14:57 10.09.2020
Սեպտեմբերի լույս 9-ի գիշերը՝ ժամը 03։45-ին, շտապօգնության ծառայությունից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում ստացվեց, որ Արտաշատի Իսակովի փողոցի բնակարաններից մեկում դանակահարություն է եղել: Հայտնեցին նաև, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը հիվանդանոց է տեղափոխել 39-ամյա տղամարդու։ Տուժած տղամարդը ժամը 06։50-ին, գիտակցության չգալով, մահացավ: Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած […]
14:46 10.09.2020
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր երկարատև ընդմիջումից հետո նիստ է գումարել, որի սկզբում նախագահ Վարազդատ Կարապետյանը հայտարարել է Սերգեյ Բագրատյանի՝ հանձնաժողովը լքելու մասին. «Պարոն Բագրատյանը հեռացել է մեր հանձնաժողովից՝ մեծ ցավ պատճառելով բոլորիս, մենք շնորհակալ ենք Ձեզ՝ մեր հետ մոտ երկու տարի այս ծանր աշխատանքը անելու համար, և […]
14:40 10.09.2020
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի քաղաքացիներ, մասնավորապես ՌԴ մեկնել ցանկացողներ. այսօրվա կառավարության նիստում հայտարարվեց, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում բարձրացրել է միության տարածքում կանոնավոր ուղևորափոխադրումների վերականգնման նպատակով միասնական կանոնների և պայմանների սահմանման հարցը: ԵԱՏՄ գործընկերները պատրաստակամություն են հայտնել քննարկել այն՝ հաշվի առնելով համաճարակային ընդհանուր իրավիճակը: Քննարկվելու են նաև […]
14:29 10.09.2020
Հավանության է արժանացել «ՀՀ պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Արդյունքում՝ ՀՀ պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու գործընթացները կանոնակարգող լիազորությունները կամրագրվեն ՀՀ օրենքով: Կապահովվի ՀՀ պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու գործընթացների միասնականությունը: Նախագծով առաջարկվում է պաշտոնական փաստաթղթերն ապոստիլով վավերացնելու գործառույթը վերապահել մեկ պետական մարմնին՝ գործընթացը համախմբելու, քաղաքացիների սպասարկումը դյուրին դարձնելու նպատակով՝ […]
14:18 10.09.2020
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ առողջապահության նախարարության հաշվեկշռում հաշվառված շտապ բժշկական օգնության 3 ռեանիմոբիլները և 7 գծային ավտոմեքենաները՝ հագեցած բժշկական սարքավորումներով և պարագաներով՝ 295,850,004 դրամ հաշվեկշռային արժեքով, հետ վերցնել և նվիրաբերել Արցախի Հանրապետությանը: Որոշման նպատակն է աջակցել Արցախի Հանրապետության առողջապահության համակարգի շտապ բժշկական օգնության ծառայության շրջանակում իրականացվող ամենօրյա աշխատանքներին, նպաստել դրանց որակի […]
13:43 10.09.2020
ՀՀ կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչ օրակարգային հարցերի քննարկումը, անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին և խոսել համաճարակի հետևանքների հաղթահարմանն ուղղված միջոցառումների մասին: Ստորև ներկայացվում է վարչապետ Փաշինյանի խոսքի սղագրությունը. «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Մինչ կառավարության նիստի աշխատանքներին անցնելը ես մի քանի թեմաների անդրադարձ կատարեմ: Նախ՝ նոր […]
13:22 10.09.2020
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 20.10-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 51-րդ կմ-ին «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 64-ամյա ուղևոր Նորայր Եփրեմյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ 67-ամյա վարորդը և 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
12:46 10.09.2020
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Իջևան քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. հուլիսի 17-ին՝ ժամը 18:00-ի սահմաններից սկսած, մի խումբ անձինք, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի խստացման հետ կապված իրենց […]
12:19 10.09.2020
Կառավարության հերթական նիստին զուգահեռ, կառավարության շենքի դիմաց միանգամից մի քանի բողոքի ակցիաներ են ընթանում: Հավաքվածների մի խումբը շարունակում է պահանջել ՀՀ կառավարությունից, որպեսզի հայկական կողմը բանակցի Ռուսաստանի համապատասխան մարմինների հետ սահմանների բացման հարցում: Ռուսաստանի Դաշնությունում աշխատանք ունեցող, սակայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող մարդիկ նշում են, որ այսպես շարունակվել չի կարող, իրենք լրջագույն խնդիրների են բախվել, իսկ […]
12:16 10.09.2020
Պլանավորում ենք, որ սեպտեմբերի կեսերից գոնե մեկ-երկու տասնյակ ավիաընկերություններ կվերսկսեն կանոնավոր չվերթները դեպի ՀՀ: Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ընդ որում՝ մենք փոփոխություն ենք իրականացրել նաև կարանտինային ռեժիմների հետ կապված: Արտերկրից ժամանած այն քաղաքացիները, ովքեր չեն ուզում կարանտինում մնալ 14 օր, կարող են հենց տեղում հանձնել կորոնավիրուսի թեստ, և մեկ […]
11:49 10.09.2020
Համաճարակն էական սոցիալական ու տնտեսական վնասներ է պատճառել, բայց կարևոր է գնահատել, թե ինչ աստիճանի են վնասները: Կառավարության նիստի ժամանակ այս մասին խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Տնտեսական անկումների ցուցանիշները հրապարակվում են, հանրահայտ են: Էստեղ մենք միշտ խնդիր ենք ունենում ճշգրիտ ինդիկատորներ ունենալու, թե ինչ սոցիալական վիճակ է տիրում երկրում և ինչքանով է սոցիալական իրավիճակը […]
11:34 10.09.2020
ԵԱՏՄ-ում պաշտոնապես բարձրացրել ենք հարցը, որպեսզի կանոնավոր ուղևորափոխադրումների վերականգնման սցենար հաստատենք ու աշխատենք միասնական կանոնով: Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «ԱՊՀ-ում, ԵԱՏՄ-ում չկան օդային ու ցամաքային կանոնավոր ուղևորափոխադրումներ: Միակ բացառությունը Ռուսաստան-Բելառուս ցամաքային ուղին է, որն այլ պատճառներով ու այլ հանգամանքների բերումով է կանոնավոր բաց: Կարծում եմ, որ ԵԱՏՄ գործընկերները պատրաստ […]
11:30 10.09.2020
Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին․ «Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի 24.08.2020թ. թիվ ԲԴԽ-56-Ո-125 որոշումը` դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժինը` վեց (6), քրեական մասնագիտացման բաժինը` տասնմեկ (11) թեկնածուներով համալրելու անհրաժեշտության մասին` հայտարարվում է դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինների համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» […]
11:13 10.09.2020
Կառավարության նիստի սկսելուց առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վերջին քսան օրում կորոնավիրուսի երկու հարյուրից պակաս օրական դեպքեր ունենք: Միաժամանակ հայտնեց, որ մեծ ռիսկեր է պարունակում հանրակրթական հաստատությունների բացվելը: Դա է պատճառը, որ գործում են որոշ սահմանափակումներ: Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ լսել է ծնողների դժգոհություններն առ այն, որ երեխաները պետք է դպրոցում դիմակ կրեն: […]
10:57 10.09.2020
2020թ. սեպտեմբերի 9-ին՝ ժամը 04.15-ին, «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Արտաշատ քաղաքի 39-ամյա բնակիչը: Նույն օրը՝ ժամը 06:50-ին, «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ հիվանդանոցում 39-ամյա բնակիչը մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական […]
10:55 10.09.2020
Սեպտեմբերի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45326 դեպք, որոնցից 41233-ն` առողջացած, 906-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 1-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2908 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 227809 թեստավորում: Այս մասին հայտնում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Նախորդ օրը կատարվել է 3250 թեստավորում, որից […]
10:49 10.09.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման 2020/2021 ուսումնական տարվա ընդունելության կարգը։ Դիմորդների դիմում-հայտը և փաստաթղթերը բուհում կամ առցանց եղանակով ընդունվում են տվյալ տարվա սեպտեմբերի 10-ից մինչև սեպտեմբերի 30-ը, ժամը 18:00-ն: Քննություններն անց են կացվում հոկտեմբերի 5-ից մինչև հոկտեմբերի 15-ը: Ընդունվածների ցուցակները հաստատվում […]
09:50 10.09.2020
Հիմնանորոգվում է Մ16-Բերքաբեր ճանապարհի 4 կմ երկարությամբ հատվածը։ Ծրագրի արժեքը կազմում է շուրջ 330 մլն դրամ։ Հիմնանորոգվում է նաև Մակարավանքի հուշարձան տանող հանրապետական նշանակության 3 կմ ճանապարհահատվածը։ Ծրագրի արժեքը մոտ 234 մլն դրամ է։ Ճանապարհը երբեք ասֆալտապատ չի եղել։ Բերդավանում հիմնանորոգվում են մի շարք ներհամայնքային փողոցներ։ Մանրամասները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսանյութում։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2745996395720738
09:13 10.09.2020
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11։03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները 1500 քմ տարածքում (տարբեր օջախներով) իրականացրել են հովացման աշխատանքներ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանի երկու ջրատար։
08:06 10.09.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 10։00-16։00 Փարպեցի փ. 9, 9Ա, 11, 13 շենքեր, Թումանյան 2-րդ փակուղի, Թումանյան փ. 19, 39 շենքեր, Թումանյան 2-րդ փակ 1 շենք, Սարյան փ. 1, 1ա, 20 շենքեր, Պուշկին փ. 49 շենք, Փարպեցի փ. 14, 16, 20, […]
23:55 09.09.2020
Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավարևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 11-13-ը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
22:46 09.09.2020
Սեպտեմբերի 15-ից մեկնարկող նոր ուսումնական տարվան ընդառաջ Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը հանդիպել է Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հետ: Խոսելով համավարակի կանխարգելման նպատակով կրթօջախներում նախատեսված միջոցառումների մասին՝ փոխքաղաքապետն ընդգծել է, որ խստագույնս պետք է պահպանվեն անվտանգության կանոնները՝ գծանշումներ, առավոտյան ջերմաչափումներ, հեռավորության պահպանում, ախտահանումներ՝ ամեն հերթափոխից հետո, դիմակների և անհրաժեշտ այլ […]
22:17 09.09.2020
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ուեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Toyota Prado մակնիշի 88 PP 887 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի օպերատիվորեն ժամանած Թալինի հիվանդանոցի շտապօգնության […]
21:59 09.09.2020
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 17։26-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծղուկ-Գորայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Subaru» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Կարեն Ո., ծնված 1973 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]
21:28 09.09.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դիմել է Արարատ Միրզոյանին պատգամավորական մանդատը վայր դնելու կապակցությամբ։ «Հարգելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ գործընկերներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ դիմել եմ ՀՀ ԱԺ նախագահ պրն. Արարատ Միրզոյանին պատգամավորական մանդատս վայր դնելու կապակցությամբ։ Նման քայլի հիմնապատճառ է հանդիսացել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ […]
21:13 09.09.2020
Սեպտեմբերի 15-ից դպրոցներում մեկնարկում է ուսումնական նոր տարին։ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով ոստիկանությունն այս ուղղությամբ արդեն սկսել է իրականացնել համապատասխան աշխատանք։ Դպրոցների հարակից տարածքներում թարմացվել են ճանապարհային նշաններն ու գծանշումները։ Ոստիկանության արտաքին ծառայությունները՝ պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները, ճանապարհային ոստիկանները, տարածքային բաժինների ծառայողները դպրոցների հարակից տարածքներում կիրականացնեն ուժեղացված ծառայություն։ «Զգուշացեք՝ երեխաներ են» կարգախոսով ուժեղացված ծառայության […]
21:00 09.09.2020
Վարչապետի հանձնարարականով 2018 թվականի դեկտեմբերին ստեղծված աշխատանքային խումբը Գյումրիից բացի ուսումնասիրել է գյուղական բնակավայրերի անօթևանության խնդիրները :Շիրակի մարզի գյուղերի մոտ 150 անօթևան ճանաչված ընտանիքներից մի մասին հատկացվել են բնակարանների գնման վկայագրեր,իսկ մյուսների համար սկսվել է բնակարանների կառուցումը ։Աշխատանքային խմբի քննարկման օրակարգում է եղել նաև Աշոցքի Կոճոր թաղամասի երկհարկանի տնակային կառույցներում բնակվող 164 ընտանիքների բնակապահովման հարցը: […]
20:30 09.09.2020
2018 թվականի դեկտեմբերին վարչապետի հանձնարարականով ձևավորված աշխատանքային խումբը ամբողջությամբ ավարտել է 3 մարզերում անօթևան դարձած, ժամանակավոր կացարաններում ու տնակներում ապրող ընտանիքների հաշվառման ու նրանց կարգավիճակների վերջնական հստակեցման գործընթացը։ Տվյալների ամբողջական փաթեթները փոխանցվել են վարչապետի աշխատակազմ։ Կառավարությունը կքննարկի ու կհաստատի ընտանիքներից յուրաքանչյուրի փոխհատուցման ու աջակցության տարբերակները: Քննարկումները հետաձգվել էին արտակարգ դրության պատճառով։ Բազմահատոր թղթապանակներում քաղաքի ժամանակավոր […]
19:56 09.09.2020
«Երևանի շատրվաններն ու ջրավազանները վերագործարկվում են»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Արտակարգ դրության ավարտով պայմանավորված՝ սեպտեմբերի 11-ին՝ ժամը 17:00-ից հետո, հերթականությամբ կսկսվի մայրաքաղաքի 22 շատրվանների և 8 ջրավազանների վերագործարկումը: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10219841327809361&id=1405208089
18:31 09.09.2020
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Արմավիր քաղաքի մի շարք բնակիչների թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Զանգվածային թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ալկոհոլային թունավորման արդյունքում տուժել է 27 անձ, որոնցից 10-ը մահացել է: Քրեական գործով նշված 27 […]