵԿ ուսումնական կենտրոնում մեկնարկել է ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն ընդունվելու համար նախնական հարցազրույցի փուլն անցած ավելի քան 70 մասնակիցների համար նախատեսված մեկամսյա նախապատրաստական դասընթացը: Դասընթացի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում աշխատելու համար անհրաժեշտ տեսական և […]

̰
Պատվովճարներ` տիտղոսակիր մարզիկներին

17:08 11.09.2020

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջում տեղեկացնում են, որ կառավարության սեպտեմբերի 10-ի նիստում ընդունվել է որոշում՝ համաձայն որի Հայաստանի քաղաքացի հանդիսացող, սակայն Հայաստանում մշտապես չբնակվող Օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնները և մրցանակակիրները, Հայաստանի և նախկին Խորհրդային միության հավաքական թիմերի կազմերում՝ Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ինչպես նաև ոչ օլիմպիական մարզաձևերից նավամոդելային […]

̰
Հուշանվեր եվրոներով գնումներ էին արել․ ոստիկանների բացահայտումը

16:57 11.09.2020

ՀՀ ոստիկանությունից հաղորդում են, որ բազմիցս անդրադարձել են հուշանվեր թղթադրամներով առևտուր անելու դեպքերին, որոնք բացահայտել են ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ։ Բազմիցս հորդորել ենք վաճառողներին՝ լինել ուշադիր և չխաբվել, բայց խարդախների ծուղակն ընկնողներ, այնուամենայնիվ, կան։ Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Արարատի մարզային վարչության ծառայողների հետ, օպերատիվ տվյալներ ստացան, որ երկու տղամարդ ու մի աղջիկ Արարատի […]

̰
Հայաստանում մինչև 2021թ․ հունվարի 11-ը սահմանվում է կարանտին

16:55 11.09.2020

Հայաստանում 2020 թվականի սեպտեմբերի 11-ի ժամը 17:00-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ սահմանվում է կարանտին: Կառավարության որոշումը հրապարակվել է e-gov.am կայքում: «Հաշվի առնելով այն, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2020 թվականի մարտին հայտարարել է կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համավարակ, և ամբողջ աշխարհում համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված, այն, որ Հայաստանի Հանրապետությունում ևս հիվանդությունը ստացել […]

̰
Մարտական հենակետերում ստուգումներ են անցկացվել

16:40 11.09.2020

Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը, հերթապահության կրման և կեցության պայմաններն ստուգելու նպատակով 5-րդ զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալն այցելել է N զորամասի մարտական հենակետեր, զրուցել զինծառայողների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին և տվել համապատասխան հրահանգներ:

̰
Տեխնիկական վերազինում` Արենի, Եղեգիս և Գլաձոր համայնքներում․ ներդրվել է 92,5 միլիոն դրամ 

16:25 11.09.2020

Հայաստանի միավորված համայնքները շարունակում են վերազինվել գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման տեխնիկայով։ Այս անգամ շահառու են Արենի, Եղեգիս և Գլաձոր համայնքները, որոնք այս շաբաթ  ստացել են 92 միլիոն 520 հազար դրամի տեխնիկա։ Ինչպես տեղեկացրին ՀՏԶՀ մամուլի ծառայությունից, Վայոց ձորի մարզի Արենի և Եղեգիս համայնքներին հատկացվել է մեկական ինքնաթափ մեքենա` համապատասխանաբար 36 միլիոն 150 հազար և 33 […]

̰
Հայաստանում զբոսաշրջության վերաբացումը CNN-ի դիտակետում

16:20 11.09.2020

CNN Travel-ը գրել է, որ Հայաստանն այն երկրներից է, որտեղ ԱՄՆ քաղաքացիները կարող են մեկնել, սակայն որոշակի սահմանափակումներով: «Հայաստան ժամանելուն պես զբոսաշրջիկները պետք է անցնեն Covid-19 ՊՇՌ թեստ կամ 14 օր մեկուսանան: Թեստավորում անցած ուղևորները պետք է մեկուսանան՝ մինչև բացասական արդյունք ստանալը»,- նշել է CNN-ը: Լրատվամիջոցը ներկայացրել է նաև հայկական «Զվարթնոց» օդանավակայանի հիշեցումները երկիր մուտք […]

̰
Ոստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափի թմրամիջոց

16:08 11.09.2020

Հարուցված քրեական գործի շրջանակում, սեպտեմբերի 10-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները խուզարկություն կատարեցին Գետափնյա գյուղի տներից մեկում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։ Խուզարկության ընթացքում տանտերը ոստիկաններին ներկայացրեց տարաների մեջ լցված մոտ 181 գրամ դեղնականաչավուն, չորացված-մանրացված, սուր հոտով զանգված։ Ըստ տղամարդու հայտարարության՝ կանեփանման զանգվածն իրենն է, պատրաստել է իր օգտագործման համար։ Նշանակվել են փորձաքննություններ։ Քննությունը շարունակվում է։

̰
Արձանագրված ալկոհոլային թունավորումից ևս մեկ մահվան դեպք է գրանցվել

16:05 11.09.2020

Սույն թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 18-ը մահվան ելքով: Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 10 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 7-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 1 մահվան ելքով: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ Նշված ժամանակահատվածում տարբեր բժշկական կազմակերպություններում բուժում են ստացել 28 […]

̰
Գեղարքունիքի մարզպետն այցելել է Սևան համայնքի շինհրապարակներ

15:37 11.09.2020

Սեպտեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղավ Սևան քաղաքում` ՀՀ կառավարության կողմից իրականացվող ս ծրագրերի ընթացքը դիտարկելու նպատակով։ Այս մասին հաղորդում են Գեղարքունիքի մարզպետարանից։ Այցի առաջին կանգառը Գրիբոեդովի փողոցում էր, որտեղ արդեն ավարտական փուլում են գտնվում ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Փողոցի հիմնանորոգման համար նախատեսված տարածքը 4578 քառակուսի մետր է: Աշխատանքները ներառում են ասֆալտբետոնե ծածկույթի […]

̰
Ընտանեկան կարգավիճակի տեղեկանքն ու ՔԿԱԳ վկայականների կրկնօրինակները հնարավոր է ստանալ նաև էլեկտրոնային եղանակով

15:15 11.09.2020

Արդարադատության նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ թվային օրակարգի շրջանակում գործարկել է e-services.moj.am հարթակը։ Դրա միջոցով հնարավոր է դարձել առանց ՔԿԱԳ տարածքային մարմին այցելելու ստանալ ոչ միայն  ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը, այլև, այսուհետ նաև ՔԿԱԳ վկայականների կրկնօրինակներ՝ էլեկտրոնային տարբերակով և վավերացված ապոստիլով։ Այս հնարավորությունից օգտվել կարող են ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի բնակչության պետական ռեգիստրում […]

̰
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը նոր ղեկավար ունի

15:04 11.09.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գնել Հասրաթյանն ազատվել էր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից և նշանակվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար: «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գնել Հասրաթյանին նշանակել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար»,- ասված է որոշման մեջ:  

̰
Գեղարքունիքի մարզպետը Ծովագյուղ համայնքում դիտարկել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքը

14:51 11.09.2020

Սեպտեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղավ Ծովագյուղ համայնքում, որտեղ դիտարկեց ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքը: Այս մասին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանից։ Համայնքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվում է 3 փողոց, 1 նրբանցք: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 97 միլիոն 327 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ծովագյուղի […]

̰
Վեդու ջրամբարի իրիգացիոն թունելի բետոնացման աշխատանքների ավարտական փուլն է. Պապիկյան

14:09 11.09.2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, իսկ կից գրառման մեջ նշել է. «Վեդու ջրամբարի իրիգացիոն թունելի բետոնացման աշխատանքների ավարտական փուլը»: https://www.facebook.com/papikyan.suren/posts/1377145895827608  

̰
Հայաստանը մասնակցում է ԱՊՀ երկրների ՀՕՊ միացյալ համակարգի մարտական պատրաստվածության ստուգմանը. News.am

14:02 11.09.2020

Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) 7 երկրներ ուրբաթ սկսված վարժանքի ժամանակ կստուգեն հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի մարտական պատրաստվածությունը։ Մասնավորապես՝ մշակվելու է ՀՕՊ ուժերի կիրառումը ԱՊՀ պետությունների պետական սահմանները խախտող օդանավերի դեմ, Ինչպես հայտնում է News.am-ը, լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:։ Մոսկվայի ժամանակով 8։00-ին սկսված զորավարժություններին մասնակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ […]

̰
Ինչ է սպասվում 27 տարին լրացած այն քաղաքացիների համար, որոնք չեն անցել պարտադիր զինծառայություն և գտնվում են քրեական հետախուզման մեջ

13:17 11.09.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է նոր օրենքի՝ շրջանառության մեջ մտնելու և բովանդակության մասին: «Երեկ շրջանառության մեջ է դրվել օրենքի նոր նախագիծ, համաձայն որի՝ 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն և գտնվում են քրեական հետախուզման մեջ, պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձ վճարելու դեպքում […]

̰
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության  մշակների օրհնության կարգ

13:14 11.09.2020

Սեպտեմբերի 11-ին, 2020-2021 թթ. ուսումնական նոր տարեշրջանի մեկնարկի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Սուրբ Տրդատ արքայի բաց խորանին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, կատարվեց կրթության մշակների ավանդական օրհնության կարգ: Արարողությանը մասնակցում էին կրթական պետական կառույցների ներկայացուցիչներ, բուհերի ռեկտորներ և ՀՀ մի շարք դպրոցների մանկավարժներ: Օրհնության արարողության ավարտին Ամենայն Հայոց կաթողիկոսն […]

̰
BACK_TO_TOP