17:00 04.09.2020
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգայցերը սննդի շղթայի կազմակերպություններում շարունակվում են: Երկու օր շարունակ ուժեղացված մշտադիտարկումներ են իրականացվել Գյումրի քաղաքում: Ընդհանուր առմամբ խախտումներ արձանագրվել են հինգ ընկերությունում. թերի են լրացվել ջերմաչափման գրանցամատյանները և սպասարկումն իրականացվել է առանց դիմակի: Զուգահեռ ստուգայցեր են իրականացվել նաև մայրաքաղաքում: Նախօրեին խախտում արձանագրվել է միայն մեկ հանրային սննդի կետում, իսկ այսօր իրացման […]
16:57 04.09.2020
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները, որում սահմանվել են նաև դպրոցականների արձակուրդների օրերը: Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ. աշնանային՝ 2020թ. նոյեմբերի 2-ից 15-ը ներառյալ, ձմեռային՝ 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 10-ը ներառյալ, գարնանային արձակուրդ չի […]
16:54 04.09.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները: Ուսումնական պլանը սահմանում է միջնակարգ կրթության բովանդակության կառուցվածքը, հանրակրթական ուսումնական առարկաներին հատկացվող շաբաթական ժամաքանակները` ըստ բաղադրիչների (պետական և դպրոցական) և հանրակրթական պետական ծրագրի նորմատիվային ծավալը` սովորողների շաբաթական ուսումնական բեռնվածության առավելագույն չափը` ըստ դասարանների: Համաձայն հրամանի՝ […]
16:43 04.09.2020
ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված նյութերի հիման վրա հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են առանց հայտարարագրման և համապատասխան մաքսային ձևակերպումների մեծ քանակությամբ ավտոյուղերի` Վրաստանից ՀՀ տարածք ներկրման բազմակի դեպքեր, որոնց հետևանքով պետական բյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր` 53.911.257 ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ: […]
16:39 04.09.2020
ՀՀ Արագածոտնի մարզով անցնող Տ-1-39, (Մ-19) Կաթնաղբյուր-Շղարշիկ-Եղնիկ (Տ-1-17) ավտոճանապարհի 3.9 կմ հատվածում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից։ Հիմնանորոգման շրջանակում նախատեսված են հողային աշխատանքներ, կողնակների հարթեցում և լրացում, ջրահեռացման համակարգերի իրականացում, անվտանգության տարրերի, նշանների, երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշում։ Հիմնանորոգման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 322 500 000 ՀՀ դրամ։
16:32 04.09.2020
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են Վայքի ինքնահոս ոռոգման համակարգով 2019թ. մատակարարված ջրի հայտերի, փաստացի մատակարարված ջրաքանակների, փաստացի ոռոգված հողատարածքների և համակարգի կորուստների վերաբերյալ Ջրային կոմիտեից ստացված փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Վայքի տարածաշրջանի հողերի ոռոգման նպատակով ոռոգման շրջանում և Արփա գետի բնապահպանական թողքը ապահովելու նպատակով ամբողջ տարի Կեչուտի ջրամբարից ջրի […]
16:12 04.09.2020
Հայաստանում էլեկտրոնային առևտրով զբաղվող փոքր և միջին բիզնեսը խթանելու նպատակով «Հայփոստ» ընկերությունը ներկայացնում է գնային նոր հատուկ ակցիա ՀՀ և Արցախի տարածքում ցանկացած փոստային բաժանմունքից մեկ այլ բաժանմունք առաքումների համար: Այսուհետ մինչև 3կգ քաշ ունեցող ծանրոցների առաքման գինը կլինի 200 դրամ, ակցիան կգործի մինչև հունվարի 1-ը: Փոստային առաքանիների փոխադրման նոր լոգիստիկ լուծումների շնորհիվ «Հայփոստ» ընկերությունը […]
16:04 04.09.2020
Անձնակազմի պատրաստության աստիճանն ստուգելու նպատակով 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումներում սեպտեմբերի 3-ին հայտարարվել է ուսումնական տագնապ։ Ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի և զբաղեցրել նախորոշված շրջանները։ Ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքները, սահմանված ժամկետներում կապի հանգույցների ծավալման կարողությունները, վերադաս և ենթակա շտաբների միջև կապի ապահովման արդյունավետությունը։
15:53 04.09.2020
Միասնական քննություններ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելությանը մասնակցելու նպատակով այս տարի առցանց դիմում-հայտ են ներկայացրել օտարերկրյա քաղաքացի հանդիսացող 84 սփյուռքահայեր (Վրաստան` 69, Ռուսաստանի Դաշնություն՝ 14, ԱՄՆ՝ 1) և Հայաստանից դուրս գտնվող ՀՀ 11 քաղաքացիներ։ Պարետի թույլտվությամբ վերոնշյալ դիմորդները 2020 թ. հունիսի 25-ից անարգել մուտք են գործել ՀՀ […]
15:45 04.09.2020
2-րդ զորամիավորումում սեպտեմբերի 3-ին անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն: Ենթակա զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ծավալվել են կառավարման կետեր, բացազատվել կապի շարժական հանգույցներ: Վարժանքներին հետևել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի օգնական, գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը: Ստուգվել են անձնակազմի գործողություններն առաջադրանքների կատարման ընթացքում, տրվել համապատասխան հրահանգներ։
15:34 04.09.2020
Օգոստոսի 26-ին Դավթաշեն թաղամասի դեղատներից մեկում կողոպուտ էր կատարվել: Մի տղամարդ մտել էր դեղատուն, թիկունքից հրել-գցել էր աշխատակցուհուն, հափշտակել դրամարկղի փողն ու փախել էր: Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը կատարվածի վերաբերյալ հաղորդումը ստանալուն պես մեկնեց դեպքի վայր: Ուսումնասիրեցին` որտեղից ինչ են հափշտակել, զրուցեցին տուժողի հետ: Հանցագործը եղել էր մարզագլխարկով ու դիմակով: Դեմքը տեսնել չէր հաջողվել: […]
15:09 04.09.2020
2020թ. սեպտեմբերի 3-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արմավիր մարզի ՊՊԾ դասակի աշխատակիցները Արմավիր քաղաքի զբոսայգու մոտակայքում ծառայություն իրականացնելիս նկատել են, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները գարեջուր են խմում: Վերջիններս տեսնելով ոստիկաներին՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ՝ դիտավորությամբ խախտել հասարակական կարգը, հնչեցրել հայհոյանքներ: Ոստիկանները մոտենալով երիտասարդներին՝ խնդրել են ներկայացնել անձը հաստատող […]
14:58 04.09.2020
Հայկական ԱԷԿ-ի ռեակտորի իրանի մետաղի վերականգնողական թրծման (ջերմամշակման) կայանքը հասցվել է ատոմակայան: ԱԷԿ-ը նախապատրաստվում է կայանի շահագործման ժամկետի երկարաձգման ավարտական փուլի աշխատանքներին, որոնք կանցկացվեն 2021 թվականին` կիրականացվի ռեակտորի թրծումը, ինչը թույլ կտա 80-85 տոկոսով վերադարձնել այն ելակետային վիճակին։ Ինչպես տեղեկացրին «Ռոսատոմ» պետկորպորացիայի մամուլի ծառայությունից, տեխնոլոգիական այդ եզակի գործողությունը կանցկացվի հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի արդիականացման ու […]
14:44 04.09.2020
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանը սեպտեմբերի 2-ին հանդիպում է ունեցել ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարի տեղակալ Ալեքսեյ Վոլինի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական համագործակցության շրջանակներում թվայնացման, կիբերանվտանգության, հեռահաղորդակցության և կապի ոլորտներին առնչվող հարցեր։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնելու հետագա համագործակցությունը նշված բոլոր ուղղություններով, ինչպես նաև մտքեր են […]
14:26 04.09.2020
Մեկդարյա պատմություն ունեցող թեմին շնորհավորելու և թեմակալ առաջնորդին երախտիքի խոսքն ուղղելու համար Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանը, մարզպետի խորհրդականն ու օգնականը այցելել են Շիրակի թեմ։ Ինչպես տեղեկացրին Շիրակի մարզպետարանից, մարզպետը, շնորհավորելով թեմակալ առաջնորդին, ընդգծել է, որ եկեղեցին այն կարևորագույն հենասյուներից է, որով ամուր է մեր պետականությունը։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս […]
14:20 04.09.2020
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 11։15-ի սահմաններում Նավուր գյուղից դեպի Իծաքար գյուղ տանող ճանապարհին բախվել են УАЗ մակնիշի և ՀՀ ՊՆ համարանիշներով УРАЛ մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Բերդ» բժշկական կենտրոն։ Վիրավորներից 2-ը պապ ու թոռ են, իսկ մեկն էլ՝ ՀՀ պաշտպանության նախարարության […]
13:40 04.09.2020
Հայաստանի մինչև երեսուն քաղաքացի՝ ներառյալ կանայք և երեխաներ, արդեն մի քանի օր է, ինչ գտնվում են վրաց-ռուսական սահմանային Վերին Լարսի անցակետում` պահանջելով թույլ տալ իրենց Վրաստանի տարանցմամբ հասնել տուն: Sputnik-georgia-ին տված հարցազրույցում Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունից հայտնել էին, որ Կազբեգի-Վերին Լարս անցակետը գործում է սովորականի պես, սակայն հրաժարվել էին մեկնաբանել Հայաստանի քաղաքացիների հետ կապված […]
13:32 04.09.2020
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ հյուրընկալել է ոլորտի մի շարք աշխատակիցների: Շնորհավորելով փրկարարների մասնագիտական տոնը՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել պատասխանատու և նվիրված աշխատանքի համար: «Տեսնելով այն աշխատանքը, այն նվիրվածությունը, ամենադժվար պահին սեփական կյանքի մասին չմտածելու հանգամանքը, չի կարող մարդը չգիտակցել, որ այդ պահին իր կողքին իսկական հերոսներ են կանգնած: Վստահ եղեք, […]
13:20 04.09.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ․ «Արտակարգ իրավիճակների նախարարության հարգելի աշխատակիցներ, սիրելի փրկարարներ՝ շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական օրվա կապակցությամբ։ Դուք մասնագիտության բերումով մշտապես գտնվում եք արտակարգ դեպքերի, իրավիճակների կիզակետում, անձնվեր աշխատանքով կառավարում այնպիսի ռիսկեր, որոնք կարող էին մեր երկիրը և ժողովրդին կանգնեցնել լրջագույն աղետների առաջ: Շնորհակալություն […]
13:13 04.09.2020
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է երկու մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի 42-ամյա բնակչին: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի 42-ամյա բնակիչը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, վարելով իր կողմից շահագործվող «ԲՄՎ 525Ի» մակնիշի ավտոմեքենան, 2020թ.մայիսի 10-ին` ժամը 01:00-ի սահմաններում, Երասխահուն-Վարդանաշեն ճանապարհի […]
12:48 04.09.2020
Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանի կալանավորման միջնորդության քննությունը գիշերը հետաձգվել է. ժամը 3-ի սահմաններում՝ նիստը վերսկսելուց կարճ ժամանակ անց, 50-ամյա Հովսեփյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և նա շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: Armtimes.com-ի հետ զրույցում Հովսեփյանի պաշտպան Գոռ Գեւորգյանն ասաց, որ տեղի ունեցածը հավանաբար նրա սթրեսային վիճակից է. «Նա երրորդ կարգի հաշմանդամություն […]
12:43 04.09.2020
«Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության» հարցն այսօր ԱԺ արտահերթ նիստում քննվելու է հատուկ ընթացակարգով՝ նախագծի փաթեթի երկրորդ ընթերցումը նախատեսվում է կազմակերպել առաջին ընթերցումից հետո 24 ժամվա ընթացքում, գրավոր առաջարկների ու գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար կտրամադրվի 3-ական ժամ: «Նախագծի հրատապությունը պայմանավորված է արտակարգ դրությունը չերկարաձգելու հանգամանքով»,- ասաց նախագիծը ներկայացնող արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը: Նա նշեց, որ […]
12:36 04.09.2020
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ԱԻՆ աշխատակցի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել․ «Հարգելի՛ հայրենակիցներ,այսօր նշվում է այն կարևորագույն կառույցի տոնը, որի անդամները շուրջօրյա և պատասխանատու ծառայության մեջ են արտակարգ իրավիճակների ընթացքում: Նրանք փրկարար առաքելություն են իրականացնում ամենատարբեր վայրերում: Մեր փրկարարների անձնուրաց աշխատանքն ու մասնագիտական հմտությունը բազմաթիվ մարդկային կյանքեր են փրկել, աղետալի և վտանգավոր իրավիճակներ կանխել: […]
12:04 04.09.2020
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 3-ից 4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 71 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 15, մարմնական վնասվածք հասցնելու՝ 10, խարդախության՝ 9, պաշտոնեական լիազորությունների չարաշահման` 7, ապօրինի ծառահատման, սպանության սպառնալիքի և թմրամիջոցի հայտնաբերման` 4-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության՝ 2, սպանության փորձի, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, […]
11:54 04.09.2020
Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված այսօրվա ԱԺ արտահերթ նիստի օրակարգում «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին փաթեթն է: Բայց մինչ օրակարգին անցնելը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը վայր է դրել մանդատը և նրան փոխարինում է «Լուսավոր Հայաստանի» ցուցակի հաջորդ թեկնածուն՝ Ստեփան Ստեփանյանը: Վերջինս, համաձայն ԱԺ […]
11:46 04.09.2020
ՀՀ ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթին, որի ընդունումը հնարավորություն կտա այլևս չերկարաձգել Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանձնաժողովում փաթեթը ներկայացրեց արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը: «Այս օրենքների փաթեթն ուղղված է համավարակի դեմ պայքարը շարունակելուն նաև արտակարգ դրության իրավական ռեժիմի ավարտվելուց հետո: Ներկայումս համավարակային իրավիճակը որոշակի թուլացում է արձանագրել, […]
11:37 04.09.2020
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱԻՆ աշխատակցի օրվա առթիվ․ «Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի սիրելի՛ աշխատակիցներ. գեներալնե՛ր, սպանե՛ր, տիկնա՛յք և պարոնա՛յք փրկարարներ, հարգարժա՛ն վետերաններ, հարգելի՛ հայրենակիցներ, հայտնի պատճառներով այս տարի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի մասնագիտական տոնը նշում ենք արտակարգ դրության պայմաններում: Ինչպես բազմիցս եմ նշել` Սեպտեմբերի 4-ը մոլորակի, թերևս, ամենամարդասիրական ուժային կառույցի աշխատակցի […]
11:33 04.09.2020
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր ընդունել եմ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանին: Շնորհավորելով Արցախի անկախության տոնի առթիվ ևս մեկ անգամ վերահաստատել եմ միասնական քաղաքականությանը նպաստելու՝ ՀՀ կառավարության քաղաքականությունը, ոլորտային բարեփոխումներում Արցախի լիարժեք մասնակցությունն ապահովելու մեր հանձնառությունը: Նախարի հետ քննարկել ենք սոցիալական ոլորտի […]
11:28 04.09.2020
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Այսօր առավոտյան պարզ դարձավ, որ որոշ ձկնագողեր փորձել են ցանցի տեղադրման միջոցով գողանալ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի կողմից օրերս Կարճաղբյուր և Մասրիկ գետեր բաց թողնված շուրջ 280․000 հատ իշխանի Գեղարքունի տեսակի մանրաձկան զգալի խմբաքանակ՝ Կարճաղբյուր գետում տեղադրված հատուկ […]