TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+26.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ԱԱՏՄ կիրակնօրյա դիտարկումը «խոշորացույցի» տակ է առել ամբողջ Երևանը

15:57 07.09.2020

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) ամենալայնածավալ ստուգայցը՝ Երևանում․ կիրակի օրը տեսչական մարմնի կենտրոնական ապարատն ու Երևանի տարածքային կենտրոնը համատեղ համաժամանակյա ստուգայց են իրականացրել միանգամից ամբողջ մայրաքաղաքով մեկ։ Եթե նախորդ օրերին ուժեղացված դիտարկումներն առանձին վարչական շրջաններում էին, ապա կիրակնօրյա դիտարկումը «խոշորացույցի» տակ է առել ողջ Երևանը։ Նկատի առնելով, որ հանգստյան օրերին տնտեսավարողների զգոնությունն անվտանգության […]

̰
Էրեբունի վարչական շրջանում 24 ժամով կասեցվել է մի քանի բենզալցակայանների գործունեություն

15:52 07.09.2020

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կասեցման գործընթաց է իրականացրել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում: 24 ժամով կասեցվել է մի քանի բենզալցակայանների գործունեություն: Այս մասին տեղեկացրին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։

̰
Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցչին

15:37 07.09.2020

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) նորանշանակ ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգին: Հանդիպմանը մասնակցել է նաև Աղետների ռիսկի նվազեցման ծրագրի համակարգող Տիգրան Թովմասյանը: Նախարարը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել «Աղետների ռիսկերի նվազեցումը Հայաստանում» երեք ծրագրով իրականացրած աշխատանքների համար: Զրուցակիցները մտքեր են փոխանակել բնակչության պաշտպանության […]

̰
ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա»-ից 98.785.332 ՀՀ դրամի յուրացումներ կատարելու գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի

15:35 07.09.2020

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերությունից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ կատարելու դեպքի հանգամանքները: Պարզվել է, որ 2010-2019թթ. ընթացքում, ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը, նախնական համաձայնության գալով 2013-2018թթ. ընթացքում ՀՖՖ նախագահ […]

̰
Ովքե՞ր կկարողանան սիգ որսալ Սևանա լճում.  արդյունագործական ձկնորսության լրամշակված կարգը

15:23 07.09.2020

Առաջիկայում կգործարկվի Սևանա լճում սիգի փորձարարական արդյունագործական ձկնորսության լրամշակված կարգը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ Նախագծում իրականացված լրացումների համաձայն՝ այսուհետ Սևանա լճում արդյունագործական ձկնորսությունը կթույլատրվի իրականացնել նաև Փոքր Սևանի հատվածում։ Նախկինում հաստատված 17 տեղամասերին կավելացվեն ևս 8-ը։ Սևանա լճի ողջ ավազանում կգործի «Սևան» ազգային պարկի կողմից հսկվող ընդհանուր 25 տեղամաս։ Նոր լրացումներով […]

̰
1990-ից ի վեր առաջին անգամ Չինարիում զրոյից տուն են կառուցում․ Փաշինյան

15:10 07.09.2020

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում է։ Նա ֆեյսբուքյան էջով տեղեկացրել է, որ լինելու է մարզի սահմանամերձ համայնքներում։ Նրա առաջին կանգառը եղել է Չինարին։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել սահմանապահ բնակիչներին՝ հուլիսյան հաղթական մարտերում զինված ուժերին ամուր թիկունք կանգնելու համար։ Նա ծանոթացել է նաև բնակիչներից մեկի նոր տան կառուցման աշխատանքների ընթացքին։ Վերջինիս տունն ամբողջովին ավերվել է […]

̰
Մասամբ վերսկսում ենք նախադպրոցական կրթությունը․ Հակոբ Կարապետյան

15:08 07.09.2020

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ գտնվելով «COVID-19» նոր կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման ճանապարհին՝ մասամբ վերսկսում են նախադպրոցական կրթությունը: «2020-2021 ուսումնական տարին մեկնարկելու է սեպտեմբերի 15-ին, և Երևանի ենթակայության մանկապարտեզների դռներն այդ օրվանից բաց կլինեն երեխաների համար: Որպես իրազեկում. 1. Յուրաքանչյուր խումբ համալրվելու է առավելագույնը 12 երեխայով, որոնք մանկապարտեզ են հաճախել […]

̰
Վարորդական իրավունքի վկայականներ տրամադրելու համար ոստիկանությունը կաշխատի նաև շաբաթ օրերին

15:04 07.09.2020

Հաշվի առնելով վարորդական իրավունքի վկայականներ ստանալու նպատակով որակավորման քննություններին մասնակցելու և տրանսպորտային միջոցների պետական գրանցման և (կամ) հաշվառման հետ կապված գործողությունների համար Ճանապարհային ոստիկանությունում ստացվող դիմումների աննախադեպ քանակը՝ ՀՀ ոստիկանության պետի հրամանով Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումները լրիվ աշխատանքային ռեժիմով կաշխատեն նաև սույն թվականի սեպտեմբերի 12-ին, 19-ին, 26-ին և հոկտեմբերի 3-ին (շաբաթ օրերին)։ Այս մասին […]

̰
ՀՀ վարչապետը սահմանամերձ համայնքներում է

14:51 07.09.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներ։ «Առաջին կանգառը Չինարին էր, որտեղ շնորհակալություն հայտնեցի սահմանապահ բնակիչներին հուլիսյան հաղթական մարտերում մեր Զինված ուժերին ամուր թիկունք կանգնելու համար։ Ծանոթացա նաև բնակիչներից մեկի նոր տան կառուցման աշխատանքների ընթացքին։ Վերջինիս տունն ամբողջովին ավերվել էր հրետակոծության հետևանքով»,- գրել է վարչապետը։

̰
Դավիթ Անհաղթի փողոցում բախվել է երեք ավտոմեքենա, կան տուժածներ

14:50 07.09.2020

Սեպտեմբերի 7-ին` ժամը 13։13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում բախվել են երեք ավտոմեքենա, կա երկու տուժած, տուժածներից մեկն արգելափակված է ավտոմեքենայում, առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի […]

̰
50-ամյա տղամարդը տարիներ առաջ ՌԴ-ում իր ծանոթուհուն սպանել է․ նա կալանավորվել է

14:43 07.09.2020

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ռուսաստանի Դաշնությունում տարիներ առաջ տեղի ունեցած դիտավորությամբ սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի 50-ամյա բնակիչը՝ գտնվելով Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի Տոսնոյի շրջանում, 2015թ. հոկտեմբերի 7-8-ն […]

̰
«Խնդրում ենք Պուտինին բացել սահմանը»․ ՌԴ մեկնել ցանկացողների բողոքի ակցիան շարունակվում է

14:30 07.09.2020

ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներն այսօր առավոտյան նախ մայրաքաղաքի փողոցներով իրականացրին ավտոերթ՝ կոչ անելով իրենց խնդիրն ունեցող այլ մարդկանց միանալ ակցիային և ժամը 13։30-ին հավաքվել կառավարության շենքի առաջ։ Նշված ժամին նշված վայրում հավաքվելով՝ քաղաքացիները շարունակում են պահանջել, որ բացվեն սահմանները և իրենք Հայաստանից մեկնելու հնարավորություն ունենան։ Նրանց մի մասը պնդում է, որ ՌԴ-ում պետական աշխատանք ունի, […]

̰
ՀՀ-ից ՌԴ է վերադարձել ևս 364 մարդ

14:02 07.09.2020

Սեպտեմբերի 6-7-ը Երևան-Կրասնոդար, Երևան-Սամարա և Երևան-Մոսկվա չվերթներով տուն է վերադարձել ևս 364 մարդ։ Այս  մասին հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից։ «Ընդհանուր առմամբ, համալիր աշխատանքի շրջանակում Հայաստանից դուրս բերված մարդկանց թիվը գերազանցել է 8 հազարը»,- նշում են դեսպանատնից։

̰
Իջևանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

13:45 07.09.2020

Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, «Իջևան» անտառտնտեսության 4-րդ պահաբաժնից ստուգման նպատակով բաժնի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել Գանձաքար գյուղի 32-ամյա բնակչի մոտ 7 խմ փայտանյութով բեռնված «Զիլ» մակնիշի մեքենան: Նույն պահաբաժնի «Խաչի մոտ» կոչվող տարածքում հայտնաբերվել է նաև 1,5 խմ հաճարենու փայտանյութ: Վարորդը վառելափայտի ձեռք բերման վերաբերյալ համապատասխան […]

̰
ՔԿ-ում քննվում են «Բյութի օֆ Արմենիա»-ի տնօրենի կողմից խաբեության և գումարներ հափշտակելու դեպքերը

13:25 07.09.2020

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Բյութի օֆ Արմենիա տուր» տուրիստական գործակալության տնօրենի կողմից խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով գումարներ հափշտակելու դեպքերի բոլոր հանգամանքները: ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանությունից վարույթն իրականացնող մարմին է ստացվել […]

̰
Սահմանափակվելու է Երևան-Սևան ավտոճանապարհի Արզնու խճուղուց մինչև 1 կմ հեռավորությամբ տարածքի երթևեկությունը

12:55 07.09.2020

Երևան-Սևան ավտոմայրուղու (Մ-4 ավտոճանապարհի Արզնու խճուղուց մոտ 1 կմ հեռավորությամբ) 2/7 հասցեում գտնվող հողատարածքի վրա պայթեցման եղանակով ժայռաբեկորների քանդման աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16.50-ից մինչև 17.10-ը‚ սահմանափակվելու է Երևան-Սևան ավտոճանապարհի Արզնու խճուղուց մինչև մեկ կմ հեռավորությամբ տարածքի երթևեկությունը։ ՏԿԵ նախարարությունը հայցում է վարորդների ներողամտությունը պատճառվող անհանգստության համար։

̰
Հարկ է գործել. Ռոմանոս Պետրոսյանը՝ անտառային խնդիրների մասին

12:53 07.09.2020

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը գրում է, որ Հայաստանում անտառի խնդիրները բազմաբնույթ են, և դրանց լուծումները կապված են ոչ միայն անտառի կառավարման հետ, այլև հաճախ, դրանք դուրս են անտառային ոլորտից և առնչվում են էներգիայի, տնային տնտեսությունների տնտեսվարման, կրթության ու իրազեկության և այլ ոլորտներին. «Հայաստանի անտառներն ապագա սերունդների համար Անտառների դերն անգնահատելի է ոչ միայն […]

̰
Հոգեկան խնդիրներ ունեցող 16 տարին լրացած երեխայի բուժումը կիրականացվի իր կամքն արտահայտելուց հետո. օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ

12:48 07.09.2020

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր նախատեսված երեք հարցերի փոխարեն քննարկվել է մեկը: «Քաղաքացիական կացության ակտերի մասին» և «Փաստաբանության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի քննարկումը հեղինակների առաջարկությամբ երկամսյա ժամկետով հետաձգվել է: Իսկ օրակարգում մնացել է «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այն վերաբերել է 16 տարին լրացած, […]

̰
Անցած շաբաթ գրանցվել է 554 դեպք, որից 283-ն՝ արտակարգ, արձանագրվել է 22 մահ

12:32 07.09.2020

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 554 դեպք, որից 283-ը՝ արտակարգ, այդ թվում՝ հրդեհի 195, փլուզման 3, պայթյունի 2, 1 որոնողափրկարարական, ինքնասպանության 10 փորձի, 37 օձի հայտնաբերման դեպք, 66 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև 133 կենցաղային կանչ. տուժել է 117 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 4 քաղաքացի: […]

̰
ԱԱՏՄ-ն անցկացրել է իր ամենալայնածավալ ստուգայցը Երևանում․ ինչպե՞ս է փոխվել խախտումների  պատկերը

12:24 07.09.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) ամենալայնածավալ ստուգայցը՝ Երևանում․ կիրակի օրը տեսչական մարմնի կենտրոնական ապարատն ու Երևանի տարածքային կենտրոնը համատեղ համաժամանակյա ստուգայց են իրականացրել միանգամից ողջ մայրաքաղաքով մեկ։ Եթե նախորդ օրերին ուժեղացված դիտարկումներն առանձին վարչական շրջաններում էին, ապա կիրակնօրյա դիտարկումը «խոշորացույցի» տակ է առել ողջ Երևանը։ Նկատի առնելով, որ հանգստյան օրերին տնտեսավարողների զգոնությունն անվտանգության […]

̰
Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել

12:09 07.09.2020

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ հասցեով ստացված բեռի ներմուծման ծրագրի մասին որոշում է ստորագրել։ Որոշման մեջ նշված է. «Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերը՝ 1. Բարեգործական որակել «Armenian International Medical» հիմնադրամի կողմից «Էրեբունի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հասցեով ստացված բեռի (լսողական խնդիրներ […]

̰
Նոր մանրամասներ Ամուլսարում պատահածից

11:54 07.09.2020

Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը հերթական ուղիղ կապն է հաստատել ֆեյսբուքյան իր էջում՝ մանրամասներ հաղորդելով իր նախորդ հրապարակման առնչությամբ: Հիշեցնենք, որ ըստ Ջերմուկի բնակչի՝ «Լիդիանի» պահնորդական ծառայությունը գիշերը դաժան ծեծի է ենթարկել Ամուլսարի պահապաններին։ Բունիաթյանն ասել է, որ ամեն բան սկսվել է քաղաքացիներից մեկի հետ խոսակցությունից: Հետո պահնորդները դուրս են եկել իրենց […]

̰
Ուկրաինայի առողջապահության նախարարությունը Հայաստանը դասել է «կանաչ» երկրների կատեգորիային

11:42 07.09.2020

Ուկրաինայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը հայտնում է․ «Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կոռոնավիրուսի հետ կապված իրավիճակի դրական դինամիկան, սեպտեմբերի 4-ից Ուկրաինայի առողջապահության նախարարությունն առաջին անգամ Հայաստանը դասել է այսպես կոչված «կանաչ» երկրների կատեգորիային։ Սա նշանակում է, որ Հայաստանից Ուկրաինա ժամանող ուղևորները (նրանք որքեր, ըստ Ուկրաինայի նախարարների կաբինետի օգոստոսի 26-ի որոշման իրավունք ունեն մուտք գործելու […]

̰
Անձի առևանգում, խարդախություն, որսագողություն․ ոստիկանության օպերատիվ ամփոփագիրը

11:35 07.09.2020

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 4-ից 7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 152 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 30, մարմնական վնասվածք հասցնելու՝ 28, խարդախության՝ 21, պաշտոնեական լիազորությունների չարաշահման` 15, թմրամիջոցի հայտնաբերման և ընտանեկան բռնության՝ 8-ական, թմրամիջոցի մաքսանենգության՝ 6, խուլիգանության՝ 3, անձի առևանգման, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, զենք-զինամթերքի […]

̰
Մահացած պացիենտները եղել են 50, 65 և 70 տարեկան

11:25 07.09.2020

Սեպտեմբերի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44845 դեպք, որոնցից 40121-ն` առողջացած, 900-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3549 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 219177 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1038 թեստավորում, որից ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 62 նոր դեպք և 32 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության […]

̰
Գիշերը տեղի ունեցածի վերաբերյալ «Լիդիանը» տեսանյութ է հրապարակել և հանդես եկել հայտարարությամբ

11:15 07.09.2020

«Լիդիան Արմենիա» ընկերությունը գիշերվա իրադարձությունների հետ կապված հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ գիշերը մոտ 10 հոգի ներխուժել է Ամուլսարի տարածք` հայհոյելով և քարերով հարձակում գործելով «Լիդիանի» պահնորդական ծառայության վրա։ Խմբավորման անդամները սպառնացել են «Լիդիանում» աշխատող ու այդ պահին Ամուլսարի տարածքում գտնվող համայնքի բնակիչներին։ ««Լիդիանի» պահնորդական ծառայությունը պաշտպանել է տարածքն օրենքի շրջանակներում իրեն վերապահված լիազորությունների […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 62 նոր դեպք. 3 մարդ մահացել է

10:54 07.09.2020

Հայաստանում սեպտեմբերի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 62 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 44845-ի: Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից։ Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների ընդհանուր թիվը 900 է: Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպքեր չեն գրանցվել: Սեպտեմբերի 7-ի դրությամբ՝ […]

̰
Բացահայտե՛ք Մատների թատրոնի հնարքները

10:37 07.09.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Սիրելի՛ փոքրիկներ, «Տիկնիկների կախարդական աշխարհում» բացահայտե՛ք Մատների թատրոնի հնարքները»։

̰
«Լիդիանի» պահնորդական ծառայությունը գիշերը դաժան ծեծի է ենթարկել Ամուլսարի պահապաններին․ Շիրակ Բունիաթյան

10:31 07.09.2020

Ըստ Ջերմուկի բնակիչ, Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստ Շիրակ Բունիաթյանի՝ «Լիդիանի» պահնորդական ծառայությունը գիշերը դաժան ծեծի է ենթարկել Ամուլսարի պահապաններին։ Ըստ Բունիթյանի՝ նրանք ավելի սադրիչ են, քան նախկինները։ Նույնիսկ ոստիկանի են հարվածել։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Փրկարարներն Արագածավան-Արտենի ջրանցքից դուրս են բերել այնտեղ ընկած քաղաքացու դին

10:05 07.09.2020

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 23:35-ին, փրկարարներն Արգինա գյուղի մոտակայքում՝ ջրանցքում, հայտնաբերել են Նարեկ Մ․-ի (ծնված 2001 թ.) դին, իսկ ժամը 00:26-ին՝ փրկարարները քաղաքացիների հետ համատեղ ուժերով դին դուրս են բերել ջրանցքից: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:23-ին, մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Արագածավան-Արտենի ջրանցքը քաղաքացի է ընկել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ […]

̰
BACK_TO_TOP