11:53 11.09.2020
Սեպտեմբերի 11-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Մոհամմադ Ջավադ Զարիֆի հեռախոսազրույցը: Զրույցի ընթացքում քննարկվեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Կարևորվեց ավանդական բարեկամության և փոխվստահության վրա հիմնված երկխոսության ծավալումը և համագործակցության ընդլայնման ուղղությամբ երկուստեք քայլերի ձեռնարկումը: Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին նաև Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանային խաղաղության և […]
11:45 11.09.2020
«Հայաստան» համահայկական հիմնադրամն ամփոփում է «Անհետաձգելի օգնություն լիբանանահայերին» դրամահավաք-արշավը, որի արդյունքում հավաքագրվել էր շուրջ 312,000 ԱՄՆ դոլար։ Հանգանակությունը փոխանցելիս, դրամահավաք-արշավին միացավ նաև «Տաշիր» բարեգործական հիմնադրամը՝ նվիրաբերելով 100,000 ԱՄՆ դոլար։ Այսպիսով, հավաքագրված գումարը կազմում է 412,000 ԱՄՆ դոլար, որից 310,000 դոլարը համամասնաբար բաշխվում է Լիբանանում գործող կրթական հաստատությունների ուսուցիչների 2020-2021 թթ․ ուսումնական տարվա 1-ին եռամսյակի աշխատավարձ […]
11:39 11.09.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պարգևատրումների վերաբերյալ կարգադրություն է ստորագրել. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերով` կարգադրում եմ. 1.Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայողներին եւ աշխատակազմի մի շարք աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ ամսական պաշտոնային դրույքի 30%-ի չափով` համաձայն հավելվածի: 2.Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. Գալստյանին` Հայաստանի […]
10:51 11.09.2020
Սեպտեմբերի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45503 դեպք, որոնցից 41434-ն` առողջացած, 909-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 3-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2880 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 231259 թեստավորում: Այս մասին հայտնում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Նախորդ օրը կատարվել է 3450 թեստավորում, որից […]
10:27 11.09.2020
Սեպտեմբերի 5-11-ն ընկած ժամանակահատվածում ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը 95 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 1000 քմ, 800 քմ, 200 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 600 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 5000 քմ, 3000 քմ, 1500 քմ, 1000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 1 հա, 2000 […]
10:25 11.09.2020
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 20։10-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիպատրուշ գյուղի 2-րդ փողոցում այրվում է խոտի դեզ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:52-ին, մարվել` սեպտեմբերի 11-ին, ժամը 01:56-ին: Եղիպատրուշ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում այրվել է մոտ 450 […]
09:15 11.09.2020
Սեպտեմբերի 10-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 2000 քմ, Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում՝ 8 հա, Սասունիկ գյուղում՝ 20 հա, Օշական գյուղում՝ 8000 քմ, Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 2000 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 6000 քմ, […]
08:09 11.09.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 10։00-16։00 Նալբանդյան փ. 50, 110 շենքեր, Սայաթ Նովա պող. 18 շենք, Չարենցի փ. 4 շենք, Չարենցի փ. 68-113 սեփական տներ, Չարենցի 1-ին նրբ․ 11-103 սեփական տներ, Թումանյան փ. 9ա շենք, Թումանյան անցուղի Բայրոնի փ. 2/1 շենք, […]
00:00 11.09.2020
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Բյուրական գյուղի բնակիչ, 22-ամյա Արայիկ Կարապետյանը իր վարած Mitsubishi Pajero io մակնիշի ավտոմեքենայով Բյուրական գյուղի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճամփեզրին տեղադրված սալաքարերին, մի քանի պտույյտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը տեղում մահացել է, իսկ 1 հոգի մարմնական […]
23:50 10.09.2020
Հայաստանի անկախության տոնի առիթով սեպտեմբերի 21-ին Նիագարայի ջրվեժը կլուսավորվի Հայոց եռագույնի գույներով: Այս մասին տեղեկացրին Կանադայում ՀՀ դեսպանությունից: «Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ Կանադայում ՀՀ դեսպանությունը, համագործակցելով Նիագարայի ջրվեժի լուսավորման խորհրդի հետ, ուրախ է տեղեկացնել, որ սեպտեմբերի 21-ին Նիագարայի ջրվեժը կվառվի Հայաստանի դրոշի գույներով: Դեսպանությունը սիրով հրավիրում է բոլոր ցանկացողներին ներկա գտնվելու միջոցառմանը, որը կմեկնարկի […]
23:46 10.09.2020
Սեպտեմբերի 7-ին, ժամը 23-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժնում բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի, վերին վերջույթների և ծոծրակի բազմաթիվ ծակած վերքերով 32-ամյա մի տղամարդ է բուժօգնության տեղափոխվել: Քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ բազմաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին` հիվանդանոցում համապատասխան արձանագրություններ կազմելուց մինչև օպերատիվ հարցումներ: Եվ հետևողական աշխատանքի շնորհիվ, հաղորդումից մեկ օր անց, հանցագործությունը բացահայտվեց: Տեղեկություններ ստացվեցին, որ […]
22:24 10.09.2020
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր բացասական եզրակացություն է տվել կառավարության կողմից ներկայացված «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագծին: Դրանով, հիշեցնենք, Շրջակա միջավայրի նախարարությանը լրազորություն էր տրվում սահմանափակելու տեղեկատվության տրամադրումը: Որքան էլ փոխնախարարի պաշտոնակատարը հիմնավորել է նախագծի հրատապությունը, պատգամավորները չեն զիջել՝ հայտարարելով, որ ներկայում մշակվող «Էկոլոգիական տեղեկատվության […]
22:10 10.09.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին լրագրողները հարցրել են նույն խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատից հրաժարվելու որոշման պատճառների ու ընդհանրապես խմբակցության ներսում կառավարության՝ մասնավորախպես ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հարաբերությունների մասին: Մակունցը, սակայն, որևէ մեկնանություն չի տվել:
21:48 10.09.2020
Սեպտեմբերի 10-ի դրությամբ Շիրակի մարզում մեկուսացված քաղաքացիների թիվը ավելացել է 4-ով՝ դառնալով 710, նրանցից 223-ը դրական ախտանիշներով է: Այս մասին այսօր SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը: Այսօր մայրաքաղաքի կլինիկաներ է տեղափոխվել են 3 քաղաքացի, իսկ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի տրիաժ ծառայությունում բուժվում է կորոնավիրուսի կասկածով 10 հիվանդ: Ըստ մարզի […]
21:15 10.09.2020
Վերջին օրերին թեև համաճարակի տարածման տեմպը նվազել է, սակայն ուսումնական հաստատություններում դասերի վերսկսումը կարող է փոխել պատկերը: Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է եղել այս խնդրին, նաև ԱՊՀ երկրների միջև ուղևորաշրջանառության հարցին: Կառավարության նիստի ընթացքի մասին՝ ռեպորտաժում:
20:49 10.09.2020
«Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ազատվել է աշխատանքից։ Այս հարցում ինչպիսի՞ն է Ամատունի Վիրաբյանի տեսակետը և ի՞նչ պարզաբանում է արել արդարադատության նախարարությունը։ Շուրջ 3 ամսից կլրանար աշխատանքային պայմանագրի ժամկետը, և եթե այն չերկարաձգվեր ևս մեկ տարով, 19 տարի ղեկավարած Ամատունի Վիրաբյանը կթողներ «Հայաստանի Ազգային արխիվ»-ի տնօրենի պաշտոնը։ Համենայնդեպս, Վիրաբյանն […]
20:05 10.09.2020
Մարմաշենի վանական համալիրում ուսումնասիրություններ են տարվում: ԿԳՍՄ նախարարությունը ուսումնասիրությունների, հնագիտական պեղումների և վանական համալիրի վերակառուցման նախագիծ կազմելու համար մրցույթ էր հայտարարել և հաղթող է ճանաչվել ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանը:Մասնագետները չափագրումների միջոցով վերակառուցման առաջարկներ են ներկայացնելու և ամենակարևորը՝գտնելու են այն հարցի պատասխանը, թե որն է եկեղեցու խոնավացման պատճառը: Տարիներ շարունակ եկեղեցու վրա խոնավացման հետքեր են […]
19:25 10.09.2020
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում սեպտեմբերի 10-ին ամփոփվել են 2020թ. առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները: ՌՈ ղեկավար կազմի խորհրդակցությանը ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները, զինված ուժերում կոռուպցիայի բացահայտման, զորքերում կանխարգելիչ միջոցառումների իրականացման և այլ ուղղություններով արձանագրված արդյունքները: Խորհրդակցության ավարտին Գաբրիել Բալայանը բարձր է […]
18:54 10.09.2020
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13:21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 17 հասցեում գտնվող Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի շենքի նկուղում զինամթերք է հայտնաբերվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական […]
18:31 10.09.2020
Ավելի քան 3 տասնյակ տնտեսավարող՝ ԱԱՏՄ այսօրվա կասեցումների ցանկում: Հիմքում տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցով արձանագրված անվտանգության կանոնների խախտումներն են։ Նշվում է, որ կտրուկ նվազած կասեցումների համատեքստում սա վերջին շրջանի կասեցումների ամենամեծ թվաքանակն է։ Ժամանակավորապես կասեցվել է մի շարք տնտեսավարողների գործունեությունը նաև մարզերում: Դրանց թվում են մանրամեծածախ առևտրի կետեր, ատամնաբուժական կաբինետներ, դեղատներ։ Մայրաքաղաքում ժամանակավոր արգելք է […]
18:11 10.09.2020
«Աշխատանքային խորհրդակցության ժամանակ նորանշանակ փոխքաղաքապետ Սերգեյ Ներսեսյանի մասնակցությամբ քննարկել ենք ընթացիկ ֆինանսական հարցերը»,- ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա նաև նշել է, որ, չնայած ոլորտում համավարակի ստեղծած որոշակի բարդություններին, իրավիճակից բխող քայլերով շարժվում են առաջ։
17:57 10.09.2020
Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Աբբաս Բադախշան Զոհուրիին: Այդ մասին տեղեկացնում են Ազգային անվտանգության խորհրդից: Նշվում է, որ ԱԽ քարտուղարը կարևորել է հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունները, անդրադարձել է տարածաշրջանային ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման գործում հայ-իրանական փոխգործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ռազմաքաղաքական անվտանգային իրավիճակին: Կողմերը վերահաստատել են […]
17:02 10.09.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկով, Ասիական զարգացան բանկի «Քաղաքացիական հասարակության աջակցությունը՝ Հայաստանում առցանց կրթությանը» ծրագրի շրջանակում, Մանկական զարգացման հիմնադրամը սկսել է հետազոտել COVID-19 համավարակով պայմանավորված՝ առցանց ուսուցման ժամանակ տարրական դպրոցի ուսուցիչների, աշակերտների և նրանց ծնողների հոգեբանական խնդիրները: Մասնավորապես, ուսումնասիրվում են, թե ինչ խնդիրների են բախվել վերոնշյալ խմբերը, հատկապես ի՞նչն է սթրեսային իրավիճակ ստեղծել: […]
16:46 10.09.2020
Ոստիկանությունից հայտնում են, որ ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ կառավարության 1995 թվականի հունիսի 6-ի կարգադրությամբ՝ Գյումրու «Սև բերդ» ամրոցը հանձնվել է պաշտպանության նախարարության հաշվեկշիռ, որը «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ կառավարության 2004 […]
16:31 10.09.2020
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ, չնայած հանրապետության տարածքում իրականացվող հակահամաճարակային միջոցառումների որոշ մեղմացումներին, ՀՀ Զինված ուժերում կորոնավիրուսային վարակի ներթափանցման և կանխարգելման, ինչպես նաև անձնակազմի մարտունակությունը բարձր պահելու նպատակով, դեռևս կշարունակվեն կանխարգելիչ միջոցառումները և կգործեն որոշակի սահմանափակումներ: Զինված ուժերում կիրառվող սահմանափակումները միտված են անձնակազմի մարտունակության պահպանմանը: Կիրառվող սահմանափակումների շնորհիվ զինված ուժերում այս պահի դրությամբ համաճարակային […]
16:22 10.09.2020
Պետություն-մասնավոր հատվածի համագործակցությամբ կայացել է Կապիտալի շուկայի զարգացման ծրագրի իրագործման պլանավորման աշխատաժողով: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության ֆեյսբուքյան էջում: Հաղորդագրության մեջ նշվում է, որ աշխատաժողովին մասնակցել են պետական և մասնավոր հատվածի ավելի քան 70 ներկայացուցիչ: Նրանք անմիջականորեն ներգրավված են գործընթացում։
15:45 10.09.2020
Սեպտեմբերի 10-ին` ժամը 12։25-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 121 շենքի բնակարաններից մեկի դուռը բաց է, բնակիչը չի արձագանքում հարևանների կանչերին (ենթադրվում է, որ գտնվում է ներսում): Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները տան փակ պատշգամբում հայտնաբերել են […]
15:17 10.09.2020
Սեպտեմբերի 10-ին` ժամը 13:21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 17 հասցեում գտնվող Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի շենքի նկուղում զինամթերք է հայտնաբերվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը […]
15:06 10.09.2020
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը արտահերթ զեկույց է ներկայացրել եթերի ժամանակ տաղավարում նոր կորոնավիրուսային համավարակի պայմաններում դիմակ կրելու պարտադիր պահանջի վերաբերյալ: «Եթերի ժամանակ դիմակ կրելուն վերաբերող կարգավորումների ուսումնասիրությունը Մարդու իրավունքների պաշտպանին թույլ է տալիս եզրահանգել, որ օրենսդրական տեխնիկայի տեսանկյունից սահմանված են բարդ կամ հստակության բավարար աստիճան չունեցող ձևակերպումներ, որոնք լրագրողական մասնագիտական հանրության շրջանում կարող […]
14:57 10.09.2020
Սեպտեմբերի լույս 9-ի գիշերը՝ ժամը 03։45-ին, շտապօգնության ծառայությունից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում ստացվեց, որ Արտաշատի Իսակովի փողոցի բնակարաններից մեկում դանակահարություն է եղել: Հայտնեցին նաև, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը հիվանդանոց է տեղափոխել 39-ամյա տղամարդու։ Տուժած տղամարդը ժամը 06։50-ին, գիտակցության չգալով, մահացավ: Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած […]