TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+18.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ընտանեկան նպաստ համակարգում կատարված փոփոխությունների արդյունքում շատ ընտանիքներ պահպանել են իրենց կարգավիճակը

19:14 05.09.2020

Ախուրյան խոշորացված համայնքում բնակվող  բազմանդամ  ընտանիքներից մեկը Կարապետյաններն են։ 11 անձով են ապրում  փոքր քարաշեն տանը , որտեղ  չկան կենցաղային տարրական պայմաններ։ Նրանցից ինն անչափահաս են, պետության հատկացրած  նպաստը  միակ կայուն  եկամտի աղբյուրն է ընտանիքի ,թեև  ոչ  բավարար  հոգսերն հոգալու համար ։ Տան ավագ երեխան 17 տարեկան է, փոքրը 8 ամսական:85 հազար դրամ նպաստը սննդին, […]

̰
Ամփոփվել են տեսչական մարմինների ստուգումների արդյունքները

18:10 05.09.2020

Տեսչական մարմինների ստուգումների արդյունքում, պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով, սեպտեմբերի 4-ի դրությամբ կայացվել է 5245 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: Դարձյալ սեպտեմբերի 4-ի դրությամբ իրականացվել է 78147 ստուգում, որից միայն 599-ը՝ նշված օրը: Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

̰
Կենտրոն վարչական շրջանում վերահսկողություն է իրականացվել հանրային տրանսպոտի գործունեության նկատմամբ

17:54 05.09.2020

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ՃՈ ծառայողների հետ շրջիկ խմբերով, ինչպես նաև կանգառի կետերում շարունակել են վերահսկողություն իրականացնել Երևանի Կենտրոն վարչական շրջան մուտք գործող և դուրս եկող հանրային տրանսպոտի գործունեության նկատմամբ: Վերահսկողության արդյունքում տեսչական մարմնի մասնագետների կողմից տաքսի ավտոմեքենաներով փոխադրման համակարգում, կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել:  

̰
Հրդեհ է բռնկվել Տավրոս գյուղի տներից մեկում

17:34 05.09.2020

Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 10:29-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավրոս գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:05-ին, մարվել՝ 14:35-ին: Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 120 քմ), մոտ 200 հակ անասնակեր […]

̰
Արարատի մարզում կասեցվել է երեք տնտեսվարողի գործունեություն

17:25 05.09.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լայնածավալ ստուգայցերն ու կրկնայցերը շարունակվել են նաև շաբաթ օրը։ Հանրապետության բոլոր մարզերում դիտարկվել են հյուրանոցներ ու հյուրատներ, ինչպես նաև դեղատներ, գեղեցկության սրահներ և մանրամեծածախ առևտրի կենտրոններ։ Զուգահեռ նախորդիվ արձանագրված խախտումների հիմքով Արարատի մարզում կասեցրել են երեք տնտեսվարողի գործունեություն։

̰
Արձակուրդի վերջին ժամերն ենք վայելում. Աննա Հակոբյան

17:11 05.09.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ամուսնու հետ: Լուսանկարին կից Աննա Հակոբյանը նաև հետևյալ գրառումն է արել. «Արձակուրդի վերջին ժամերն ենք վայելում»:  

̰
ՀՀ և ՌԴ ԳՇ պետերը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության հարցեր

16:56 05.09.2020

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում է՝ մասնակցելու «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցումների հադիսավոր փակման արարողությանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ տեղեկացնելով, որ այցի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ […]

̰
ՊՆ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված Գուրգեն Ալավերդյանի ընտանիքին

15:54 05.09.2020

ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ ՀՀ ՊՆ ներկայացուցիչները՝ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանի գլխավորությամբ, այցելել են Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի ընտանիքին: Գնդապետ Ավետիսյանը հետաքրքրվել է ընտանիքի սոցիալ-տնտեսական, առողջական վիճակով և հավաստիացրել, որ Պաշտպանության նախարարության իրավասությունների շրջանակում կարվի հնարավոր ամեն ինչ՝ խնդիրներին լուծում […]

̰
Նախնական տվյալներով՝ շիրմաքարերի հետքերը երկու օր առաջ Եռաբլուրում տեղի ունեցած մոմավառության հետևանք են. Ոստիկանություն

15:45 05.09.2020

Համացանցում հրապարակումներ եղան, որ Եռաբլուրում պղծել են Ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերը։ Այդ կապակցությամբ սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12-ի սահմաններում, հաղորդում է ստացվել նաև ոստիկանության Մալաթիայի բաժնում։ Այդ մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ տեղեկացնելով, որ Եռաբլուր են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի և այլ ստորաբաժանումների, այդ թվում՝ փորձաքրեագիտական վարչության ծառայողներ։ Տեղում ձեռնարկված միջոցառումներով պարզվել են կատարվածի մի շարք […]

̰
Եռաբլուրում աշխատում են քրեագետները. Ապրիլյան պատերազմի հերոսներ շիրմաքարերին մոմանման հետքեր կան

15:31 05.09.2020

Այսօր կեսօրին լուր տարածվեց, թե պղծել են Ապրիլյան պատերազմի հերոսներ Արմենակ Ուրֆանյանի և Ռոբերտ Աբաջյանի շիրմաքարերը։ Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանը, հարցազրույցում այդ արարքը դիտավորություն է որակել, քանի որ դեպքն արդեն 2-րդ անգամ է տեղի ունենում: Նա հրավիրել է ոստիկանների ուշադրությունը։ Հերոսների շիրմաքարերին կան մոմանման հետքեր։ Ականատեսներից մեկի վարկածի համաձայն էլ՝ օրեր առաջ Եռաբլուրում կազմակերպվել […]

̰
Նպատակը նաև աջակցությունն է մասնագիտական հայրենադարձությանն ու ուղեղների ներհոսքին

14:42 05.09.2020

«Իգործ»- ը մեծ ոգևորություն է առաջացրել և՛ սփյուռքի մասնագետների շրջանում, և՛ ՀՀ պետական համակարգում: Նպատակը աջակցելն է ոչ միայն կառավարության աշխատանքին, այլև մասնագիտական հայրենադարձությանն ու ուղեղների ներհոսքին: Այդ մասին նշված է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջում:

̰
Դպրոց հաճախելիս երեխան պետք է ունենա լրացուցիչ դիմակ

14:15 05.09.2020

ՀՀ կառավարությունը ուղեցույց է տարածել, որում ներկայացվում է՝ ինչպես պետք է կազմակերպել հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեությունը՝ կորոնավիրուսային հիվանդության պայմաններում: Նշվում է, որ դպրոց ուղարկելուց առաջ տանը պետք է չափել երեխայի ջերմությունը, 37 կամ ավելի ջերմության դեպքում դպրոց հաճախել չի կարելի: Դպրոց հաճախելիս երեխան պետք է ունենա լրացուցիչ դիմակ: Դպրոցում անձնակազմն ու աշակերտները պետք է դիմակ […]

̰
Մայրաքաղաքի փողոցներից հանվում են ապօրինի գովազդային վահանակները

13:14 05.09.2020

Երեւանը մաքրվում է «վիզուալ աղմուկից»: Այդ մասին «Ֆեյսբուք»-ում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը. «Քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունը, թաղապետարանների ստորաբաժանումների հետ, անընդհատ և պարբերաբար մաքրում է փողոցներն ու մայթերը մեծ ու փոքր գովազդային վահանակներից, որոնք ապօրինի են կամ «ժամկետնանց» »:

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գյումրու օրը

13:00 05.09.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գյումրու օրը: Վարչապետը ֆեյսբուքյան իր էջում 2019 թվականին Գյումրու օրվան նվիրված իր ելույթից տեսանյութ է հրապարակել: «Շնորհավոր տոնդ, սիրելի՛ Գյումրի»,- տեսանյութին կից գրել է վարչապետը:

̰
Արցախի հերոսներ Արմենակ Ուրֆանյանի և Ռոբերտ Աբաջյանի շիրմաքարերը պղծվել են

12:53 05.09.2020

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Հրանտ Սարկիսովն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Վիժվածքները ապրում են մեզ զուգահեռ… Ուրեմն մարդկությանն ու հայրենիքին որեւէ արժեք չտված ինչ-որ հեյվաններ, արդեն երկրորդ անգամ պղծում են Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների շիրիմաքարերը։ Այս անգամ՝ Արցախի «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետներ Արմենակ Ուրֆանյանինը և Ռոբերտ Աբաջյանինը»։ Իր հերթին «Վարդանանք» թերթի գլխավոր խմբագիր […]

̰
Ալկոհոլային թունավորումից մահվան 3 նոր դեպք է արձանագրվել

12:38 05.09.2020

Ալկոհոլային թունավորումից մահվան 3 նոր դեպք է արձանագրվել, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 17-ը՝ մահվան ելքով, 16 պացիենտ բուժօգնությունը ստանալուց հետո դուրս է գրվել։ Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 9 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 7-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի […]

̰
Մեկնարկեցին «Պատիվ Ունեմ» դասընթացները․ Արծրուն Հովհաննիսյան

12:10 05.09.2020

Մեկնարկեցին «Պատիվ Ունեմ» դասընթացները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ։

̰
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն վերազինվել է գերժամանակակից ու հզոր սարքավորումներով

12:07 05.09.2020

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն վերազինվել է գերժամանակակից ու հզոր սարքավորումներով: «Հիմա Հայաստանի մանկական նյարդավիրաբուժությունն այս կենտրոնում այն մակարդակի է, ինչպես աշխարհի լավագույն կլինիկաներում է», – վիրահատությունից հետո նման կարծիք է հայտնել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում հյուրընկալված Սանկտ Պետերբուգի Պոլեովի անվան նյարդավիրաբուժության ինստիտուտի մանկական ծառայության ղեկավար, բ.գ.դ. պրոֆեսոր, նյարդավիրաբույժ Վիլյամ Արամի Խաչատրյանը: Պրոֆեսորը նշել է. «Կենտրոնում ստանալու են […]

̰
Հակոբ Արշակյանը հանգիստն է վայելում Սևանում

11:55 05.09.2020

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և կից գրել. «Չքնաղ Սևանը` խրոխտ Գեղամա լեռներից»։

̰
Մարիամ Փաշինյանը լուսանկարներ է հրապարակել Սևանից

11:49 05.09.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստր Մարիամն իր ֆեյսբուքյան էջում կրտսեր քրոջ՝ Արփիի հետ լուսանկարներ է հրապարակել Սևանից:

̰
ԱՆ-ը տեղեկություններ է հայտնել մահացած պացիենտների վերաբերյալ

11:05 05.09.2020

Սեպտեմբերի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44649 դեպք, որոնցից 39823-ն` առողջացած, 895-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3656 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 215810 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 188 նոր դեպք և 566 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 188 նոր դեպք, 566 առողջացում, 4 մահ

10:57 05.09.2020

ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44649 դեպք, որոնցից 39823-ն` առողջացած, 895-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 4-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3656 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 215810 թեստավորում: Նախորդ օրը կատարված 2166 թեստից 1978-ը եղել է բացասական։ Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից։ […]

̰
Երևանյան շատրվանների հանդեպ իմ սերը Մոնթեայի հետ կիսելիս․ Ռևազյանը Երևանում է

10:47 05.09.2020

ՀՀ Քաղավիացիայի կոմիտեի նախկին նախագահ Տաթևիկ Ռեւվազյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Երևանյան շատրվանների հանդեպ իմ սերը Մոնթեայի հետ կիսելիս: Վերջապես վերադարձանք մեր գեղեցիկ Երևան»։

̰
Մեկնարկել է աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման ծրագիրը

09:49 05.09.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամիսներ առաջ դիմել էր Ասիական զարգացման բանկին (ADB)՝ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության և հեռավար կրթության պայմաններում աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման նպատակով դրամաշնորհային ծրագիր իրականացնելու առաջարկով։ Անցկացված դրամաշնորհային ծրագրի մրցույթի արդյունքում, Ասիական զարգացան բանկի «Քաղաքացիական հասարակության աջակցությունը Հայաստանում առցանց կրթությանը» ծրագրի շրջանակում, Մանկական զարգացման հիմնադրամը […]

̰
Փրկարարները հայտնաբերել են «Գիքորի աղբյուրի» մոտ մոլորված զբոսաշրջիկին

09:37 05.09.2020

Սեպտեմբերի 4-ին` ժամը 19։53-ին, մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղի «Գիքորի աղբյուր» կոչվող տարածքի մոտակայքում 7 հոգուց բաղկացած զբոսաշրջիկներից մեկը մոլորվել է և չի կարողանում ինքնուրույն գտնել ճանապարհը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ «Սուրբ Գրիգոր» կոչվող ձորակում […]

̰
Հրդեհ Վանաձոր բնակարաններից մեկում

09:32 05.09.2020

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 21:56-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տարոն թաղամասի թիվ 46 շենքի բնակարաններից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վանաձոր քաղաքի Տարոն-2, ՔՇՀ-4 թաղամասի թիվ 46 շենքի բնակարաններից […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 16․5 հա տարածքում բռնկված հրդեհները

09:28 05.09.2020

Սեպտեմբերի 4-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 1000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 300 քմ, Արմավիրի մարզի Մերձավան գյուղում՝ 1000 քմ, Արարատի մարզի Հովտաշեն գյուղում՝ 5000 քմ, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ 1 հա, Պտղնի գյուղում՝ […]

̰
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը քննարկել է դատախազության և քննչական մարմինների սահմանադրական կարգավիճակի հայեցակարգը

09:17 05.09.2020

Սեպտեմբերի 4-ին տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը՝ Հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ։ Օրակարգի համաձայն` Հանձնաժողովի իրավաբան-գիտնական անդամ Արթուր Ղամբարյանը հանդես է եկել իր հեղինակած «Դատախազության և քննչական մարմինների սահմանադրական կարգավիճակ» վերտառությամբ հայեցակարգային զեկույցով։ Ընդհանուր դրույթներով անդրադարձ է կատարվել ՀՀ դատախազության կարգավիճակի սահմանադրական հիմքերի բարեփոխումներին (դատախազության անկախության մասին դրույթի սահմանադրական ամրագրում, դատախազության […]

̰
Այս պահին վավեր ՀՀ դիվանագիտական անձնագիր ունի 1127 անձ

08:39 05.09.2020

«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա 2018թ. մայիսից մինչ օրս ՀՀ վարչապետի թույլտությամբ տրվել է ընդամենը 19 դիվանագիտական անձնագիր (ընդ որում օրենքում անհատապես չնշված, բայց բոլոր դեպքերում պետական ծառայության հետ առնչվող գործունեության բերումով): Ի դեպ՝ այս թիվը 2018թ. մայիսից առաջ նույն դրույթով տրված անձնագրերի թվից 90-ից ավել տոկոսով նվազ է: Այս […]

̰
Ալկոհոլի թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանը վարակվել է կորոնավիրուսով․ News.am

08:28 05.09.2020

Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանը վարակվել է կորոնավիրուսային հիվանդությամբ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա պաշտպան Գոռ Գևորգյանը։ «Քրեական գործի այս փուլում, որպես անհետաձգելի դատավարական գործողություն, կալանավորման միջնորդության քննարկումը անհետաձգելի ու անհապաղ է։ Այս դեպքում գործ ունենք ֆորսմաժորային իրավիճակի հետ։ Ես չեմ պատկերացնում, թե ինչպիսի ընթացք է լինելու, որովհետև առանց իմ պաշտպանյալի չի կարող […]

̰
BACK_TO_TOP