TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+30.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 212 հա տարածքում բռնկված հրդեհները

11:54 09.09.2020

Սեպտեմբերի 8-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 500 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 1000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ մոտ 800 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ մոտ 2000 քմ, Արարատի մարզի Մասիս […]

̰
Այս տարի նախատեսվել է մաքրել շուրջ 270 հեկտար ափամերձ անտառաշերտ․ աշխատանքները շարունակվում են

11:42 09.09.2020

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Սևանա լճի ափամերձ և ջրածածկման ենթակա անտառաշերտի մաքրման աշխատանքները շարունակվում են: Համաձայն «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների» 2020 թվականի տարեկան ծրագրի՝ Սևանա լճի ափամերձ հատվածների ջրածածկման ենթակա տարածքներում շարունակվում են անտառաշերտի մաքրման աշխատանքները։ Ափամերձ անտառաշերտը հատուկ […]

̰
Դատարան է ուղարկվել կոռուպցիոն չարաշահումներով վարորդական վկայականներ տրամադրելու վերաբերյալ 15 մեղադրյալների ներգրավմամբ քրգործը

11:28 09.09.2020

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 311-րդ հոդվածի 1-ին մասով, 312-րդ հոդվածի 1-ին մասով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 38-311-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազությունը 2020թ. հունիսի 26-ին, ըստ քննչական ենթակայության, ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Նախաքննությամբ […]

̰
Խոշոր հրդեհ Թալինում

11:06 09.09.2020

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 15։31-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին քաղաքի Թումանյան փողոցում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ ջրատար և Թալինի համայնքապետարանից 2 ջրատար (7 տոննա): Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ձախ ոտքի 1-ին […]

̰
Թաթուլ գյուղում տրակտոր է շրջվել․ կա տուժած

11:02 09.09.2020

Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 09:48-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Թաթուլ գյուղում «Բելառուս» մակնիշի տրակտորը շրջվել է․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 199 նոր դեպք, 431 առողջացում

10:59 09.09.2020

Սեպտեմբերի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45152 դեպք, որոնցից 41023-ն` առողջացած, 905-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 2-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2945 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 224559 թեստավորում: Այս մասին հայտնում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Նախորդ օրը կատարվել է 3518 թեստավորում, որից […]

̰
Մեղադրանք է առաջադրվել «Արսեն Երևանսկի» մականվամբ «օրենքով գողին» և ևս 11 անձի․ Քննչական կոմիտե

10:50 09.09.2020

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «օրենքով գողի» կարգավիճակ ունեցող  անձին դիմելու, քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «քրեական հեղինակության» կարգավիճակ ունեցող անձի կողմից  մասնավոր հարցերին առնչվող  վեճ լուծելու եղանակով քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու, ինչպես նաև այլ անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորման նպատակների իրականացմանը ներգրավված լինելու դեպքերի առթիվ […]

̰
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ քննվող քրեական գործով 2 անձ կալանավորվել է

10:48 09.09.2020

2020թ. սեպտեմբերի 1-ին ապօրինի թմրանյութ պահելու, իրացնելու և օգտագործելու կասկածանքով, ժամը 18:10-ին Երևան քաղաքի Չեխովի փողոցից ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկել 57-ամյա տղամարդ, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փայլաթիթեղի մեջ փաթեթավորված շագանակագույն՝ «Հերոին» տեսակի, թմրամիջոցին նմանվող զանգվածներ: Փաթեթների քաշը կազմել է մոտ 0,6 գրամ: 2020թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14:10-ին, ապօրինի թմրանյութ պահելու, իրացնելու […]

̰
Հակահամաճարակային կանոնների պահպանումը դպրոցներում․ սոցիալական հոլովակ

10:40 09.09.2020

Ինչպե՞ս պետք է պահպանել հակահամաճարակային կանոնները դպրոցներում։ Ի՞նչ է հորդորում Առողջապահության նախարարությունը։  Այդ թեմայով ԿԳՄՍ նախարարությունը թողարկել է սոցիալական հոլովակ։ https://www.facebook.com/MoESCS.Armenia/posts/2990834074477200

̰
Հրազդանի ներքին ջրանցքում հայտնաբերվել է ՁՀՆ-7 տիպի ականանետի արկ

10:22 09.09.2020

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 17:56-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Օհանովի փողոցում՝ ջրանցքում, ականանետ է հայտնաբերվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը: Պարզվել է, որ Մալաթիայի փողոցի թիվ 21/2 հասցեում՝ Հրազդանի ներքին ջրանցքում, […]

̰
Զարինջա գյուղին հարակից սարերում բռնկված հրդեհը մարվել է

10:08 09.09.2020

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16։23-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զարինջա գյուղին հարակից սարերում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զարինջա, Ձիթհանքով և Սարակապ գյուղերի սահմանագծում: Հրդեհը […]

̰
Օհանավան-Սաղմոսավան-Մ3 ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

10:00 09.09.2020

Մ3‚ Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Ուշի-Արտաշավան կմ 48+750 հատվածում սեպտեմբերի 9-ին՝ ժամը 16.00-19.00-ն‚ տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Հիշեցնենք‚ որ այս ավտոճանապարհի կմ 45+300 – կմ 53+000 հատվածը‚ հիմնանորոգմամբ պայմանավորված‚ երթևեկության համար ժամանակավորապես փակ է։ Պայթեցման աշխատանքների հետևանքով նույն օրը՝ ժամը 16.00-19.00-ն‚ անվտանգության նկատառումներից ելնելով՝ փակ կլինի նաև նշված հատվածը շրջանցող Օհանավան-Սաղմոսավան-Մ3 ճանապարհը։ Տարածքային կառավարման […]

̰
Այս աղբանանները նախատեսված են կենցաղային աղբի համար. մի՛ փչացրեք գույքը

09:52 09.09.2020

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան․ հարգելի՛ քաղաքացիներ, այս աղբանանները նախատեսված են կենցաղային աղբի համար, հարգե՛նք այս մարդկանց աշխատանքը։ Մի՛ փչացրեք Ձեր իսկ սեփականություն հանդիսացող գույքը»։ https://www.facebook.com/YerevanWasteRemoval/posts/2802774809944112

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում

08:09 09.09.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 10։00-16։00 Դավթաշեն 1-ին թաղ․ 39 շենք, Դավթաշեն 3-րդ թաղ․ 30 շենք, Նազարբեկյան փ. 12 շենք, Աբովյան փակուղու բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ամիրյան փ. 3, 5, 5ա, 20, 22 շենքեր, Մաշտոցի պող. 5, 5ա, 5բ, 5գ […]

̰
Տեսանյութ է հրապարակվել օրեր առաջ Վստրեչի խաչմերուկում տեղի ունեցած վթարից

00:00 09.09.2020

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է Երևանում սեպտեմբերի 6-ին ժողովրդին հայտնի Վստրեչի խաչմերուկում տեղի է ունեցել Nissan Pathfinder-ի և BMW-ի բախումը, ինչի հետևանքով Nissan-ը կողաշրջվել էր:  

̰
Մայր Աթոռում հյուրընկալել են «Հռադամիզդ» օպերայի ստեղծագործական խմբին

23:42 08.09.2020

Սեպտեմբերի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեցինք 2021թ․ Հայաստանում բեմադրվելիք «Հռադամիզդ» օպերայի ստեղծագործական խմբին՝ ուղեկցությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանի։ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենը, աշխարհահռչակ դիրիժոր Ջորջ Փահլիվանյանը և հանրահայտ ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան անդրադարձան «Հռադամիզդ» օպերայի բեմադրման կարևորությանը և առանձնահատկությանը, տեղեկություններ փոխանցեցին տարվող աշխատանքների վերաբերյալ։ Այս մասին գրված է Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:30 08.09.2020

Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 8-9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Սեպտեմբերի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 8-9-ը կնվազի 4-6 աստիճանով, 11-13-ը նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Տիգրանաշենի ոլորաններում ցեմենտի հումքով բարձված КамАЗ-ը բախվել է քարերին և գլխիվայր շրջվել. կա վիրավոր

23:25 08.09.2020

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում КамАЗ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 80-րդ կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորաններում, դեպի Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին և գլխիվայր շրջվել: Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդը, որին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն […]

̰
̰
Աշխարհահռչակ քանդակագործ Էմիլ Գազազը ցանկանում է վերադառնալ ու ապրել Գյումրիում

22:55 08.09.2020

Այսօրվա ավագանու նիստի օրակարգի հարցերից մի քանիսը վերաբերում էին անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույքի հատկացումներին։ Աշխարհահռչակ քանդակագործ, գյումրեցի Էմիլ Գազազի աշխատանքների ցուցադրության համար թանգարան է հիմնվելու, այդ նպատակին կծառայի «Կումայրի» արգելոց-թանգարանի հաշվեկշռում գտնվող պատմամշակութային շինություններից մեկը։ «Աշխարհահռչակ քանդակագործ Էմիլ Գազազի ներկայացուցչական կազմակերպությունը Գյումրիում, որն այս պահին 50-ից ավելի   ստեղծագործություններ ունի, ցուցադրելու վայր չունի, դիմել է  […]

̰
Հայաստանի տնտեսության խնդիրները․ զրույց Բաբկեն Թունյանի հետ

22:34 08.09.2020

Համավարակի պատճառով Հայաստանի տնտեսությունը էական անկում արձանագրեց: Ինչ քայլեր է ձեռնարկելու խորհրդարանը ստեղծված իրավիճակը հաղթահարելու ուղղությամբ: Թեմայի շուրջ Արամ Աբրահամյանն այսօր զրուցել է Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Բաբկեն Թունյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Երբ Երևանը կունենա նոր տրանսպորտային ցանց. Երևանի փոխքաղաքապետը՝ խնդիրների ու աշխատանքների մասին

22:21 08.09.2020

Երևանի ավագանու հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ է եղել տրանսպորտի խնդրին: Ինչ աշխատանքներ են արվել և երբ Երևանը կունենա նոր տրանսպորտային ցանց: Երևանի փոխքաղաքապետը հստակ ժամկետներ չի նշել: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Քոչարյանի գույքի ու բանկային հաշվի մասին տեղեկությունները քննվեցին դռնփակ

22:12 08.09.2020

Մոտ մեկ ամիս ընդմիջումից հետո այսօր շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ  սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման մեղադրանքով հարուցված քրեական գործի քննությունը: Դատական նիստին ներկա չեն եղել տուժողները: Երբ դատարանը սկսել է  քննել Ռոբերտ Քոչարյանի գույքի  վրա դրված արգելանքը հանելու պաշպանական կողմի միջնորդությունը, պաշտպանները միջնորդել են նիստն անցկացնել դռնփակ, ինչը և դատարանը բավարարել է: Մանրամասները՝ […]

̰
Փոխքաղաքապետի ընտրությունից մինչև բանավեճեր. ավագանու նիստի օրակարգը հագեցած էր

22:00 08.09.2020

Երևանի ավագանին այսօր որոշել է, որ Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը կտեղադրվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Զաքիյան փողոց ձգվող հատվածում: Մեկ այլ որոշմամբ՝ Մարզահամերգային համալիրի տարածքում Կարեն Դեմիրճյանի արձանը կտեղադրվի: Երևանում նաև մշակութային գործիչներին նվիրված հուշակոթող կլինի: Մշակութային որոշումներն այսօրվա օրակարգում շատ էին, բայց հիմնական բանավեճը այլ թեմաների շուրջ է ծավալվել: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Պետք է հետևողական լինել, որ համատիրության ղեկավարը փողը չվերցնի ու դնի գրպանը. Գյումրիի քաղաքապետ

21:13 08.09.2020

Տնակներից ու սեփական տներից բացի, հուլիսի 13-ի ջրհեղեղից ու կարկուտից բազմաբնակարան շենքեր էլ են տուժել։ Համայնքային բյուջեից  հատկացված 10 միլիոն դրամի հասնող աջակցության ցուցակում շենքերն ընդգրկված չէին։ Այս նիստում ավագանին որոշեց համատիրություններին գումար տալ վնասված տանիքները վերանորոգելու համար։ «Նախատեսել ենք 11 համատիրության 4824000 դրամ հատկացնել, որ կարողանան անհրաժեշտ աշխատանքները կատարել»,- նշել է Գյումրիի քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական […]

̰
Զարինջա գյուղին հարակից սարերում այրվում է խոտածածկ տարածք

21:00 08.09.2020

Սեպտեմբերի 8-ին` ժամը 16։23-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զարինջա գյուղին հարակից սարերում այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ հրդեհն ընդգրկում է մոտ 200 […]

̰
Ապարան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

20:58 08.09.2020

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ապարան բազմաբնակավայր խոշորացված համայնքի ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) (3 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին […]

̰
Մտահոգված ենք ատելության խոսքի աճով, ինչը հատկապես դրսևորվեց առողջապահական այս ճգնաժամի շրջանում. ՀՀ ԱԳ նախարար

20:55 08.09.2020

Սեպտեմբերի 8-ին ՖՄԿ գագաթաժողովը նախագահող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ «ՄԱԿ-ի և տարածաշրջանային և ենթատարածաշրջանային կազմակերպություններ. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը» խորագրով բաց քննարկմանը։ ԱԳ նախարարը կարևորեց ՄԱԿ-ի և ՖՄԿ միջև համագործակցության շուրջ քննարկման նախաձեռնումը և շնորհակալություն հայտնեց գլխավոր քարտուղարի Աֆրիկայի հարցերով  օգնականին և Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին՝ իրենց […]

̰
Գյումրիում կբացվի Ֆրիդ Սողոյանի թանգարանը, ռադիոգործարանի նախկին հանրակացարաններն էլ կդառնան արհեստագործական համալիրներ

20:46 08.09.2020

Պատմական արժեք ներկայացնող ևս մեկ շենք էլ կվերածվի թանգարանի, որտեղ կներկայացվեն ևս մեկ գյումրեցի քանդակագործի՝ Ֆրիդ Սողոյանի գործերը։ Թանգարան կդառնա քաղաքային գրադարանի նախկին շենքը։ «Մեր քաղաքը շատ է համաշխարհային արվեստագետներ տվել, մեկն էլ Ֆրիդ Սողոյանն էր: Մենք ծրագիր ունենք, որ նրա ստեղծագործությունները տեղափոխենք Գյումրի: Ժառանգների հետ արդեն նախնական պայմանավորվածություն կա, և այդ նպատակով մենք  առաջարկում […]

̰
Ավանում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 2 երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց

20:23 08.09.2020

Սեպտեմբերի 7-ին` ժամը 01:50-ի սահմաններում, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» եւ «ծնկափոսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի: Ոստիկանները պարզել են, որ վիրավորները Ավան վարչական շրջանի բնակիչներ 29-ամյա Գոռ Ա.-ն և 34-ամյա Զավեն Ս.-ն: Պարզվել […]

̰
BACK_TO_TOP